Դեռ վերջերս նոութբուքն ու պլանշետը արմատապես տարբերվում էին միմյանցից, ուստի գնորդների մոտ չէր առաջանում այն հարցը, թե որն է ավելի լավը: Սակայն Apple-ի ջանքերի շնորհիվ իրավիճակն արագորեն փոփոխվել է։ Մարտկոցի հզորությունը, նորագույն iPadOS օպերացիոն համակարգը, պրոցեսորը և հիշողությունը պլանշետը հավասարեցնում են նոութբուքին: Նման պայմաններում ընտրություն կատարելը շատ ավելի դժվար է, ուստի գնելուց առաջ խորհուրդ ենք տալիս սարքերը համեմատել ըստ յոթ հիմնական պարամետրերի։ Իհարկե, համեմատության համար առկա են ավելի շատ չափանիշներ, սակայն դրանք հիմնարար կլինեն աշխատանքային սարքավորումների ընտրության ժամանակ:

Ո՞ր սարքն ընտրել. iPad թե՞ MacBook. համեմատենք առանձնահատկությունները

Գերազանց կատարողականություն, պարզ և տրամաբանական ինտերֆեյս, բազմաֆունկցիոնալ աշխատանք. այս ամենը սարքերն անփոխարինելի են դարձնում տարբեր մասնագիտությամբ անձանց, այդ թվում՝ գործարարների, ծրագրավորողների, գիտնականների, դիզայներների և բլոգերների համար: Ինչպե՞ս ընտրել Ձեր իդեալական տարբերակը:

Կոմպակտություն

iPad-ը բարակ և փոքրակշիռ (300-ից 700 գրամ) սարք է, որը կարող է տեղավորվել նույնիսկ կնոջ պայուսակի մեջ: Բնականաբար, այն իդեալական ուղեկից կլինի ճամփորդությունների և գործուղումների ժամանակ։ Սակայն այնպայմանով, որ Դուք սահմանափակվեք «միջին ծանրության» աշխատանքով և ֆիլմերի դիտմամբ, նորություններ կամ գրքեր կարդալով:

MacBook-ն ավելի շատ ավելի մեծ տեղ է զբաղեցնում Ձեր ճամպրուկում,  բայց այնուամենայնիվ չափազանց թեթև է (համեմատած այլ նոութբուքերի հետ): Air-ը ընդամենը 1,29 կգ է, 13 և 14 դյույմանոց Pro-ն՝ համապատասխանաբար 1,4 կգ և 1,58 կգ: Նոութբուքը հիանալի օգնական կլինի, եթե պատրաստվում եք նախագծեր կազմել, կոդեր գրել կամ ինչ-որ բան հաշվարկել։

 

 

Ինքնավարություն

Երկրորդ կարևոր կետը վերաբերում է առանց վերալիցքավորման աշխատանքի ժամանակին։ Երկու սարքերի կատարումներն էլ տպավորիչ են.

  • MacBook Air-ը պատրաստ է 18 ժամ վիդեո բովանդակություն հեռարձակման և 15 ժամ համացանցում ճամփորդելու համար:
  • MacBook Pro 14″ M1 և M2՝ ցուցադրել համապատասխանաբար 17 և 18 ժամ տևողությամբ տեսանյութեր:
  • MacBook Pro 13″ դիմանում է 20 ժամ տեսանկարահանմանը և 17 ժամ վեբ-սերֆինգին:
  • MacBook Pro 16″ М1 և М2 — առաջատարներն են հանդիսանում տեսանյութերի դիտման ժամանակի առումով՝ համապատասխանաբար 21 և 22 ժամ:

Կարծում եք, այժմ հստակ կարող եք որոշել, թե սարքն ընտրել՝ MacBook թե՞ iPad: Ահա և ոչ, քանի որ պլանշետը թույլ կտա 10 ժամ դիտել ֆիլմեր, լսել աուդիո, կարդալ գրքեր, շրջել ինտերնետում կամ 9 ժամ անցկացնել ակնթարթային մեսենջերներում: Սա ևս բավարար է ամենօրյա սցենարների մեծ մասի համար:

ՕՀ ինտերֆեյս

Apple-ը յուրաքանչյուր սարքի համար մշակում է իր օպերացիոն համակարգը: Մեր դեպքում դրանք iPadOS-ը և macOS-ն են:

Mac-ի աշխատասեղանը պատրաստված է դասական ոճով՝ փաստաթղթեր, թղթապանակներ, Dock վահանակ՝ ամենահայտնի ծրագրերով. այս ամենը պարզ տեսանելի է: Finder-ը և Spotlight-ը կարող են օգնել Ձեր ֆայլերը գտնել կամ կազմակերպելու հարցում: Spaces տարբերակը թույլ է տալիս ստեղծել մի քանի վիրտուալ աղյուսակներ, իսկ Safari բրաուզերը պատասխանատու է անվտանգ սերֆինգի համար:

iPadOS-ի դրական կողմն այն է, որ Դուք ինքներդ կարող եք դասավորել հավելվածներն ու վիդջեթները Ձեզ հարմար ձևով: Տարբեր ծրագրերում միաժամանակ աշխատելու համար մշակողները օգտագործում են Slide Over (լողացող պատուհան), Split View (երկու օբյեկտ գտնվում են կողք կողքի) և Picture-in-Picture (նկարը նկարում) ռեժիմները: Սերֆինգի համար օգտագործվում է նույն Safari բրաուզերը, իսկ Drag&Drop-ը հնարավորություն է տալիս լուսանկարներ, տեքստեր, ֆայլեր տեղափոխել հավելվածների միջև՝ օգտագործելով մուլտիթաչ:

Այսպիսով, ո՞րն է ավելի լավ՝ iPad թե՞ MacBook: Երկու սարքերի միջև հեռավորությունը արագորեն փոքրանում է, սակայն պլանշետն ավելի հարմար է հանգստի և արագ, միջին ինտենսիվության առաջադրանքների կատարման համար, իսկ macOS սարքերը հանդիսանում են ունիվերսալ գործիք:

Տեքստի հավաքում և թաչփադ

MacBook-ի փաթեթը ներկայանում է ստեղնաշարով և թրեքփադով, իսկ որոշ մոդելներ՝ MacBook Pro 15“, MacBook Pro 13″ 2016թ. և ավելի երիտասարդ մոդելները՝ նույնիսկ Touch Bar-ով:

Սակայն պլանշետում առկա է սենսորային էկրան, իսկ դրա հետ մեկտեղ՝ Apple Pencil-ի հետ համաժամացման հնարավորություն, ինչը սարքը դարձնում է հիանալի փոխարինող գրաֆիկական պլանշետին: Դուք կարող եք ազատորեն նկարել, գծագրել, գրառումներ կատարել անմիջապես էկրանին, ինչը հատկապես արժեքավոր է նկարիչների և դիզայներների համար:

Հետևաբար, այն հարցում, թե որն ընտրել՝ ստեղնաշարով iPad, թե MacBook, նկարիչների որոշումն ակնհայտ կլինի։ Իսկ եթե ​​լրակազմին ավելացնեք ստեղնաշարի պատյան, սարքը հաճելի բոնուս կապահովի. տեքստի մուտքագրումը կդառնա նույնքան հեշտ, որքան սովորական անհատական համակարգչի դեպքում:

Որն է ավելի լավ գնել՝ iPad թե՞ MacBook. մի որոշում է, որը կախված է օգտագործողի անձնական կարիքներից:

Էկրան

Apple-ի յուրաքանչյուր էկրան պարզության, գունային ճշգրտության և որակի եզակի սինթեզ է, ուստի ընտրելիս խորհուրդ ենք տալիս Ձեր ընտրությունը հիմնել բացառապես վերջինիս չափսերի վրա:

Եթե ​​Ձեր նպատակը փոքր սարքն է, որը կարող եք միշտ և ամենուր Ձեզ հետ կրել, վերցրեք iPad mini (8,3 դյույմ) կամAir (10,9 դյույմ): Եթե ​​կոմպակտության և հարմարավետության սիմբիոզը առաջնահերթություն է, ապա հարմար է 12,9 դյույմանոց iPad Pro-ն:

MacBook Air-ի էկրանի չափը 13 դյույմ է, իսկ նորագույն տարբերակը M3 պրոցեսորով ունի 15 դյույմ անկյունագծով էկրան: MacBook Pro շարքն ունի 15 և 16 դյույմանոց տարբերակներ, ինչը չափազանց հարմար է ծրագրավորման, վիդեո ֆայլերի խմբագրման և այլնի համար:

Առաջադրանքներ

Երկու սարքերն էլ լավ են գլուխ հանում առօրյա խնդիրներից. ֆիլմերի ցուցադրում, երաժշտության նվագարկում, կայուն վեբ-սերֆինգի ապահովում: Այնուամենայնիվ, պլանշետը շահում է իր կոմպակտության շնորհիվ: Ավելի հեշտ է այն տանել ճանապարհորդության կամ օգտագործել այնտեղ, որտեղ բացակայում է սարքի համար նախատեսված սեղանը: Օրինակ՝ անկողնում կամ տրանսպորտում։ Եվ եթե Դուք նախատեսում եք ինչ-որ բան ներբեռնել, ապա կարող եք ընտրել հիշողության բարձր հզորությամբ մոդել:

Ինչ վերաբերում է նոութբուքին, ապա այստեղ ավելի հարմար է առանց բարձրախոսների կամ ականջակալների տեսանյութեր դիտել ու երաժշտություն լսել։ Այնուամենայնիվ, ինքնաթիռում, մեքենայում կամ ավտոբուսում նստելը այնքան էլ հարմար չի լինի, որքան պլանշետի դեպքում:

Նոութբուքն անփոխարինելի է այնտեղ, որտեղ Դուք պետք է կանոնավոր կերպով կոդ գրեք կամ լուծեք այլ աշխատաժամանակատար խնդիրներ: Ընդ որում, անկախ իրավիճակից՝ գրասենյակում, ճանապարհին կամ գործուղման։ Դրանցից մի քանիսը կարող են կատարվել պլանշետով, սակայն այս սարքը դեռ այնքան բազմակողմանի չէ, որքան լիարժեք համակարգիչը:

Երկու սարքերում էլ  հնարավոր է տեսանյութեր խմբագրել. անհատական համակարգիչն ունի Final Cut, իսկ պլանշետը՝ Luna Fusion:

Գրաֆիկա

Եկեք տեսնենք, թե ով կհաղթի iPad-ն ընդդեմ MacBook գրաֆիկայի ճակատամարտը: Մենք արդեն նշել ենք, որ պլանշետը արժեքավոր է ստիլուսի հետ համաժամացման և Adobe Fresco և Procreate ծրագրերի առկայության համար։ Այս հավաքածուն թույլ է տալիս նկարել անմիջապես էկրանին, բայց երբեմն դա բավարար չէ:

Եթե Ձ​եր նախագիծը աշխատատար է և պահանջում է մշակում Photoshop-ում կամ Adobe Illustrator-ում, ապալավագույն օգնականը դեռևս նոութբուքն է, որի հնարավորությունները թույլ են տալիս ստեղծել համակարգչային խաղեր, AR և VR հավելվածներ։ Այս նպատակների համար MacBook Pro 16″-ն ունի 16 միջուկ, իսկ MacBook Pro 14″-ն ունի 32 միջուկանի գրաֆիկական պրոցեսոր: Հզոր GPU-ն օգնում է Ձեզ լուծել այնպիսի բարդ առաջադրանքներ, ինչպիսիք են 3D-ռենդերինգը և խմբագրումը:

Ինչ չիպերով են հանդես գալիս պլանշետները: Սովորաբար A շարքի.

  • iPad mini — A15 Bionic չիպ՝ 4 միջուկանի GPU-ով (բազային առաջադրանքների կատարման համար):
  • iPad Air — A14 Bionic չիպ՝ նմանատիպ GPU-ով (ավելի բարդ առաջադրանքների կատարման համար):
  • Pro շարքը հանդես է գալիս Apple M-ի հետ՝ 7 կամ 8 միջուկային GPU-ով (դժվար գրաֆիկական նախագծերի համար):

Ինչպես և Mac-ը, Pro սարքերը նույնպես աջակցում են VR հավելվածներին, Adobe Premiere Rush-ին կամ Procreate-ին, ինչը լուրջ մարտահրավեր է:

Ընտրելով iPad Pro կամ MacBook՝ մի մոռացեք ստուգել տեխնիկական  բնութագրմամբ թարմ ակնարկները:

Այսպիսով, կարո՞ղ է արդյոք iPad Pro-ն փոխարինել MacBook-ին

Այո, բայց ոչ միշտ: Այնուամենայնիվ, պլանշետի կիրառման հիմնական ոլորտը արագ առաջադրանքներն են և միջին ինտենսիվությամբ աշխատանքը: Այն նաև հնարավորություններ է բացում ստեղծագործելու համար: Կենցաղային սցենարների համար պլանշետն ունի այն ամենը, ինչ Ձեզ հարկավոր է՝ սենսորային էկրան, կոմպակտություն, գրելու և նկարելու  համար նախատեսված ստիլուս, հզորություն և փայլուն ծրագրակազմ:

2018թ. և ավելի հին iPad Pro-ի տարբերակն իր կատարողականությամբ հեշտությամբ համեմատելի է անհատական համակարգչի հետ, ուստի այն հարմար է վիդեոների և լուսանկարների խմբագրման, ինչպես նաև խաղեր ստեղծելու համար: Նույնիսկ պլանշետի պրոֆեսիոնալ հավելվածները ճիշտ կաշխատեն: Լուսանկարիչները, ում անհրաժեշտ է նյութը մշակել արագ և լավ, պետք է, որ բարձր գնահատեն սարքի հնարավորությունները:

Mac-ը դեռևս մնում է ավելի ունիվերսալ: Վերջինիս հզոր պրոցեսորը, բազմակողմանի ծրագրաշարը, հզոր մարտկոցը, մեծ հիշողությունը թույլ են տալիս հաղթահարել բացարձակապես ցանկացած խնդիր: Իսկ սենսորային ստեղնաշարի բացակայությունը չի հիասթափեցնում։ Եվ քանի որ դյուրակիր համակարգիչների ողջ շարքը հաճելի է իր թեթև քաշով, սարքերը հաջողությամբ օգտագործվում են ինչպես ամենօրյա աշխատանքների, այնպես էլ գործուղումների ընթացքում։

Առայժմ չկա կոնկրետ պատասխան այն հարցին, թե որն է ավելի լավ՝ շարժական iPad Pro-ն, թե հզոր MacBook-ը։ Վերջին խոսքը մնում է գնորդին, ով լավագույնս գիտի իր կարիքները:

Երկու սարքերն էլ Apple-ի էկոհամակարգի օրգանական մասն են կազմում: Եթե ​​Դուք սկսել եք տեքստ գրել Ձեր նոութբուքի վրա և Ձեր պլանշետը վերցրել եք ճանապարհորդության ժամանակ, ապա հեշտ կլինի շարունակել աշխատանքը: Ցանկացած սարք կարելի է միացնել Apple TV set-top box-ին, իսկ Sidecar տարբերակը պլանշետը վերածում է այլ էկրանի հեռարձակման համար։

iPad, թե՞ MacBook. Ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել։ Համեցեք iSpace խանութ-սրահ խորհրդատվության և փորձեք երկու սարքերն էլ: Երբեմն նույնիսկ մեկ հայացքն է բավարար ֆավորիտ սարքի ընտրության որոշման համար:

Произошла ошибка проверьте шорткод

Произошла ошибка проверьте шорткод

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ.

MacBook Air M3 ակնարկ. արժե՞ արդյոք թարմացնել
Ինչպե՞ս վերագործարկել Apple սարքերը և ինչո՞ւ է անհրաժեշտ դա կատարել: Քայլ առ քայլ հրահանգ

Եղի՛ր տեղեկացված

Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: 

Թողնել մեկնաբանություն

Ձեր email-ը չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են*