ASBC ընկերությունը գործարկել է buy-back Apple-ը՝ ծառայության նոր տեսակ, որը թույլ է տալիս ամենափոքր ծախսերով թարմացնելու գրասենյակային Apple սարքավորումների համակազմը: Գործողության մեխանիզմը նման է trade-in-ին, բայց ունի մի կարևոր տարբերություն՝ հաճախորդը նախապես ստանում է սարքերի հետգնման երաշխիք:
Ի՞նչ է buy-back-ը
Սա պայմանավորվածություն է, որով բիզնեսը կամ ֆիզիկական անձը վաճառում է ապրանքը, այնուհետև այն հետ է գնում համաձայնագրի պայմաններին համապատասխան: Հայեցակարգը հայտնվել է 1990-ականների վերջին և ի սկզբանե կապված է եղել ֆոնդային շուկայի հետ, երբ ընկերությունները հետ էին գնում իրենց բաժնետոմսերը: Այս սխեման ակտուալ է նաև այլ ոլորտների համար, օրինակ՝ վաճառքի:
ԻՆչպե՞ս է այն աշխատում
Գործընկեր ընկերությունը և ASBC-ն կնքում են տեխնիկայի վաճառքի և հետգնման եռակողմ պայմանագիր։ Ըստ դրա ASBC-ն սարքեր է մատակարարում գործընկերոջը։ Հետագայում դրանք պարտավորվում է հետ գնել երրորդ կողմը՝ buy-back օպերատոր-ը, որը կարող է դառնալ Apple-ի կողմից լիազորված ծառայությունների մատակարարը: Հետագայում նա կիրացնի օգտագործված սարքերը, սակայն արդեն վերականգնված վիճակում և լրացուցիչ երաշխիքով։
Ինչո՞ւ է այն հարմար և շահավետ հաճախորդի համար
1. Սա սարքերի թարմացման կորպորատիվ քաղաքականության իրագործման մեթոդ է: ՏՏ ոլորտում համակարգիչների նորացման միջին ժամկետը 2-3 տարի է, ֆինանսական ոլորտում՝ 5 տարի։ Դրանից հետո սարքերն անխուսափելիորեն հնանում են ու դադարում արդիական պահանջները բավարարելուց։ Buy-back-ը երաշխավորում է. մաշվածության ժամկետի ավարտից հետո Ձեր համակարգիչները կգնահատվեն և հետ կգնվեն: Դրանց արժեքը կախված է տեխնիկայի վիճակից և գնահատվում է՝ ըստ գնահատման համակարգի:
Դուք կարիք չեք ունենա մտածելու հնացած սարքավորումների տնօրինման մասին: Ամբողջ հոգսը վերցնում ենք մեզ վրա՝ վերցնում ենք հին սարքերը, բերում նորերը։
2. Նախապես համաձայնեցված պայմաններով վաճառքի երաշխավորված իրավունք։ Սա հնարավորություն է հաշվեկշռում որպես ակտիվ ներառելու սարքավորումների՝ հետգնման գումարի չափով կրճատված ամորտիզացիոն արժեքը:
3. Ծախսային մասի և մաշվածության նվազում՝ ազդեցությունը ընկերության P&L-ի և հաշվեկշռի վրա: Մաշվածության արժեք․ սա նոր սարքի գինն է՝ հանած հետգնման արժեքը: Ի հաշիվ այն բանի, որ ընկերությունն ունի ակտիվի ավելի ցածր մաշվածության արժեք, կրճատվում է նաև տարեկան մաշվածության ծախսերի գումարը:
4. Սարքերի պահեստավորման և օգտահանման անհրաժեշտություն չկա։ Շատ ընկերություններ բառացիորեն ծանրաբեռնված են չօգտագործվող տեխնիկայով, որը ինչ-որ կերպ պետք է հեռացվի: Եվ այս գործընթացը պահանջում է ոչ միայն պահեստային տարածք, այլև մարդկային ռեսուրսներ։ Buy-back-ը լուծում է այս խնդիրը՝ արդյունավետ գործելու միջոցով: Սա շատ հարմար է այն ընկերությունների համար, որոնք աշխատում են հեռավար կարգով և չունեն գրասենյակային տարածքներ ու պահեստներ։
Վարեք Ձեր բիզնեսը ժամանակին համընթաց՝ buy-back Apple-ի հետ միասին: Ծառայությունը հասանելի կլինի շատ շուտով, թողեք առցանց հայտ, և մեր մենեջերը կապ կհաստատի Ձեզ հետ:
Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: