Մտածել, ստեղծել, ստեղծագործել և հասնել նպատակներին ամենից լավ ստացվում է այն ժամանակ, երբ ձեռքի տակ կա հուսալի տեխնիկա: Այսօր կպատմենք iMac M1-ի մասին․ այն սեղանի համակարգիչ է՝ նախատեսված նրանց համար, ովքեր լիարժեք աշխատանքային տարածքի կարիք ունի:  

Ամբողջական կոմպլեկտ՝ աշխատանքի համար․ մեծ էկրան, ստեղնաշար, մկնիկ

iMac-ը փրկություն է փոքր բնակարան ունեցողների և նրանց համար, ովքեր ատում են սեղանի վրա տիրող խառնաշփոթը: Կոմպակտ չափսեր ունենալու դեպքում համակարգիչը թույլ է տալիս կազմակերպել լիարժեք աշխատատեղ ուր ասես, նույնիսկ՝ փոքրիկ սուրճի սեղանի վրա, իսկ մեծ էկրանը թույլ է տալիս հարմարավետ աշխատել շատ էլեմենտներ և կոճակներ պարունակող ծրագրերում: Սա առավելություն է նաև մուլտիմեդիայի համար. ցանկացած բովանդակության դիտումը շատ ավելի մեծ հաճույք կպատճառի, քան փոքրիկ նոութբուքի էկրանին:

iMac-ի ևս մեկ առավելություն՝ մկնիկն ու ստեղնաշարը: Դրանք հավելյալ գնելու կարիք չկա, քանի որ արդեն ներառված են կոմպլեկտում։ Ներկառուցված գործառույթներով անլար Magic Keyboard-ը հեշտացնում է ամենօրյա շատ գործողություններ՝ լեզուների դասավորության փոխարկումը, էմոջիներ օգտագործումը, iMac-ը արգելափակելը և այլն: Այս ամենը կարելի է անել կոճակների պարզ սեղմումով։ Իսկ բազմահպում ժեստերի հնարավորությամբ Magic Mouse-ը թույլ է տալիս անցնել վեբ-էջերով և թերթել փաստաթղթերը ձեռքի թեթևակի շարժման միջոցով:  

Արդյունավետ չիպ․ թարմացման մասին կարելի է չմտահոգվել առնվազն 5 տարի

Ինչպե՞ս ընտրել ուսման համար նախատեսվող համակարգիչ, որպեսզի այն բավարար լինի դեռ երկար տարիներ: Գնեք M1 չիպով սարք. ըստ կանխատեսումների համակարգիչների ապագան կապված է հենց նրա հետ։ 

M1-ը «համակարգ է բյուրեղի վրա» (SoC), այսինքն՝ երբ կրեմնիումի մի փոքրիկ կտորի վրա հենվում են կենտրոնական և գրաֆիկայի պրոցեսորները, օպերատիվ հիշողությունը, մուտքի – ելքի համակարգը, նեյրոպրոցեսորը և շատ այլ բաղադրիչներ: Ընդ որում, ինքը՝ չիպը պատրաստված է 5 նանոմետրանոց տեխպրոցեսով, և ընդհանո՛ւր առմամբ նրա վրա կա 16 միլիարդ տրանզիստոր:

Ըստ էության, M1-ը համակարգիչ է համակարգչի մեջ, որ կառուցված է iPhone-ից և iPad-ից մեզ արդեն ծանոթ ARM ճարտարապետության վրա: Այդ իսկ պատճառով դուք կկարողանաք նրանց համար հավելվածներ բացել հենց iMac-ում:

M1 չիպի 8 միջուկանի CPU-ում օգտագործվում են ամենից արագ հաշվիչ միջուկները բոլոր նրանցից, որոնք կիրառվում են ցածր հզորության սպառումով չիպերում: Իսկ 8 միջուկանոց GPU-ն (բազային տարբերակում՝ 7 միջուկ) ամենաարագն է անհատական ​​համակարգիչների համար ինտեգրված գրաֆիկայի պրոցեսորների շարքում։ Դրան ավելացրեք չիպի բարձր արդյունավետությունը, միասնական հիշողության ճարտարապետությունը և Apple-ի 16 միջուկանի NeuralEngine համակարգը: Հենց սրա շնորհիվ էլ  նոր iMac-ը նկատելիորեն ավելի հզոր է իր նախորդից՝ ստանդարտ տարբերակով 21,5 դյույմանոց iMac-ից. 

  •  Կենտրոնական պրոցեսորի հզորությունն ավելացել է մինչև 85%: Կարելի է iMovie-ից ավելի արագ արտաբեռնել (экспортировать) վիդեո նախագծերը, հեշտությամբ աշխատել 100 մեգապիքսելանոց հսկայածավալ պատկերների հետ Lightroom-ում և Xcode-ում կազմել նոր կոդ շատ ավելի արագ, քան նախկինում։
  • Գրաֆիկայի մշակումը դարձել է մոտ 2 անգամ ավելի արագ․ օրինակ՝ AffinityPhoto և Photoshop հավելվածներում: Դուք կարող եք իրական ժամանակում խմբագրել պատկերները և կիրառել բարդ զտիչներ, արդյունքը կցուցադրվի գրեթե ակնթարթորեն: Կարելի է խմբագրել մինչև հինգ 4K վիդեո հոսք կամ մեկ 8K վիդեո հոսք FinalCutPro-ում՝ առանց մեկ կադր իսկ բաց թողնելու:
  • Մինչև 3 անգամ ավելի բարձր մեքենայական ուսուցման արագություն հավելվածներում, որոնք օգտագործում են M1 չիպում ներկառուցված 16 միջուկանի NeuralEngine համակարգը:

Շնորհիվ M1-ի ուժի և  նրա համար հատուկ մշակված macOS-ի՝ համակարգիչն ակնթարթորեն դուրս է գալիս քնի ռեժիմից: Միջին բարդության ամենօրյա և մասնագիտական ​​առաջադրանքները կատարվում են արագ և սահուն։ Իսկ հավելվածները գործարկվում են զարմանալի արագությամբ՝ նույնիսկ եթե դուք միաժամանակ բացեք հարյուրավոր ներդիրներ Safari-ում և գործարկեք միանգամից մի քանի «ծանր» հավելվածներ:

Էտալոնային էկրան՝ հարմարավետ աշխատանքի և հաճելի հանգստի համար

Շատերը համակարգիչ ընտրելիս թերագնահատում են էկրանի կարևորությունը: Եվ սա այն դեպքում, որ աշխատելու ամբողջ ընթացքում նայելու են հենց նրան։ 

 iMac” 24-ն ունի 4480×2520 պիքսել լուծաչափով Retina էկրան, որը լավագույնն է Mac շարքում: Գունափոխանցման որակն ապահովում է միլիարդ գույն, իսկ պայծառությունը՝ 500 կդ/մ²։ Սա առավել բարձր է շուկայում առկա մոնիտորների մեծ մասից: 

Պիքսելների խտությունը 218 է մեկ դյույմում. նույնիսկ կիպ մոտենալով էկրանին և առավելագույն չափով մեծացնելով պատկերը՝ դուք ոչ մի առանձին պիքսել չեք նկատի: Գունային լայն տիրույթը (P3) ապահովում է գույների իրական արտացոլում։ Կատակ բան չէ, այսպիսի էկրանի վրա տեքստը երևում է հստակ, իսկ պատկերները՝ մանրամասն ու վառ: Պատկերացնու՞մ եք, թե դրանով ինչ ընտիր են ցուցադրվում ֆիլմերը, և որքան հիանալի է  պատկերվում գրաֆիկան խաղերում: Էկրանի հատուկ հակափայլային ծածկույթը թույլ է տալիս հարմարավետ աշխատել, նույնիսկ եթե նստած եք մեջքով դեպի արևը:

Տեսողությունը ժամանակակից ուսանողների թույլ կողմն է՝ նրանք շարունակ նայում են գաջեթների էկրաններին։ Համակարգչի առջև բազում ժամեր անցկացնելուց առաջացած աչքի լարվածությունը նվազագույնի հասցնելու համար Apple-ը iMac-ում ներդրել է True Tone տեխնոլոգիան: Այն հարմարեցնում է էկրանի գունային ջերմաստիճանը շրջակա միջավայրի լուսավորությանը՝ գույները դարձնելով ավելի բնական: 

Հիանալի տեսախցիկ և խոսափողներ՝ հեռավար դասերի ընթացքում լավ տեսք ունենալու և խոսելու համար

Դեռևս 5 տարի առաջ «հեռավար» շփումը ինչ-որ ֆանտաստիկ բան էր։ Այսօր յուրաքանչյուր երկրորդ մարդ անձնական օրինակ ունի՝ առցանց դասընթացներ, պարապմունքներ կրկնուսույցի հետ, Zoom-ի միջոցով տեսական դասեր ավտոդպրոցում։ Շատ տարածված են նաև անհատական առցանց մարզումները: Եվ սա՝ դեռ չհաշված դասական հեռավար դասերը դպրոցներում և համալսարաններում:

Apple-ը հասկանում է, որ առցանց սովորելու միտումը դեռ երկար կմնա մեզ հետ: Ելնելով սրանից՝ համակարգիչները համալրել է լավ տեսախցիկով և զգայուն խոսափողներով, որպեսզի մենք նույնքան լավ տեսք ունենանք առցանց, որքան՝ օֆլայն: Իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ ավելի լավ։

Apple M1 iMac-ում ներկառուցված է FaceTime HD 1080p տեսախցիկ: Այն հիանալի նկարում է նույնիսկ թույլ լուսավորության պայմաններում: Պատկերը լրացուցիչ բարելավվում է Neural Engine համակարգի և M1 չիպի ազդանշանի մշակման պրոցեսորի միջոցով: Նրանք ավտոմատ կերպով կարգավորում են էքսպոզիցիան և ցայտունության խորությունը, վերացնում են աղմուկը: iMac-ի մեկ այլ առավելություն էլ հետևում է նրա կոնստրուկցիայից: Մոնոբլոկի տեսախցիկը գտնվում է դեմքի մակարդակի վրա և նկարում է Ձեզ բարենպաստ ռակուրսից՝ ի տարբերություն նոութբուքերի տեսախցիկի: 

Թե՛ առցանց դասերի ժամանակ, թե՛ ընկերների հետ զրուցելիս, թե՛ երաժշտության հետ աշխատելիս հարկավոր է հստակ լսելի խոսափող: iMac M1-ը հագեցված է ստուդիական մակարդակի 3 խոսափողներից բաղկացած համակարգով: Այն նվազեցնում է ձայնի աղավաղումը և ֆոնային աղմուկը: Այն նաև վերացնում է արձագանքը։ Դրա շնորհիվ զրուցակիցները Ձեզ կլսեն այնպես, ասես Ձեր կողքին լինեն։

Բազային ծրագրերը գնելու կարիք չկա. դրանք արդեն տեղակայված են համակարգչում

iMac-ում արդեն իսկ տեղադրված են հավելվածների օֆիսային փաթեթը, բրաուզերը, վիդեո խմբագրիչը, ինչպես նաև էլ․ փոստի և օրացույցի հետ աշխատելու ծրագրերը։ Եվ դրանք պարզապես «ձևական նշման» համար չեն․ դրանք մտածված են և օգտակար, ինչպես Apple-ի մնացած արտադրանքները:  

Օրինակ, iWork օֆիսային փաթեթը ներառում է երեք ծրագիր։ Pages-ը կատարյալ է տեքստի հետ աշխատելու համար, Numbers-ը՝ աղյուսակներ կազմելու համար, իսկ Keynote-ը՝ գունագեղ պրեզենտացիաներ ստեղծելու համար: Այս բոլոր հավելվածներն աջակցում են ֆայլերի ներմուծմանը Microsoft Word-ից, Excel-ից և PowerPoint-ից: Ուստի, դուք խնդիրներ չեք ունենա այն պատճառով, որ ուսուցիչը չի կարողացել բացել ձեր աշխատանքը:

Ավելի շատ բացառիկությո՞ւն է պետք: Այցելեք iTunes U, որը ուսումնական նյութերի խոշորագույն կատալոգն է աշխարհում: Ավելի քան 600 հազար դասախոսություններ, տեսանյութեր, գրքեր և այլ ռեսուրսներ ամենատարբեր առարկաներից: Դրանց թվում են 30 երկրների լավագույն ուսումնական հաստատություններում մշակված հսկայական թվով աշխատանքներ․ օրինակ՝ Սթենֆորդի, Յեյլի և Օքսֆորդի համալսարաններում, ինչպես նաև Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում, Նյու Յորքի հանրային գրադարանում և Կոնգրեսի գրադարանում:  

Ունի նորաոճ տեսք, և գույնը կարող եք ընտրել ձեր ճաշակով 

Apple-ի ինժեներներն արել են անհնարինը՝ տեղավորելով հզոր «երկաթն» ու ցուցասարքը այդքան բարակ կորպուսի մեջ: Համեմատության համար նշենք, որ համակարգիչն ունի նույն հաստությունը, ինչ իրար վրա դրված երկու iPhone 12-ը՝ ընդամե՛նը 11,5 մմ:

 

Հիմա iMac-ն ամբողջովին հարթ է՝ առանց հետևի մասի ուռուցիկության: Ամբողջական մետաղից տակդիրն այն բարձրացնում է այնպիսի մակարդակի, որը հարմար է կեցվածքի համար. համակարգիչն ավելի բարձրացնել չի կարելի, բայց կարելի է փոխել թեքության անկյունը: Օրինակ, եթե ցանկանաք աշխատել կանգնած կամ նույնիսկ պառկած:

Առաջին անգամ iMac-ը հասանելի է միանգամից 7 գույնով․ 

  •  դեղին, 
  • նարնջագույն, 
  • կապույտ, 
  • վարդագույն, 
  • մանուշակագույ, 
  • կանաչ, 
  • արծաթագույն։

M1-ի վրա հիմնված iMac-ի դիզայնը շատ ոճային և ճանաչելի է ստացվել: Առջևից համակարգչի գույնը մեղմացված է և չի ձանձրացնում: Էկրանի շուրջը նեղ սպիտակ շրջանակներ են, իսկ դրա տակ՝ գունավոր «կզակ»: Հենց դրա մեջ է թաքնված սարքի գրեթե ամբողջ «լցոնը»։ Իսկ Apple-ի լոգոտիպով հետևի մակերեսը անմիջապես աչքի է զարնում․ այն վառ է և հյութեղ։ Ուստի, iMac-ը կարելի է տեղադրել սենյակի կենտրոնում, և ոչ թե պատին մոտ, ինչպես արվում էր նախկինում: Կողքից մոնոբլոկը գրեթե անտեսանելի է (11,5 մմ)։ Ահա թե ինչու այն համադրվում է ցանկացած ինտերիերի հետ և արդիականացնում նույնիսկ հնաոճ «տատիկի» կահույքը:

Եզրակացություն և հատկորոշումներ (սպեցիֆիկացիա) 

iMac-ը  հիանալի համակարգիչ է՝ ըստ բոլոր ցուցանիշների․

  • Ստեղնաշարով և մկնիկով դասական կորպուսը թույլ է տալիս կազմակերպել ձեր աշխատանքային տարածքը տանը: Միաժամանակ, այն անպետք իրերով չի լցնում Ձեր աշխատատեղը և ներդաշնակորեն համադրվում է ցանկացած ինտերիերում:
  • Արդյունավետ չիպը հեշտությամբ գլուխ է հանում  միջին բարդության մասնագիտական ​​խնդիրներից։ Դիզայն, 3D- ռենդերինգ, տեսանյութերի մոնտաժ, ծրագրավորում և շատ ավելին. ցանկացած գործողություն կատարվում է օպերատիվորեն: Երբևէ չի «կախվում» և չի սխալվում:
  • Դիտման լայն անկյուններով պայծառ էկրանը գրաֆիկայի հետ պրոֆեսիոնալ աշխատանք կատարելու հնարավորություն է տալիս․ և կատարյալ է ստեղծագործական մասնագիտությունների ուսանողների ու լուսանկարչությամբ հետաքրքրվողների համար:
  •  Նախապես տեղադրված բազային հավելվածները սովորողներին ազատում են այնպիսի ծրագրեր գնելու անհրաժեշտությունից, որոնք հարկավոր են լինում տեքստերի, աղյուսակների և պրեզենտացիաների հետ իրականացվող աշխատանքի համար:
  • Լավ տեսախցիկ և զգայուն խոսափողներ՝ առցանց պարապմունքների ժամանակ ինքնավստահ լինելու համար:

 iMac-ը հարմար չէ միայն մեկ դեպքում․ եթե դպրոց, քոլեջ կամ համալսարան գնալիս ուսանողը պետք է մշտապես իր հետ տանի համակարգիչը: Այս դեպքում խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել բարակ ու թեթև MacBook Air նոութբուքին։

Ինչպե՞ս ընտրել 24 դյույմանոց iMac -ի հատկորոշումը (սպեցիֆիկացիան)

 

 

iSpace-ում կարելի է գնել համակարգիչ՝ նախատեսված ուսման համար: Մեր խանութում iMac-երը ներկայացված են բաց ցուցադրումով՝  կարելի է տեսնել, շոշափել և ծանոթանալ macOS-ին։ Իսկ մեր խորհրդատուն կօգնի Ձեզ՝ ընտրելու այն հատկորոշումը, որը համապատասխանում է Ձեր մասնագիտությանը: Բազային կոմպլեկտացիայի գները սկսվում են 824 900 դրամից։

Եղի՛ր տեղեկացված

Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: 

Թողնել մեկնաբանություն

Ձեր email-ը չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են*