Ամբողջ աշխարհում ընկերությունները բիզնեսում ակտիվորեն օգտագործում են Apple-ի համակարգիչները: Դրանք ներդնելը հեշտ է, իսկ տիրապետումը՝ պարզ: Աշխատանքը կայուն է, և ապահովում են կորպորատիվ տվյալների անվտանգությունը։

Apple տեխնիկայի առավելությունները կարելի է թվարկել անվերջ, սակայն այսօր մենք մանրամասն կանդրադառնանք դրանցից մեկին՝ Apple Business Manager ծառայությանը։

Ի՞նչ է Apple Business Manager-ը

Սա ընկերության հարմար և անվճար գրասենյակն է Apple-ի էկոհամակարգում։ Mobile Device Management-ի (MDM) հետ համատեղ այն հնարավորություն է տալիս առավելագույն չափով ի հայտ բերելու Mac-ի, iPhone-ի և iPad-ի ներուժը կորպորատիվ միջավայրում, ինչպես նաև պարզեցնելու տեղակայման գործընթացն ու հեռակա կարգով կառավարելու դրանք:

Apple Business Manager-ի (ABM) սկզբունքային առանձնահատկությունն այն է, որ Mac-ի սեփականատերերը ոչ թե աշխատակիցներն են, այլ ընկերությունը: Սա նշանակում է, որ ABM-ում գրանցված բոլոր սարքերը համապատասխանում են իրավաբանական անձի կորպորատիվ քաղաքականությանը և միշտ գտնվում են նրա հսկողության տակ։ Եթե նույնիսկ օգտատերերից մեկն արգելափակի սարքը՝ ձեր ՏՏ ադմինիստրատորը հեշտությամբ կվերադարձնի վերջինս մուտքի հասանելիությունը:

Ո՞ւմ է անհրաժեշտ Apple Business Manager-ը և ինչո՞ւ:

Apple Business Manager-ը հարմար է ցանկացած տեսակի բիզնեսի համար և հեշտությամբ տեղավորվում է ընկերության առկա ենթակառուցվածքում՝ անկախ ձեր սարքերի քանակից, լինեն դրանք 10-ը, թե 10 000:

Բայց երբ բիզնեսում օգտագործվում են բազմաթիվ համակարգիչներ՝ ՏՏ մասնագետներից ավելի շատ ժամանակ է պահանջվում դրանք ձեռքով կարգավորելու համար՝ տեղադրելու հավելվածներ, փոստ, VPN և այլն: Apple Business Manager-ը թույլ կտա խնայել ՏՏ բաժնի ժամանակն ու ռեսուրսները:

Ձեր ադմինիստրատորը կարող է հեռավար կերպով գրանցել նոր սարքերը, ներբեռնել կորպորատիվ ծրագրեր և քաղաքականություն, ինչպես նաև հարմարեցնել կարգավորման գործընթացը ցանկացած խմբի համար: Ցանկության դեպքում կարելի է նույնիսկ ներդնել սեփական անվտանգության քաղաքականությունը (գաղտնագրում, բարդ գաղտնաբառի պահանջ և այլն): Ընդ որում, համակարգիչների հետ որևէ ֆիզիկական փոխգործողություն չկա․ կարող եք դրանք հանել տուփից և անմիջապես բաժանել աշխատակիցներին: Կարող եք նաև ընտրել անվճար առաքումը մատակարարի պահեստից ձեր գրասենյակ կամ աշխատակցի տուն:

Առաջին անգամ իրենց Mac-ը միացնելիս օգտատերերը պետք է միանան Wi-Fi-ին և ընտրեն համակարգի լեզուն: Սրանք պարզ քայլեր են նույնիսկ անփորձ օգտատերերի համար: Ցանցին միանալուց 10-15 րոպե անց համակարգչում կտեղադրվեն անհրաժեշտ տվյալները, և Mac-ը պատրաստ կլինի աշխատանքի։

Apple Business Manager-ի հիմնական հնարավորությունները

  • Ավտոմատ տեղակայում (Zero Touch Deployment): ABM-ում կիրառվում է սարքերի ավտոմատ գրանցումը: Այն թույլ է տալիս, որպեսզի ընկերությունները հեռավար կարգով արագ տեղակայեն մեծ թվով Mac-ներ և գրանցվեն MDM-ում: Յուրաքանչյուր սարքի հետ առանձին աշխատելու կարիք չկա:
  • Կարգավորման պարզեցված գործընթաց: Առաջին իսկ անգամ միացնելու ժամանակ աշխատողների Mac-ների վրա կտեղադրվի ցանկալի կոնֆիգուրացիան:
  • Վերահսկում և անվտանգություն. ABM-ում վերահսկման բարձր մակարդակը թույլ է տալիս կիրառելու լրացուցիչ միջոցներ: Դրանց թվում են MDM-ի չհեռացվող լուծումները: Եթե նույնիսկ ձեր ընկերությանը պատկանող Mac-ն անհետանա՝ ձեր կորպորատիվ տվյալները կմնան լիովին անվտանգ: ՏՏ բաժինը կկարողանա հեռակա կարգով կողպել համակարգիչը և նրանից ջնջել բոլոր գաղտնի տեղեկությունները։
  • Հավելվածների, արտոնագրերի և գրքերի մեծաքանակ գնում (Volume Purchase Programm): Ընկերությունները կարող են ձեռք բերել Mac ծրագրակազմ և գնված արտոնագրերը տարածել կառավարման համակարգերի միջոցով: Հավելվածների գնման համար կարող են օգտագործվել կորպորատիվ վարկային քարտերը կամ պատվերով ձեռք բերված VPP վարկային միավորները: VPP-ն օգնում է ֆինանսական բաժնին՝ պարզեցնելու գնումների գործընթացը և նվազեցնելու տրանզակցիաների քանակը, որոնք պետք է մշակեն իրենք:

  • Հավելվածների վերաբաշխում. ՏՏ ադմինիստրատորը Apple Business Manager-ի միջոցով կարող է աշխատակիցների միջև վերաբաշխել մեծաքանակ գնված հավելվածները: Սա թույլ կտա պահպանել ծրագրի սեփականությունը՝ ընկերությունից աշխատակցի հեռանալու պարագայում:
  • Կառավարվող Apple ID հաշիվներ (Managed Apple ID): Ի տարբերություն անձնական նույնարկիչների՝ կառավարվող Apple ID-ները կառավարվում են մի կազմակերպության կողմից, որը կարող է փոխել գաղտնաբառերը, սահմանափակել գնումները և էլի շատ բաներ: Աշխատակիցները managed Apple ID-ի օգնությամբ կարող են օգտվել Apple հավելվածներից և ծառայություններից, ինչպես նաև հասանելիություն ունենալ դեպի iCloud Drive-ից օգտվող՝ կառավարվող հավելվածների աշխատանքային տվյալներ:
  • Ինտեգրված նույնականացում: ABM-ի միացումը Microsoft Azure Directory-ին թույլ է տալիս կատալոգավորել և սիստեմավորել աշխատակցի մասին եղած տեղեկությունները և նրա համար ավտոմատ կերպով ստեղծել կառավարվող Apple ID հաշիվ:
  • Կառավարվող հաշվառման Apple ID-ի և անձնական հաշիվների զուգահեռ օգտագործում: Եթե ձեր աշխատակիցներն աշխատում են իրենց սեփական սարքերով (BYOD մոդել), ապա նրանք կարող են առանձնացնել անձնական և կորպորատիվ տվյալները: Դա անելու համար միևնույն սարքում կառավարվող Apple ID-ն օգտագործվում է անձնականին զուգահեռ:

Ունե՞ք հարցեր՝ կապված Հայաստանում Apple Business Manager-ի հետ: ASBC-ի մասնագետները պատրաստ են օգնելու ձեզ: Ներկայացրեք հայտ կայքում, և մեր մենեջերը կկապվի ձեզ հետ:

Եղի՛ր տեղեկացված

Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: 

Թողնել մեկնաբանություն

Ձեր email-ը չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են*