Գլուխներ
Շատ ցավալի է, երբ կոտրվում է Apple Watch-ը: Հատկապես, եթե այն վերջերս եք գնել: Սակայն այլևս իմաստ չունի ինքներդ Ձեզ կշտամբել անզգույշ լինելու համար։ Եկեք զբաղվենք հետևանքներով։
Կոտրվել է Apple Watch-ը: Ինչպե՞ս:
Apple Watch-ը ամենահայտնի խելացի ժամացույցներից մեկն է: Վերջինիս օգնությամբ Դուք կարողեք վերահսկել Ձեր առողջությունը և վերահսկել ֆիզիկական ակտիվությունը մարզումներիժամանակ: Ինչպես նաև Դուք բաց չեք թողնի կարևոր ծանուցումները, կպատասխանեք զանգերինկամ հաղորդագրություններին. սա շատ հարմար է, երբ Ձեր սմարթֆոնը ձեռքի տակ չէ:
Դրա հետ մեկտեղ, խելացի ժամացույցները, ինչպես սկզբունքորեն ցանկացած ժամացույց, բավականին խոցելի աքսեսուարներ են։ Ի տարբերություն iPhone-ի, որը գրեթե միշտ հագեցած էպատյաններով և պաշտպանիչ ապակիներով, ժամացույցներն ամենից հաճախ օգտագործվում ենօրիգինալ տեսքով։ Շատ օգտատերեր պարզապես չեն ցանկանում թաքցնել իրենց Apple Watch-ըխոշոր բամփերների մեջ կամ ծածկել այն ժապավեններով:
Դիզայներներն ու ինժեներները մեկ տարուց ավելի են ծախսել պատյանի և էկրանի մշակմանհամար: Վերջիններիս համար ընտրվել են ամենադիմացկուն նյութերը, որոնք փորձարկվել ենտարբեր պայմաններում։ Սակայն որքան էլ խնամքով օգտագործեք Ձեր ժամացույցը, Apple Watch-ի էկրանը կոտրելն այնքան էլ դժվար չէ: Միշտ էլ հնարավոր է այն հարվածել պատին կամ դռան շրջանակին, հատկապես, եթե Դուք չեք հետևում Ձեր շարժումներին:
Եվ այսպես, ինչ անել
Կոտրված Apple Watch-ը, անկասկած, տխրելու պատճառ է: Բայց նախ գնահատեք վնասի մասշտաբը։ Եթե վնասվել է միայն շրջանակը, և վնասը չի անցել ճաքից այն կողմ, կարող եք փորձել սև եզրերով պաշտպանիչ ապակի փակցնել Apple Watch-ի էկրանին: Դա կօգնի քողարկել ճաքը և պաշտպանել էկրանը ապագայում ավելի լուրջ վնասվածքներից: Պարզապես մի մոռացեք, որ խոնավության և ցողելու դեմ դիմադրությունը կարող է տուժել. այլևս չարժե թրջել այն ձեռքերը լվանալիս կամ հաճախել լողավազան՝ դաստակին կրելով ժամացույց:
Եթե մանր ճաքեր կամ քերծվածքներ են հայտնվել էկրանի հենց կենտրոնում, մի շտապեք հուսահատվել: Այս նյուանսները կարող եք թաքցնել հարավկորեական WhiteStone ապրանքանիշի հեղափոխական ապակիների օգնությամբ։ Նրանք նման չեն այլ ապրանքների: Հավաքածուն ներառում է հեղուկ օպտիկական թափանցիկ սոսինձ, որը հավասարաչափ բաշխվում է էկրանի մակերեսի վրա և թափանցում նույնիսկ խորը քերծվածքներ: Ուլտրամանուշակագույն լամպի ազդեցության տակ պոլիմերը եփվում է՝ ամրացնելով պաշտպանիչ ապակին վերևում։
WhiteStone Dome Glass-ը կթաքցնի բոլոր նյուանսները, հուսալիորեն կպաշտպանի սարքը և միևնույն ժամանակ կպահպանի հպման նկատմամբ բարձր զգայունությունը: Apple Watch-ի համար պաշտպանիչ ապակի կարող եք ձեռքբերել iSpace խանութ-սրահից։ Արժեքը կախված է ժամացույցի մոդելից. օրինակ՝ Apple Watch Ultra-ի պաշտպանիչ ապակու գինը 9900 դրամ է, Apple Watch 7-ի համար՝ 16900 դրամ։
Կպչուն պիտակների սպասարկումը ֆիքսված է բոլոր մոդելների համար և արժե 2000դրամ: Եթե նույնիսկ կցանկանայիք ապակին ինքներդ փակցնել, Դուք չէիք կարողանա. դրա համար անհրաժեշտ է ուլտրամանուշակագույն լամպ, որը ներառված չէ հավաքածուի մեջ: Ի դեպ, հղմանակնարկում մենք ոչ միայն մանրամասնորեն խոսում ենք արտադրանքի մասին, այլև ցույց ենք տալիս ապակու փակցման գործընթացը:
Եթե ժամացույցի էկրանը կտոր-կտոր է լինում, տեսնում եք բծեր կամ շերտեր, ապա նման սարքի օգտագործումը շարունակելը կարող է պարզապես վտանգավոր լինել: Կապվեք մեր սպասարկման կենտրոնի հետ, որպեսզի մասնագետները գնահատեն Ձեր Apple Watch-ի վիճակը:
Հնարավո՞ր է արդյոք փոխել Apple Watch-ի ապակին
Apple Watch-ը մեկ ամբողջական կառուցվածք է, որի առանձին բաղադրիչները չեն կարողփոխարինվել: Այդ պատճառով Apple-ը չի արտադրում օրիգինալ մասեր իր խելացիժամացույցների համար։ Ի դեպ, շուկայում վերջինիս պատճենները նույնպես բացակայում են։
Եթե վնասել եք Ձեր Apple Watch-ը, ապա Դուք ունեք մի քանի տարբերակներ.
Առաջին. Տխրել։ Բարի հիշողություններով մտածեք այն սարքի մասին, որը հավատարմորեն ծառայել է Ձեզ։ Իսկ այնուհետև գնեք նոր Apple Watch ցանկացած iSpace խանութ-սրահում:
Երկրորդ. Կապվեք սպասարկման կենտրոնի հետ և պատվիրեք նոր ժամացույց՝ կոտրվածը փոխարինելու համար: Կախված սերիայից, սա կարող է նույնիսկ մի փոքր ավելի շահավետ լինել, քան նորը գնելը: Այնուամենայնիվ, կարևոր է նշել, որ այս դեպքում փոխարինումը հնարավոր է միայն ճիշտ նույն մոդելով, որը նախկինում ունեիք: Բացի այդ, ամբողջ գործընթացը կարող է շատ ժամանակ տևել:
Ցավոք, Apple Watch-ի ապակին առանձին փոխարինել հնարավոր չէ:
Մեր խորհրդատուները սիրով կօգնեն Ձեզ ընտրել խելացի ժամացույցի նոր մոդել: Բայց այս անգամ խորհուրդ ենք տալիս ապահովագրվել և պաշտպանել էկրանը՝ դրա վրա պաշտպանիչ ապակի կամ թաղանթ փակցնելով: Այս պարզ գործողությունը կխնայի Ձեր գումարը, ժամանակը և նյարդերը:
Հոգ տարեք Ձեր, Apple Watch-ի և Ձեր սիրելի ապրանքանիշի այլ սարքերի մասին:
Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: