Սմարթֆոնները հենց այնպես չէ․ որ թողարկվում են տարբեր ծավալի հիշողությամբ: Ոմանց համար զանգեր կատարելու և հիմնական հավելվածներից օգտվելու համար բավական է նվազագույնը: Իսկ ոմանք թոփային համարվող iPhone են գնում նրա հնարավորությունների՝ պրոցեսորի, տեսախցիկի, էկրանի համար։ Իսկ հետո հիշողության բազային ծավալը կարող է բավարար չլինել:
Հզոր սարք՝ պահանջկոտ խաղերի համար
iPhone 13 Pro-ն և Pro Max-ը հագեցած են 5 նանոմետրային տեխնոլոգիայով պատրաստված A15 Bionic չիպով: Կենտրոնական պրոցեսորը ներառում է վեց միջուկ, որոնցից երկուսը՝ մինչև 3,22 ԳՀց հաճախականությամբ։ Նոր գրաֆիկայի պրոցեսորն ունի 5 միջուկ: 16 միջուկանի Neural Engine-ն ի վիճակի է մշակել 15,8 տրիլիոն գործողություն 1 վայրկյանում:
Սարքավորման առումով այս սմարթֆոնները հեշտությամբ գերազանցում են որոշ համակարգիչներին: Եվ Դուք անպայման կցանկանաք փորձել դրանք գործողության մեջ:
Որքա՞ն տեղ են զբաղեցնում խաղերը
Եթե կարճ ասենք, խաղի քաշը կախված է շարժիչից և գրաֆիկայից, ինչպես նաև դրա տևողությունից, սցենարներից (սկրիպտ), ներսի օբյեկտներից, պատկերի մանրամասներից, ձայնի հստակությունից և այլն։
Ահա թե որքան են կշռում App Store-ի հայտնի խաղերը iPhone 13 Pro-ի և iPhone 13 Pro Max-ի համար.
- GTA San Andreas – 2,1 ԳԲ,
- Need for Speed No Limits – 2,9 ԳԲ,
- Vainglory – 2,3 ԳԲ,
- PUBG – 2,1 ԳԲ,
- Call of Duty – 2,6 ԳԲ,
- Return to Planet X – 2,1 ԳԲ,
- The Sims – 1,8 ԳԲ,
- LifeAfter: Night falls – 3,5 ԳԲ,
- Warface: Global Operations – 2,2 ԳԲ,
- Pascal’s Wager – 2,7 ԳԲ,
- Dirt Bike Unchained – 2 ԳԲ,
- Identity V – 2,3 ԳԲ,
- League of Legends: Wild Rift от Riot Games – 3,8 ԳԲ,
- Genshin Impact – 3,7 ԳԲ։
Օրինակ, App Store-ից ներբեռնվող խաղերի և հավելվածների առավելագույն չափը 4 ԳԲ է։
Թարմացումները կարող են կշռել 2-3 անգամ ավելի, քան հենց խաղը
Խաղերի նշված քաշը դեռևս սահման չէ։ Օրինակ՝ Genshin Impact-ում յուրաքանչյուր թարմացումով ավելացվում է նոր բովանդակություն, որը նույնպես տեղ է զբաղեցնում սարքի վրա։ Արդյունքում, մեկնարկային 3,7 ԳԲ-ին կավելացվի ևս առնվազն 7 ԳԲ: Այսպիսով, եթե ցանկանում եք վայելել Genshin Impact-ը, այլ ոչ թե Google-ում շարունակ փնտրել ստացվող սխալների պատճառը, խորհուրդ է տրվում ունենալ լրացուցիչ 15 ԳԲ ազատ տարածք: Եվ դա միայն մե՛կ խաղի համար:
Ի դեպ, լեգենդար Genshin Impact-ը կարող են գործարկել միայն iPhone 13 Pro և 13 Pro Max նորույթները՝ 120 Հց էկրանով։ Նույնիսկ GeForce RTX 3090 համակարգչի վրա այս խաղը սահմանափակված է 60 կադր/վրկ արագությամբ:
Որքան ավելի հաճախ է օգտագործվում հավելվածը՝ այնքան այն «ծանրանում է»
Որքան հաճախ եք խաղում կամ օգտագործում ցանկացած այլ հավելված, այնքան այն «ծանրանում է»: Ձեր առաջընթացը խաղում, ձայնային հաղորդագրությունները սոցիալական ցանցերից և ակնթարթային մեսենջերներից, մշակված լուսանկարները, քեշում պահպանված երաժշտությունը՝ այս ամենը կուտակվում է և գրավում Ձեր սարքի հիշողությունը: Դուք կզարմանաք, թե ներբեռնելուց հետո որքան է «ծանրացել» Ձեր Telegram-ը․ բայց չէ որ տեղադրելիս նրա համար 100 ՄԲ-ից պակաս էր պահանջվել:
Թե Ձեզ մոտ որ հավելվածներն են առավել «շատակեր», կարող եք տեսնել այսպես․ «Կարգավորումներ» → «Ընդհանուր» → «iPhone պահոց»:
Ներբեռնված հավելվածներին ավելացրեք հենց համակարգի քաշը: Օրինակ, iOS 15-ը զբաղեցնում է գրեթե 10 ԳԲ, և մոտավորապես նույնքան էլ կազմում են համակարգային տվյալները: Որպեսզի օպերացիոն համակարգը արագ աշխատի և չդանդաղի, Ձեզ ևս 20-30 ԳԲ ազատ տարածք է հարկավոր:
Լուսանկարներն ու տեսանյութերը ավելին են, քան կարծում եք
Սարքի հիշողության ևս մեկ «ծախսային կետ» են լուսանկարներն ու տեսանյութերը: iPhone 13 Pro-ն և 13 Pro Max-ն ունեն ProRaw և ProRes ռեժիմների հնարավորություն: Դրանք կադրի մասին շատ ավելի տեղեկություն են պարունակում, քան սովորական նկարները կամ տեսահոլովակները: Այս տվյալները շատ կարևոր են հետմշակման համար. հմուտ օգտագործման դեպքում Դուք կստանաք պրոֆեսիոնալ մակարդակի բովանդակություն:
Apple ProRaw ձևաչափով լուսանկարը կշռում է մոտ 30 ՄԲ, ինչը 10-12 անգամ ավելի է JPEG-ից և HEIC-ից:
1080 p լուծաչափով և 60 կադր/վրկ արագությամբ 10-բիթանոց ProRes տեսանյութի մեկ րոպեի համար պահանջվում է 3,1 ԳԲ: 8-բիթանոցները գրավում են 2,7 ԳԲ:
Որքա՞ն հիշողությունը հաստատ կբավարարի
Կախված է Ձեր պահանջմունքներից: Եթե Դուք շարունակ հիանալի գրաֆիկայով լավ խաղ եք փնտրում, իսկ ցանկացած ձանձրալի իրավիճակում (օրինակ՝ հերթում) Ձեր հեռախոսում գործարկում եք ռազմավարություն կամ մարտախաղ, եթե Դուք սոցցանցերի մոլի օգտատեր եք և ձգտում եք որակյալ բովանդակություն ստեղծել, ապա ավելի լավ է դիտարկել 512 ԳԲ կամ 1 ՏԲ տարբերակները:
Այդ պարագայում Դուք կարող եք ներբեռնել ցանկացած խաղ և հավելված՝ նույնիսկ չմտածելով, թե որքան տեղ են պահանջում դրանք: Դուք կարող եք նկարահանել լուսանկարներ ProRaw-ում և տեսանյութեր ProRes-ում, այնուհետև դրանք մշակել կամ մոնտաժել անմիջապես Ձեր հեռախոսում: Կկարողանաք Ձեր iPhone-ը օգտագործել նաև որպես պահոց և ստիպված չեք լինի ջնջել Ձեր արձակուրդի լուսանկարները՝ հիշողությունն ազատելու համար: Եվ ըստ այդմ, iPhone-ը կաշխատի արագ և սահուն:
Գնեք iPhone 13 Pro և 13 Pro Max՝ պաշտոնական երաշխիքով iSpace խանութից։ Մեզ մոտ ներկայացված է սմարթֆոնների ամբողջական շարք՝ 128, 256, 512 ԳԲ և 1 ՏԲ: Առկա են թրենդային կանաչ և երկնագույն երանգները։ Բազային տարբերակի գները սկսվում են 504 990 դրամից։
Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: