Գլուխներ
Որպեսզի սարքավորումը երկար և պատշաճ կերպով ծառայի, անհրաժեշտ է վերջինիս հետ խնամքով վերաբերվել: Բացի պատշաճ օգտագործումից, ցանկացած ապրանք պահանջում է նաև կանոնավոր սպասարկում: i-Space խանութ–սրահը պատրաստել է հոդվածների շարք, թե ինչպես ճիշտ խնամել Apple-ի սարքավորումները: Անցյալ անգամ մենք մաքրեցինք Apple Watch խելացի ժամացույցը, իսկ այսօր կսովորենք, թե ինչպես մաքրել AirPods-ը:
Ինչպե՞ս մաքրել AirPods-ը
Կարևոր է հասկանալ, որ AirPods-ի մաքրումը ոչ միայն էսթետիկայի, այլ նաև ձայնի հնչողության բարձր որակի խնդիր է: Օգտագործման ընթացքում վերջիններիս վրա անխուսափելիորեն հայտնվում են կեղտի, յուղոտ մատնահետքերի և փոշու հետքեր: Ի դեպ, AirPods-ի ամենալուրջ թշնամին ականջի ծծումբն է, որը մտնում է անցքերի մեջ և «սառչում» դրանցում, ինչի պատճառով էլ ձայնի բարձրության մակարդակը զգալիորեն նվազում է։ Դուք կարող եք խուսափել խնդիրներից, եթե տեղեկանաք, թե ինչպես է անհրաժեշտ մաքրել AirPods-ը ծծումբից և այլ աղտոտիչներից:
Սակայն նախքան գործի անցնելը, հիշեք, թե ինչ ՉՊԵՏՔ Է ԱՆԵԼ ոչ մի դեպքում (ընդհանրապես ոչ մի դեպքում).
- Մաքրելու նպատակով օգտագործել ուժեղ քիմիական հեղուկներ, ներառյալ եղունգների լաքահանող միջոց, լուծիչներ, ացետոն, սպիտակեցնող միջոց, ջրածնի պերօքսիդ;
- Օգտագործել սուր մետաղական առարկաներ (օրինակ՝ ասեղներ, սեղմիչներ, մետաղալարեր);
- Օգտագործել աբրազիվ(հղկող) նյութեր մակերեսը մաքրելու համար;
- Ականջակալները լվանալ հոսող ջրի տակ;
- Լսել երաժշտություն ականջակալներով, մինչև դրանց ամբողջովին չորանալը:
2-րդ կամ 3-րդ սերնդի AirPods-ի պատյանները մաքրելու համար սրբեք դրանք թեթևակի թրջված մաքուր շորով, այնուհետև լավ չորացրեք: Երկու դեպքերում էլ պետք է կիրառել փափուկ, առանց մազիկների կտոր: Արտաքին մակերեսները կարելի է սրբել նաև 70% իզոպրոպիլով կամ 75% էթիլային սպիրտով թաթախված հատուկ անձեռոցիկներով։
Դինամիկն ու միկրոֆոնը ծածկող ցանցի հետ Դուք պետք է լինեք առավել զգույշ:Մաքրեք այդ մասերը չոր բամբակյա փայտիկի օգնությամբ, ընդ որում՝ առանց չափազանց ուժեղ սեղմելու: Մանր կեղտը հեռացնելու և ձայնի որակը բարելավելու համար կարող եք օգտագործել փափուկ խոզանակ և, օրինակ, ցածր ալկոհոլի պարունակությամբ էկրանը մաքրող միջոց: Սփրեյը պետք է ցողել խոզանակի վրա և նուրբ շարժումներով սրբել ցանցը: Մի մոռացեք, որ հեղուկը չպետք է ներթափանցի դինամիկից ներս:
AirPods Pro-ի (1-ին և 2-րդ սերունդների) մաքրման վերաբերյալ խորհուրդները նույնն են:
Միակ տարբերությունն այն է, որ AirPods Pro-ն ունի սիլիկոնե ականջակալներ: Վերջիններիս մեջ ջուր կուտակվելու դեպքում ականջակալները թեթև թափահարեք փափուկ կտորի վրա այնպես, որպեսզի ականջակալը «նայի» դեպի ներքև:
Ականջի բարձիկները կարելի է լվանալ ջրով: Իհարկե, նախօրոք անհրաժեշտ է ականջակալներից հանել այն և չկիրառել որևէ կենցաղային լվացող միջոցներ։ Այնուհետև Ձեզ անհրաժեշտ կլինի դրանք սրբել փափուկ, չոր, առանց մազիկների կտորով, որից հետո պարզապես թողեք դրանք ամբողջությամբ չորանան, նախքան դրանց ետ տեղադրումը:
Ինչպես մաքրել AirPods–ի քեյսը
Լիցքավորման տուփը նույնքան խնամքի կարիք ունի, որքան AirPods-ները:Արտաքինից Դուք կարող եք կատարել բոլոր այն մանիպուլյացիաները, ինչպես ականջակալների դեպքում:
Իսկ ահա քեյսի ներսում ամեն ինչ ավելի բարդ է: Այնտեղ տեղադրված են մագնիսներ, որոնք փորձում են իրենց ձգել մանր կեղտերը, որոնք այնուհետև ներթափանցում են լիցքավորման պորտերի մեջ:
Նման դժվարամատչելի մասերից կեղտը հեռացնելը բավականին դժվար գործընթաց է։ Օգտագործեք չոր բամբակյա փայտիկ: Ատամի փայտիկի կամ փափուկ ատամի խոզանակի օգնությամբ կարող եք զգուշորեն անցնել պատյանի կափարիչի եզրով:
Եթե Lightning միակցիչում կեղտ է կուտակվել, կարող եք օգտագործել համապատասխան չափի չոր, մաքուր, փափուկ խոզանակ, որոնք նախատեսված են, օրինակ, դիմահարդարման կամ նկարչության համար:
Ինչպե՞ս մաքրել AirPods Max-ը
AirPods Max ականջակալների խնամքը պրակտիկորեն չի տարբերվում. չի կարելի օգտագործել ջուր կամ քիմիական հեղուկներ, այլ միայն չոր, մաքուր, փափուկ, առանց մազիկների կտոր և անձեռոցիկներ, որոնք պարունակում են 70% իզոպրոպիլ և 75% էթիլային սպիրտ:
AirPods Max ականջակալները մաքրելու համար կարող եք օգտագործել նախապես պատրաստված հեղուկ։
Հիշեք «բաղադրատոմսը». 1 թեյի գդալ (5 մլ) լվացքի կամ սպասք լվանալու միջոց և 1 բաժակ (250 մլ) ջուր: Թրջեք լուծույթի մեջ առանց մազիկների կտորը, սեղմեք այն և նրբորեն սրբեք ականջի բարձիկները և գլխադիրը: Գլխադիրը պահեք այնպես, որ հեղուկը չներթափանցի այնտեղ, որտեղ այն ամրացված է: Այնուհետև սրբեք չոր փափուկ շորով:
Կարևոր. Apple-ի փորձագետները խորհուրդ են տալիս ականջակալներըչօգտագործել առնվազն 24 ժամ։ Միայն 24 ժամ հետո կարող եք ետ տեղադրել ականջի բարձիկները և կրկին վայելել երաժշտությունը AirPods Max-ի միջոցով:
Որքա՞ն արժե AirPods-ը մաքրելը
AirPods ականջակալների մաքրումը չպետք է երկարաձգվի, քանի որ կուտակված կեղտը ուղղակիորեն ազդում է ձայնի որակի վրա: Վերջինիս պատմությունը կարող է տխուր ավարտ ունենալ և Դուք ստիպված կլինեք փոխարինել ականջակալը:
Եթե աղտոտվածության աստիճանը բարձր է, ապա ավելի լավ է վստահել փորձագետներին: Սխալ վարվելու դեպքում առկա է բարձրախոսների ցանցերը վնասելու վտանգ: iSpace խանութ-սրահի լիազորված սպասարկման կենտրոնում Ձեր ականջակալները կմաքրվեն օդային շիթի, ինչպես նաև հատուկ արտադրանքների և խոզանակների միջոցով: Տնային պայմաններում բավականին դժվար կլինի նույնքան արդյունավետ մաքրել AirPods-ը։
Ծառայության արժեքն է 5000 ՀՀ դրամ՝ անկախ AirPods-ի աղտոտվածության աստիճանից: Եթե իրավիճակն իսկապես բարդ է, և սպասարկման կենտրոնի մասնագետը չի կարողանում մաքրել ականջակալները, ապա ծառայության համար գումար չի գանձվի։
Ինչպես տեսնում եք, բավական չէ միայն AirPods գնելը: Որպեսզի ականջակալները երկար և պատշաճ ծառայեն, դրանք անհրաժեշտ է նաև խնամել, ինչպես ցանկացած այլ սարքի դեպքում է:
Եթե դեռ հարցեր ունեք, ապա կարող եք դիմել խորհրդատվության համար iSpace խանութ-սրահի սպասարկման կենտրոնի մասնագետներին՝ զանգահարելով +374 (98) 099 044 հեռախոսահամարին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև.
Ինչպե՞ս միացնել AirPods-ը Android-ի ցանկացած մոդելի
Ինչպե՞ս վերագործարկել Apple սարքերը և ինչո՞ւ է անհրաժեշտ դա կատարել: Քայլ առ քայլ հրահանգ
Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: