Մարտի 4-ին Apple-ը ներկայացրեց երկու թարմացված MacBook Air՝ 13,6 և 15,3 դյույմ անկյունագծով, հզոր M3 պրոցեսորով։ Նոր համակարգիչների հիմնական առանձնահատկություններն են գերշարժական դիզայնը, կատարողականի և էներգաարդյունավետության նոր մակարդակները և մարտկոցի 18 ժամ կատարողականությունը: M3 չիպը 13 անգամ ավելի արագ է, քան Intel-ի վրա հիմնված ամենաարագ MacBook Air-ը և 60%-ով ավելի արագ, քան M1 չիպով Apple նոութբուքը: Կան նաև այլ «հաճելի առանձնահատկություններ», որոնց մասին մենք կխոսենք ակնարկում:

Ի՞նչ նորություն կա 2024 թվականի MacBook Air M3-ում

Նոր մոդելները նախատեսված են ինտենսիվ բեռնվածության համար և իդեալական են փաստաթղթերի, տեսանյութերի և պատկերների հետ աշխատելու համար, ինչպես նաև համացանցում ճամփորդելու, տեսազանգեր իրականացնելու, ֆիլմեր դիտելու և միջին ծանրաբեռնվածության խաղեր խաղալու համար: Դուք կզգաք իրական տարբերությունը, երբ անցում կատարեք նոութբուքից դեպի Intel-ի պրոցեսոր: Հետևաբար, եթե ցանկանում եք թարմացնել, ապա ավելի լավ է անցում կատարել  անմիջապես դեպի M3:

Midnight գույն: Ավելի քիչ «մատներ» կորպուսի վրա

Արտաքինից նոր մոդելները գրեթե իրենց M2-ի վրա հիմնված եղբայրների կրկնօրինակն են: Պատյանը նույնն է, պաստառները գրեթե անփոփոխ են մնացել։ MacBook Air-ը մնացել է նույնը. այն նույնն է, ինչ մենք սիրում էինք և մինչ այժմ սիրում ենք. թեթև, էրգոնոմիկ, ծայրահեղ բարակ (կես դյույմից պակաս հաստությամբ): Վերջիններիս գույները նույնպես չեն փոփոխվել, դրանք առայժմ չորսն են՝ «դասական արծաթագույն», «աստղային լույս», «տիեզերական մոխրագույն» և «Midnight/կեսգիշեր/»։ «Գրավչությունը» վերջին Midnight գույնի մեջ է: Այն գալիս է հեղափոխական անոդացված ալյումինե ծածկի տեխնոլոգիայով: Այժմ մուգ կապույտ կորպուսը մի փոքր ավելի բաց է դարձել, բայց շատ ավելի քիչ մատնահետքեր է հավաքում։

Եթե ​​խոսենք չափերի մասին, ապա յուրաքանչյուրն ինքն է ընտրում, թե որն է իրեն ավելի հարմար։ 13 դյույմանոց պատյանը նրանց համար է, ովքեր գնահատում են շարժականությունը/պորտատիվությունը/: 15 դյույմանոց պատյանը  նրանց համար է, ովքեր սիրում են աշխատել մեծ էկրանի առջև:

Ի դեպ էկրանի մասին: Liquid Retina-ն ապահովում է ապշեցուցիչ պարզ և պայծառ պատկերներ՝ մինչև 500 նիթպայծառություն, 1 միլիարդ գույն: Թույլտվությունը 2 անգամ ավելի բարձր է, քան անալոգների մեծ մասինը՝ 2800×1864՝15-դյույմանոց մոդելի համար և 2560×1664՝ 13-դյույմանոց մոդելի համար:

Wi-Fi

Apple MacBook Air M3-ն աջակցում է Wi-Fi 6E անլար ցանցի վերջին ստանդարտին: Վեբ էջերը բեռնվում են երկու անգամ ավելի արագ, քան նախորդ սերնդի բրենդի նոութբուքները:

Wi-Fi 6E թողունակությունը 10,8 Գբիտ/վրկ է: Համեմատության համար, Wi-Fi 6-ում այն կազմում է 9,6 Գբիտ/վրկ արագություն: Թվում է, թե ինչ-որ 12,5%: Սակայն այնուամենայնիվ, այս տարբերությունը նույնպես երբեմն կարևոր է:

Հիմնական բանը այս ստանդարտին աջակցող համատեղելի ռոութեր/երթուղիչ/ ունենալն է, հակառակ դեպքում Դուք չեք կարողանա գնահատել այս «փրոֆիթը»:

Երկու արտաքին էկրան

Նոր Mac-ն աջակցում է միանգամից երկու արտաքին էկրան, մինչդեռ նախորդ MacBook Air M2-ն աջակցում էր միայն մեկը: Սա հարմար է մի քանի առաջադրանքների վրա զուգահեռ աշխատանքի և փաստաթղթերի փոխանակման համար: Երկու լրացուցիչ էկրան միացնելու համար հարկավոր է փակել նոութբուքը։ Երբ կափարիչը բաց է, աշխատում է միայն մեկ արտաքին էկրան:

Ֆունկցիան դարձել է իսկական սենսացիա. այժմ Ձեզ պետք չէ սահմանափակվել միայն մեկ մոնիտորով: Այն կգնահատեն հիմնականում բիզնես օգտատերերը և նրանք, ովքեր հաճախ են միաժամանակ աշխատում տարբեր հավելվածներում: Լրացուցիչ մոնիտորների միացումն այլևս չի պահանջում բարդ լուծումներ, ինչպիսիք են օրինակերկակի մոնիտորների բաժանարարները կամ դոկ- կայանները:

Ձայնն ավելի կատարելագործված է

Տեսակոնֆերանսը մեզանից շատերի համար դարձել է հաղորդակցման սովորական միջոց ինչպես աշխատանքում, այնպես էլ կյանքում: Շատ նոութբուքներում բարձրախոսները, եթե լինենք անկեղծ, վատն են: Բայց ոչ MacBook-ի դեպքում: M2 չիպի մոդելներում երեք բարձրախոսներ պատասխանատու են ձայնի բարձրորակ փոխանցման համար, իսկ ներկայիս սերնդի M3-ում դրանք նույնիսկ ավելի են կատարելագործվել.

  • Ավելացվել է ձայնի մեկուսացման ֆունկցիան, որը վերացնում է ավելորդ ֆոնային աղմուկը:
  • Կա լայն սպեկտրի ռեժիմ, երբ, ընդհակառակը, Ձեզ անհրաժեշտ է լսել այն ամենը, ինչ կատարվում է Ձեր շուրջը:

Սրանք M3 սարքերի երկու սկզբունքորեն նոր առանձնահատկություններ են: Եթե ​​հաճախ եք զանգեր կատարում Ձեր նոութբուքից, ապա դրանք Ձեզ անպայման կուրախացնեն։

  • Ինչպես նաև, նոր MacBook-ն իրականացնում է բարձրորակ ձայնագրում:
  • Dolby Atmos շրջապատող ձայնի տեխնոլոգիայով վեց բարձրախոսներ պատասխանատու են ձայնի վերարտադրման համար:

Apple M3 պրոցեսոր. ինչ է դա տալիս

Անդրադառնանք նոր MacBook Air-ի ամենակարևոր տարբերությանը` պրոցեսորին:

Դեռևս աշնանը Apple-ը ներկայացրեց նոր 3-նանոմետրանոց M3 չիպը։ Այն արդեն աշխատում է MacBook Pro 14-ով: 8-միջուկանի CPU-ի և 10-միջուկանի GPU-ի նորացված ճարտարապետությունը, բարձրացված տակտային հաճախականությունը, 24 ԳԲ օպերատիվ հիշողությունը բացում է բոլորովին նոր հնարավորություններ: Ինչպես նշում է ինքը՝ ընկերությունը, արտադրողականությունը M1 նոութբուքերի համեմատ աճել է 60%-ով, իսկ Intel սարքերի համեմատ՝ 13 անգամ։

Ի՞նչ է սա նշանակում գործնականում: Թարմացված ճարտարապետությունն ավելի արդյունավետ է լուծում ռեսուրսատար խնդիրները, այդ թվում տեսանյութերի և լուսանկարների մշակումը: Դա տեղի է ունենում ռեսուրսների օպտիմալ բաշխման շնորհիվ։

Ահա թե ինչ տեսք ունի այն թվային ներկայացմամբ.

  • Excel-ի աշխատանքը դարձել է 35%-ով ավելի արագ՝ համեմատած M1 սարքերի և 3 անգամ ավելի արագ՝ համեմատած Intel սարքերի հետ;
  • Photomator-ը լուսանկարները մշակում է 40%-ով ավելի արագ, քան M1-ով սարքավորումը, և 15 անգամ ավելի արագ, քան Intel-ով սարքավորումը;
  • Final Cut Pro-ում տեսանյութի խմբագրումը կատարվում է 60%-ով ավելի արագ, եթե համեմատենք M1-ի հետ, և 13 անգամ ավելի օպերատիվ, եթե համեմատենք Intel-ի հետ:

Հատուկ նշենք համակարգչային խաղերը, քանի որ այստեղ բացարձակ չեմպիոն է հանդիսանում MacBook Air M3-ը։ Այն աջակցում է ապարատային ճառագայթների հետագծմանը ավելի բնական նկարի համար՝ իրական լուսավորությամբ, ստվերներով և արտացոլումներով: Նախորդների ունակությունը բավարար չէ։

Պրոցեսորի մյուս առավելությունները ներառում են AV1 ապակոդավորման աջակցությունը՝ բարձրորակ հոսքային վիդեո նվագարկելու համար:

Սա առաջին դեպքն է, երբ մենք կարող ենք գնահատել M3-ի աշխատանքը պասիվ հովացման համակարգով: Նոութբուքը չունի հոցացնող օդափոխիչներ, ուստի ջերմությունը բնական կերպով արտահոսում է պատյանի անցքերից: Եվ նույնիսկ նման համակարգով համակարգիչը չի գերտաքանում ավելացած բեռնվածության տակ և փայլուն կերպով հաղթահարում է ինչպես հիմնական, այնպես էլ ավելի բարդ առաջադրանքները: Նույնիսկ ավելի լավ, քան Intel և AMD պրոցեսորների ակտիվ սառեցմամբ նմանատիպ սարքերը:

Շատ կարևոր է նշել. MacBook Air M3-ն այսօր արհեստական ​​ինտելեկտի համար լավագույն սպառողական նոութբուքն է: Այս ամենը՝ շնորհիվ նորացված Neural Engine նեյրոնային կոպրոցեսորի:

AI հիմքով աշխատող հավելվածների լայն էկոհամակարգի աջակցությունը Ձեզ թույլ է տալիս խմբագրել լուսանկարներ Pixelmator Pro-ի միջոցով, խմբագրել տեսանյութեր CapCut-ով և կատարել այլ բազմաթիվ գործողություններ:

Ամփոփենք

Եթե ​​ցանկանում եք թարմացնել Ձեր Mac-ը և մտածում եք՝ գնել MacBook M2,  թե  M3, ապա առավել ուշադրություն դարձրեք երկրորդ տարբերակին: Նորույթը հարմար է նաև նրանց համար, ովքեր առաջին անգամ են անցում կատարում Mac-ին և ցանկանում են համակարգիչ ձեռք բերել երկարաժամկետ օգտագործման համար։ Նոութբուքը նախատեսված չէ բարձր ինտենսիվություն ունեցող բեռնվածության համար (դրա համար կան Pro -տարբերակներ), սակայն շատ հարմար կլինի նրանց համար, ովքեր աշխատում են ինտերնետում՝ տեքստի, թվերի, աղյուսակների, պրեզենտացիաների և լուսանկարների հետ: Այն հեշտությամբ կառավարում է ինտենսիվ ծանրաբեռնվածությունը, խաղերը և իդեալական է այն մարդկանց համար, ովքեր հաճախ են աշխատում տարբեր վայրերից: Ի վերջո, MacBook Air M3-ը թեթև է և կոմպակտ, ինչը հեշտացնում է վերջինիս տեղափոխումը:

Հավելենք, որ նոր Mac-ը Apple-ի առաջին արտադրանքն է, որը ամբողջությամբ պատրաստված է վերամշակված նյութերից, այդ թվում՝ ալյումինից, հազվագյուտ գրունտային մետաղներից և պղնձից: Այն չի պարունակում սնդիկ, ՊՎՔ, բրոմացված բոցավառող նյութեր: Այն ունի էկոլոգիապես մաքուր փաթեթավորում, որում մանրաթելերի պարունակությունը կազմում է 99%:

Ե՞րբ հնարավոր կլինի գնել MacBook Air M3 Հայաստանում

Շուտով արդեն հնարավոր կլինի ձեռք բերել MacBook Air M3 ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ Հայաստանի այլ քաղաքներում: Այն վաճառքի համար հասանելի կլինի iSpace խանութ-սրահի օֆլայն ցուցասրահներում, ինչպես նաև մեր առցանց խանութում։

Որքա՞ն արժե MacBook Air M3-ը: Տարբեր կոնֆիգուրացիաներով MacBook Air M3-ի գների մասին դեռևս պաշտոնական տեղեկատվություն չկա: Ցանկանու՞մ եք տեղեկանալ մեր նորությունների մասին: Հետևեք կայքի թարմացումներին և բաժանորդագրվեք մեր ինստագրամյան էջին: Մենք Ձեզ կտեղեկացնենք նախնական պատվերների մեկնարկի և նոր արտադրանքի արժեքի մասին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ.

Առաքելությունը կատարված է. բացահայտում ենք Wi-Fi-ի գաղտնաբառը iPhone-ում և MacBook-ում
Mac-ի 7 օգտակար ֆունկցիաներ, որոնց մասին գուցե չգիտեք

Եղի՛ր տեղեկացված

Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: 

Թողնել մեկնաբանություն

Ձեր email-ը չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են*