Երաշխիքային սպասարկման պայմաններ
-
Վերոնշյալ սարքավորման համար տրվում է արտադրողի երաշխիք՝ գնման օրվանից վերը նշված ժամկետով՝ ըստ սարքավորմանը կից տրվող փաստաթղթերի և արտադրողի կողմից հրապարակված երաշխիքային սպասարկման պայմանների:
-
Սարքավորման պատկանելիքների և բաղադրիչ մասերի (ականջակալ, մալուխ, լիցքավորիչ և այլն) առկայության դեպքում (կախված սարքավորման տեսակից) դրանց համար երաշխիք չի տրվում:
-
Սույն երաշխիքը գործում է միայն այն դեպքում, երբ սարքավորումն օգտագործվել է արտադրողի ցուցումներին և պայմաններին համապատասխան:
-
Ի լրումն վերոնշյալի՝ տեղեկացվում է, որ սույն երաշխիքը չի տարածվում հետևյալ դեպքերում.
-
Սարքավորման մեխանիկական վնասվածքների դեպքում (խազեր, հարվածի հետքեր, իրանի դեֆորմացիա, այրվածքներ և այլ ազդեցություններից հետևանքներ), որոնք առաջացել են սարքավորումը գնորդին հանձնելուց հետո:
-
Եթե թերությունը առաջացել է խոնավության և/կամ բարձր կամ ցածր ջերմաստիճանների, և/կամ կորոզիայի, և/կամ օքսիդացման, և/կամ սարքավորման մեջ օտար առարկաների, նյութերի, հեղուկների և միջատների ներթափանցման, և/կամ ծրագրային ապահովման մոդիֆիկացիայի, և/կամ վերատեղադրման, ծրագրային ապահովման ձևափոխում պահանջող հավելվածների տեղադրման, և/կամ վիրուսային ֆայլերի, և/կամ անսարք կամ անհամապատասխան թվային կրիչների օգտագործման, և/կամ անհամապատասխան լիցքավորման սարքի, և/կամ էլեկտրական սնուցման աղբյուրի օգտագործման հետևանքով:
-
Օգտագործման ընթացքում առաջացած բնական մաշվածության հետևանքով առաջացած թերությունների դեպքում:
-
Եթե վնասված են սարքավորման կնիքը և/կամ առկա են ոչ պաշտոնական նորոգման հետքեր:
-
Սարքավորման գործարանային համարանիշը ոչնչացնելու, ջնջելու, վնասելու, փոփոխելու կամ արտաքին ազդեցության հետևանքով ոչ լիարժեք երևալու դեպքում:
Ունե՞ք հարցեր
- *Հեռախոսային աջակցություն. +374 98 099 044