15 դյույմանոց MacBook Air-ն այն սարքն է, որը կարող է կատարել ցանկացած առօրյա և բազմաթիվ մասնագիտական ​​առաջադրանքներ: Apple-ն իր մոդելները համալրել է հզոր M2 և M3 չիպերով, որոնք աջակցում են ինտենսիվ աշխատանքին: Դրանք հարմար են գրասենյակային ծրագրերի, լուսանկարի կամ տեսանյութի խմբագրման, ծրագրավորման և հարյուրավոր այլ կարևոր խնդիրների համար: Այս հոդվածում մենք Ձեզ կպատմենք, թե որն է այս նոութբուքի ունիվերսալության գաղտնիքը, և որն է ավելի լավ ընտրել 2024 թվականին։

Մեծ էկրան — մեծ հնարավորություններ

15,3 դյույմանոց մոնիտորը հարմար է։ 13-դյույմանոց տարբերակի համեմատ՝ 15-դյույմանոց էկրանն ունի 1,1 մլն պիքսել ավել։ Եվ դրանում ավելի շատ բովանդակություն է տեղավորվում: Ի՞նչ է սա տալիս օգտագործողին.

  • Դուք կարող եք միանգամից մի քանի հավելվածի պատուհաններ ցուցադրել էկրանին, և դրանք բոլորը կտեղավորվեն հարմարավետ մասշտաբով: Բոլոր անհրաժեշտ տարրերը ձեռքի տակ կլինեն։
  • Մեծ անկյունագիծը թույլ է տալիս մանրամասն դիտել նկարը: Դուք կարող եք ստեղծել և ցուցադրել պրեզենտացիաներ, լուսանկարներ և տեսանյութեր խմբագրել, տեքստեր գրել:

Եթե ​​Ձեր Mac էկրանը բավարար չէ Ձեր աշխատանքի համար, դրան կարող եք միացնել լրացուցիչը: M3-ի վրա հիմնված համակարգչին Դուք կարող եք միանգամից երկու մոնիտոր միացնել:

15.3 դյույմանոց էկրանը իդեալական է գրաֆիկ դիզայներների, լուսանկարիչների, 3D մոդելավորողների, կոդավորողների, խմբագիրների, ուսանողների համար.

  • 2880×1864 լուծաչափը և 224 ppi էկրանի խտությունը պատասխանատու են նկարի պարզության համար:
  • Ֆանտաստիկ գունային երանգն ապահովում է P3 գունային գամման, որն ապահովում է 1 միլիարդ երանգներ:
  • True Tone տեխնոլոգիայի շնորհիվ էկրանն ավտոմատ կերպով հարմարվում է լույսի մակարդակին: Ձեզ հարմար կլինի ընթերցել, տպել, դիտել նկարներ:
  • Պատկերի թարմացման արագությունը՝ 60 Հց: Սքրոլինգի ժամանակ էկրանի վրա շարժումները հարթ կլինեն:
  • Էկրանի 500 նիթ պայծառությունը պատկերները տեսանելի է դարձնում նույնիսկ պայծառ արևի լույսի ներքո: Այժմ դրսում աշխատելը հարմարավետ է. մոնիտորը չի փայլում և չի մթագնում:

15 դյույմանոց Mac-ը հարմար է աշխատանքի համար բոլոր նրանց, ովքեր ստեղծում են տեքստ, գրաֆիկա և այլ տեսողական բովանդակություն:

Արագ Wi-Fi

Տվյալների փոխանցման արագությունն ու որակն ուղղակիորեն կապված են ոչ միայն ռոութերի, այլև ազդանշանն ընդունող սարքավորումների հետ։ Mac-ն աչքի է ընկնում իր անլար ցանցի բարձր արագությամբ.

  • M2 չիպի վրա հիմնված նոութբուքն օգտագործում է Wi-Fi 6 ստանդարտ (802.11 AX) – տեղեկատվությունը փոխանցվում է 9,6 Գբիթ/վ արագությամբ:
  • M3 չիպով սարքն աջակցում է բարելավված Wi-Fi 6E ստանդարտին` մինչև 10,8 Գբիտ/վրկ արագությամբ:

Ո՞ւմ է դա հետաքրքիր. բլոգերներին՝ սթրիմինգային տեսանյութերի, ռիլսերի և տիկտոկում տեսանյութերի արագ բեռնման համար, լուսանկարիչներին՝ լուսանկարչական նյութեր ամպային հարթակներ վերբեռնելու համար, դիզայներներին՝ կոնտենտներ վերբեռնելու համար, ուսանողներին՝ սեմինարներին, առցանց թրեյնինգներին մասնակցելու համար, դասընթացավարներին և ուսուցիչներին՝ վարպետության դասեր և վեբինարներ անցկացնելու համար, մենեջերներին և աշխատակիցներին՝ առցանց հանդիպումների և վիդեոկոնֆերանսների համար:

Նույնիսկ եթե մի քանի սարքեր միացված են ցանցին, ապա նոութբուքը պահպանում է տվյալների ընդունման/հաղորդման կայուն բարձր արագություն: Այնուամենայնիվ, որպեսզի 6E ստանդարտը «արագանա» մինչև առավելագույն արագություն, Ձեզ հարկավոր կլինի համատեղ ռոութեր. այսօր արդեն հնարավոր է գտնել այդպիսի սարքեր, իսկ շուտով դրանք ավելի շատ կլինեն:

«Երկաթ»՝ սեղանադիր համակարգչին համապատասխան

Դյուրակիր MacBook Air 15″-ը հեշտությամբ լուծում է այն առաջադրանքները, որոնք սովորաբար կատարվում են մեծ սեղանադիր համակարգիչների վրա: Նոութբուքը, իր թեթև քաշով, ունի բավականաչափ հզորություն տեսանյութերի խմբագրման, լուսանկարների խմբագրման, գրաֆիկայի ստեղծման և խաղերի համար:

Պրոցեսորներ

MacBook Air 15″-ի «սիրտը» M2 և M3 չիպերն են.

  • Կենտրոնական պրոցեսոր 8 միջուկով՝ չորս բարձր կատարողական միջուկ և չորս էներգաարդյունավետ:
  • Գրաֆիկական պրոցեսոր 10 միջուկով։

Տարբերությունները թաքնված են CPU-ի արագության մեջ: M3 տարբերակում էներգաարդյունավետ միջուկները 15%-ով ավելի արագ են, իսկ բարձր կատարողական միջուկները՝ 20%-ով ավելի արագ, քան M2 նոութբուքում: Սա նշանակում է, որ M3-ն ունի ավելի բարձր հաճախականություն և տվյալների մշակման արագություն:

Օպերատիվ հիշողություն

Օպերատիվ հիշողության պարամետրերը M2-ում և M3-ում նույնն են.

  • Համակցված հիշողություն՝ 8, 16, 24 ԳԲ։ Այս ծավալը բավարար է, որպեսզի ծրագրերը և տասնյակ բաց ներդիրներով զննարկիչը կայծակնային արագությամբ բացվեն։
  • Թողունակությունը ՝ 100 ԳԲ/վ: Այս արագությամբ ցանկացած հավելված աշխատում է սահուն և արագ:

Պահեստավորում / Storage/

M2 և M3 մոդելներում SSD սկավառակի չափը կախված է մոդիֆիկացիայից, և այստեղ պարամետրերը նույնն են՝ 256, 512, 1000 և 2000 ԳԲ:

Նշենք, որ երկու նոութբուքերն էլ կատարում են միջին և բարձր բարդության առաջադրանքներ: Բայց M3-ում SSD սկավառակն ավելի արագ է աշխատում։ Պատճառը պահեստավորման չիպերի քանակի մեջ է: M3-ն օգտագործում է առանձին չիպ յուրաքանչյուր 128 ԳԲ-ի համար, ինչը նշանակում է, որ բազային տարբերակն ունի երկու չիպ: Իսկ ահա 256 ԳԲ M2 համակարգիչն ունի մեկ չիպ: Այնուամենայնիվ, երկու մոդելներն էլ հաղթահարում են միջին և բարձր բարդության առաջադրանքներ, որոնցից են պատճենել տվյալները, կարդալ և տեղադրել տեղեկատվություն սկավառակի վրա, բեռնել/գործարկել ծրագրեր և այլն:

Ի՞նչ նորություն կա M3-ում

2024 թվականի MacBook Air M3-ն օգտագործում է մի քանի նոր տեխնոլոգիաներ, որոնք հատկապես դուր կգան նրանց, ովքեր զբաղվում են դիզայնով, 3D մոդելավորմամբ և տեսանյութերի խմբագրմամբ.

  • Hardware-accelerated ray tracing (ճառագայթների հետագծում) և Mesh Shading (ցանցի ստվերում). Այս երկու առանձնահատկությունների շնորհիվ ստվերներն ու լուսավորությունը դառնում են հնարավորինս իրատեսական՝ հենց այն, ինչ անհրաժեշտ է բարդ 3D երկրաչափություն և խաղային տեսարաններ ստեղծելու համար: Եվ պարզապես գեյմինգի համար. հավանաբար համակարգիչը կօգտագործեք նաև հանգստի համար:
  • Dynamic Caching (Դինամիկ քեշավորում): Տեխնոլոգիա, որն օգնում է օգտագործել օպերատիվ հիշողության բոլոր ռեսուրսները:

Իսկ M3-ի բարձր կատարողականությունը պայմանավորված է 25 միլիարդ տրանզիստորների օգտագործմամբ։ M2 տարբերակում այն կազմում է 20 միլիարդ:

Neural Engine նեյրոնային պրոցեսոր

M3 մոդելը արհեստական բանականության (AI) լավագույն տարբերակն է։ Եվ դա միայն խոսքեր չեն.

  • Օգտագործվում է հզոր նեյրոնային պրոցեսոր Neural Engine՝ 16 միջուկով:
  • AI-ն օգնում է ավտոմատ կերպով բարելավել լուսանկարների որակը, ազատվել աղմուկից տեսանյութեր խմբագրելիս, կատարել բարդ ինժեներական հաշվարկներ և շատ ավելին:

 Այն ամենը, ինչ անհրաժեշտ է շփման համար

MacBook Air 15″-ը լավ տարբերակ է գործընկերների հետ վիդեոկոնֆերանսների, հարազատների և ընկերների հետ տեսազանգերի միջոցով շփվելու համար:

  • Նոութբուքերի երկու մոդելներն էլ հագեցած են 1080p HD տեսախցիկով: Նույնիսկ սենյակի թույլ լուսավորության դեպքում նկարը կլինի պայծառ ու մանրամասն: Եվ Ձեր դեմքը կստացվի պարզ, առանց անշուք ստվերների:
  • Սարքերն ունեն երեք ներկառուցված միկրոֆոններ՝ առանց խոչընդոտների բարձր ձայնի համար: Տեսազանգերի ժամանակ այն բարելավելու համար նոութբուքն օգտագործում է ճառագայթների ձևավորման հատուկ ալգորիթմ։ Հետևաբար, Ձեզ հստակ կլսեն, և տպավորությունն այնպես կլինի, որ կարծես զրուցակցի հետ նույն սենյակում եք գտնվում։

Ինչ այլ բոնուսներ կան MacBook Air-ում՝ կապված ձայնի հետ

  • Apple-ի ինժեներները ներառել են երկու զույգ ցածր և միջին հաճախականությամբ բարձրախոսներ՝ ռեզոնանսի ճնշման ֆունկցիայով: Ընդհանուր առմամբ, MacBook Air 15″-ն ունի 6 բարձրախոս: Սա նշանակում է, որ ձայնը դարձել է ավելի խորը, ավելի հզոր և հստակ: Նույնիսկ առավելագույն ձայնի դեպքում ձայնը չի սուլի՝ վնասելով Ձեր ականջները: Հետևաբար, գործընկերների հետ առանց ականջակալների հեռավար զրույցն ավելի հաճելի կլինի:
  • Spatial Audio (տարածական աուդիո) և Dolby Atmos (ծավալուն ձայն) տեխնոլոգիաների աջակցություն. այս ամենը թույլ է տալիս ամբողջությամբ ընկղմվել ֆիլմի կամ Ձեր սիրած երաժշտության միջավայրում:

M3 մոդելն ունի լրացուցիչ հնարավորություններ: Օրինակ, մարդաշատ վայրում խոսակցությունների համար կա ձայնը ֆոնային աղմուկից մեկուսացնելու տարբերակ: Անհրաժեշտության դեպքում կարող եք արագ անցնել լայն սպեկտրի ռեժիմին, որն անջատում է արտաքին ձայների զտումը:

Շարժունակությունը մանրամասներում

MacBook Air 15″-ը հիանալի տարբերակ է ցանկացած պայմաններում շարժական գրասենյակի համար: Ձեզ հարմար կլինի աշխատել նույնիսկ գամակի մեջ պառկած, կամ ինքնաթիռում նստած:

Նոութբուքը կշռում է 1,51 կգ։ Վերջինիս լայնությունը 34,04 սմ է, երկարությունը՝ 23,76 սմ, իսկ հաստությունը՝ ընդամենը 1,15 սմ։ Սարքը կտեղավորվի A4 ձևաչափի թղթից մի փոքր ավելի մեծ ցանկացած պայուսակի մեջ: Ինչպես նաև այն շատ տեղ չի զբաղեցնի Ձեր գրկում կամ սրճարանի սեղանի վրա:

Առանց վերալիցքավորման, համակարգիչը կաշխատի 18 ժամ տեսանյութի դիտման ռեժիմում, և 15 ժամ ինտերնետ-սերֆինգի համար: Եթե Դուք ստիպված եք աշխատել էներգատար առաջադրանքների հետ, ապա մարտկոցի աշխատանքային ժամկետը կնվազի, սակայն  ցուցանիշները դեռևս ավելի բարձր կլինեն, քան համեմատելի հզորությամբ շատ նոութբուքերի ցուցանիշները:

Դիզայն, որում դիտարկվել են ցանկացած մանրուքներ

Apple-ի նոութբուքերը հնարավոր չէ շփոթել այլ բանի հետ: Եվ Դուք անմիջապես կճանաչեք նրանց, եթե վերջիններս հանկարծակի հայտնվեն որևէ ֆիլմում կամ տեսահոլովակում. ֆիրմային դիզայն, մինիմալիստական ​​ալյումինե կորպուս՝ հայելային տարբերանշանով: Այս տեխնիկայի օգտագործումն իսկական հաճույք է: Սակայն բացի գեղեցկությունից, առկա է նաև ֆունկցիոնալություն.

  • Magic Keyboard՝ մկրատաձև ստեղնաշար հետին լույսով: Ստեղները սեղմվում են մեղմ և անաղմուկ: Վերջիններիս դիրքը նախօրոք մտածված է. արագ մուտքագրման ժամանակ հարակից կոճակները չեն հպվում:
  • Force Touch՝ զգայուն և ճշգրիտ թրեքփադը ժեստերի ճանաչման օպցիայով: Անհրաժեշտության դեպքում կարող եք կարգավորել սեղմման ուժը: Դուք կմոռանաք մկնիկը Ձեզ հետ վերցնելու մասին։
  • Touch ID՝ օգտագործողի նույնականացման համակարգ: Դուք կարող եք օգտագործել Ձեր մատնահետքը՝ Ձեր համակարգիչը ապակողպելու, հավելված մուտք գործելու և Apple Pay-ի միջոցով ապրանքների համար վճարելու համար:
  • MagSafe 3՝ մագնիսական լիցքավորում: Եթե ​​Դուք դիպչեք մետաղալարին, ապա այն պարզապես դուրս կգա միակցիչից և կկանխի նոութբուքի վայր ընկնելը: Իդեալական է, եթե ունեք երեխաներ կամ ժիր ընտանի կենդանիներ:
  • Thunderbolt/USB 4՝ 2 ունիվերսալ միակցիչ արտաքին սարքերի միացման համար։ Առկա է նաև 3,5 մմ պորտ ականջակալներ/գարնիտուրաներ միացնելու համար։

M2-ը և M3-ն ունեն նաև սենսորներ, որոնք ավտոմատ կերպով կարգավորում են մոնիտորի պայծառությունն ու ստեղնաշարի հետին լույսը՝ հաշվի առնելով լույսի մակարդակը։ Իսկ առանց օդափոխիչի համակարգը պատասխանատու է սարքի արդյունավետ սառեցման համար։

M2-ի և M3-ի նոութբուքերի դիզայնը և գույները նույնական են: Սակայն M3-ի վրա հիմնված Mac-ի Midnight երանգում օգտագործվում է անոդացված ծածկույթ, որը կանխում է կորպուսի վրա մատնահետքերի առաջացումը:

Ո՞ւմ համար է ստեղծված MacBook Air 15»-ը

Պատասխանը պարզ է. բոլոր նրանց համար, ովքեր աշխատում են համակարգչով: Եվ ոչ միայն գրասենյակում` գրասեղանի մոտ, այլ ցանկացած պայմաններում:

Փոդքաստների և ձայնի խմբագրման համար

Mac-ը հարմար է ձայնի և ձայնագրման փոդքասթների հետ աշխատելու համար.

  • Ցուցադրեք բազմաթիվ աուդիո թրեքներ և պլագիններ:
  • Օգտագործեք բարելավված խոսափողը:
  • Աշխատեք առավելագույն հզորությամբ, լինի դա տանը, ձայնագրման ստուդիայում, թե դաշտում:

MacBook-ի շնորհիվ Դուք կստանաք ձայնի բարձրորակ ձայնագրում և մշակում:  M3-ը Ձեզ կուրախացնի նաև իր բարելավված աուդիո ձայնագրությամբ:

Կոդ գրելու համար

MacBook-ը ծրագրավորողի համար հայտնի աշխատանքային գործիք է: Ի վերջո, այն ունի այն ամենը, ինչ անհրաժեշտ է մշակման համար՝ նոր լավ պրոցեսոր և 16 կամ 24 ԳԲ օպերատիվ հիշողություն: Այն նաև դիմացկուն է. նույնիսկ երբ նոութբուքն անջատում եք լիցքավորումից, վերջինիս կատարողականությունը չի նվազում։ 15,3 դյույմանոց էկրանի անկյունագծի շնորհիվ՝ էկրանին տեղավորվում է 25%-ով ավելի շատ կոդի տողեր, քան 13 դյույմանոց տարբերակում։ Այնուամենայնիվ, եթե Ձեզ անհրաժեշտ է առավելագույն հզորություն, ապա ուշադրություն դարձրեք MacBook Pro շարքին:

Տեսանյութերի խմբագրման համար

MacBook Air 15″-ը կարող է կառավարել գերբարձր հստակությամբ տեսանյութերի խմբագրում 4K լուծաչափով: Եթե բլոգ եք վարում, ապա Mac-ը կունենա բավարար ռեսուրսներ: Եթե ցանկանում եք ունենալ առավելագույն հնարավորություններ, ընտրեք M3 մոդելը: Նոութբուքն աջակցում է ամենավերջին AV1 և ProRes կոդեկին՝ Final Cut Pro-ում տեսանյութի խմբագրման համար:

Գրաֆիկայի համար՝ աշխատելով 3D մոդելներով

MacBook Air 15» նոութբուքները ապահովում են ամեն ինչ ինտերիերի դիզայներների, 3D մոդելավորողների, թվային նկարիչների և բոլոր նրանց համար, ում մասնագիտական ​​գործունեությունը ներառում է 2D և 3D գրաֆիկայի ստեղծում: Համակարգիչը աշխատում է բազմաառաջադրանք ռեժիմով, ստեղծում է պատկերի ֆանտաստիկ որակ և չի վախենում «ծանր» ռենդերինգից, անիմացիայի ստեղծումից և բարդ տեսողական էֆեկտներից։

Լուսանկարների խմբագրման համար

Լուսանկարիչները նույնպես չեն կարող աշխատել առանց շարժական օգնականի։ Ի վերջո,  անհրաժեշտ է խմբագրել և պահպանել մեծ չափի պատկերների հսկայական ծավալներ, ինչպես նաև վերբեռնել դրանք ամպային պահեստում: MacBook Air-ն դրա համար ամեն ինչ ունի. հզոր չիպ, օպերատիվ հիշողության օպտիմալ ծավալ, մեծ էկրան՝ 1 միլիարդ երանգներով գունային գամմայով:

Ո՞ր նոութբուքը գնել 2024 թվականին աշխատանքի, ուսման և խաղերի համար

15 դյույմանոց էկրանով MacBook Air-ը ունիվերսալ տարբերակ է: Այս նոութբուքները հավասարապես հարմար են վեբ դիզայներների, նկարիչների, լուսանկարիչների, ծրագրավորողների, գրասենյակային աշխատողների, ուսանողների, մի խոսքով, բոլորի համար: Վերջիններս թեթև են և երկար ժամանակ աշխատում են առանց վերալիցքավորման. Mac-ը ծանր չէ Ձեզ հետ վերցնելու համար. Դուք կարող եք աշխատել տարբեր վայրերից՝ առանց վարդակից կապվելու: Հետևաբար, դրանք հարմար են ուսման, փակ տարածքում և դրսում աշխատելուհամար:

Այն ամենը, ինչ մենք թվարկեցինք այս ակնարկում, հիմնավորում է 2024 թվականի M2 և M3-ի վրա հիմնված MacBook Air-ի բարձր վարկանիշը:

Եթե Դուք ​​դեռ չեք որոշել, թե ինչ ընտրել աշխատանքի կամ ուսման համար, ապա այցելեք iSpace խանութ-սրահներ։ Մեր խորհրդատուները Ձեզ մանրամասն կպատմեն համակարգչի  յուրաքանչյուր մոդելի մասին և կօգնեն Ձեզ ընտրել ճիշտ մոդել՝ ելնելով Ձեր պահանջներից և խնդիրներից:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև:

MacBook Air 15” M2 և M3. Ընտրում ենք ունիվերսալ նոութբուք
Ինչի վրա աշխատել 2024թ.-ին. iPad-ի թե՞ MacBook-ի

Եղի՛ր տեղեկացված

Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: 

Թողնել մեկնաբանություն

Ձեր email-ը չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են*