Apple ընկերությունը ներկայացրել է նոր iMac մոնոբլոկը։ Ուլտրաբարակ iMac-ը աշխատում է M4 պրոցեսորով և կրում  է Apple Intelligence նյարդային ցանցը։ Ըստ ընկերության թոփ-մենեջեր Ջոն Տերնուսի, այս մոդելը կդառնա համակարգիչների «նոր դարաշրջան»։ Եկեք պարզենք, թե ինչ նորարարությունների շնորհիվ է այս նորույթը ստացել նման բարձր գնահատական։

M4 չիպով՝ բազմապատիկ անգամ ավելի արագ

M4 պրոցեսորով iMac-ը ստանդարտ առաջադրանքների կատարման ժամանակ 1.7 անգամ ավելի արագ է աշխատում, քան M1-ով մոնոբլոկը։ Safari բրաուզերում որոնումը նոր մոդելում արագացել է 1.5 անգամ։ Բայց սա դեռ ամենը չէ։ Բարձր ռեսուրս պահանջող գործընթացներում iMac-ի արագությունը M4 չիպով 2.1 անգամ ավելի բարձր է։ Սարքավորումը կփայլի արագությամբ նույնիսկ ծանր ծրագրերի դեպքում, օրինակ՝ համակարգչային խաղեր, ֆոտո կամ վիդեո մշակման հավելվածներ օգտագործելիս։

Neural Engine նեյրոմիջուկներով M4 չիպը 3 անգամ ավելի արագ է աշխատում՝ համեմատած M1 տարբերակի հետ։ Նորույթը համալրված է 16 ԳԲ օպերատիվ հիշողությամբ (կարելի է ընդլայնել 2 անգամ)։ Այս ամենը iMac-ի աշխատանքը արագացնում է անգամ ծանրաբեռնվածության դեպքում։

Համեմատելով Intel պրոցեսորով ամենաարագ համակարգիչների հետ՝ նոր iMac-ի առավելությունն ավելի ակնհայտ է․ նրա արագությունն ու արտադրողականությունը 4.5 կամ նույնիսկ 6 անգամ ավելի բարձր են։

Նոր հնարավորություններ Apple Intelligence նեյրոցանցով

Apple Intelligence-ն ապահովված է նեյրոմիջուկով, որը հատուկ այս խնդրի համար է բարելավվել։ Ստեղծողների խոսքով, օգտվել նեյորցանցից հնարավոր կլինի արդեն դեկտեմբերին։ Apple Intelligence-ը կկարողանա կատարել բազմաթիվ առաջադրանքներ՝

  • գրել և ստուգել տեքստեր,
  • ստեղծել և մշակել նկարազարդումներ ու վիդեոկոնտենտ,
  • վերլուծել էլեկտրոնային նամակները և պատասխանել հաղորդագրություններին,
  • գտնել ֆոտոներում անհրաժեշտ նկարը, մշակել այն՝ օրինակ, հեռացնել ֆոնը
  • ստեղծել էմոջիներ (Genmoji) և պատկերներ«Հաղորդագրություններ» և «Նշումներ» հավելվածների համար (Image Playground)։

Siri-ն՝ նեյրոցանցի աջակցությամբ, ավելի ճշգրիտ է հասկանում հարցումները և տալիս օգտվողի համար օգտակար արդյունքներ։ Օրինակ, դուք կարող եք հարցնել Siri-ին գտնել անձնական նամակագրության մեջ ինչ-որ բան՝ ինչպես հանդիպման վայրն ու ժամանակը ընկերների հետ, և Siri-ն անմիջապես կտրամադրի այդ տեղեկատվությունը։

Ֆանտաստիկ հնարավորություններից օգտվելու համար անհրաժեշտ է պարզապես թարմացնել օպերացիոն համակարգը՝ macOS Sequoia 15.1 տարբերակին։

Դեկտեմբերին ChatGPT-ն ինտեգրվելու է Siri-ի և գրավոր գործիքների (Writing Tools) հետ։ Այն անվճար հասանելի կլինի օգտագործողներին՝ առանց հաշիվ ստեղծելու անհրաժեշտության։ Անձնական տվյալները պաշտպանված կմնան,  IP հասցեն չի բացահայտվում, իսկ հարցումները OpenAI-ում չեն պահպանվում։ Նեյրոցանցն աշխատում է անմիջապես ձեր համակարգչում, իսկ բարդ առաջադրանքները մշակվում են ապահով Private Cloud Compute ամպային համակարգում։

Apple Intelligence-ը սկզբում հասանելի կլինի միայն ամերիկյան անգլերեն տարբերակով, իսկ ավելի ուշ կավելանան նաև նոր լեզուներ։

iMac 2024-ի ոճային և օգտակար առանձնահատկությունները

M4 չիպով iMac շարքը հասանելի կլինի ինչպես դասական արծաթագույն երանգով, այնպես էլ վառ  վեց գույներով ։ Ոճային մոնոբլոկը ներկայացվել է կանաչ, դեղին, նարնջագույն, վարդագույն, մանուշակագույն և կապույտ երանգներով։ Այսպիսի տեխնիկան անկասկած կդառնա ձեր ինտերիերի վառ շեշտադրումը։

Հետևի վահանակը վերափոխվել է ավելի հագեցած գույնով, իսկ առջևի հատվածը՝ ավելի հանգիստ, որպեսզի հեշտ լինի կենտրոնանալ աշխատանքի վրա։

24-դյույմանոց Retina էկրանի համար նախատեսված է հակափայլ նանոտեքստուրային ապակի։ Էկրանի հատուկ ծածկույթը ցրում է անդրադարձումները՝ թույլ տալով օգտագործել բնական լուսավորությունը համակարգչի վրա աշխատելիս։ Արեւի ճառագայթները կարող են ուղիղ ընկնել էկրանին, բայց ձեր աչքերի համար  միևնույն է հարմարավետ կլինի։

Ստեղծողները հաշվի են առել այնպիսի պարամետրեր, որոնք կարևոր են հեռահար աշխատողների և հաճախ վիդեոկապի միջոցով հաղորդակցվողների համար։ Նոր մոդելը համալրվել է 12 մեգապիքսելանոց տեսախցիկով՝ Center Stage ֆունկցիայով, որի շնորհիվ զանգերի ժամանակ դուք միշտ կգտնվեք կադրի կենտրոնում։ Տեսախցիկի մեկ այլ առանձնահատկություն է Desk View-ը․ լայնանկյուն ոսպնյակի շնորհիվ կարող եք ցույց տալ աշխատանքային սեղանը վերևից։ Սա օգտակար կլինի, եթե անհրաժեշտ է ներկայացնել տպագրված նախագծեր գործընկերներին։

Ձայնի բարձրորակ փոխանցման համար պատասխանատու են երեք միկրոֆոնները՝ Beamforming տեխնոլոգիայով։ Այն ուղղում է ձայնային ալիքների ճառագայթը ուղիղ դեպի ձայնի աղբյուրը։ Սարքը համալրված է 6 բարձրախոսներով՝ ֆիլմ դիտելն ու ընկերների հետ երեկույթն կանց կացվեն բարձր մակարդակով։

M4 չիպով iMac-ը աշխատում է  է Wi-Fi 6E-ով, ինչի շնորհիվ մեծածավալ ֆայլերը ներբեռնվում են ակնթարթորեն, իսկ կապը չի ընդհատվում։

Այլ սարքեր միացնելու համար կա 4 USB-C միացում՝ կորպուսի հետևի մասում (պորտերը աջակցում են Thunderbolt 4 ինտերֆեյսը)։ Դրանք ապահովում են տվյալների արագ փոխանցում, թույլ են տալիս միացնել արտաքին կոշտ սկավառակներ, 6K թույլատրությամբ էկրաններ և ոչ միայն։ Անլար միացման համար պատասխանատու է Bluetooth 5.3-ը, որը բարելավված ալգորիթմներով ապահովում է անվտանգություն և կայունություն։

Ում է անհրաժեշտ M4 չիպով և Apple Intelligence աջակցությամբ iMac-ը

Apple-ի նոր մոնոբլոկը ունիվերսալ համակարգիչ է, որը հարմար է ինչպես անձնական օգտագործման, այնպես էլ աշխատանքային նպատակների համար։

Այս սարքը հրաշալի կերպով կկատարի առաջադրանքները, որոնք կարևոր են ֆրիլանսերների համար, ովքեր աշխատում են վիզուալ և տեքստային կոնտենտի հետ։ Հզոր պրոցեսորն ու Apple Intelligence նեյորցանցը կարագացնեն նկարների և վիդեոների մշակումը։ Գրաֆիկական խմբագրիչները, ինչպես Adobe Premiere և Adobe Photoshop, աշխատում են մոնոբլոկի վրա առանց որևէ ընդհատման կամ դանդաղման։

Արագագործ M4 չիպով iMac-ը հիանալի օգնական կլինի ծրագրավորողների և համակարգչային խաղերի սիրահարների համար։

Նոր iMac-ը նաև հիանալի ընտրություն է ուսանողների համար, ովքեր սովորում են թվայնացման դարաշրջանում։ Հզոր սարքավորումը կդարձնի գիտելիքների ձեռքբերումը ավելի հեշտ։ Նույնիսկ բազմաթիվ բացված ներդիրների և ծրագրերի դեպքում կուրսային աշխատանք գրելիս համակարգիչը չի դանդաղի։

Մոնոբլոկի հետ միասին արտադրողը տրամադրում է Magic Keyboard ստեղնաշար և Magic Mouse մկնիկ։ Դրանք կլինեն  նույն գույնով, ինչ iMac-ի կորպուսը։ Անհրաժեշտության դեպքում հավաքածուն կարելի է համալրել նաև Magic Trackpad տրեքփադով։

Բոլոր սարքերը լիցքավորելու համար անհրաժեշտ է ընդամենը մեկ մալուխ․ և՛ մկնիկը, և՛ ստեղնաշարը համալրված են USB-C պորտով։

Որտեղից գնել iMac M4

Շուտով նորույթը կլինի վաճառքում Հայաստանում։ Առաջիկայում մենք կբացենք նախապատվերների գրանցումը և կհայտնենք պաշտոնական գները։

Մոնոբլոկը հնարավոր կլինի գնել iSpace խանութներում։ Ի դեպ, մեզ մոտ դուք կարող եք ինքներդ գնահատել Apple-ի «նոր դարաշրջանը»։ Մենք կներկայացնենք դեմո տարբերակը բաց հասանելիությամբ, որպեսզի կարողանաք փորձարկել iMac M4-ը և համոզվել նրա բարձր արագության և արտադրողականության մեջ։

Հետևեք մեզ Instagram-ում՝ վաճառքի մեկնարկի մասին առաջինը տեղեկանալու համար։

Եղի՛ր տեղեկացված

Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: 

Թողնել մեկնաբանություն

Ձեր email-ը չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են*