Գլուխներ
Իսկ Դուք գիտե՞իք, որ աշխարհում հեռախոս օգտագործողներից յուրաքանչյուր 5-րդն օգտագործում է iPhone: Դա կազմում է մոլորակի բնակիչների գրեթե մեկուկես միլիարդը: Սակայն այսօր մենք չենք խոսի այն մասին, թե ինչու է բրենդն այդքան լավը և հայտնի, մենք չենք խրախուսի որևէ մեկին միանալ Apple ակումբին: Ավելի լավ կլինի քննարկենք Android-ից iPhone-ին անցում կատարելու նպատակահարմարությունը և համեմատենք երկու համակարգերի ուժեղ և թույլ կողմերը: Ինչպես նաև գնահատենք 2 հիանալի մոդելներ՝ iPhone 14 Plus и iPhone 15 Plus: Իսկ դրանից հետո Դուք ինքներդ կորոշեք, թե արժե արդյոք ձեռք բերել iPhone Android-ից հետո: Գնացինք:
Ինչով է iPhone-ը տարբերվում Android-ից
Նախ՝ ի՞նչ ընդհանուր բան կա դրանց միջև։ Երկուսն էլ սմարթֆոններ են։ Սակայն iPhone-ն արտադրվում է Apple-ի կողմից և հագեցած է եզակի փակ կոդով iOS օպերացիոն համակարգով։ Ոչ ոք բացի ստեղծողներից չի կարող միջամտել ծրագրային ապահովմանը:
Իսկ Android-ը լայնորեն օգտագործվող օպերացիոն համակարգ է։ Այն օգտագործվում է բազմաթիվ արտադրողների կողմից՝ Google, Samsung, Huawei, Xiaomi և այլն։ Օպերացիոն համակարգը բաց կոդով է, այսինքն՝ մշակողները կարող են փոփոխել այն և ավելացնել մոդիֆիկացիաներ։
iPhone-ի բոլոր նոր մոդելներն ունեն գրեթե նույն ինտերֆեյսը և հիմնական ֆունկցիաների հավաքածուն: Մի մոդելից մյուսին անցում կատարելիս Ձեզ անհրաժեշտ չէ երկար ժամանակ ընտելանալ, պատկերը նույնն է: Սակայն եթե Samsung-ից հետո որոշեք գնել Xiaomi, ստիպված կլինեք կրկին սովորել: Չնայած պլատֆորմը ընդհանուր է, այնուամենայնիվ վիզուալները և կարգավորումները մեծապես տարբերվում են:
IPhone թե՞ Android. հիմնական դրական և բացասական կողմերը
Բանավեճելիս, թե ինչու է iPhone-ն ավելի լավը, քան Android-ը (և հակառակը), չհաջողվեց համաձայնության գալ։ Եվ թվում է, թե դա երբեք էլ չի հաջողվի: Երկու համակարգերն էլ շատ երկրպագուներ ունեն, յուրաքանչյուր կողմ ունի իր փաստարկները։ Սա հավերժական բանավեճ է, ինչպես կատուների և շների սիրահարների, սուրճի և թեյի սիրահարների միջև: Դե, դա Ձեզ հասկանալի է:
Ո՞րն է ավելի լավ՝ iPhone-ը թե՞ Android-ը: Ամեն ինչ սուբյեկտիվ է։ Ընտրությունը կախված է Ձեր սովորություններից, նախասիրություններից, հետաքրքրություններից, անվտանգության պահանջներից և վերջապես՝ բյուջեից:
Եկեք անցկացնենք մի փոքրիկ «բաթլ»` » iPhone-ն ընդդեմ Android-ի և կատարենք սմարթֆոնների համեմատություններ հիմնական բանալի կետերով:
Անվտանգություն: iOS-ը ավելի լավ է պաշտպանված կիբերհարձակումներից, քանի որ աջակցվում է միայն Apple կազմակերպության կողմից. ուրիշ ոչ ոք չի կարող միջամտել վերջինիս փակ կոդին:
Թարմացումներ: Apple-ն աջակցում է իր սարքերին թողարկումից հետո 6 տարիների ընթացքում: Այս ընթացքում այն անվճար թարմացումներ է ուղարկում iOS-ի համար։ Եվ դա վերաբերում է բոլոր մոդելներին՝ բյուջետային SE-ից մինչև առաջադեմ Pro Max: Այսպիսով, այս ընթացքում Դուք նույնիսկ ժամանակ կունենաք նոր սարք գնելու համար: Սակայն Android սմարթֆոններ արտադրողներն այդպես երես չեն տալիս իրենց օգտագործողներն: Վերջիններս ուղարկում են ՕՀ-ի թարմացումներ և անվտանգության փաթչեր 3-4 տարի կամ ավելի քիչ ժամկետում (ամեն ինչ կախված է ապրանքանիշից, արտադրանքի դասից):
Էկոհամակարգ: iPhone-ը Apple-ի էկոհամակարգի մի մասն է: Եթե Դուք արդեն ունեք կամ պատրաստվում եք գնել Mac կամ iPad, դրանք հեշտությամբ և անխափան համաժամացվում են Ձեր հեռախոսի հետ: Դուք կարող եք սկսել աշխատանքը մի սարքի վրա և շարունակել այն մյուսի վրա, տվյալներ փոխանցել ընդհանուր քլիփբորդի միջոցով, և սա անհավանական հնարավորությունների միայն մի մասն է: Բավական է մուտք գործել մեկ Apple ID-ով, և սարքերը կմիավորվեն մեկ ցանցի մեջ: Ոչ մի այլ արտադրող չի առաջարկում նման հարմար էկոհամակարգ: Եթե Ձեզ հարցնեն, թե ինչով է iPhone-ն ավելի լավը Android-ից, ապա այս փաստարկը կլինի առաջիններից մեկը:
Մնացորդային արժեք: iPhone-ն ունի բարձր մնացորդային արժեք, ուստի նույնիսկ մի քանի տարի անց սարքը կարող է շահավետորեն վերավաճառվել: Այդուհանդերձ, բարձրորակ հավաքման և նյութերի բարձր որակը, ՕՀ-ի կանոնավոր թարմացումները, արագ չիպը՝ կայուն կատարողականության պահուստով և առաջադեմ տեսախցիկը կատարում են իրենց գործը:
Նույնականացման համակարգ: Face ID-ն Apple-ի գլխավոր հաղթաթուղթներից մեկն է։ Ապաբլորավորել Phone-ը, մուտք գործել հավելվածներ, հաստատել վճարումները Apple Pay-ի միջոցով. այս ամենը կարելի է արագ և ապահով կերպով անել այս տեխնոլոգիայի շնորհիվ: Խելացի սենսորները ճանաչում են Ձեր դեմքը ցանկացած լուսավորության ներքո (և նաև մթության մեջ՝ օգտագործելով ինֆրակարմիր տեսախցիկ), նույնիսկ եթե Դուք ակնոց կամ կեղծամ եք կրել: Վերջիններիս չես խաբի դեմքի լուսանկարով կամ տեսանյութով: Այլ ապրանքանիշերի սմարթֆոններն ունեն նույնականացման համակարգեր, որոնք այնքան էլ հուսալի չեն:
Եկեք ամփոփենք iPhone-ն ընդդեմ Android-ի բաթլը: Կարծես թե Apple-ը հաղթում է՝ հիմնվելով հիմնական չափանիշների վրա: Սակայն մենք չենք նշել Android համակարգի այնպիսի առավելություններ, ինչպիսիք են հավելվածների լայն ընտրությունը, ինտերֆեյսի հարմարեցման հարուստ տարբերակները: Եվ բացի սմարթֆոններից, այս հայտնի հարթակում առկա են բազմաթիվ այլ սարքեր՝ սկսած նավիգատորներից մինչև հեռուստացույցներ: Android սարքերի ֆունկցիոնալությունն ու անվտանգությունը կախված է արտադրողից, դասից և արտադրման տարուց: ՕՀ-ն տարեցտարի բարելավվում է, ուստի 2024 թվականին ընտրել iPhone թե՞ Android, այնքան էլ պարզ հարց չէ: Եկեք բաց թողնենք և խոսենք, թե iPhone-ի որ մոդելներն ընտրել նրանց համար, ովքեր առաջին քայլերն են անում դեպի Apple-ի աշխարհ:
iPhone 14 թե՞ 15 Plus. համեմատենք և ընտրենք
Այսպիսով, եկեք Android-ից անցում կատարենք դեպի iPhone: Ո՞ր մոդելից պետք է սկսենք: Միգուցե հենց առաջատար iPhone 15 Pro-ից կամ iPhone 15 Pro Max-ից. ինչու՞ զուր ժամանակ վատնել մանրուքների վրա: Գեղեցիկ տեսախցիկ, տիտանե պատյան, բազմաթիվ ֆունկցիաներ… Բայց մտածեք, արդյո՛ք դրանք Ձեզ պետք են: Եթե գնում եք Ձեր առաջին iPhone-ը, ապա կարող եք սկսել ավելի պարզ մոդելից: iPhone 14 Plus-ը կամ iPhone 15 Plus-ը ճիշտ կլինի: Ինչո՞վ են վերջիններս նման և ինչո՞վ են տարբեր:
Նմանություններ
Ակտուալություն: Երկու մոդելներն էլ շուկայում են հայտնվել համեմատաբար վերջերս՝ 14-ը՝ 2022-ին, 15-ը՝ 2023-ին: Եվ դրանք ակտուալ կմնան ևս մի քանի տարի: Այս ամբողջ ընթացքում Դուք կստանաք թարմացումներ և փաթչեր, կվայելեք iOS-ի և հենց սարքի զարմանալի հնարավորությունները: Եվ չնայած iPhone 14 Plus-ը դուրս եկավ ավելի վաղ, քան 15-րդ մոդելը, այն դեռ դուրս չի եկել արտադրության գծից:
6,7-դյույմանոց էկրան: Ինչպես նաև, OLED վահանակը (թարմացման արագությունը 60 Հց), True Tone գույնի հարմարեցման ֆունկցիան, HDR տեխնոլոգիան, Dolby Vision-ը: Ինչի՞ համար է այս ամենը: Որպեսզի վայելեք տեսանյութերը, խաղերը, ճամփորդեք սոցցանցերում, կարդաք նորություններ, շփվեք տեսազրույցի միջոցով և այլն:
26 ժամ ինքնավար աշխատանք տեսանյութի դիտման ռեժիմում: Եվ 100 ժամ աուդիո նվագարկում առանց վերալիցքավորման: Նման մեծ էկրանի համար սա զարմանալի ցուցանիշ է:
Փոշու և խոնավության պաշտպանության ստանդարտ — IP68: Սարքերը տեսականորեն կարող են ընկղմվել 6 մետր խորության մեջ կես ժամով (թեև խորհուրդ չենք տալիս դա անել): Այդ պատճառով սարքը հաստատ չի մահանա, եթե վերջինիս վրա ջուր լցնեք կամ գցեք այն ձնակույտի մեջ:
Ներքին հիշողության ծավալը. 128, 256 և 512 ԳԲ:
Եվ վերջապես Face ID երկու մոդելներում էլ առկա է:
Տարբերությունները
Գունային գամմա
iPhone 14 Plus-ը հասանելի է վեց վառ գույներով՝ կապույտ, դեղին, կարմիր, մանուշակագույն, սպիտակ և էլեգանտ սև:
iPhone 15 Plus-ը հանդես է գալիս փոքր-ինչ ավելի համեստ՝ երանգի քանակի և պայծառության տեսանկյունից: Արտադրողն առաջարկում է հինգ նուրբ պաստելային գույներ՝ վարդագույն, կապույտ, դեղին, կանաչ և, իհարկե, սև։
Dynamic Island
iPhone 15 սմարթֆոնների շարքում այն հասանելի է էկրանի վերևում, ինչպես և iPhone 14 Pro-ում և Pro Max-ում: Իսկ iPhone 14 Plus-ը փոխարենն ունի առջևի տեսախցիկի կտրվածք (челка):
«Դինամիկ կղզին/Dynamic Island-ը» ոչ միայն նորույթ է, այլ ինտերֆեյսի հարմար առանձնահատկություն: Այն ցուցադրում է ֆոնային գործողությունները և ծանուցումները:
Type-C պորտ
iPhone-ի 15-րդ մոդելները լիցքավորվում են ունիվերսալ USB Type-C պորտի միջոցով։ Սա նշանակում է, որ սմարթֆոնը կարող եք լիցքավորվել այս ձևաչափի ցանկացած մալուխով, նույնիսկ Android լիցքավորիչով։ Իսկ ահա 14 Plus-ն ունի ավելի հազվադեպ տեսակի միակցիչ՝ Lightning:
iPhone 15-ը կարող է լիցքավորել նաև այլ սարքեր Lightning մալուխի միջոցով, այսինքն՝ կատարել power bank-ի ֆունկցիա։ Թեև, այն դա շատ արագ չի կատարում. հզորությունը ընդամենը 4,5 Վտ է:
Կատարողականությունը
iPhone 14 Plus-ը սնուցվում է A15 Bionic չիպով, որի հաճախականությունը 3230 ՄՀց է: Ներառում է 6-միջուկանի կենտրոնական պրոցեսոր (CPU) և 5-միջուկանի գրաֆիկական պրոցեսոր (GPU), 16- միջուկանի Neural Engine համապրոցեսոր: LPDDR4X օպերատիվ հիշողության ծավալը 6 ԳԲ է:
iPhone 15 Plus-ն ունի չիպ (A16 Bionic), որը 20%-ով ավելի արագ է: Միջուկների թիվը նույնն է մնացել, օպերատիվ հիշողության ծավալը՝ նույնպես (LPDDR5 ստանդարտ), սակայն վերջինիս արագությունն ավելացել է։
Երկու չիպերն էլ առանձնանում են բարձր կատարողականությամբ, որը դեռ կգործի ևս 5 տարի:Սա թույլ է տալիս վայելել խաղեր բարդ գրաֆիկայով և բարձրորակ տեսանյութերով, ինչպես նաև օգտագործել բարձր պահանջներ ունեցող հավելվածներ: Գերազանց արագությամբ և սահուն աշխատանքով սմարթֆոնները սպառում են չափավոր քանակությամբ էներգիա:
Էկրանի պայծառությունը
Էկրանի բնութագրերը նույնական են, բացառությամբ պայծառության: iPhone 14 Plus-ի համար այն կազմում է 800 նիթ (առավելագույնը՝ մինչև 1200 նիթ): 15 Plus-ի մոտ այն երկու անգամ ավելի շատ է՝ 1600/2000 նիթ: Հարմարավետ է սմարթֆոն օգտագործել ինչպես արևոտ օրը դրսում, այնպես էլ ներսում:
Տեսախցիկներ
Ցանկացած սմարթֆոնի գնահատման ամենակարևոր չափանիշներից մեկը։ Իհարկե, Ձեզ անհրաժեշտ է համեմատել այն սարքերը, որոնք գտնվում են գնային նույն միջակայքում: Ի դեպ, սա մենք չենք նշել վերևում։ Այստեղ iPhone-ը մեծ առավելություն ունի Android-ի նկատմամբ։ Վերջինիս տեսախցիկը ավելի լավն է, քան շատ Android ֆլագմաններինը:
iPhone 14 Plus-ը համալրված է երկու հիմնական տեսախցիկով և մեկ առջևի տեսախցիկով՝ ավտոֆոկուսով՝ յուրաքանչյուրը 12 մեգապիքսել թույլտվությամբ։ Օպտիկական խոշորացումը 2x ավելի է մոտեցնում առարկաները՝ առանց որակը կորցնելու: Հիմնական տեսախցիկն ունի f/1,5 բացվածք և 1,9 մկմ պիքսելների չափս։ F/2.4* բացվածքով գերլայնանկյուն տեսախցիկը թույլ է տալիս նկարահանել 120° տարածությամբ: Առջևի տեսախցիկի թույլտվությունը բարձր չէ, սակայն սենսորն ավելի լավն է, քան թանկարժեք Android սմարթֆոններինը: Հեռախոսը լավ նկարներ է անում նույնիսկ մթության մեջ։
Տեսանյութի որակի առումով նույնպես ամեն ինչ կարգին է: Կայունացումը թույլ է տալիս նկարահանել բարձրորակ տեսանյութեր շարժման ընթացքում, ընդ որում նկարը մշուշոտ չի ստացվում: Կինոռեժիմը թույլ է տալիս նկարահանել բարձր մանրամասնությամբ (4K) 30 կադր/վրկ և 24 կադր/վրկ արագությամբ: Այս սարքով Դուք անպայման կդառնաք TikTok-ի աստղ: Եթե իհարկե ցանկանում եք։
iPhone 15 Plus-ի երկու հիմնական տեսախցիկներից մեկը արդիականացվել է մինչև 48 մեգապիքսել։ Սա Ձեզ թույլ կտա աշխատել բովանդակության հետ մասնագիտացված վիդեո խմբագրիչներում: Բայց սովորաբար օգտագործվում է ավելի ցածր թույլտվություն՝ 12 մեգապիքսել՝ տարածությունը խնայելու համար: Հիմնական սենսորային բացվածքը ƒ/1.6 է:
Էլ ի՞նչ կարող է անել այս սմարթֆոնը: Բարելավել շարժման և վատ լուսավորության պայմաններում արված լուսանկարները (Photonic Engine և Deep Fusion ալգորիթմներ, Smart HDR 5 ֆունկցիա): Ինչպես նաև առկա է օպտիկական կայունացում և թվային խոշորացում x2: Նման տեսախցիկով YouTube-յան ալիք գործարկելն ամոթ չի լինի. այն նկարահանում է 4K տեսանյութ HDR-ով վայրկյանում 60 կադր արագությամբ: Եվ սա դեռ ամենը չէ։ Տեսախցիկը սովորական նկարահանման ռեժիմից ինքնաբերաբար անցնում է դիմանկարի ռեժիմի. կարգավորումներում տանջվելու կարիք չկա:
Եզրակացություն
Մենք, ինչպես և մեր կարիքները, տարբեր ենք: Ոմանց բավարար է տալ փայլիկներով և ժամանակակից լոգոտիպով մի գրավիչ սարք, իսկ թե ինչ է կատարվում վերջինիս ներսում, կարևոր չէ: Ոմանք հեռախոս են ընտրում՝ կարևորությունը տալով տեսախցիկի որակին: Իսկ ոմանց համար կարևոր է տեղավորվել սահմանված բյուջեում։ Եթե Ձեզ համար ամենակարևորը Ձեր սարքի դանդաղ հնացումն է և մեր կողմից նշված մյուս առավելությունները, ապա iPhone-ը կատարյալ ընտրություն է:
Խորհուրդ ենք տալիս սկսել բազային մոդելից՝ iPhone 14 կամ iPhone 15 Plus: Եվ ահա թե ինչու։ Հզոր պրոցեսոր, մեծ էկրան, հիանալի տեսախցիկ. սա այն ամենն է, ինչ Ձեզ անհրաժեշտ է երջանիկ լինելու համար: Կարող եք երաժշտություն լսել, ֆիլմեր դիտել, զրուցել ակնթարթային մեսենջերներում, անցկացնել ժամանակը սոցցանցերում, ճամփորդել համացանցում, լուսանկարել և տեսանկարահանել, խաղալ և այլն: Եթե մեծ էկրանի կարիք չկա, ապա ուշադրություն դարձրեք ավելի կոմպակտ iPhone 14-ին և iPhone 15-ին:
Մի խոսքով, iPhone թե Android՝ ընտրությունը Ձերն է: Եվ եթե այն Apple-ի տեխնիկայի օգտին է, ապա այցելեք և ձեռք բերեք այն iSpace խանութ-սրահից: Մենք ունենք բոլոր նորույթները, բազային և ֆլագմանային մոդելները: Դուք դրանք կարող եք պահել Ձեր ձեռքերում, համեմատել և հասկանալ, թե որն է հենց Ձերը: Եթե սա Ձեր առաջին Apple սմարթֆոնն է, խորհրդատուները կօգնեն Ձեզ ընտելանալ դրան և ցույց տալ, թե ինչպես փոխանցել տվյալները Android-ից դեպի iPhone:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ինչպե՞ս օգտվել Apple Pay-ից Հայաստանում
Ինչպես է «Լոկատոր»-ն օգնում Ձեզ գտնել Ձեր iPhone-ը, iPad-ը և Mac-ը
Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: