Mac-ի և PC-ի օգտագործողների միջև կա մի
«հավերժական պայքար»: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր առավելությունները, բայց հաճախ ընտրությունը կախված է միայն գնից: Apple-ի արտադրանքն առանձնանում է բարձր կատարողականությամբ, դիմացկունությամբ և անվտանգությամբ, ուստի այն դժվար թե կարելի է անվանել բյուջետային (մատչելի): Արդյունքում, որոշ օգտագործողներ նախընտրում են Windows: Բայց արդյո՞ք այս խնայողությունը հետագայում կարդարացվի։ Մենք դա կպարզենք ASBC ընկերության՝ Հայաստանում Apple-ի պաշտոնական գործընկերոջ հետ: 

 Forrester Consulting վերլուծական գործակալությունը և IBM-ը՝ ForresterConsulting սարքավորումային և ծրագրային ապահովման աշխարհի խոշորագույն արտադրողն ու մատակարարը, ՏՏ ներդրումներին վերաբերվում են այլ տեսանկյունից: Վերլուծաբաններն եկել են այն եզրահանգման, որ սարքավորումների սեփականության արժեքի օբյեկտիվ հաշվարկի համար անհրաժեշտ է հաշվի առնել տեխնիկայի կյանքի ողջ ցիկլը: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ մեկ MacBook-ի երեք տարվա շահագործման համար բիզնեսը խնայում է մոտավորապես $843 ՝ PC-ի համեմատ: 

Ո՞րն է սեփականության ընդհանուր արժեքը 

 Առաջին հայացքից Apple համակարգիչները գնային առումով իսկապես ավելի բարձր են: Այնուամենայնիվ, դրանք միայն նախնական ծախսերն են, և ամենամեծ սխալմունքն այն է, որ կարծում ենք, թե վերջիններս ավարտվում են սարքավորումների գնման պահին: Փաստացի, սարքերն արժեն իրենց սեփականության ընդհանուր արժեքի 50%-ից պակաս: Տեղակայման, ՏՏ աջակցության, կառավարման, ծրագրային ապահովման, վերանորոգման ծախսերն իրենցից ներկայացնում են բավական լուրջ մնացորդ, որը չպետք է դուրս մնա ընդհանուր ծախսերի հաշվարկներից: 

 Ստացվում է, որ սեփականության ընդհանուր արժեքը (TCO) հանդիսանում է ընկերության ակտիվի, տվյալ դեպքում՝ ՏՏ ենթակառուցվածքի սեփականության ուղղակի և անուղղակի ծախսերի ֆինանսական գնահատականը: Եվ, Forrester Consulting-ի ուսումնասիրության համաձայն, Mac-երն սպասարկում են զգալիորեն ավելի խնայողաբար, քան PC-ները: Այնքան, որ այս տարբերությունը կոմպենսացնում  է ավելի բարձր արժողությամբ չեկ Apple սարքեր գնելիս: 

 2021թ.-ին Forrester Consulting-ի կողմից իրականացված ուսումնասիրությունը ներառում էր 10 խոշոր ընկերություն, որոնք ունեն այդ երկու համակարգիչների օգտագործման փորձ և ավելի քան 33,000 Mac օգտագործող աշխատակից 3 տարվա ընթացքում: 2022 թվականին ASBC-ի փորձագետների կողմից իրականացվել են հաշվարկներ՝ հաշվի առնելով նոութբուքերի նոր մոդելները, որոնք հայտնի են ՏՏ ոլորտում։ Արդյունքում պարզվել է, որ մեկ Mac-ի գնումը, դրա եռամյա սպասարկման և շահագործման ծախսերը $911 պակաս են, քան PC-ն։ Եթե բազմապատկեք ստացված օգուտը Ձեր ընկերության ողջ տեխնիկայի քանակով, ապա այն կդառնա ավելի նշանակալի: 

   Յուրաքանչյուր տեխնոպարկի համար իրականացվող հաշվարկները կատարվում են անհատական ​​հիմունքներով՝ հաշվի առնելով կոնկրետ առաջադրանքները և շուկայի առանձնահատկությունները: Հաշվարկ ստանալու համար խնդրում ենք դիմել ASBC մասնագետներին: 

 Եթե ​​ցանկանում եք անցնել Macի, բայց դեռ տատանվում եք, ապա մենք Ձեզ կներկայացնենք դա անհապաղ անելու 5 պատճառ: 

Պատճառ №1: Mac-ը նվազեցնում է բիզնեսի ՏՏ սպասարկման ծախսերը  

   Ընկերությունում MacBook օգտագործելն իսկապես հեշտ է, հարմար և շահավետ: Apple-ն օգտագործողներին առաջարկում է ինտուիտիվորեն հասկանալի ինտերֆեյս և հիանալի ծրագրային ապահովում` ներառյալ բոլոր Macերի հեռակա կառավարումը:  

Սարքի հեռահար կառավարման համակարգերից է JAMF-ը: Այս ծառայությունն ապահովում է անվտանգ և արդյունավետ աշխատանք, ինչպես նաև թույլ է տալիս միացնել, կարգավորել և կառավարել Ձեր Mac-ը, iPad-ը, iPhone-ը, Apple TV-ն մի քանի կտտոցով (քլիքով)՝ առանց դրանց դիպչելու: Պատկերացրեք, թե դա որքան հարմար է և ծախսարդյունավետ այն ընկերությունների համար, որոնց աշխատակիցներն սփռված են աշխարհով մեկ: 

 Աշխարհի խոշորագույն կազմակերպությունները երկար ժամանակ ներդրում են Apple սարքերն իրենց աշխատանքային գործընթացների մեջ: Դիտարկենք IBM կազմակորպությունում  Windows-ից Mac անցնելու փորձը: 

 2015 թվականին IBM-ի ղեկավարությունը գործարկել է Mac@IBM ծրագիրը՝ իր աշխատակիցներին ներկայացնելով աշխատանքային նոր սարքի ընտրություն: Սկսած 30,000 MacBook-ի տեղակայումից, ընդամենը մի քանի տարի անց, IBM-ն ավելացրել է վերջիններիս թիվը մինչև 100,000 միավոր: Աշխատակիցների միայն 5%-ն է ունեցեն տեխնիկական աջակցության կարիք, մինչդեռ PC օգտագործողների մոտ 40%-ը: Մեծ թվով ՏՏ մասնագետների պահպանման անհրաժեշտության բացակայությունը թույլ տվեց խնայել աշխատավարձի և այլ ռեսուրսների վրա (օրինակ՝ աշխատանքային տարածքի սարքավորումներ): Այդ փորձի արդյունքում IBM-ին մնաց $543 շահույթ մեկ նոր Mac օգտագործողի հաշվով։ 

 2019 թվականի վերջին IBM-ի փոխնախագահ Ֆլետչեր Պրևինը IBMandJamf. TechnologyChoiceImproves Performance and Satisfaction-ի հիմնական ելույթում ասաց, որ «տեղակայված Mac-երի թիվը հասել է 290,000-ի և շարունակում է աճել։ Տեխնիկական աջակցություն է ցուցաբերվում 78 մասնագետի կողմից»։ 

Պատճառ №2: Վերավաճառքի ժամանակ Mac-ն ավելի թանկ արժե 

Apple-ն իր համակարգիչներն ստեղծելու համար օգտագործում է բարձրորակ նյութեր և առաջին կարգի ծրագրային ապահովում: Սա երաշխավորում է տեխնիկայի երկարակեցություն և գերազանց կատարողականությունԻսկ արդյունքում ստանում ենք հետագա վերավաճառքի դեպքում վերջինիս բարձր մնացորդային արժեք: 

Microsoft-ի 2018 թվականի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ PC-ի օպտիմալ կյանքի տևողությունը չի գերազանցում 4 տարին։ Միևնույն ժամանակ, Mac-ը գործում է 5-ից 7 տարի՝ խնամքով օգտագործելու և չափավոր ծանրաբեռնվածության դեպքում, իսկ որոշները՝ նույնիսկ ավելի երկար: Հետևաբար վերավաճառելիս , Mac-ը  կունենա ավելի բարձր արժեք, քան PC-ն, և այդպիսով կնվազի սեփականության ընդհանուր արժեքը: 

Համեմատության համար. ASBC-ի փորձագետները հաշվարկել են Mac-ի մնացորդային արժեքը 3 տարի  շահագործելուց հետո։ Այն կազմում էր $610, մինչդեռ PC-ն ընդամենը $137 էր։ 

Ի դեպ, կարող եք օգտվել նաև BuyBack և Trade-in ծառայություններից: Դա հնարավորություն կտա ընկերությանը նվազեցնել հնացած սարքերի ամորտիզացիոն պահեստավորման  և վերականգնման ծախսերը: BuyBack-ի դեպքում Դուք նաև կստանաք սարքավորումների երաշխավորված գնում՝ նախապես համաձայնեցված պայմաններով: 

 Պատճառ №3: Mac-ը մեծացնում է թիմի արտադրողականությունը և լոյալությունը 

 Դուք դրանում կարող եք համոզվել ինքներդ: Սկբի համար կատարեք փորձ և Ձեր աշխատակիցներին առաջարկեք կատարել ընտրություն ՝ Windows-ով անձնական համակարգիչ թե MacBook: Կարող ենք ենթադրել, որ նրանցից շատերը կնախընտրեն աշխատել Apple-ի նոութբուքերի վրա, նույնիսկ եթե նախկինում նման փորձ չեն ունեցել։ 

2019 թվականին VansonBourne-ը, գլոբալ անկախ հետազոտական ​​ընկերությունը, համագործակցեց ծրագրային ապահովման մշակող Jamf-ի, ինչպես նաև Apple կորպորացիայի հետ՝ ուսումնասիրություն իրականացնելու նպատակով: Մասնագետները հարցում են անցկացրել օգտագործողների շրջանում և պարզել, որ 4 աշխատակիցներից 3-ը կնախընտրեն Mac-ը: Թողեք թիմն ընտրի լավագույնն իրենց համար, և տեսեք, թե դա որքան դրական կանդրադառնա նրանց լոյալության և արտադրողականության վրա:

Դրանք պարզապես գուշակություններ չեն: Jamf-ի եռամյա փորձն ապացուցում է, որ Mac-ն իրականում բարձրացնում է աշխատակիցների պահպանման գործակիցը 20%-ով, իսկ վերջիններիս արտադրողականության մակարդակը՝ 5%-ով, որն էլ ապահովում է լրացուցիչ 104 աշխատանքային ժամ: Ի դեպ, նախկինում PC օգտագործողների 74%-ն ավելի քիչ տեխնիկական խնդիրներ են ունեցել Mac-ին անցնելուց հետո: 

   Օրինակ, Geekbench համակարգչային կատարողականի ամենահայտնի տեստերից մեկը համեմատել է 2020 թվականի 13 դյույմանոց MacBookPro M1-ը Microsoft Corporation-ի SurfaceLaptop 3-ի հետ, որն ունի նմանատիպ բնութագրեր: Mac-ի միավորները զգալիորեն ավելի բարձր են` 1725 մեկմիջուկային արտադրողականության համար և 7454` բազմամիջուկային արտադրողականության համար, մինչդեռ Windows-ի օրինակը այս պարամետրերի համար հավաքել է 1230 բալ և 4440 բալ: 

  2021 թվականի վերջին Apple-ը ներկայացրել է MacBook Pro-ի նոր սերունդը՝ 14 և 16 դյույմ անկյունագծով։ Պարզվել է, որ դա ամենամասշտաբային թարմացումն էր վերջին հինգ տարիների ընթացքում։ Արտաքին տեսքը, դիսփլեյները, տեսախցիկը, բարձրախոսները, ստեղնաշարը, միակցիչները փոխվել են, բայց, ամենակարևորը, նոր մոդելները ստացել են Apple-ի պատմության մեջ ամենահզոր M1 Pro և M1 Max չիպերը։ Որ կոնֆիգուրացիան էլ որ ընտրվի, արտադրողականությունը, էներգաարդյունավետությունը և մարտկոցի կյանքը ֆենոմենալ կլինեն: Բացի այդ, չիպերը համատեղելի են iOS և iPadOS հավելվածների հետ՝ թույլ տալով նրանց աշխատել Mac-ով: 

 Նոր Mac-երի վրա պրոֆեսիոնալները կկարողանան օգտվել այնպիսի հնարավորություններից, որոնք նախկինում անհնարին էին թվում: Նույնիսկ եթե նախկինում աշխատում էիք PC-ով, դուք հեշտությամբ կադապտացվեք նոր տեսակի տեխնոլոգիային: Apple-ը հոգ է տանում իր օգտատերերի մասին, ուստի macOS համակարգը շատ «բարեկամական» է, հարմար է և ինտուիտիվորեն հասկանալի։ Եվ այնուամենայնիվ, եթե որևէ դժվարություն առաջանա, ASBC-ի մասնագետները կարող են օգնել սկսնակներին ընտելանալ նոր «դաշտին»: Դրա համար կարող եք օգտվել անհատական ​​կամ խմբակային վերապատրաստման ծառայությունից:    

Պատճառ №4: Macն ավելի ապահով է 

   Հաջողված բիզնես նախագծերը պարբերաբար ենթարկվում են հաքերային հարձակմանը: Ձեր խնդիրն է նրանց համար հեշտ թիրախ չդառնալը։ Ի վերջո, կորպորատիվ և անձնական տվյալների կորուստը կարող է կործանարար հարված հասցնել ֆինանսական ակտիվներին և ընկերության հեղինակությանը: 2019 թվականին IBMSecurity-ն և PonemonInstitute-ը գնահատել են տեղեկատվության կորստի միջին արժեքը 3,900,000 դոլար: Անշուշտ, գումարները կարող են «լողալ»՝ կախված ընկերության շրջանակներից և մասշտաբներից։

Ավելին, Gartner հետազոտական ​​և խորհրդատվական ընկերությունը պարզել է, որ ՏՏ կազմակերպությունները տարեկան ծախսում են միջինը $2,000-ից $2,300  մեկ PC օգտագործողի համար անվտանգություն ապահովելու համար: Միայն պատկերացրեք, թե ինչ ծախսեր կլինեն խոշոր ընկերության կտրվածքով: Mac-ը կօգնի Ձեզ խուսափել դրանցից: 

 Apple-ի համակարգիչները  ներկառուցված ապարատային և ծրագրային մակարդակում ունեն ներկառուցված պաշտպանություն  հնարավոր կիբեր սպառնալիքներից խուսափելու համար: Այն 50%-ով նվազեցնում է տվյալների արտահոսքի ռիսկը յուրաքանչյուր տեղակայված Mac-ի համար, ինչպես նաև նվազագույնի է հասցնում տեխնիկական աջակցության ծառայության զանգերի քանակը: Միայն անհրաժեշտ է ժամանակին ստանալ macOS-ի թարմացումների մասին ծանուցումներ. ներբեռնումը կսկսվի ավտոմատ կերպով և առանց հավելյալ վճարի: Բացի այդ, Mac-ի բոլոր հավելվածները ներբեռնվում են մեկուսացված թվային AppStore-ից, որտեղ անցնում են խիստ ստուգում: 

Պատճառ №5: Mac-ն ունի իր սեփական ծրագրային ապահովումը և լավ է ինտեգրվում այլ սարքերի հետ  

 Apple-ն իր տեխնոլոգիայի ապարատային և ծրագրային ապահովման մշակման համար ունի մի քանի ակնհայտ առավելություններ:    

  • MacOS օպերացիոն համակարգը «տարածվում է» Mac-ի վրա: Mac-ի արդյունավետության գրավականը նրանում է, որ ընկերությունն ինքնուրույն է մշակում ծրագրային ապահովումն իր արտադրած սարքավորումների համար:  
  • Ընկերությունը խիստ վերահսկողություն է իրականացնում հավելվածների աշխատանքի նկատմամբ։ Բոլոր հավելվածներն անցնում են մի շարք թեստեր՝ նախքան AppStore-ում ցուցակագրվելը: 
  • Պահանջվող ծրագրաշարի հիմնական փաթեթն արդեն տեղադրված է Mac-ում: Դրանցից են Pages-ը, Numbers-ը, Keynote-ը, Օրացույցը, Emailը և այլն, ինչը նշանակում է, որ համակարգիչը պատրաստ է աշխատել անմիջապես` առանց հավելյալ ծրագրեր ներբեռնելու անհրաժեշտության: 

   Windows-ի համար լիցենզավորված բոլոր ծրագրերը գումար արժեն, ինչպես և ինքնին համակարգի թարմացումը: MacOS-ն իր հերթին անվճար է, աջակցում է տիրույթի կապակցմանը (նույնիսկ Microsoft-ի ActiveDirectory-ին), ներառում է սկավառակի ամբողջական կոդավորումը, FileVault-ը, որի շնորհիվ կարիք չի առաջանում լրացուցիչ պաշտպանվել վնասակար ծրագրերից և վիրուսներից: 

Apple սարքերը հիանալի են աշխատում վերջինիս հետ միասին: Միասնական էկոհամակարգի շնորհիվ Mac-ի, iPad-ի, iPhone-ի բոլոր գործողությունները դառնում են ավելի հեշտ, հարմար և արագ: Ավելին, Apple հարթակը հասել է Microsoft-ի լուծումների հետ հարմարավետ ինտեգրման (MSOffice, Microsoft365, MicrosoftActiveDirectory և այլն): Եթե ​​օգտատերը դեռ պատրաստ չէ ծանոթանալ Numbers-ին, կարող է շարունակել աշխատանքն իրեն լավ հայտնի Excel-ում։ Ընտրությունը միշտ  օգտագործողինն է: 

Բոնուսային պատճառ. Mac-ը դրականորեն է ազդում ընկերության իմիջի վրա 

   Իմիջը նուրբ թեմա է։ Այն բաղկացած է ավելի քիչ շոշափելի ասպեկտներից, քան հաշվետվություններում ներկայացված թվերը: Դուք պետք է հմտորեն ազդեք այն բանի վրա, թե ինչ կմտածեն հաճախորդները և գործընկերները Ձեր ընկերության և մատուցվող ծառայությունների մասին: Ի՞նչ են նրանք տեսնում գրասենյակ մտնելիս: Ինչպես նաև ի՞նչ կզգան վերջիններս թիմի հետ շփվելիս։ 

 Macը կարծես հաջողության և ժամանակի հետ քայլելու գրավական լինի: Նրբագեղ դիզայնը ճանաչված է ամբողջ աշխարհում։ Այն խոսում է այն մասին, որ Դուք կարևորում եք Ձեր իմիջը, ընտրում եք լավագույնը, զարգանում եք և պատրաստ եք ներդրումներ կատարել Ձեր բիզնեսում: Այս փիլիսոփայությունը հարիր է շատ ընկերությունների։ 

Եզրակացություններ 

   Բիզնեսը բարգավաճում է, եթե թիմը գրագետ է, մոտիվացված և տիրապետում է լավագույն գործիքներին՝ գործն ավարտելու համար: Apple տեխնոլոգիան ունի բարձր կատարողականություն և առաջադեմ ֆունկցիաներ, օգտագործողի համար հարմար ինտերֆեյս և մեկ էկոհամակարգ, ոճային դիզայն և հուսալի անվտանգություն: Ավելին, ապահովում է առաջին հայացքից ոչ ակնհայտ, բայց տակավին զգալի խնայողություններ երկարաժամկետ հեռանկարում:  

ASBC կազմակերպությունը հանդիսանում է Appleի պաշտոնական գործընկերը Հայաստանում: 1996 թվականից սկսած վերջինիս փորձագետները առաջարկում են սարքավորումներ և լուծումներ ՏՏ ոլորտում։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատանքներն իրականացվում են 8 երկրում` երեք ուղղություններով: 

 ASBC-ի փորձագետները կգտնեն ճիշտ լուծում Ձեր բիզնեսի համար և կօգնեն խուսափել սխալներից, որոնք կարող են բավականին թանկ արժենալ: MacBook-ի ձեռքբերման եզակի կորպորատիվ պայմաններին ծանոթանալու համար խնդրում ենք կապ հաստատել մասնագետների հետ +374 41 011390 

հեռախոսահամարով կամ m.margaryan@asbc.am էլեկտրոնային հասցեով, ինչպես նաև asbc.am կայքի միջոցով։ 

 

   

 

 

 

Եղի՛ր տեղեկացված

Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: 

Թողնել մեկնաբանություն

Ձեր email-ը չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են*