Ապահովագրության պայմանները


1. Ապահովագրության ենթակա ապրանք` 

Ապահովագրության ենթակա է iSpace խանութ-սրահում վաճառվող Apple տեխնիկան ամբողջությամբ: Ապահովագրվում է միայն նոր վաճառված տեխնիկան և միայն երաշխիքի ընթացքում:

2. Ապահովագրվող ռիսկեր`

  • Ֆիզիկական վնասվածք` վայր է ընկել, բախվել է այլ առարկայի հետ, վնասվել է ավտովթարի ժամանակ
  • Հրդեհ, պայթուն
  • Վնասվել է ջրից և կամ այլ հեղուկից
  • Բնական աղետներ

3. Բացառություններ`

Ենթակա չեն հատուցման՝

-  կոսմետիկ վնասները, որոնք չեն սահմանափակում տեխնիկայի օգտագործման հնարավորությունները (արտաքին կազմի գույնի խամրում, քերծվածքներ, քերած  տեղեր, լաքաներ և այլն)

-  անբացատրելի վնաս, կորուստ կամ անհետացում

-   գողություն, կողոպուտ, ավազակություն և երրորդ անձանց այլ անօրինական գործողություններ

-  ցանկացած անձի կողմից միտումնավոր վնասումը, եթե այդ փաստը ապացուցված է Ապահովագրողի կողմից

-  եթե ապահովագրված գույքը օգտագործել է 12 տարեկանը չլրացած անձը 

-  եթե ապահովագրական պատահարը տեղի է ունեցել ՀՀ և ԼՂՀ տարածքից դուրս

-  անուշադիր օգտագործումը՝ թողնելը բաց տարածքներում, անձրևի, ձյան տակ, հասարակական վայրերում առանց հսկողության, ավտոմեքենայում բաց դռներով կամ պատուհաններով և այլն, ցանկացած վնաս, որն առաջացել է տեխնիկան երեխաների կողմից օգտագործելու/խաղալու հետևանքով

-  այլ անձանց անօրինական գործողությունները, ներառյալ գողությունը, կողոպուտը և ավազակությունը

-  ցույցի, քաղաքացիական ընդվզման, պատերազմի կամ ահաբեկչության հետևանքով վնասը

-  ապահովագրված գույքի մարտկոցի առանձին կորուստը/վնասը, եթե իրենք ներկառուցված չեն և՛ տեխնիկապես,  և՛  ըստ արտադրողի համարվում են փոխարինվող մասեր

-  այն հայցերը, որոնց գծով ապահովագրված անձը միջոցներ չի ձեռնարկել ապահովագրված գույքի գծով պատահական վնասի ուժգնությունը/աստիճանը նվազեցնելու ուղղությամբ

-  ապահովագրական պայմանագրի ժամկետի ընթացքում տարբեր հայցերի գծով հաջողությամբ հատուցում ստանալուց հետո ներկայացվող հայցերը սկսած 2-րդ պատահարից կկարգավորվեն հիմնվելով ոչ լրիվ արժեքով ապահովագրության վրա (ապահովագրության գումարից նվազեցվում է հատուցված մասը), նայել վերջին էջի օրինակը

- այն հայցերը, որոնց դեպքում վնասը կապված է ապահովագրված գույքի այնպիսի դետալների հետ, որոնք գնման պահից հետո ենթարկվել են ձևափոխության կամ ամբողջական փոփոխության, բացառությամբ ապահովագրական պատահարի հետևանքով

4. Ապահովագրության ժամկետ՝ 1 տարի

5. Հատուցման գործընթաց

Հատուցման գործընթացը տեխնիկական փորձաքննության և վերանորոգման մասով իրականացվում է iSpace (Apple-ի կողմից հավաստագրված)-ի տեխ. սպասարկման կենտրոնի (հետագայում Կենտրոն) միջոցով, համաձայն Կենտրոնի և Ապահովագրողի միջև կնքված սպասարկման պայմանագրի: 

6. ԵԹԵ ՍԱՐՔԸ ԵՆԹԱԿԱ Է ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ

ՔԱՅԼ 1

Սարքի վնասի դեպքում Ապահովադիրը 72 ժամվա ընթացքում տեղեկացնում է ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ Ապահովագրական ընկերությանը` զանգահարելով հայցերի սպասարկման կենտրոն (Call Center)  (060) 54 00 00 (5), (012) 54 00 00, (010) 58 00 00, (011) 58 00 00 հեռախոսահամարներով:

ՔԱՅԼ 2

Call Center-ի աշխատակցին անհրաժեշտ է տեղեկացնել`

  • անուն, ազգանուն,

  • ապահովագրության վկայագրի համարը

  • նկարագրել դեպքի մանրամասները

  • ներկայացնել ակնկալվող ծառայության տեսակը

  • Call Center-ի աշխատակիցը իրավիճակից ելնելով  կուղղորդի հաճախորդին` 

ՔԱՅԼ 3

Կենտրոնը ընդունում է հաճախորդից սարքը և տեղեկացնում է վերանորոգման կամ դրա անհնարինության մասին: Եթե սարքը ենթակա է վերանորոգման, ապա Ապահովագրողին տեղեկացնելուց և հաստատում ստանալուց հետո, իրականացվում է  վերանորոգում:

7. ԵԹԵ ՍԱՐՔԸ ԵՆԹԱԿԱ ՉԷ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ

Պահպանվում են վերը նշված 1 և 2 քայլերը

ՔԱՅԼ 3

Կենտրոնը ընդունում է հաճախորդից սարքը և տեղեկացնում է վերանորոգման անհնարինության մասին

ՔԱՅԼ 4

Տեղեկացնում է Ապահովագրողին այդ մասին 

 ՔԱՅԼ 5

Ներկայացնում է հաճախորդին Ապահովագրողի ապահովագրական հատուցման հայցային դիմումի ձև, որը լրացվում է հաճախորդի կողմից

ՔԱՅԼ 6

Կենտրոնի կողմից կազմված նշված հայցային դիմումը և տեղեկանք-ակտը պատահարի պատճառի և վնասի չափի վերաբերյալ ուղարկվում է Ապահովագրողին:

ՔԱՅԼ 7

Նշված փաստաթղթերի հիման վրա Ապահովագրողը 10 աշխատանքային օրվա ընթացքում կազմում է հայցի վերաբերյալ դրական կամ բացասական որոշում, որը ուղարկվում է հաճախորդին  էլ.նամակով կամ այլ եղանակով (Viber և այլն):

Դրական որոշման դեպքում հատուցումը փոխանցվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում հաճախորդի հայցային դիմումում նշված հաշվի համարին կամ հաշվի բացակայության դեպքում՝ անձնագրի ներկայացմամբ Հայէկոնոմբանկի ցանկացած մասնաճյուղ:


Ապահովագրական հատուցման գումարը հաշվարկվում է հիմք ընդունելով ապահովագրական գումարը և շահագործման ժամկետը՝ սկսած վաճառքի օրվանից մինչև ապահովագրական պատահարի ամսաթիվը: Ստորև ներկայացված աղյուսակի տոկոսները կիրառվում են ապահովագրված տեխնիկայի ամբողջական վնասի/կորստի դեպքերում (այսինքն՝ ենթակա չեն վերանորոգման/վերականգնման):

Տեխնիկան ձեռք բերելուց հետո անցած օրերի քանակը

 

Հատուցման գումարը % ապահովագրական գումարից/տեխնիկայի արժեքից*

1 – 30 օր

70%

31 - 60 օր

60%

61 - 90 օր

55%

91 - 120 օր

50%

121 - 150 օր

45%

151 - 180 օր

40%

181 - 210 օր

35%

211 - 270 օր

30%

271 - 365 օր

25%

Հատուցման հաշվարկի օրինակ՝

Սարք՝ հեռախոս, ապահովագրված է 600,000 դրամ՝ իր շուկայական ամբողջական արժեքով: Վնասվել է 9-րդ հարկոից վայր ընկնելուց, վերանորոգման ենթակա չէ: Պատահարը տեղի է ունեցել գնումից հետո 145-րդ օրը: Հատուցման ենթակա է ապահովագրական գումարի 45%` 270,000 դրամ: