Առաջին հերթին, շնորհավորում ենք, քանի որ Դուք դարձել եք Apple-ի առաջատարսմարթֆոնի երջանիկ սեփականատերը: Նրբագեղ դիզայն, տիտանե կորպուս, 48 մեգապիքսելանոց տեսախցիկ և լիցքավորման Type-C միակցիչ. ի դեպ, սա հանդիսանում է պատմության մեջ առաջինը: Նոր iPhone 15 Pro-ն Ձեզ հաստատ չի հիասթափեցնի։

 Հաջորդ քայլը աքսեսուարներն են: Մեր նոր ակնարկում մենք Ձեզ կպատմենք, թե ինչաքսեսուարներ է անհրաժեշտ ձեռք բերել iPhone 15 Pro-ի համար՝ այն երկար և հաճույքովօգտագործելու համար։ 

Պատյան

Առաջին քայլը Ձեր սարքի անվտանգությունն ապահովելն է: Եթե ​​այն ընկնի, պատյանըկպաշտպանի կորպուսը կոտրվելուց, իսկ էկրանը՝ ճաքերից։ Բացի այդ, այն միշտ կմնա չոր ևմաքուր։ Ամենից կարևորն այն է, որ այն կատարյալ կերպով համապատասխանի սմարթֆոնիչափսերին և սերտորեն հարմարեցվի կորպուսին։

Բացի այդ, iPhone-ի պատյանը հանդիսանում է նաև ոճային աքսեսուար: Այն ոչ միայնպաշտպանում է քերծվածքներից, փոշուց և վնասվածքներից, այլ նաև դառնում է Ձեր արտաքին տեսքի մի մասը: Եվ եթե Ձեր հավաքածուն ներառի տարբեր գույների և նյութերից պատրաստվածմի քանի պատյաններ, ապա կարող եք դրանք օգտագործել Ձեր արտաքին տեսքումշեշտադրումներ կատարելու համար, ինչպես նաև հերթով փոխարինել դրանք՝ կախված Ձերտրամադրությունից:

Իր կատեգորիայի անվիճելի առաջատարը Apple Case-ն է: Բայց եթե Դուք ավելի բյուջետային, բայցոչ պակաս որակյալ բան եք փնտրում, ապա մենք Ձեզ համար ունենք հատուկ առաջարկ:

Օգտատերերի շրջանում ամենատարածված տարբերակներից մեկը Native Union (Re)Classic պատյանն է iPhone 15 Pro-ի և iPhone 15 Pro Max-ի համար: Այն ունի էլեգանտ, մինիմալիստական ​​դիզայն և գույների շքեղ գունապնակ՝ սկսած թարմ անանուխից մինչև դասական սև:

Բարակ դիզայնը համատեղելի է MagSafe անլար լիցքավորիչի հետ: Ներքևը փակ է, եզրերըբարձրացված են, իսկ ներսում առկա է նուրբ միկրոֆիբր։ Եվ եթե Դուք հոգում եք մոլորակի մասին, ապա Ձեզ հաճելի կլինի իմանալ, որ պատյանը պատրաստված է վերամշակված նյութերից՝շրջակա միջավայրի վրա նվազագույն ազդեցությամբ:

Գեղեցիկ, էկոլոգիապես մաքուր, ծայրահեղ դիմացկուն. էլ ի՞նչ է Ձեզ հարկավոր: Եթե միայն Դ​ուք չեքցանկանում թաքցնել Ձեր նոր iPhone 15 Pro-ն կաշվե պատյանի հաստ շերտի հետևում, ապա ուշադրություն դարձրեք Native Union (Re)Clear թափանցիկ սիլիկոնե պատյանին: Այս կերպ Դուք և՛կպաշտպանեք Ձեր iPhone-ը, և՛ կցուցադրեք այն աշխարհին։

Եթե Դուք արդեն ունեք աքսեսուար Native Union-ից և ցանկանում եք Ձեր հավաքածուին ավելացնել նոր ապրանքանիշ, ապա խորհուրդ ենք տալիս Pitaka MagEZ Case 4-ը: Այն նաև շատ գեղեցիկ է, դիմացկուն և համատեղելի MagSafe լիցքավորիչների հետ: Դրա հիմնականառանձնահատկությունն այն է, որ այն պատրաստված է պրեմիում դասի արամիդայինմանրաթելից, որը պողպատից 5 անգամ ավելի ամուր է և միևնույն ժամանակ շատ ավելի թեթև։ Այդիսկ պատճառով այնպիսի տպավորություն է, որ Ձեր ձեռքում iPhone է առանց պատյանի: Բացի այդ, ժամանակի ընթացքում այն ​​չի կորցնում գույնը կամ տեսքը:

Ի դեպ, Ձեր նոր սարքի պաշտպանությունը բարձրացնելու համար խորհուրդ ենք տալիս նաև ձեռք բերել պաշտպանիչ ապակի կամ թաղանթ: Այս աքսեսուարները Ձեզ կազատեն մեծանախորժություններից ու ծախսերից։

Արտաքին մարտկոց

 iPhone-ի բոլոր մոդելներն ունեն բարձր հզորության մարտկոցներ և պահում են լիցքավորումը մեկօրից ավելի: Սակայն լինում են դեպքեր, երբ դա բավարար չէ, իսկ ամենաանհարմար պահինառանց կապի ու ինտերնետի մնալն ամենագայթակղիչ հեռանկարը չէ, որ կարող է լինել:

Ինչի՞ վրա պետք է ուշադրություն դարձնել Power Bank գնելիս. դիզայն, չափսեր, միակցիչներ, անլար լիցքավորում: Սակայն ամենակարևոր չափանիշը վերջինիս հզորությունն է։

Արտաքին մարտկոցների ամենատարածված ձևաչափը տատանվում է 5000-ից մինչև 10000 մԱ/ժ:Օգտագործողները նախընտրում են դրանք վերջիններիս ցածր գնի, թեթևության ևկոմպակտության հանար: Նման մոդելները տեղավորվում են նույնիսկ բաճկոնի գրպանում:

Օրինակ՝ VLP շարժական լիցքավորիչն ունի 5000 մԱ/ժ հզորություն։ Այն աջակցում է 20W Power Delivery արագ լիցքավորմանը և 15W MagSafe անլար լիցքավորմանը: Այն ունի ինչպես լուսայինցուցիչ, որը թույլ է տալիս որոշել մարտկոցի մակարդակը, այնպես էլ ներկառուցվածպաշտպանություն գերտաքացումից: VLP-ն համատեղելի է USB լիցքավորմանն աջակցող բոլորսարքերի հետ:

Անլար լիցքավորիչ

Իհարկե, ստանդարտ լիցքավորիչները սնուցման բլոկով և մալուխով չեն դադարել գոյություն ունենալուց: Սակայն ժամանակակից օգտագործողների շրջանում մեծ տարածում ունեն անլար դոկ-կայանները: Վերջիններս թույլ են տալիս լիցքավորել միանգամից մի քանի սարքեր՝ առանցմալուխները ֆիզիկապես միացնելու։

Նման գադջեթներն ունեն բազմաթիվ առավելություններ. դրանք հարմար են և դյուրինօգտագործման համար, երկարացնում են միակցիչների օգտագործման ժամկետը, ապահովում ենլիցքավորման արագ հասանելիություն և Ձեր աշխատավայրը դարձնում են ավելի էսթետիկ ևվիզուալ տեսանկյունից «մաքուր»:

Ամենաունիվերսալ լուծումներից մեկը Satechi երեքը մեկում  – 7.5 Վտ-ն է: Սարքը թույլ է տալիսմիաժամանակ լիցքավորել Ձեր iPhone-ը, Apple Watch-ը և AirPods Pro-ն։ Այն իդեալական է, եթե Ձեզանհրաժեշտ է արագ լիցքավորել Ձեր բոլոր Apple սարքերը:

Արժանի մրցակիցների թվում է Native Union USB-C-ն՝ սմարթֆոնի, ականջակալների և Apple խելացիժամացույցների միաժամանակյա լիցքավորման համար։

Ի դեպ, նման աքսեսուարը կարելի է օգտագործել նաև որպես տակդիր։ Նոր iOS 17-ում մշակողներըավելացրել են «Սպասման ռեժիմ». եթե սմարթֆոնը հորիզոնական դիրքով տեղադրված էլիցքավորիչի վրա, էկրանին կցուցադրվի ժամանակի, եղանակի և այլնի մասին տեղեկությունները: Հետաքրքիր այլընտրանք է անկողնու կողքի սեղանին դրվող գիշերային ժամացույցին:

iSpace Apple Premium Reseller կատալոգը պարունակում է միայն ամենագեղեցիկ, բարձրորակև հուսալի աքսեսուարներ: Դրանք առաջարկվում են հենց Apple-ի կողմից: Համարձակորեն կարող եք  ձևակերպել Ձեր պատվերը կայքում կամ այցելել մեր խանութ-սրահներից մեկը, եթե ցանկանում եք անձամբ տեսնել ամբողջ հավաքածուն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ.

Արդյոք հնարավոր է iPhone 15-ը լիցքավորել ոչ օրիգինալ մալուխով
iPhone 14-ն ընդդեմ iPhone 15-ի. արդյո՞ք արժե փոխել և ո՞րն է տարբերությունը
Ինչպես iSpace խանութ-սրահից գնումները դարձնել ավելի հաճելի

Եղի՛ր տեղեկացված

Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: 

Թողնել մեկնաբանություն

Ձեր email-ը չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են*