Գերմանական Loewe ապրանքանիշը արտադրում է պրեմիում դասի հեռուստացույցներ և աուդիո սարքավորումներ։ Այս ապրանքանիշի յուրաքանչյուր արտադրանք յուրահատուկմշակումների արդյունք է: Փայլուն կտրվածքով ադամանդ. դիմացկուն նյութեր, ամուրաշխատանք, հավերժական դիզայն, ձայնի և պատկերի հիանալի որակ: Այսօր i-Space-ը Ձեզէ ներկայացնում Լյովե (այդպես է արտասանվում այս արտասովոր անունը) ապրանքանիշիպատմությունը, ինչպես նաև մի քանի նոր ապրանքներ, որոնք այժմ հասանելի են մերցանցում նախնական պատվերների դեպքում:
Made in Germany – հարուստ պատմությամբ որակի խորհրդանիշ
Loewe կազմակերպությունը հիմնադրվել է Զիգմունդ և Դեյվիդ Լյուդվիգ Լյովեների կողմից։ 1923 թվականին հաստատվելով Բեռլինում՝ վերջիններս երազում էին փոխել աշխարհը դեպի լավը։ Եվդա նրանց հաջողվեց։ Մարդկության մեծ մասը տեղյակ չէ, սակայն առանց այս երկու եղբայրներինորարարական գաղափարների, աշխարհում շատ բացահայտումներ պարզապես չէին լինի։
Այսպիսով, հենց Լյովեներն են, որ գործարկել են առաջին հեռուստատեսային պատկերիփոխանցումը Եվրոպայում: Ընկերությունը մշակել է աշխարհում առաջին եռակի էլեկտրոնային լամպերով ռադիոն, կասետային մագնիտոֆոնը, ինչպես նաև ներկառուցված ձայնով, ստերեո-բարձրախոսներով և ուղղակի ինտերնետ հասանելիությամբ հեռուստացույցներ: Բայցպատկերացնու՞մ եք, սա դեռ ամենը չէ:
Ներկայումս պրեմիում դասի հեռուստացույցների, ակուստիկայի և աքսեսուարների մշակումը, արդիականացումը, փորձարկումն ու արտադրությունը տեղի է ունենում Բավարիայի Կրոնախքաղաքում։ Եվ ավելի քան 90 տարի Լյովեն հավատարիմ է մնացել «Արտադրված է Գերմանիայում» բարձրագոչ կարգախոսին։
Հետաքրքիր փաստ. Made in Germany պիտակը իսկական որակի նշան է: Ժամանակակիցաշխարհում ապրանքների նման անվանումը գնորդին երաշխավորում է արտադրանքիամենաբարձր ստանդարտը: Թեև կար մի ժամանակ, երբ պիտակի վրա գրված այսարտահայտությունը նախազգուշացում էր, որ ապրանքը ցածրորակ է, ինչն էլ նշանակում է, որչարժե այն գնել: Դրա հեղինակները 19-րդ դարի բրիտանացիներն էին, որով ցանկանում էինպաշտպանել երկրի ներքին շուկան։ Եվ միայն մեկ դար անց՝ Երկրորդ համաշխարհայինպատերազմից հետո, «Արտադրված է Գերմանիայում» արտահայտությունը դարձավգերմանական տնտեսական հրաշքի հոմանիշը։
Նոր չափանիշներ և ոչ մի փոխզիջում
Loewe-ն դարձել է հեռուստատեսության էվոլյուցիայի մի մասը: Նրա հայտնագործություններըհնարավորություն են տվել ամբողջ աշխարհի հեռուստադիտողներին դիտել ֆիլմեր, ինչպես նաևհամերգներ և առաջնություններ, որոնք տեղի են ունենում աշխարհի տարբեր մասերում: Իհարկե, այսօր շուկայում կա հեռուստացույցների հսկայական ընտրություն, բայց ինչո՞ւ հենց Loewe-ն է Ձեզհամար ճիշտ:
Loewe-ն դարձել է հեռուստատեսության էվոլյուցիայի մի մասը: Նրա բացահայտումները հնարավորդարձրին հետևյալը.
- Պատկերի և ձայնի որակը հետ է թողնում բազմաթիվ մրցակիցների: Մինչ Loewe-ն ձգտում էբնական գույների հաղորդման, այլ ապրանքանիշեր ստեղծում են արհեստական, չափիցդուրս վառ պատկերներ: Կատարյալ ճշգրտված սպիտակի հավասարակշռությունը և սևիխորությունը, կարծես էկրանից փոխանցում են կատարվողը. ամեն ինչ այնքանիրատեսական է: Բացի այդ, նման նկարն առավել անվտանգ է տեսողության համար, հատկապես երեխաների համար։
Ձայնի առավել բարձր որակի համար օգտագործվում են հզոր բազմաշերտ ակուստիկհամակարգեր՝ ստերեո-ուժեղացուցիչներով: Ձայնը հավասարակշռված է և չի ծանրաբեռնումՁեր ականջները: Պրեմիալ գծերը հագեցված են ձայնային վահանակով և ինտեգրվածպրոցեսորով՝ տնային կինոթատրոն ստեղծելու համար: MiniDefined տեխնոլոգիան նույնիսկթույլ է տալիս կարգավորել գործարանային կարգավորումները և հարմարեցնել ձայնըայնպես, ինչպես ցանկանում եք:
- Գերմանական հեռուստացույցների հուսալիությունն ու ամրությունը նույնքան անհերքելիեն, որքան ավտոմոբիլային արդյունաբերությունը: Արտադրությունը գտնվում էԲավարիայում, որտեղ յուրաքանչյուր արտադրանք անցնում է հատուկ փորձարկումներ ևորակի վերահսկման համակարգ։ Օգտագործված են ամենաբարձր որակի նյութերը՝ալյումին, փայտի թանկարժեք տեսակներ, թրծած ապակի, որոնք հեշտությամբ կդիմանանժամանակի փորձությանը։ Հուսալի են նաև ամրակները՝ պատից կախելն ամենևին սարսափելի չէ:
Ի դեպ, Loewe-ն հոգ է տանում շրջակա միջավայրի մասին և նվազեցնում է էկոլոգիապեսվնասակար նյութերի օգտագործումը։ Օրինակ, կորպուսը պատրաստված է հալոգենազուրկպլաստիկից, իսկ զոդումն առանց կապարի և հալոգենազուրկ է: Փաթեթավորումը հեշտ էվերամշակվում, իսկ հեռուստացույցներն երկար տարիներ են ծառայում:
- Դիզայնն ու տեխնոլոգիան վարպետորեն լրացնում են միմյանց: Բարակ ոճայինպատյանները ներսում թաքցնում են հսկայական քանակությամբ ինժեներական մշակումներ: Loewe հեռուստացույցը տեղավորվում է ցանկացած ինտերիերի մեջ և երկար ժամանակակտուալ կմնա: Վերջին քսան տարիների ընթացքում ընկերությունը արժանացել է դիզայնիավելի քան 150 ազգային և միջազգային մրցանակների: Իսկ Bild 7, Bild 5 և Bild 3 մոդելներըճանաչում են ստացել IFAAwards-ի և RedDotAwards-ի ժյուրիի անդամների կողմից։
Ինչ վերաբերում է տեխնոլոգիային, ապա OLED-ը թույլ է տալիս ստանալ անհավանականբնական պատկեր՝ հյութալի, բնական, չափավոր կոնտրաստային և դետալացված։Տեսանյութը նվագարկվում է լայն դինամիկ տիրույթով՝ հայտնի HDR ձևաչափով, ներառյալDolbyVision-ը:
Ծրագրային մակարդակում Loewe-ն իրականացնում է վահանակի պաշտպանությունմնացորդային պատկերի էֆեկտից: Եվ կա նաև ներկառուցված DR+ կոշտ սկավառակիձայնագրման համակարգ, որը թույլ է տալիս ձայնագրել մինչև 360 ժամ հեռուստատեսայինհաղորդումներ։
Sound+ տեխնոլոգիան պատասխանատու է զարմանալի ակուստիկ դինամիկայի և բարձրձայնային ճնշման համար: Հեռուստացույցը կարող եք կառավարել Bluetooth հեռակառավարման վահանակի միջոցով կամ բջջային հավելվածի միջոցով, ինչը նույնպեսշատ հարմար է։ Եվ իհարկե, հեռուստացույցներն ապահովում են տնային ինտերնետ ցանցիհետ ինտեգրվելու հնարավորություն։
Loewe bildi պրեմիում հեռուստացույցները հասանելի են i-Space-ում նախապես պատվիրելու դեպքում
2021 թվականին Loewe-ն իր մասին բարձրաձայնել է մի փոքր լռությունից և վերակազմավորումիցհետո: Ընկերությունը ներկայացրել է գեղեցիկ բարակ Loewebildi պատյաններովհեռուստացույցների նոր շարք՝ 65, 55 և 48 դյույմանոց վերջին սերնդի առաջին կարգի 4K OLED վահանակներով: Նկարի և ձայնի որակը գերազանց է, որը նշանակում է, որ դիտումիցտպավորությունները շատ հաճելի կլինեն:
Բոլոր երեք մոդելներն էլ այժմ հասանելի են i-Space խանութներում նախնական պատվերներիհամար:
Ձեր պատվերը ձևակերպելու համար գրանցվեք i-space.am կայքում և ավելացրեք ապրանքըզամբյուղի մեջ կամ կապվեք մեր մենեջերի հետ հետևյալ հեռախոսահամարով +374 44 011 390
Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: