Գլուխներ
- 1 Վերամիացրեք ինտերնետը
- 2 Վերագործարկեք սմարթֆոնը
- 3 Համոզվեք, թե արդյոք հաշվին առկա է թրաֆիք և գումար
- 4 Ստուգեք SIM քարտը և օպերատորը
- 5 Անցում կատարեք դեպի արագ ցանց
- 6 Ընտրեք 3G՝ քաղաքից դուրս հաղորդակցության համար
- 7 Անջատեք VPN-ը
- 8 Դուրս եկեք այն հավելվածներից, որոնք Ձեզ անհրաժեշտ չեն
- 9 Անջատեք «Տվյալների տնտեսում»-ը
- 10 Դադարեցրեք ինտերնետային կապի տարածումը/փոխանցումը/
- 11 Հրաժարվեք թարմացումների ավտոմատ ներբեռնումից
- 12 Մաքրեք քեշը
- 13
- 14 Պատճառները պա՞րզ են, թե ինչպես բարելավել արագությունը
Ձեր Instagram-ի կամ TikTok-ի հոսքը չի բեռնվում, կամ Ձեզ անհրաժեշտ ֆայլ ուղարկել կամ տեսազանգ կատարել, սակայն Ձեր iPhone-ում ինտերնետի աշխատանքը թույ՞լ է: Սա ամենանյարդայնացնող իրավիճակներից մեկն է, որը տեղի է ունենում բոլոր հեռախոսների հետ: Մենք Ձեզ կտեղեկացնենք, թե ինչու է դա տեղի ունենում, ինչպես արագացնել և նվազագույն կորուստներով դուրս գալ իրավիճակից:
Վերամիացրեք ինտերնետը
Առաջին բանը, որ Ձեզ անհրաժեշտ է կատարել նման իրավիճակում, դա վերամիացումն է բջջային ցանցին։ Պարզապես կրկնակի սեղմեք տվյալների փոխանցման պատկերակի վրա: Համոզվելու համար միացրեք/անջատեք ինքնաթիռի ռեժիմը: Սա վերամիացնում է iPhone-ի բոլոր ռադիոմոդուլները, բացի Bluetooth-ից: Դա անելու համար Ձեզ անհրաժեշտ է անցում կատարել «Կառավարման կենտրոն»՝ սահեցնել ներքև վերին աջ անկյունից կամ ներքևից վեր՝ կախված տեղադրված iOS-ից:
Վերագործարկեք սմարթֆոնը
Երբեմն iPhone-ի դանդաղ ինտերնետի խնդիրը կարելի է լուծել՝ պարզապես վերագործարկելով այն: Սա կօգնի մաքրել օպերատիվ հիշողությունը և վերացնել համակարգում առկա սխալները:
Համոզվեք, թե արդյոք հաշվին առկա է թրաֆիք և գումար
Ամենից հաճախ խնդիրը առաջանում է սովորական արգելափակումից, երբ գումարը/թրաֆիքն արդեն սպառվել է։ Սովորաբար հենց այս պատճառն է հաճախ անտեսվում:
Ստուգեք SIM քարտը և օպերատորը
Եթե SIM քարտն անսարք է կամ սահմանափակ, ապա Դուք պետք է լուծեք խնդիրը օպերատորի հետ: Բայց ինչպե՞ս կարող եք դա հասկանալ։ Տեղադրեք մեկ այլ քարտ Ձեր հեռախոսի մեջ: Եթե կապը հայտնվի, ապա բողոքեք օպերատորին։
Երբեմն հենց օպերատորի խնդիրներն են հանգեցնում թրաֆիքի դանդաղեցմանը: Ավելորդ չի լինի կապ հաստատել տեխնիկական աջակցության հետ և պարզաբանել այս իրավիճակը:
Անցում կատարեք դեպի արագ ցանց
IPhone-ում ինտերնետը կարող է դանդաղել LTE-ի աշխատանքի անկայունության պատճառով: Եթե համակարգը հայտնաբերում է ընդհատումներ, ապա այն անցնում է 3G ֆորմատի, ինչը զգալիորեն ավելի դանդաղ է: Ստուգելու համար, թե թրաֆիքի որ պրոտոկոլն եք օգտագործում, կարգավորումներում գտեք «Բջջային կապ» կետը: SIM քարտի ընտրացանկում ընտրեք «Հիմնական» > «Ձայն և տվյալներ» > LTE: Կախված iOS տարբերակից, այս ճանապարհին կարող են լինել աննշան տարբերություններ:
Ընտրեք 3G՝ քաղաքից դուրս հաղորդակցության համար
LTE-ն լավ է ամեն առումով, սակայն այն քաղաքից դուրս հաճախ անկայուն է աշխատում, ուստի 3G-ն կլինի Ձեր փրկությունը: Ինչո՞ւ են առաջանում ընդհատումներ։ Ենթադրենք, Դուք անտառում պիկնիկ եք կազմակերպել կամ գյուղ եք գնացել, մոտակայքում առկա է միայն մեկ LTE աշտարակ, որին միացված են այդ տարածքում գտնվող բոլոր սմարթֆոնները։ Այս իրավիճակում ազդանշանը մնում է գերազանց, սակայն iPhone-ի բջջային ինտերնետը կլինի թույլ: Հետևաբար, մենք ձեռքով անցնում ենք 3G-ին՝ ներբեռնման արագությունը բարձրացնելու համար: Պարզապես մի մոռացեք փոխել կարգավորումը:
Անջատեք VPN-ը
Մյուս պատճառը, թե ինչու է iPhone-ում բջջային ինտերնետը վատ աշխատում, կապված է VPN-ի հետ։ Որքան հեռու է VPN ծառայությունը Ձեզանից, այնքան դանդաղ է արագությունը: Հետևաբար, Ձեզ անհրաժեշտ է անցում կատարել VPN հավելված կամ անջատել այն «Կարգավորումներ»-ում: Հավատացեք, արագությունը միանգամից կբարելավվի։
Դուրս եկեք այն հավելվածներից, որոնք Ձեզ անհրաժեշտ չեն
Նույնիսկ ֆոնային ռեժիմում հավելվածները մեծ քանակությամբ թրաֆիք են «օգտագործում», քանի որ դրանք միևնույն է միացած են մնում ցանցին: Ձեզ անհրաժեշտ է ներքևից սվայփ անել դեպի վերև և ավարտել վերջիններիս աշխատանքը՝ սահեցնելով դեպի վեր:
Անջատեք «Տվյալների տնտեսում»-ը
Այս տարբերակը նվազեցնում է թրաֆիքի սպառումը: Եթե անջատեք այն, ապա տվյալների փոխանցումը կարագանա: Հետևաբար, անցում կատարեք կարգավորումներ և ընտրեք «Բջջային կապ», ապա Ձեր SIM քարտը: Ապաակտիվացնելով էկոնոմ ռեժիմը՝ կստանաք արտադրողականության բարձրացում։
Դադարեցրեք ինտերնետային կապի տարածումը/փոխանցումը/
Եթե Դուք չեք անջատել մոդեմի ռեժիմը, ապա «ծանոթ» սարքերը և անալոգային ID-ով սարքերը, ինչպես նաև Family Sharing-ի անդամների գադջեթները կարող են միանալ Ձեր սմարթֆոնին: Սա զգալիորեն նվազեցնում է տվյալների փոխանցման արագությունը: Հետևաբար, Ձեզ անհրաժեշտ է անջատել օպցիան, եթե վերջինիս անհրաժեշտությունը չկա: Դա կարելի է անել «Կարգավորումներ»-ի միջոցով, որտեղից ընտրվում և անջատվում է «Մոդեմի ռեժիմը»:
Հրաժարվեք թարմացումների ավտոմատ ներբեռնումից
Հարցի պատասխանը, թե ինչու է iPhone-ը վատ որսում ինտերնետային կապը, կարող է լինել բովանդակության ավտոմատ թարմացումը կամ հավելվածների ֆոնային բեռնումը: Եթե ցանկանում եք, որ բոլոր ներբեռնումները կատարվեն կայուն կապի և Wi-Fi-ի միջոցով, ապա անցում կատարեք «Կարգավորումներ» > «Ընդհանուր» > «Բովանդակության թարմացում» > «Wi-Fi»: Մի վատնեք բջջային թրաֆիքը այնտեղ, որտեղ վերջինիս կարիքը չկա:
Թարմացումների ավտոմատ ներբեռնումը նույնպես անհրաժեշտ է անջատել «Կարգավորումներ»-ի միջոցով. Ձեզ անհրաժեշտ է ընտրել App Store և անջատել «Ավտոմատ ներբեռնումները»:
Մաքրեք քեշը
Բոլորը գիտեն, որ պետք է ստուգել քեշը, սակայն այդ մասին մոռանում են։ Մաքրումը հնարավորինս պարզ է: Ձեզ անհրաժեշտ է վերականգնել Ձեր ցանցի կարգավորումները: Այստեղ առկա է մեկ նրբություն. Դուք ստիպված կլինեք վերակարգավորել կապը բջջային ցանցին, ինչպես նաև Wi-Fi ցանցին:
Այստեղ ամեն ինչ պարզ է. Ձեզ անհրաժեշտ է կրկին անցում կատարել «Կարգավորումներ» և ընտրել «Ընդհանուր» կատեգորիան, որտեղ առկա է «Փոխանցել կամ վերականգնել iPhone»-ը կետը: Տեսականորեն այս մանիպուլյացիայից հետո ամեն ինչ կարգավորվում է։
Ինչու՞ բջջային ինտերնետը չի աշխատում iPhone-ում նույնիսկ այս ամենն անելուց հետո: Կան մի քանի տրամաբանական պատճառներ. առաջինը թույլ ազդանշանն է: Դա սովորաբար տեղի է ունենում, երբ Դուք բարձրացել եք բարձր հարկ, դուրս եք եկել քաղաքից կամ գտնվում եք այնպիսի վայրում, որտեղ հաղորդակցությունը վատ է ռադիոալիքների ճանապարհին խոչընդոտների առկայության պատճառով: Օրինակ՝ հաստ պատերը, ծառերը։ Ի՞նչ անել: Փորձեք դուրս գալ խուլ գոտուց՝ բարձրանալ բլուր, իջնել պայմանական 25-րդ հարկից կամ գտնել դաշտը։
Երկրորդ պատճառը կարող է հանդիսանալ պատյանը։ Որոշ աքսեսուարներ չափազանց հաստ են և, հետևաբար, խանգարում են ազդանշանի փոխանցմանը: Սա սովորաբար բնորոշ է մետաղական ներդիրներով արտադրանքի համար: Այս դեպքում խորհուրդ ենք տալիս հեռացնել պատյանը և կրկին փորձել կապի դուրս գալ:
Պատճառները պա՞րզ են, թե ինչպես բարելավել արագությունը
Էլ ի՞նչ կարող եք անել այն դեպքում, երբ Ձեր iPhone-ում ինտերնետը շարունակում է վատ աշխատել, և ոչինչ չի օգնում: Խնդիրը կարող է ավելի լուրջ լինել, օրինակ՝ մոդեմի խափանումը: Այս դեպքում Դուք չեք կարող գործելառանց մասնագետների օգնության: Հիշեցնենք, որ iSpace խանութ-սրահը ոչ միայն վաճառում, այլ նաևսպասարկում է Apple սարքերը։ Այցելեք, որպեսզի արագ հասկանաք խնդրի պատճառները և ստանաք Ձեր իդեալական թրաֆիքը: Ավելին, Դուք նաև կծանոթանաք բոլոր նոր ապրանքներին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև.
iPhone-ի տեսախցիկը չի աշխատում. Ինչպե՞ս վարվել
Ինչպե՞ս փոխանցել տվյալները Android-ից դեպի iPhone առանց դրանք կորցնելու
3 տարբերակ, թե ինչպես արգելափակել անհայտ և թաքնված համարները iPhone-ում
Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: