Գլուխներ
Apple–ն իր սարքերը պատրաստում է շատ դիմացկուն նյութերից։ Բայց նույնիսկընկերության գադջեթները պահանջում են զգույշ վերաբերմունք և պատշաճխնամք: Մեր փորձագետների առաջարկությունները կօգնեն Ձեզ խուսափելսպասարկման կենտրոն այցելությունից և երկարացնել Ձեր Mac–ի, iPad–ի ևiPhone–ի կյանքը:
Ի՞նչ պետք է իմանալ Apple-ի սարքավորումները մաքրելուց առաջ
Էկրանը և պատյանը մաքրելու համար խորհուրդ է տրվում օգտագործել միայն փափուկ, առանց մազախավի շոր: Այս նպատակների համար պիտանի չեն կոշտ մազախավով գործվածքներ ու սրբիչներ, այդ թվում նաև թղթե: Էկրանի, ստեղնաշարի և այլ մակերեսների մաքրման համար լավագույն միջոց է հանդիսանում70% էթիլային ալկոհոլի լուծույթով անձեռոցիկները կամ հատուկ ախտահանիչ անձեռոցիկները, օրինակ՝ Clorox:
Սփրեյի տեսքով աերոզոլները, լուծիչները, լվացող միջոցներ, ինչպես նաևսպիտակեցնող նյութ, ացետոն կամ ջրածնի պերօքսիդ պարունակող միջոցները չափազանց վտանգավոր են օգտագործման համար: Չի կարելի ախտահանող լուծույթներով սրբել ոչ միայն սարքավորումների, այլ նաև պատյանների և այլ աքսեսուարների մակերեսները:
Խուսափեք նաև սարքավորման բացվածքներում խոնավության ներթափանցումից: Սակայն եթե անգամ հեղուկը ներթափանցում է Ձեր սարքի ներս, ապա խորհուրդ ենք տալիս չհապաղել և դիմել Հայաստանում Apple-ի լիազորված սպասարկման կենտրոն:
Ինչպես մաքրել Mac-ի, iPad-ի և iPhone-ի էկրանները
Նախքան Ձեր Apple սարքի վրա որևէ գործողություն կատարելը, անջատեք այն և անջատեք սնուցման ադապտերից: Բոլոր պերիֆերային սարքերը նույնպես պետք է անջատվեն, իսկ պատյաններն ու այլ աքսեսուրարները պետք է հեռացվեն։
Թեթև խոնավացրեք կտորը ջրով կամ հատուկ մաքրող միջոցով: Մի ցողեք արտադրանքը էկրանի վրա, հակառակ դեպքում հեղուկը կարող է ներթափանցել էկրանի մեջ և վնաս հասցնել:
Օգտագործեք փափուկ, առանց մազախավի շոր: Իդեալական տարբերակ էմիկրոֆիբրե կտորների օգտագործումը: Ձեզ անհրաժեշտ է շատ զգուշորեն սրբելէկրանը, սեղմումը պետք է լինի նվազագույն, որպեսզի չվնասեք այն:
Եթե էկրանին չափազանց շատ փոշի կա, մի փորձեք այն անմիջապես մաքրել: Նախ, փչեք կամ մաքրեք փոշին հատուկ վրձնիկի օգնությամբ, որպեսզի խուսափեք մանր քերծվածքներից:
Ի դեպ, ժամանակակից սարքերի էկրաններն ունեն օլեոֆոբային ծածկույթ, որը դիմացկուն է մատնահետքերի նկատմամբ։ Ժամանակի ընթացքում այն մաշվում է, իսկ դա սարքի օգտագործման բնական արդյունքն է: Սակայն ոչ պատշաճ խնամքի դեպքում, ծածկույթը շատ ավելի արագ կմաշվի:
Ինչպե՞ս մաքրել Apple սարքի պատյանը
Մեծ հաշվով, MacBook-ի, iPad-ի կամ iPhone-ի պատյանները մաքրելու համար կիրառվում են նույն առաջարկությունները, ինչ էկրանի դեպքում. փափուկ կտոր, ցածր խոնավություն, չափավոր ճնշում սարքի վրա: Օգտագործելով հատուկ միջոց՝ պատյանից կեղտի հեռացումն ամենևին էլ դժվար չի լինի։
Սարքավորման, մասնավորապես Mac-ի լուրջ թշնամին փոշին է։ Այն անընդհատ թռչում է օդում, և միայն կանոնավոր մաքրումն է օգնում նվազեցնել վերջինիսքանակը։ Բայց այն ամբողջությամբ չի ազատվում փոշուց: Դրա մասնիկները անխուսափելիորեն թափանցում են MacBook-ի պատյան և նստում դետալների վրա: Սա վատթարացնում է ջերմափոխանակությունը. համակարգիչն սկսում է գերտաքանալ, աղմուկ բարձրացնել և ավելի դանդաղ աշխատել: Առավել անուշադրության մատնված դեպքերում որոշ բաղադրիչներ կարող են ձախողվել: Օրինակ, վիդեո չիպը զգայուն է գերտաքացման նկատմամբ:
Խափանումներից խուսափելու համար առնվազն տարին մեկ անգամ իրականացրեք Ձեր Mac-ի հովացման համակարգի պրոֆիլակտիկ սպասարկում: Չափազանց դժվարէ դա անել ինքնուրույն, ուստի անհրաժեշտ են պրոֆեսիոնալ գործիքներ ևկոնստրուկտիվ առանձնահատկությունների իմացություն: Մեկ սխալ գործողություն, ևԴուք հեշտությամբ կարող եք վնասել ստեղնաշարը պլատային միացնող շլեյֆը:
Դուք կարող եք ինքնուրույն հեռացնել փոշին և փշրանքները, որոնք մտնում ենստեղնաշարի մեխանիզմ: Սա սովորական խնդիր է նրանց համար, ովքեր սնվում են համակարգչի մոտ: Սրբեք կոճակները չոր շորով կամ փափուկ խոզանակով: Ստեղնաշարը փչելու համար օգտագործեք սեղմված օդի գլանանոթ (բալոն): Ձեռքի տակ հասանելի միջոցների համար հարմար են փոշեկուլը, սառը օդովվարսահարդարիչը կամ ներարկիչը։
Դուք կարող եք արագ և ճշգրիտ մաքրել Ձեր Mac-ը փոշուց iSpace խանութ-սրահի սպասարկման կենտրոնում: Մեր ինժեներները խնամքով կմաքրեն ներքին էլեմենտները փոշուց, փշրանքներից և կատվի մազից, ինչպես նաև կտանխորհուրդներ համակարգչի սպասարկման վերաբերյալ:
iSpace խանութ-սրահի սպասարկման կենտրոնը գտնվում է մեր խանութ-սրահում Ամիրյան 7 հասցեում:
Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: