Օգտագործողի պայմաններ
Պայմաններ և դրույթներ
Ի հավելում օրենսդրության և ընկերության քաղաքականության փոփոխություններին, մենք իրավունք ենք վերապահում փոփոխություններ կատարել կայքի բովանդակության մեջ, ինչին կայքի օգտատերն անվերապահորեն համաձայն է:
Գրանցվելով այս կայքում՝ Դուք մեզ իրավունք եք տալիս էլեկտրոնային եղանակով կապ հաստատել Ձեզ հետ և տրամադրել անհատական տեղեկատվություն։
iSpace-ի ապրանքային նշանի կամ հեղինակային իրավունքով պաշտպանված այլ բովանդակության՝ առանց նախնական գրավոր համաձայնության օգտագործումն այլ կայքերում, մետա թեգերում, տպագիր մամուլում կամ այլ աղբյուրներում արգելվում է։
Ինչպես գիտեք, ապրանքները միաժամանակ վաճառվում են խանութ սրահներում և կայքում (iSpace.am), ուստի հավանական է, որ ապրանքն արդեն վաճառված լինի խանութ սրահում այն պահին, երբ հաճախորդը ցանկանում է գնել այն օնլայն: Նման դեպքերում iSpace-ը կտեղեկացնի Ձեզ պատվերի ձևակերպման գործընթացի ընթացքում:
Եթե համակարգը մերժի Ձեր գործարքը, Դուք անմիջապես կտեղեկացվեք այդ մասին, ինչպես նաև գործարքի մերժման պատճառների մասին:
Կայքում պատվեր կատարելուց առաջ օգտատերը պետք է գրանցվի և մուտք գործի իր հաշիվ։
Հաճախորդն իրավունք ունի ընդունել ընկերության դրույթները` ընկերությունից ապրանքների գնման և առաքման վերաբերյալ:
Հաճախորդն իրավունք ունի չընդունել թերություններով ապրանքներ և պահանջել դրանք փոխարինել նույն կամ ավելի բարձր արժեք ունեցող (հավելավճար կատարելով) ապրանքներով։
Խնդրում ենք չհրապարակել Ձեր օգտանունը և գաղտնաբառը․ ընկերությունը պատասխանատվություն չի կրում որևէ երրորդ անձի կողմից Ձեր օգտանվան և գաղտնաբառի օգտագործման համար: Եթե մեկ այլ չարտոնված անձ մուտք է գործում Ձեր անձնական հաշիվ և օգտվում է մեր ծառայություններից, դուք պետք է տեղեկացնեք ընկերությանը, որպեսզի ձեռնարկվեն համապատասխան միջոցներ:
Հաճախորդը պետք է ընկերությանը տրամադրի հավաստի տեղեկատվություն, որպեսզի պատվերը հասնի ամբողջությամբ և ժամանակին:
Ապրանքների ակցիաները և զեղչերը գործում են միայն հայտարարված ժամանակահատվածում: Ակցիայի կամ զեղչի ժամկետըլրանալուցհետոսպասվողպատվերները (չվճարված) կչեղարկվեն:
Ընկերությունն իրեն իրավունք է վերապահում հրաժարվել հաճախորդի պատվերի կատարումից մինչև ապրանքի ամբողջական արժեքի վճարումը: Այն դեպքում, եթե առկա է կանխավճար, սակայնընկերությունը չի կատարել իր կոմից ստանձնած պարտավորությունները, ընկերությունըպարտավորէվերադարձնելգնորդինվճարվածմիջոցները։
Պատվերը սրահից վերցնելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել`
- Անձնագիր
- Պատվերի համար
Եթե պատվերը կատարողը և քարտապանը տարբեր անձիք են, անհրաժեշտ է ներկայացնել`
- Քարտի նկարը, որտեղ կերևան քարտապանի անուն/ազգանունը և քարտի առաջին և վերջին չորս նիշերը
- Վճարողի անձնագիրը
- Ապրանքը ստացողի անձնագիրը
- Քարտապանի անձնագիրը կամ պատճեն
Ընդունելով սույն պայմանները՝ Դուք ավտոմատ կերպով բաժանորդագրվում եք ընկերության գովազդային SMS և էլ․ փոստի հաղորդագրություններին:
Ապաբաժանորդագրվելու համար ուղարկեք հարցում [email protected] հասցեին։
Գրանցվելով այս կայքոմ՝ Դուք համաձայնում եք վերոնշյալ դրույթներին և պարտավորվում եք հետևել դրանց: