Ինչպես անել այնպես, որպեսզի անհայտ համարով բաժանորդները չզանգահարեն Ձեր iPhone-ին: Մենք մեկ նյութում հավաքել ենք երեք արդյունավետ եղանակներ, որոնք կազատեն Ձեզ և Ձեր սիրելիներին անցանկալի զանգերից և մշտական ​​սպամից։

Ինչպե՞ս արգելափակել անանուն համարը iPhone-ում և անջատել զանգը

Այս աշխարհում ամեն ինչ անընդհատ զարգանում է, այդ թվում՝ նաև սպամը: Հաճախ, կոնկրետ համարի փոխարեն, կարող եք տեսնել «Հեռախոսահամարը թաքցված է/անհայտ է»: Սկսենք հենց այս դեպքերից։

Դուք կարող եք կարգավորել «Անջատել անհայտ բաժանորդներին» ֆունկցիան iOS 13-ում և ավելի բարձր տարբերակներում: Այս ֆունկցիայի շնորհիվ Ձեզ չեն անհանգստացնի նյարդայնացնող սպամ հարձակումները:

Ֆունկցիան ակտիվացնելու համար բացեք «Հեռախոս» ընտրացանկը «Կարգավորումներ» բաժնում: Այստեղից Ձեզ անհրաժեշտ է փնտրել «Անջատել անհայտ բաժանորդներին» տողը և ակտիվացնել համապատասխան սահիչը:

Եթե Ձեր հեռախոսի պատմության մեջ բաց թողնված զանգ եք տեսնում, մի անհանգստացեք: Փաստացի, նրանք իսկապես զանգահարել են Ձեր հեռախոսահամարին, սակայն անվտանգությունն արգելափակել է ձայնը և զանգը փոխանցել ինքնապատասխանիչին:

Արգելափակումը չի աշխատի հետևյալ դեպքերում.

  • Դուք արդեն պահպանել եք նշված համարը Ձեր կոնտակտներում;
  • Դուք զանգ եք ստացել այս համարից կամ հաղորդագրություններ եք ուղարկել վերջինիս;
  • Կոնտակտը ներառված է Siri-ի առաջարկներում:

Կրկին անգամ ստուգեք, որ ավելացրել եք բոլոր կարևոր հեռախոսահամարները Ձեր կոնտակտներին և միայն դրանից հետո միացրեք «անջատելու» ֆունկցիան:

Ֆունկցիան ունի մի քանի «սակայն»-ներ. եթե ​​միացնեք «Արտակարգ զանգի» ռեժիմը, ապա հաջորդ օրերի համար արգելափակումը չի աշխատի: Բացի այդ, այս արգելափակմամբ Դուք կարող եք բաց թողնել զանգեր առաքման ծառայությունից, տաքսիից կամ անհայտ համարով որևէ այլ կարևոր զանգ:

Ինչպե՞ս կարգավորել զանգերի ֆիլտրն iPhone-ի համար

Թաքնված հեռախոսահամարը կարող է գաղտնազերծվել, իսկ պարզվելուց հետո՝ ներառվել սև ցուցակում:

Դուք կարող եք նույնականացնել կոնտակտը` օգտագործելով Apple Business Connect-ի տվյալները: Դա անելու համար բացեք «Կարգավորումներ»-ը: Այստեղից անհրաժեշտ է փնտրել «Հեռախոս» տողը, որում անհրաժեշտ է կտտացնել «Արգելափակում և զանգի նույնականացում»: Բացվող ընտրացանկում կարող եք ընտրել.

  • հեռահաղորդակցության օպերատորի միջոցով (միշտ չէ, որ հասանելի է);
  • հավելվածի միջոցով (դրանք կարող են լինել մի քանիսը):

Ընտրելով ցանկալի տարբերակը՝ ծրագրին կամ օպերատորին հասանելի կլինի համարները նույնականացնելու հնարավորությունը: Այդ հարցում կաջակցի  Business Connect-ը, քանի որ հենց այստեղ են ընկերությունները տեղադրում անհրաժեշտ տվյալները:

Ինչպե՞ս արգելափակել հայտնի հեռախոսահամարը iPhone-ում

Երբ Դուք սահմանել եք այն հեռախոսահամարը, որից զանգը գալիս է, ապա ի հայտ են գալիս մի քանի տարբերակներ, թե ինչպես այն ավելացնել սև ցուցակում:

Առաջին տարբերակ

Որպեսզի այս մեթոդն աշխատի, Ձեզ անհրաժեշտ է պահպանել համարը Ձեր կոնտակտներում:

Բացեք «Հեռախոս» հավելվածը, այն է՝ կանաչ ֆոնի վրա սպիտակ լսափող: «Կոնտակտներ» ներդիրում փնտրեք ոչ անհրաժեշտ կոնտակտը և բացեք այն: Հենց ներքևում կտտացրեք «Արգելափակել բաժանորդին» տողը և ավարտեք գործողությունը՝ սեղմելով «Արգելափակել կոնտակտը»:

Այժմ Դուք չեք ստանա զանգեր, հաղորդագրություններ կամ FaceTime հարցումներ տվյալ բաժանորդից: Հուսով ենք, որ մանրամասն բացատրեցինք, թե ինչպես կարելի է արգելափակել կոնտակտը iPhone-ում այս ծրագրի միջոցով:

Երկրորդ տարբերակ

Այս հրահանգը հարմար է, եթե Դուք բաց եք թողել զանգը և գիտեք, որ դա կա՛մ սպամ էր, կա՛մ զանգ այն բաժանորդի կողմից, որի հետ շփման ցանկություն չունեք:

Բացեք «Վերջիններ» ներդիրը «Հեռախոս» հավելվածում: Հպեք շրջանագծի կապույտ «i» պատկերակին: Ոլորեք ցանկը, որը հայտնվում է ամենաներքևում և կտտացրեք «Արգելափակել բաժանորդին», ինչպես նաև հաստատում ենք արգելափակումը՝ «Արգելափակել կոնտակտը»:

Երրորդ տարբերակ

Արգելափակման երրորդ մեթոդի համար Ձեզ անհրաժեշտ է անցում կատարել «Կարգավորումներ» հավելված:Փնտրեք «Հեռախոս» տողը, այնտեղից ընտրեք «Արգելափակված կոնտակտներ» կետը: Կտտացրեք «Ավելացնել նորը» կապույտ նշանին: Գրեք այն բաժանորդի անունը, որի հեռախոսահամարը ցանկանում եք արգելափակել, այնուհետև հաստատեք արգելափակումը: Այժմ այս համարից զանգերն ու հաղորդագրությունները Ձեզ այլևս չեն անհանգստացնի:

IPhone-ով զանգերի արգելափակումն աշխատում է հետևյալ կերպ. արգելափակված կոնտակտը, որը զանգահարել է Ձեզ, կլսի մի շարք կարճ ազդանշաններ (կարծես թե գիծը զբաղված է) կամ ինքնապատասխանիչի ազդանշանը: Եթե ​​նույնիսկ նա թողնի հաղորդագրություն, Դուք այդ մասին ծանուցում չեք ստանա։ Արգելափակման փաստը վերջինիսհամար գաղտնիք կմնա:

Ընդ որում, նման գործողությունը միակողմանի է։ Սա նշանակում է, որ արգելափակված հեռախոսահամարից զանգեր չեն ստացվի, սակայն Դուք կարող եք հավաքել այն:

Ինչպե՞ս անջատել iPhone-ի զանգերի արգելափակումը: Այստեղ օգնության կգան հեռախոսի կարգավորումները

Տեղի է ունեցել սխալ կամ սև ցուցակում հայտնված կոնտակտի հետ Ձեր հարաբերություններն են բարելավվել: Կարգավորումներում կարող եք ապաարգելափակել բաժանորդին: Սրա համար Ձեզ անհրաժեշտ է.

  • Բացել «Հեռախոս» ընտրացանկը «Կարգավորումներ» բաժնում:
  • Ցանկում փնտրել «Արգելափակված կոնտակտներ» տողը:
  • Գտնել հետաքրքրող կոնտակտը:
  • Հպել «Փոփոխել» գրությանը, ընտրել «Ապաարգելափակել» կետը:
  • Հաստատել գործողությունը «Կատարված» կոճակով:

Բջջային օպերատորի ծառայությունների միջոցով iPhone-ում սպամ զանգերի արգելափակում

Բջջային կապի մատակարարներն իրենք կարող են սահմանափակել սպամ զանգերը: Դա արագ և հարմար է, և, հետևաբար, մենք Ձեզ կտեղեկացնենք, թե ինչպես արգելափակել բանկերից զանգերը օպերատորի միջոցով:

«Antispam»-ը, «Spam filter»-ը, «SMS filter»-ը անվճար են կամ ունեն նվազագույն գին: Դուք պետք է ճշտեք Ձեր օպերատորի հետ մանրամասների համար: Դա կարելի է կատարել հավելվածում կամ աջակցության հեռախոսահամարի միջոցով:

Ֆունկցիան ակտիվացնելու համար Ձեզ անհրաժեշտ է.

  • «Կարգավորումներ» բաժնում գտնել Ձեզ արդեն ծանոթ «Հեռախոս» ընտրացանկը:
  • Բացել «Զանգերի արգելափակում և նույնականացում» կետը:
  • Եթե Ձեր օպերատորը տալիս է նման հնարավորություն, ապա հպել «Անջատել սպամերներին»:

Բջջային հեռախոսի մատակարարի ալգորիթմը կորոշի՝ զանգը իրական անձի՞ց է, թե՞ սպամ զանգի: Եթե ​​առաջինը, ապա կտեսնեք զանգը, իսկ եթե երկրորդը, ապա այն կվերահասցեավորվի դեպի ձայնային փոստ:

Հատուկ ծրագրեր iPhone-ում անհայտ համարների արգելափակման համար

App Store-ն առաջարկում է բազմաթիվ ծրագրեր և հավելվածներ, որոնք Ձեզ կօգնեն ազատվել սպամ զանգերից:

Հավելվածը տեղադրելուց հետո Ձեզ անհրաժեշտ է.

  • Մուտք գործել «Կարգավորումներ»:
  • Բացել «Հեռախոս» կետը:
  • Գտնել Ձեր նախընտրած «Զանգերի արգելափակում և նույնականացում» տողը:
  • Քաշել սահիչը Ձեզ անհրաժեշտ հավելվածի մոտ:

Եթե ​​առկա են մի քանի նման ծրագրեր, ապա դրանք կարող եք դասավորել ըստ կարևորության՝ պարզապես քաշելով «Խմբագրել» ֆունկցիայի միջով

Մենք կազմել ենք ծրագրերի մի փոքր ցուցակ, որոնք Ձեզ օգտակար կլինեն.

  • AntiSpam: Call Blocker/ Anti-collector. Սև ցուցակ:
  • Truecaller: Caller ID & Block.
  • Getcontact

Հուսով ենք, որ մեր ուղեցույցը, թե ինչպես արգելափակել զանգերը անհայտ համարներից iPhone-ում, հասկանալի էր և օգտակար: Հիմա ոչ ոք չի խանգարի Ձեր հանգիստը։ Դուք կարող եք հոգ տանել Ձեր տատիկի և պապիկի հարմարավետության մասին, ինչպես նաև կարգավորել սպամի արգելափակումը վերջիններիս հեռախոսներում: Ձեզ մոտ խնդիրնե՞ր են առաջացել՝ կապված սպամի արգելափակման հետ: iSpace խանութ-սրահիխորհրդատուները Ձեզ կպատմեն և ցույց կտան, թե ինչպես տեղադրել հատուկ ծրագիր, կարգավորել սմարթֆոնը, ինչպես նաև Ձեզ կներկայացնեն Apple-ի նոր արտադրանքի բոլոր հնարավորությունները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև.

Պարզ մեթոդներ Ձեր սիրելի երաժշտությունը iPhone-ում ներբեռնելու համար
iPhone երթուղիչի փոխարեն: Ինչպես կիսվել ինտերնետով

Եղի՛ր տեղեկացված

Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: 

Թողնել մեկնաբանություն

Ձեր email-ը չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են*