Գլուխներ
iPhone-ը միայն ժամանցի, աշխատանքի և հետաքրքիր բովանդակություն ստեղծելու գադջեթ չէ: Դեվայսը թույլ է տալիս տեսնել սիրելիների աշխարհագրական գտնվելու վայրը(տեղադիրքը կամ գեոլոկացիան)։ Սա հատկապես ակտուալ է այն ծնողների համար, ովքեր ցանկացած պահի ցանկանում են պարզել, թե որտեղ է իրենց երեխան՝ դպրոցում, պարապմունքի, տանը և այլն: Մենք Ձեզ կպատմենք, թե ինչպես iPhone-ի միջոցով հետևել Ձեր երեխայի գտնվելու վայրին, ինչ կարգավորումներ ակտիվացնել և ինչ հավելվածներ օգտագործել:
«Find my/Լոկատոր» — մեկ հավելված Ձեր ներքին խաղաղության համար
Դուք կարող եք իմանալ, թե որտեղ է գտնվում Ձեր երեխան՝ Ձեր iPhone-ում օգտագործելով բազմաֆունկցիոնալ Find My հավելվածը: Գործիքի կարևոր կետն այն է, որ այն թույլ է տալիս պահպանել հսկողությունը և չանհանգստանալ, թե որտեղ են գտնվում իրերը կամ մարդիկ:
Դուք պետք է կատարեք կրկնակի կարգավորումներ՝ Ձեր և Ձեր երեխայի սմարթֆոններում, որպեսզի համոզվեք, որ ամեն ինչ աշխատում է: Վերցրեք Ձեր որդու/դստեր հեռախոսը և կատարեք մի քանի պարզ քայլեր, ինչպես նկարագրված է ստորև:
Ի՞նչ պետք է միացնել Ձեր երեխայի iPhone-ում
- Ընտրեք «Կարգավորումներ» երեխայի հաշիվ մուտք գործելուց հետո:
- Անցում կատարեք դեպի էջի ներքևում գտնվող «Գաղտնիություն և անվտանգություն» կետ: Այնուհետև ընտրեք «Տեղադիրքային/գեոլոկացիայի/ ծառայություններ» և միացրեք «Կիսվել տեղադիրքով» տարբերակը: Նույն կերպ ակտիվացրեք «Փնտրել iPhone-ը» տարբերակը:
- Անմիջապես «Տեղադիրքային/գեոլոկացիայի/ ծառայություններ» -ում ստուգեք, թե արդյոք միացված է աշխարհագրական դիրքի հասանելիությունը Find My հավելվածում. «Հավելվածն օգտագործելիս» կետում նշեք ստուգանիշը, եթե նշված չէ: Ակտիվացրեք «Ճշգրիտ տեղադիրք» տարբերակը՝ ակտիվացնելով սահիչը:
4. Այժմ մուտք գործեք անմիջապես Find My հավելված: «Ես/Me/» ներդիրում կա «Կիսվել տեղադիրքով/ Share my location/» կետը. ակտիվացրեք այս տարբերակը (սահիչը պետք է կանաչ դառնա):
5. Մնում է միայն կիսվել Ձեզ հետ տվյալ iPhone-ի տեղադիրքով: Անցում կատարեք «Մարդիկ» ներդիր > «+» > «Կիսվել տեղադիրքով» > գտեք Ձեր կոնտակտը (հայրիկ կամ մայրիկ): Հաջորդիվ, սեղմեք «Ուղարկել» և առաջարկվող հնարավորությունների ցանկում կիսվեք Ձեր տեղադիրքով մեկ ժամով/մինչև օրվա վերջ/անորոշ ժամկետով:
Որպեսզի բոլոր կարգավորումները ճիշտ աշխատեն, կիսվեք Ձեր տեղադիրքով Ձեր երեխայի հետ:
Ի՞նչ է պետք միացնել Ձեր iPhone-ում
Անցում կատարեք Find My հավելված և հետևեք այս 3 քայլերին.
Քայլ 1. Փնտրեք էկրանի ներքևում գտնվող«Մարդիկ/People/» բաժինը > երեխայի կոնտակտը:
Քայլ 2. Հարցում ուղարկեք անհրաժեշտ գործողության համար. մեր դեպքում դա «Հարցում կատարել տեղադիրքի հսկողության համար»:
Քայլ 3. Հաստատեք հսկողությունը Ձեր երեխայի սարքից:
Ահա և վերջ: Այժմ Ձեր կյանքի ամենակարևոր մարդու տեղադիրքի մասին ամբողջ տեղեկատվությունը Ձեզ հասանելի կլինի Ձեր iPhone-ում:
Էլ ի՞նչ է պետք իմանալ
- Երեխայի ճշգրիտ գտնվելու վայրը կոնկրետ ժամին կցուցադրվի քարտեզի վրա՝ «Find My» հավելվածի «Սարքեր» բաժնում:
- Կողմնորոշումը (oրինետացիան) հեշտացնելու համար կարող եք քարտեզի վրա կետերին հատուկ անուններ տալ՝ «Դպրոց», «Տուն», «Սպորտային խմբակ»: Այնուհետև միացնել ծանուցումները, որից հետո Դուք կստանաք ծանուցումներ այն ժամանակ, երբ Ձեր երեխան հասնի կամ դուրս գա նշված վայրից:
«Find My» հավելվածի ողջ հմայքը կայանում է նրանում, որ ծնողը կարող է, ըստ երևույթին, հետևել երեխայի iPhone-ի բոլոր տեղաշարժերին: Եվ սա երկու ուղղությամբ էլ գործում է, այսինքն՝ երեխաներին նույնպես հասանելի է մայրիկի կամ հայրիկի տեղադիրքի մասին տեղեկատվությունը։
Կարևոր է: Որպեսզի հավելվածը ճիշտ աշխատի, համոզված եղեք, որ Ձեր երեխայի սմարթֆոնի ինտերնետը միշտ հասանելի է:
Ի դեպ, «Ընտանեկան հասանելիություն/Family Access/»-ը կարգավորելիս ընտանիքի ցանկացած անդամ կարող է ունենալ ընթացիկ տվյալներ անձի տեղադիրքի և վերջինիս փոփոխությունների վերաբերյալ։
Միայն «Find My» հավելվածով չենք սահմանափակվում. գոյություն ունեն այլ հետաքրքիր հավելվածներ
App Store-ն ունի բազմաթիվ կողմնակի հավելվածներ բոլոր տեսակի ծնողական հսկողության համար: Սա արդեն կախված է այն բանից, թե ում և ինչն է կարևոր. գործիքները պատասխանատու են անցանկալի բովանդակության զտման, սմարթֆոնների օգտագործման ժամի սահմանափակումների, խաղերի և պատահական գնումների արգելափակման և այլնի համար: Նման հավելվածների օրինակներ են՝ «Где мои дети /Ուր են իմ երեխաները/», Kids360 և այլն: Սակայն այնուամենայնիվ, այս ամենը կարելի է անել հենց iPhone-ի վրա՝ առանց կողմնակի գործիքների:
Ամեն ինչ պարզաբանեցի՞ք: Կամ գուցե արդեն ակտիվացրել եք բոլոր հնարավորությունները Ձեր իսկ հանգստությանհամար: Եթե Ձեզ անհրաժեշտ է օգնություն կամ լրացուցիչ տեղեկություններ, ապա այցելեք iSpace խանութ-սրահ: Մենք կկարգավորենք Ձեր սմարթֆոնը, Ձեզ կտեղեկացնենք և ցույց կտանք, թե ինչպես միացնել ծնողական հսկողությունը Ձեր երեխայի iPhone-ում: Մենք Ձեզ կներկայացնենք, թե ինչպես օգտագործել Find My-ի բոլոր տարբերակները և ցանկացած այլ հավելված, ինչպես նաև Apple սարքերի օգնությամբ ինչպես բացառել մարդկանց կորցնելու վտանգը: Իսկ անհրաժեշտության դեպքում մենք կընտրենք սարք նույնիսկ ընտանիքի ամենափոքր անդամի համար։
Ինչպես է «Լոկատոր»-ն օգնում Ձեզ գտնել Ձեր iPhone-ը, iPad-ը և Mac-ը
Ի՞նչ անել, եթե Ձեր iPhone-ը ցրտից անջատվել է և չի միանում
Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: