Ուսման մեջ հաջողությունը մեծապես կախված է Ձեր ժամանակը պլանավորելու և առաջնահերթությունները կանոնավորելու կարողությունից: Apple Watch-ը կօգնի Ձեզ այդ հարցում: Մենք Ձեզ կներկայացնենք, թե հատկապես որ ֆունկցիաներն են օգտակար դպրոցականների և ուսանողների համար:
Ձայնագրիչ (դիկտոֆոն) կարևոր մտքերը և դասախոսությունները ձայնագրելու համար:
Այս հավելվածի միջոցով Դուք կարող եք նույնիսկ գրի առնել այն ինսայթերը, որոնք գալիս են Ձեր մտքում: Եվ դրա համար հարկավոր չէ փնտրել կոնսպեկտ, օրագիր կամ հանել Ձեր հեռախոսը. ժամացույցը միշտ Ձեր դաստակին է: Բացի դա, Դուք կարող եք ձայնագրել դասախոսություններ. աուդիո ձայնագրությունները հասանելի են այն iPhone-ի, Mac-ի կամ iPad-ի վրա, որտեղ մուտք եք գործում նույն Apple ID-ով:
Ձայնագրումը կարելի է կատարել աննկատ, թեև դա ուսման հետ այդքան էլ չի առնչվում: Դա անելու համար պարզապես հպեք էկրանին՝ ժամացույցն անջատելու համար: Կամ ձայնագրելու ընթացքում ծալեք (մինիմայզ արեք) հավելվածը:
Մեկ այլ օրինակ, որտեղ Apple Watch-ի ձայնագրիչը կարող է Ձեզ պետք գալ. հեռախոսային խոսակցությունները Ձեր iPhone –ում ձայնագրելու համար: Դա անելու համար միացրեք հեռախոսի բարձրախոսը և ակտիվացրեք ձայնագրությունը ժամացույցի վրա: Ի դեպ, սմարթֆոնի վրա զանգը կարող եք ձայնագրել միայն կողմնակի վճարովի հավելվածների օգնությամբ:
Լուսանկար
Apple Watch–ում կարող եք բացել ցանկացած լուսանկար, որը գտնվում է iPhone-ի ֆոտո պահոցում. կոնսպեկտի նկար, վեբ էջի սքրինշոթ, փաստաթղթի սկանավորում և այլն: Իսկ DigitalCrown անիվի օգնությամբ կարող եք մեծացնել ցանկացած հատված (օգտակար է, եթե տեքստը չափազանց փոքր է):
Որպեսզի Ձեզ անհրաժեշտ լուսանկարը հայտնվի Ձեր ժամացույցի «Լուսանկարներ» հավելվածում, ավելացրեք այն iPhone-ի Ձեր «Ֆավորիտներ»( Избранное) ալբոմում:
Ծանուցումներ․որպեսզի նվազեցվի ուշադրությունը սմարթֆոնի վրա, սակայն միևնույն ժամանակ կարևոր բաներ բաց չթողնել
Երբ հեռախոսը դրված է գրասեղանի վրա, իսկ դասախոսությունն այնքան էլ հետաքրքիր չէ, ձեռքերն ինքնաբերաբար հասնում են գաջեթին՝ պատասխանելու հաղորդագրություններին կամ տեսնելու, թե ինչ նորություն կա Instagram/Telegram-ում: Արդյունքում ուշադրությունը մեկ բանից անցնում է մեկ այլ բանի վրա։ Իսկ դասին կրկին վերադառնալու համար ուղեղին կպահանջվի ժամանակ։
Այս թեմայով հետաքրքիր ուսումնասիրություն է հրապարակվել International Journal of Information Management ամսագրում 2003 թվականին: Այն ցույց է տվել, որ երբ մարդու ուշադրությունը շեղում է էլեկտրոնային փոստի սովորական ստուգումը, նրանից պահանջվում է մոտ 64 վայրկյան՝ ընթացիկ առաջադրանքը վերսկսելու համար: Իսկ եթե դա անեք ամեն 5 րոպեն մեկ: Ընդամենը մեկ էլեկտրոնային նամակի ստուգման համար զուր կվատնեք վեց րոպեից մեկ րոպեն:
AppleWatch-ը ցուցադրում է բոլոր այն ծանուցումները, հաղորդագրությունները և զանգերը, որոնք ստացվում են iPhone-ում: Այսինքն՝ Դուք տեսնում եք, որ ինչ–որ մեկը լայքել (հավանել) է Ձեր լուսանկարը, հաղորդագրություն է ուղարկել կամ կնայեք TikTok։ Բայց եթե ինչ–որ ոչ այնքան շտապ բան է լինում, ապա հեռախոսին ձեռք չեք մեկնում, այլ հետո եք նայում։ Այսպիսով, դուք զարգացնում եք մեկ պարապմունքի վրա կենտրոնանալու Ձեր ունակությունը: Իսկ սա կարևոր հմտություն է ոչ միայն ուսման մեջ։
Մտածողություն. կենտրոնանալ Ձեր և Ձեր զգացմունքների վրա
Առաջադրանքների մեծ հոսքի մեջ շատ հեշտ է մոռանալ ինքդ քեզ։ AppleWatch-ն առաջարկում է դա շտկել Mindfulness հավելվածի միջոցով: Այն ներառում է երկու պրակտիկա՝ «Մտածողություն» և «Շնչառություն»։ Երկուսն էլ օգնում են կարճ դադար անել և կենտրոնանալ Ձեր վիճակի վրա:
Շնչառություն. Այս ֆունկցիան կարող է օգնել նորմալացնել շնչառությունը սթրեսի ժամանակ՝ քննությունից, մրցույթներից, հրապարակային ելույթներից և այլ կարևոր հարցերից առաջ: Էլ ավելի օգտակար կլինի, եթե ինքներդ կանոնավոր կերպով մարզեք այս վարժությունը: Ի վերջո, խորը և չափավոր շնչառությունը հանգստացնում և կենտրոնանում է ներկա պահի վրա. Հենց սա էլ գիտակցությունն է:
Միտք: Սա յուրատեսակ մեդիտացիա է. ժամացույցը Ձեզ առաջարկում է մեկ հարց, որի մասին պետք է մեկ րոպե մտածել: Այս սեսսիաները թույլ են տալիս չանհանգստանալ ապագայի համար, այլ կենտրոնանալ դրական պահերի ու հիշողությունների վրա։ Այսպիսով, Դուք ժամանակ եք հատկացնում ներկային, զարգացնում եք ստեղծագործական մտածողությունը և մարզում եք ինքնահանգստացման Ձեր հմտությունը:
Այդ պրոցեդուրան տևում է ընդամենը մեկ րոպե, այնպես որ ժամանակ կգտնվի յուրաքանչյուրի համար:
Քնի վերահսկում. ավելի լավ քնելու համար
Քնին հետևելը ավտոմատ կերպով չի բարելավում հանգիստը: Եթե Դուք քնում եք 4 ժամ, ապա առավոտյան Ձեզ դեռ ծանրաբեռնված կզգաք։ Բայց մշտական մոնիտորինգը թույլ է տալիս նկատել վատ տենդենցները և փոխել դրանք:
Ձեր AppleWatch-ի «Քուն» հավելվածում կարող եք պարզել, թե սովորաբար որքան ժամանակ է պահանջվում քնելու համար: Եվ նաև, թե գիշերվա ընթացքում քանի անգամ եք արթնացել գիշերը և որքան ժամանակ եք քնել:
Վերլուծելով այս ցուցանիշները՝ կարող եք փոխել նաև այն սովորությունները, որոնք հանգեցնում են քնի պակասի։ Օրինակ՝ կարգավորեք ֆոկուսի ռեժիմը, որպեսզի քնելուց հետո Ձեր iPhone-ը և AppleWatch-ը չշեղեն Ձեր ուշադրությունը ծանուցումներով։ Եվ եթե վախենում եք բաց թողնել կարևոր զանգ կամ հաղորդագրություն, բացառություն արեք կոնտակտների համար:
Քնի վերաբերյալ հիմնական վիճակագրությունը ցուցադրվում է «Առողջություն» հավելվածում: Եթե ցանկանում եք ստանալ ավելի մանրամասն տեղեկատվություն, ապա AppStore-ը լի է դրա համար նախատեսված հավելվածներով: Օրինակ, AutoSleep, Pillow և այլն:
Ի՞նչ Apple Watch ընտրել:
Series 7-ը ժամացույցի ամենանոր մոդելն է: Նրանք ունեն ներկառուցված սենսորներ ԷՍԳ վերցնելու և արյան մեջ թթվածնի մակարդակը չափելու համար։ Դիսփլեյը միշտ միացված է. դա նշանակում է, որ բովանդակությունը տեսնելու համար ձեռքը բարձրացնելու կարիք չկա: Եվ այս ամենը առանց ավտոնոմությունը վնասելու: Series 7-ը հագեցած է էլ ավելի ժամանակակից մարտկոցով: Դեռ ավելին,այն համարվում է այդ շարքի ամենահուսալի ժամացույցը՝ առջևի ծանր ապակիով և փոշուց պաշտպանությամբ:
- Series 6-ը թողարկվել է 2020 թվականին։ Վերջիններս ունեն նաև ԷՍԳ սենսոր և զարկերակային օքսիմետր: Ժամացույցը լիցքավորվում է ընդամենը 1,5 ժամում, իսկ ավտոնոմային աշխատանքի տևողությունը 18 ժամ է։ Էկրանի շրջանակները մի փոքր ավելի մեծ են, քան Series 7-ում, ուստի էկրանի մակերեսը մի փոքր ավելի փոքր է: Կորպուսի չափսերը 40 և 44 մմ են։
- Series 3 –ը 2015 թվականի դեռևս ակտուալ մոդելը մատչելի գնով։ Ժամացույցը կարող է հետևել զարկերակին և զգուշացնել սրտի անկանոն զարկերի մասին: Բարձրաչափը չափում է բարձրացած հարկերի քանակը: Ֆունկցիոնալ առումով մոդելը զիջում է վերջին տարիների նորույթներին, սակայն հիանալի է ֆիզիկական վիճակի հիմնական հետևման համար։
- Apple Watch SE – ոչ այնքան առաջադեմ է, որքան Series 7-ը, սակայն արժեքը զգալիորեն ավելի մատչելի է: Հետևաբար, վերջիններս իդեալական են այն օգտվողների համար, ովքեր կարիք չունեն ԷՍԳ ֆունկցիայի կամ արյան թթվածնի չափման: Մնացած դեպքերում, այն ունի այն ամենը, ինչ AppleWatch-ին դարձնում է այդքան գրավիչ՝ ակտիվ ապրելակերպի համար ֆունկցիոնալություն, առողջության պահպանություն և կապի ապահովում: Ժամացույցով կարելի է լողալ և սուզվել մինչև 50 մետր խորությամբ։
Գնեք Apple Watch ուսանողների համար iSpace–ից` սկսած 181 000 AMD-ից:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ինչպե՞ս է AppleWatch-ը բարելավում կյանքի որակը: Թոփ 10 Օգտակար ֆունկցիաներ:
Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: