iPhone 13 Pro-ն և Pro Max-ը կմնան պատմության մեջ․ սրանք աշխարհում այդքան մեծ ծավալի հիշողություն ունեցող առաջին սմարթֆոններից են՝ մինչև 1 ՏԲ: Կարծում եք շա՞տ  է․ նայած ինչի համար: iPhone 13 Pro-ն թույլ է տալիս լուսանկարել Apple ProRaw ձևաչափում և նկարահանել տեսանյութեր Apple ProRes-ում: Նման ֆայլերը շատ տեղեկություններ են պահում և մեծ կշիռ ունեն:

Տարբերվո՞ւմ են արդյոք  iPhone 13 Pro-ի և 13 Pro Max-ի  տեսախցիկները

Եթե ​​լավ տեսախցիկով սմարթֆոն եք փնտրում, ապա ստիպված չեք լինի ընտրություն կատարել iPhone 13 Pro-ի և Pro Max-ի միջև։ Երկու մոդելներն էլ համալրված են նույն մատրիցաներով, ոսպնյակներով, կայունացման համակարգով և գործառույթների հավաքածուով: Ուստի առաջնորդվեք նրանով, թե Ձեր ձեռքում ո՞ր սարքն է ավելի հարմարավետ՝ iPhone 13 Pro (6,1 դյույմ անկյունագծով), թե՞ iPhone 13 Pro Max (6,7 դյույմ):

Ինչո՞ւ են բոլորը քննարկում ProRes-ը

iPhone 13 Pro-ն և 13 Pro Max-ը Apple-ի միակ սմարթֆոններն են, որոնք կարող են տեսանկարահանել ProRes-ով: Սա պրոֆեսիոնալ տեսանկարահանման ոլորտում շատ հայտնի ձևաչափ է, որը տեսագրությունները պահպանում է գերազանց որակով, առավելագույնս պահպանում է մանրամասները և ունի դինամիկ տիրույթ: Այդպիսի կադրերը կատարյալ են կինեմատոգրաֆիկ որակի տեսանյութերի հետագա մոնտաժի համար:

Քանի որ ProRes-ում տվյալները քիչ են «սեղմվում», ապա գործնականում դրանք սարքից գրեթե ռեսուրսներ չեն պահանջում  բացազատման համար: Սա արագացնում է հետմշակման գործընթացը և այն դարձնում ​​ավելի սահուն, ինչը հատկապես նկատելի է միանգամից մի քանի հոսքերի հետ աշխատելիս:

ProRes ձևաչափով նկարահանված հոլովակը կարելի է խմբագրել «Photos» հավելվածում կամ iPhone-ի համար նախատեսված iMovie-ում, ինչպես նաև այս ձևաչափի հնարավորությամբ iPad, iPhone և Mac համակարգիչների տեսախմբագիրներում:

 Ինչո՞ւ է Apple ProRes ձևաչափն այդքան «անկուշտ»

ProRes-ի խնդիրն է տեսանյութի յուրաքանչյուր կադր պահպանել այն որակով, որը ֆիքսել է տեսախցիկը: Ընդ որում այն բոլորովին տեղ չի խնայում: Իսկ որքան շատ տեղեկություններ է պարունակում ֆայլը գույնի և մանրամասների մասին, այնքան ավելի ծանր է այն:

ProRes տեսանյութերի չափը կարող է մի քանի տասնյակ անգամ գերազանցել HEVC ֆայլերի չափը: Օրինակ, 1080p լուծաչափով 60 կ/վրկ արագությամբ 10-բիթանոց ProRes տեսանյութի մեկ րոպեի համար պահանջվում է 3,1 ԳԲ: 8 բիթանոցները գրավում են 2,7 ԳԲ: Եվ դա ընդամենը մե՛կ րոպե է: Ահա թե ինչու ազատ տեղը կարող է սպառվել ավելի արագ, քան Դուք սպասում էիք:

Հիշողություն ինչպիսի՞ ծավալ պետք է ընտրել iPhone 13 Pro/Pro Max-ի համար:

Եթե ​​Դուք տեսանկարահանող եք, բլոգեր կամ պարզապես ամեն օր լուսանկարում և տեսանյութեր եք անում, ապա ընտրեք 512 ԳԲ-ով կամ 1 ՏԲ-ով մոդելները: Դրանք թույլ կտան մշակել, մոնտաժել նկարահանված նյութը անմիջապես Ձեր հեռախոսի մեջ։ Եվ պետք չէ գլուխ կոտրել՝ մտածելով այդ ամենը տեղափոխելու մասին, քանի որ հեռախոսի հիշողությունն արագորեն սպառվում է: 1ՏԲ տարբերակը ստեղծված է նրանց համար, ովքեր շատ ProRes տեսանյութեր են նկարահանում առավելագույն որակով:

Ուշադրություն դարձրեք․ Դուք չեք կարող ProRes ռեժիմում 4K տեսանյութ նկարահանել բազային iPhone 13 Pro-ով՝ 128 ԳԲ կուտակիչով: Դուք պարզապես բավարար տարածք չեք ունենա, այդ իսկ պատճառով Apple-ը նախապես սահմանափակել է այդ սմարթֆոնների հնարավորությունները։ 128 ԳԲ տարբերակները կարող են տեսագրել 1080p տեսանյութեր՝ 30 կադր/վ արագությամբ:

 

Այդ պատճառով, լավագույն որակով (4K և 30 կադր վայրկյանում) նկարահանման համար նախատեսված մեկնարկային մոդելը 256 ԳԲ iPhone 13 Pro/Pro Max-ն է։ Սա շատ չէ և նույնիսկ միջին չէ, դա ընդամենը նվազագույնն է: Բայց չէ որ ծանր տեսանյութերից բացի, Ձեզ  հավանաբար տեղ պետք կլինի համակարգային ֆայլերի, լուսանկարների, խաղերի, աշխատանքային պրեզենտացիաների և ամենօրյա այլ կոնտենտի համար:

Որտեղի՞ց գնել

Ձեռք բերեք պաշտոնական երաշխիքով  iPhone 13 Pro և 13 Pro Max iSpace խանութից։ Մեզ մոտ ներկայացված է 128, 256, 512 ԳԲ և 1 ՏԲ սմարթֆոնների ամբողջական շարքը։  Առկա են թրենդային կանաչ և երկնագույն գույները։ 

Եղի՛ր տեղեկացված

Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: 

Թողնել մեկնաբանություն

Ձեր email-ը չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են*