Վճարում և առաքում
Apple-ի սիրահարներ, մենք անում ենք ամեն հնարավոր բան Ձեր հարմարավետությունն ապահովելու համար։
Մենք առաջարկում ենք առաքում ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի ողջ տարածքում։
Առաքման համար գործում են հետևյալ պայմանները՝
- Անվճար առաքում՝ 150.000 դրամից ավելի պատվերների դեպքում ՀՀ ողջ տարածքում։
- Վճարովի առաքում՝ 150.000 դրամից ցածր պատվերների դեպքում ամբողջ Հայաստանում (1 500 դրամ՝ Երևանում, 2 500 դրամ՝ մարզերում)։
- Առաքումը կիրականացվի 1 օրում Երևանի տարածքում, 2 օրում՝ Հայաստանի ողջ տարածքում։
Ապրանքը պետք է զննվի պատվիրատուի կողմից՝ առաքիչի ներկայությամբ։ Եթե փաթեթավորումը տեսողականորեն վնասված է, հաճախորդը չպետք է ընդունի ապրանքը, հակառակ դեպքում ընկերությունը պատասխանատվություն չի կրում։
Ստորագրելով հաշիվ-ապրանքագիրը՝ հաճախորդը հաստատում է, որ ստացել է ամբողջական, չվնասված ապրանք։ Պատվերի առաքումից հետո գործում են Apple-ի պաշտոնական երաշխիքային պայմանները։ Երաշխիքային կտրոնները կառաքվեն պատվերի հետ միասին։
Կարևոր է․ Պատվերը չընդունելու դեպքում գումարը վերադարձվում է երեք աշխատանքային օրվա ընթացքում։ Եթե հաճախորդը հրաժարվում է գնումից, պարտավոր է վճարել առաքման վճարը։