Գլուխներ
Apple WatchSeries 3-երը համարվել են ոչ միայն ամենամատչելի ժամացույց բրենդիպատմության մեջ, այլ նաև ամենաքմահաճը։ Նման եզրակացություն են արել օգտատերերը2017 թվականի մոդելի մասին, երբ վերջինս հանկարծակի դադարեցրել է թարմացումը։ Եթե դեռ չեք լուծել այս գլուխկոտրուկը, մենք Ձեզ կասենք, թե որն է ձախողման պատճառը, ինչպես լուծել խնդիրը և որքան պետք է վճարեք, եթե դա ինքներդ չեք կարող անել:
Ինչու՞ ձեր Apple ժամացույցները չեն թարմացվում:
Ի տարբերություն ներկայիս ութերորդ սերնդի հետ՝ Apple Watch-ի երրորդ շարքը հնացել է: Այո, ժամացույցն ունի հնարավորություն հետևելու մարզումներին,, ցույց տալ ծանուցումները, երաժշտություն նվագարկել և նույնիսկ վճարել NFC-ի միջոցով: Բայց հիմնականկոնֆիգուրացիայում նրանք ստացել են ընդամենը 8 ԳԲ ներքին հիշողություն: Թվում է, որժամացույցին ավելին պետք էլ չէ, բայց իրականում այնքան է լ այդպես չէ:
Ի դեպ, խելացի ժամացույցների հաջորդ տարբերակներում արտադրողը մեծացրել է ներքինհիշողության ծավալը։ Apple Watch 4-ը ստացել է 16 ԳԲ, Apple Watch SE-ն և ավելի նոր մոդելները՝ 32 ԳԲ:
Կարևոր է իմանալ, որ Apple Watch 3-ի դեպքում օպերացիոն համակարգը զբաղեցնում է առկահիշողության գրեթե կեսը։ Ներբեռնված հավելվածները, ներբեռնված ֆայլերը և քեշը «կուլ ենտալիս» ևս մի քանի գիգաբայթեր։ Մոտավորապես 1 ԳԲ-ը մնում է ազատ, մինչդեռ watchOS-իթարմացումը պահանջում է առնվազն 3 ԳԲ:
Արդյունքում սարքը թարմացնելու տրամաբանական ցանկությունը թափանցում է դաժանիրականություն: Համակարգը օգտատիրոջը տեղեկացնում է, որ AppleWatch 3-ի թարմացումներիստուգումը ձախողվել է, ինչը նշանակում է, որ ժամացույցը չի կարողանա աջակցել նորգործառույթներին, ինչպես նաև նախկինում հայտնաբերված սխալները հնարավոր չի լինի շտկել։Ժամացույցի աշխատանքի արդյունավետությունը տրամաբանորեն նվազում է. այն դանդաղումէ(կախվում է), պատահականորեն վերագործարկվում կամ արգելափակվում է, խզվում է iPhone–իհետ, ինչպես նաև արագ սպառվում է:
Բայց հուսահատվել պետք չէ։ Ամեն ինչ կարգավորելի է:
Ի՞նչ անել, եթե Ձեր Apple Watch-ը չի թարմացվում:
2017 թվականին արտադրված ժամացույցները արտադրությունից դուրս են եկել 2022 թվականիսեպտեմբերին։ Չնայած դրան՝ շատերը դեռ շարունակում են օգտագործել 1,65 դյույմանոց OLED էկրանով, Apple S3 պրոցեսորով, ներկառուցված բարձրախոսով, մարզումներով ծրագրայինապահովմամբ և անհպում վճարումների ֆունկցիայից: Հետևաբար, watchOS 7.4-ի թողարկումիցհետո մշակողները թողարկեցին հազվագյուտ AppleWatch 3-ի թարմացման հրահանգներ։
Այսպիսով, ինչպիսի գործողություններ կարող են օգնել խնդրի լուծմանը.
- Առանձնացրեք iPhone և Apple Watch Series 3 զույգերը;
- Պահպանեք Ձեր Apple Watch-ի պահուստային կրկնօրինակը;
- Վերակայեք ժամացույցը գործարանային կարգավորումներին;
- Ժամացույցը միացրեք սմարթֆոնին և զուգակցեք;
- Տեղադրեք watchOS 7.4 (կամ ավելի նոր տարբերակը);
- Կրկին առանձնացրեք iPhone ու AppleWatch զույգերը;
- Կրկին վերակայեք խելացի ժամացույցը գործարանային կարգավորումներին;
- Միացրեք Ձեր ժամացույցը iPhone-ին և վերականգնեք պահուստային կրկնօրինակը:
Այո, մենք չենք սխալվել. Դուք իսկապես պետք է առանձնացնեք մի քանի սարք և կրկնակի անգամհետ վերակայել ժամացույցը գործարանային կարգավորումներին: Նաև պատրաստ եղեք որոշակիժամանակ հատկացնել այս մանիպուլյացիաներին:
Եթե չգիտեք, թե ինչպես առանձնացնել (անջատել) և ինչպես զուգակցել AppleWatch 3-ի հետ,հետևեք մեր խորհուրդներին:
- Տեղադրեք Ձեր Apple Watch-ը և iPhone-ը կողք կողքի: Մի հանեք սարքերից որևիցե մեկը, քանիդեռ չեք ավարտել հինը անջատելը և ապա սկսեք նոր զույգ ստեղծելը:
- Բացեք Watch հավելվածը Ձեր iPhone-ում:
- Սեղմեք «Իմ ժամացույցը» ներդիրը, իսկ այնուհետև էկրանի վերևումգտնվող «Բոլորժամացույցները»:
- Հաջորդիվ սեղմեքտեղեկատվական կոճակն այն ժամացույցի կողքին, որը ցանկանում եքանջատել:
- Կտտացրեք “Անջատել Apple Watch-ի զույգը”: GPS + Cellular մոդելների համար պահպանեք Ձերբջջային կապի տարիֆային պլանը: Հաստատեք Ձեր գործողությունները: Համակարգը կարող էխնդրել Ձեզ մուտքագրել Ձեր AppleID հաշվի գաղտնաբառը, որը խորհուրդ ենք տալիս հիշել:
Նախքան Ձեր Apple Watch-ի բովանդակությունը և կարգավորումները ջնջելը, iPhone-ն ավտոմատկերպով պահուստավորում է Ձեր ժամացույցի տվյալները: Բայց առաջին միացումից հետո ժամացույցըչի կարող վերականգնվել պահուստից. կարգավորեք այն, ինչպես նորը՝ հետևելով էկրանիհրահանգներին: Երկրորդ անգամ զուգակցումն անջատելուց հետո Դուք կարող եք վերականգնելկրկնօրինակը՝ վերականգնելով համակարգի հիմնական կարգավորումները, հավելվածներիտվյալները, Ձեր առողջության և ֆիթնեսի վիճակագրությունը, երաժշտությունը, փոդքաստները և այլն:
Որքա՞ն արժեն ձեր նյարդերն ու ժամանակը:
Եթե Դուք չեք ցանկանում դրանով զբաղվել կամ պարզապես Ձեզ դա չի հաջողվում, ապա i-Space սպասարկման կենտրոնի մասնագետները պատրաստ են օգնել ՁԵզ։ Այցելեք մեր՝ Երևանի խանութներից մեկը.
Երևան, Ամիրյան 7
Երկ – Կիր 10:00 – 21:00
Երևան, Rio Mall, 1-ին հարկ
Երկ – Կիր 10:00 – 22:00
Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: