Գլուխներ
- 1 Ինչո՞վ է Klipsch-ը տարբերվում այլ ձայնային տեխնիկայի ապրանքանիշներից
- 2 Ի՞նչ ընտրել Klipsch-ի տեսականուց iSpace-ում
- 3 Bluetooth բարձրախոսներ
- 4 Տնային ձայնային համակարգեր
- 5 Ձայնային վահանակներ
- 6 Klipsch-ը գնահատում են ոչ միայն հնչողության, այլև դիզայնի և գեղագիտության համար
- 7 Klipsch-ի հայտնվելը iSpace-ում՝ լավ նորություն որակյալ ձայնի սիրահարների համար
- 8 Հաճախ տրվող հարցեր
Klipsch-ը լեգենդար ամերիկյան ձայնային տեխնիկայի ապրանքանիշ է, որը հիմնադրվել է 1946 թվականին Փոլ Կլիպշի կողմից։ Տասնամյակների ընթացքում ընկերության արտադրանքը լայն կիրառություն է գտել ձայնագրման ստուդիաներում և կինոթատրոններում և դարձել է բարձրակարգ հնչողության չափանիշ։ Այսօր Klipsch-ի բարձրախոսների և ձայնային վահանակների հնչողությունը կարելի է լսել աշխարհի տարբեր կինոթատրոններում, ինչպես նաև Hard Rock Cafe-ի հաստատություններում, Sheraton հյուրանոցներում և Harley-Davidson-ի խանութներում։ Այժմ ապրանքանիշի արտադրանքը հասանելի է նաև Հայաստանում՝ iSpace-ում։
Այս հոդվածում ներկայացվում են Klipsch-ի արտադրանքի հիմնական առանձնահատկությունները, ինչպես նաև մոդելների համեմատությունը՝ պարզելու համար, թե որ սարքերն են առավել համապատասխանում տարբեր կարիքներին և արժանի ուշադրության։
Ինչո՞վ է Klipsch-ը տարբերվում այլ ձայնային տեխնիկայի ապրանքանիշներից
Klipsch-ի արտադրանքը հեշտ է ճանաչել առաջին իսկ հայացքից։ Դիզայնին բնորոշ են հետևյալ հատկանիշները՝
- Բրոնզագույն կամ պղնձագույն դինամիկները։
- Մինիմալիստական ձևավորումը։
- Վինտաժային բարձրակարգ ձայնային տեխնիկային հատուկ գեղագիտությունը։
Klipsch-ի տեխնիկան լայն ճանաչում ունի իր նորարարական ինժեներական լուծումների շնորհիվ, որոնք ժամանակին արտոնագրվել են և մինչ օրս համարվում են ոլորտի կարևոր չափանիշներ։ Ամենահայտնի տեխնոլոգիաներից մեկը ռուպորային տեխնոլոգիան է, որի հիմքը դրել է հենց Փոլ Կլիպշը։ Ակուստիկ համակարգերի կորպուսի ներսում տեղադրված «ծալված» ռուպորը հնարավորություն է տալիս պահպանել ձայնի հզորությունն ու մանրամասները ձայնային ալիքների փոխանցման ամբողջ ընթացքում։ Դրա արդյունքում ձայնային խեղաթյուրումները զգալիորեն նվազում են, իսկ համակարգերի արդյունավետությունը՝ բարձրանում։
Արտոնագրված անկյունային ռուպորային կառուցվածքը, որն օգտագործվում է Klipschorn® բարձրախոսում, ապահովում է ցածր հաճախականությունների ճշգրիտ և հզոր փոխանցում։ Ձայնի համաչափ տարածման և ուղղվածության հստակ վերահսկման համար կիրառվում է նաև Tractrix Horn տեխնոլոգիան։ Այս լուծումների համադրությունը թույլ է տալիս ստանալ բնական, բաց և հագեցած հնչողություն՝ այնպիսի որակ, որը գնահատում են իսկական երաժշտասերները։ Հենց այս նորարարական մոտեցումների շնորհիվ էլ ձևավորվել է Klipsch ապրանքանիշի այցեքարտը՝ հզոր և մաքուր ձայնը։
Ի՞նչ ընտրել Klipsch-ի տեսականուց iSpace-ում
Klipsch-ի բնօրինակ արտադրանքը Հայաստանում այժմ հասանելի է iSpace-ում, որտեղ ներկայացված է ձայնային տեխնիկայի լայն տեսականի։ iSpace-ի առցանց հարթակում ինչպես երաժշտասեր օգտատերերը, այնպես էլ ոլորտի մասնագետները կարող են գտնել իրենց պահանջներին համապատասխան և հարմար լուծումներ։

Bluetooth բարձրախոսներ
City սերիայի (Austin, Nashville և Detroit) շարժական Bluetooth բարձրախոսները հնարավորություն են տալիս վայելել բարձրորակ հնչողություն ոչ միայն տանը, այլև ճանապարհորդությունների և բացօթյա հանգստի ընթացքում։ Այս շարքի հիմնական առավելություններն են՝
- Բարձր որակի հնչողությունը։
- Ամուր և դիմացկուն կորպուսը։
- Երկարակյաց մարտկոցները։
- Շարժական և հարմար ձևաչափը։
| Տեխնիկական բնութագրեր | Austin Black | Nashville Black | Detroit Black |
| Մարտկոցի միջին աշխատանքի ժամանակը, ժամ |
12 | 24 | 20 |
| Մարտկոցի վերալիցքավորման ժամանակը, ժամ |
2 | 1,5 | 2 |
| Ելքային հզորություն, Վտ | 10 | 10 | 60 |
| Քաշը, գ | 410 | 970 | 3315 |
Austin մոդելը առանձնանում է առավել կոմպակտ կորպուսով, ինչը այն դարձնում է հատկապես հարմար ճանապարհորդությունների կամ բնության գրկում հանգստանալու համար։ Չնայած իր չափերին՝ այն ապահովում է մաքուր և հստակ հնչողություն։ Nashville մոդելի մարտկոցի հզորությունը բավարար է ամբողջ օրվա ակտիվ օգտագործման համար, իսկ Detroit-ի գլխավոր առավելությունը բարձր ելքային հզորությունն է, որը թույլ է տալիս ստանալ ավելի հագեցած և ուժեղ ձայն։
Տնային ձայնային համակարգեր
Եթե նախընտրում եք ջազ, ռոք, էմբիենթ կամ EDM երաժշտություն, արժե ուշադրություն դարձնել Klipsch-ի տնային ձայնային համակարգերին։ Այս տեխնիկան ստեղծում է ներկայության զգացողություն՝ այնպիսի տպավորությամբ, կարծես երաժիշտները գտնվում են հենց նույն տարածքում։ Այն արդյունավետ է նաև կինոնկարներ դիտելիս․ տարածական հնչողության շնորհիվ էկրանին տեղի ունեցող իրադարձությունները ընկալվում են առավել իրական և ներգրավող։
Լայն դինամիկ տիրույթով և բարձր ձայնային որակով առանձնանում է R-41PM մոդելը։ Իր զուսպ և ժամանակակից դիզայնի շնորհիվ այն հեշտությամբ համադրվում է տարբեր ինտերիերների հետ։

Անկախ բնակարանի չափերից՝ Klipsch-ի դարակային մոդելները համարվում են համընդհանուր լուծում։ Դրանք կարելի է տեղադրել մահճակալի կողքի սեղանիկի վրա, գրապահարանում կամ աշխատասեղանին։ Չնայած կոմպակտ չափերին՝ այս ձայնային համակարգերը աչքի են ընկնում բարձր հզորությամբ և հագեցած հնչողությամբ։
The Three Plus դարակային բարձրախոսը ապահովում է 120 Վտ ելքային հզորություն և մինչև 106 դԲ առավելագույն ձայնային ճնշման մակարդակ։ Կորպուսի պատրաստման համար օգտագործվում են մանրաթելային սալիկ (MDF) և բնական փայտի շպոն, ինչը հաղորդում է մոդելին ինչպես ամրություն, այնպես էլ էսթետիկ տեսք։ Ապրանքանիշն առաջարկում է երկու գունային տարբերակ՝ Matt Black և Walnut, որոնք ներդաշնակորեն համադրվում են ինտերիերի տարբեր ոճերի հետ։ Այս մոդելը հատկապես հարմար է վինիլային ձայնագրությունների սիրահարների համար, քանի որ համալրված է Phono/RCA մուտքով՝ նվագարկիչը անմիջապես միացնելու նպատակով։

Նույն գունային լուծումներով հասանելի է նաև The One Plus բարձրախոսը, որը համարվում է The Three Plus մոդելի ավելի կոմպակտ տարբերակը։ Չնայած իր փոքր չափերին՝ այն հնչողության որակով չի զիջում ավելի մեծ մոդելին։ Ստացիոնար համակարգի ելքային հզորությունը կազմում է 60 Վտ, իսկ առավելագույն ձայնային մակարդակը հասնում է 103 դԲ-ի։ Այս մոդելը հաճախ ընտրում են նրանք, ովքեր երաժշտություն են լսում բջջային հեռախոսից կամ այլ շարժական սարքերից։

Ձայնային վահանակներ
Klipsch-ի ձայնային վահանակները հնարավորություն են տալիս վայելել հզոր և ծավալուն հնչողություն՝ ինչպես կինոթատրոնում, միաժամանակ չծանրաբեռնելով տարածքը մեծ չափերի բարձրախոսային համակարգերով։
Flexus մոդուլային ձայնային վահանակների շարքը ստեղծվել է ճապոնական ONKYO ընկերության ինժեներների հետ համագործակցությամբ։ Եթե ժամանակի ընթացքում անհրաժեշտ լինի փոխել տնային ձայնային համակարգի կազմաձևը, Flexus շարքի մոդելները թույլ են տալիս դա իրականացնել ճկուն և պարզ ձևով՝ ավելացնելով անլար ցածր հաճախականությունների բարձրախոս կամ հետին բարձրախոսների հավաքածու՝ լիարժեք տարածական հնչողություն ստանալու համար։
Շարքի առավել ներկայացուցչական մոդելներից է Flexus Core 200-ը, որը ապահովում է կինոթատրոնային մակարդակի մաքուր և մանրամասն հնչողություն։ Սարքի ելքային հզորությունը կազմում է 185 Վտ։ Այս մուլտիմեդիա ձայնային վահանակը աջակցում է Dolby Atmos տեխնոլոգիային, ինչի շնորհիվ նույնիսկ մեծ տարածքներում լսողը ստանում է ներկայության զգացողություն և լիարժեք տարածական հնչողություն։ Սարքի միացման համար նախատեսված են Bluetooth, HDMI և USB Type-C միացման տարբերակներ։
Մոդելը համալրված է խոսքի ընդգծման ռեժիմով (Dialogue Mode) և գիշերային լսման ռեժիմով (Night Sound)։ Նույնիսկ նվազագույն ձայնային մակարդակի դեպքում դերասանների խոսքը մնում է հստակ, պարզ և հեշտ ընկալելի։
Ձայնային վահանակի տեղադրումը բարդություններ չի առաջացնում․ Flexus շարքի մոդելները նախատեսված են պատին ամրացնելու համար։ Այդ նպատակով հավաքածուի մեջ ներառված է հատուկ ձևանմուշ, որը թույլ է տալիս ճշգրիտ նշել ամրացման անցքերի տեղադրությունը։
Klipsch-ը գնահատում են ոչ միայն հնչողության, այլև դիզայնի և գեղագիտության համար
Klipsch-ի տեխնիկան բարձր է գնահատվում ոչ միայն հարուստ և բնական հնչողություն ապահովելու ունակության համար։ Սարքերի արտաքինը ևս կարևոր գործոն է, որի շնորհիվ Klipsch-ը հաճախ դառնում է գիտակցված ընտրություն։
Արտադրողի ժամանակակից ձայնային համակարգերին նայելիս անմիջապես զգացվում է անցյալ դարի կեսերին բնորոշ գեղագիտական մոտեցումը, որը ձևավորել է ապրանքանիշի ինքնատիպ ոճը։ Սա դիզայն է, որը չի կորցնում իր արդիականությունը ժամանակի ընթացքում։ The Three և The One Plus շարքերում հստակ ընդգծված է ռետրո ուղղվածությունը․ խիստ երկրաչափական ձևերը և մետաղական մանրամասները արտացոլում են Փոլ Կլիպշի դասական ժառանգությունը։
Կորպուսների պատրաստման համար կիրառվում է բնական փայտի շպոն, որը սարքերին հաղորդում է հնաոճ կահույքին բնորոշ տեսք։ Այդպիսի լուծումները ներդաշնակորեն համադրվում են ժամանակակից դասական, պարզ ձևավորմամբ և արդյունաբերական ոճի ինտերիերների հետ։
City սերիայի անլար բարձրախոսները արտաքին տեսքով ավելի ժամանակակից և զուսպ են, սակայն չեն զիջում իրենց գրավչությամբ։ Նրանց կորպուսը պատրաստված է սև, անփայլ սինթետիկ նյութից՝ ռետինացված ծածկույթով և IP67 պաշտպանության աստիճանով, որը ոչ միայն ապահովում է տեսողական ամբողջականություն, այլև արդյունավետորեն պաշտպանում է ներքին բաղադրիչները խոնավությունից և փոշուց։ Ապրանքանիշի մետաղական տարբերանշանը ընդգծված կերպով տեղադրված է ձայնանցիկ մետաղական ցանցի վրա՝ լրացնելով ընդհանուր ձևավորումը։
Klipsch-ի հայտնվելը iSpace-ում՝ լավ նորություն որակյալ ձայնի սիրահարների համար
Այժմ ավելի դյուրին է ձեռք բերել ձայնային տեխնիկա տան, ռեստորանի կամ կինոթատրոնի համար, քանի որ ամերիկյան Klipsch ապրանքանիշը ընդլայնում է իր ներկայությունը Հայաստանում։ iSpace-ում հնարավոր է ընտրել և ձեռք բերել անհրաժեշտ սարքերը նպաստավոր պայմաններով։
Եթե գնումից առաջ ցանկանում եք անձամբ գնահատել սարքերի հնչողությունը, կարող եք այցելել iSpace-ի վաճառասրահը Երևանում։ Առցանց պատվերի դեպքում հասանելի է առաքում Հայաստանի ողջ տարածքում։ Անհրաժեշտության դեպքում iSpace-ի մասնագետները պատրաստ են պատասխանել բոլոր հարցերին և աջակցել ընտրության գործընթացում՝ թե՛ առցանց, թե՛ տեղում սպասարկման միջոցով։
Հաճախ տրվող հարցեր
Կհամապատասխանի՞ Klipsch-ի արտադրանքը փոքր սենյակների համար
Klipsch-ի ձայնային համակարգերը ապահովում են բարձր որակի հնչողություն նաև փոքր տարածքներում։ Դրանք առանձնանում են նույնիսկ ցածր ձայնային մակարդակի դեպքում հնչողության մանրամասնությամբ և ձայնի հստակ ուղղվածությամբ։ Սահմանափակ տարածքների համար առավել հարմար են պատին ամրացվող կամ դարակային բարձրախոսները, որոնք չեն զբաղեցնում շատ տեղ և միաժամանակ ապահովում են լիարժեք ձայնային փորձառություն։
Անհրաժե՞շտ է օգտագործել ձայնային ընդունիչ կամ ուժեղացուցիչ
Եթե օգտագործվում է Klipsch-ի ակտիվ ձայնային համակարգ, առանձին ուժեղացուցիչի անհրաժեշտություն չկա, քանի որ բոլոր անհրաժեշտ բաղադրիչները արդեն ներկառուցված են սարքի կորպուսի մեջ։ Պասիվ համակարգերի դեպքում, սակայն, ձայնային ընդունիչի կամ ուժեղացուցիչի կիրառումը պարտադիր է՝ ձայնի ճիշտ վերարտադրությունն ապահովելու համար։
Հնարավո՞ր է սարքավորումն օգտագործել միաժամանակ երաժշտության և կինոնկարների համար
Klipsch-ի արտադրանքը հավասարապես արդյունավետ է թե՛ դինամիկ երաժշտություն լսելիս, թե՛ կինոնկարներ դիտելիս։ Համակարգերը ճշգրիտ են վերարտադրում ձայնային լայն տիրույթը՝ առանց աղավաղումների, և ապահովում են տարածական ու բնական հնչողություն, որը նպաստում է իրական ներկայության զգացողությանը։
Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: