Գլուխներ
- 1 Ինչու՞ է iPhone-ը անջատվում ցրտից
- 2 Ո՞ր iPhone-ներն են անջատվում ցրտից
- 3 Ի՞նչ ջերմաստիճանի պայմաններում է iPhone-ն անջատվում
- 4 Ինչո՞ւ է iPhone-ն անջատվում դրսում, իսկ մյուս սմարթֆոնները՝ ոչ
- 5 Ինչ անել, եթե iPhone-ը չի միանում
- 6
- 7 Սառը եղանակին iPhone-ի աշխատանքը թերանում է
- 8 Ինչպես անել, որպեսզի ցուրտ ժամանակ iPhone-ը չանջատվի
- 9
Անսպասելի փաստ՝ ձմռանը Էյֆելյան Աշտարակը փոքրանում է 15 սմ-ով, այս ամենը պայմանավորված է ջերմային ընդլայնմամբ. երբ օդը սառչում է, պողպատը կծկվում է, իսկ երբ ջերմաստիճանը բարձրանում է, այն վերադառնում է իր սկզբնական դիրքին:
Իսկ ի՞նչ կարող ենք ասել չափազանց բարակ iPhone-ի մասին, որը բաղկացած է բազմաթիվ մետաղական տարրերից և միկրոսխեմաներից։ Բացի այդ, այն հագեցած է լիթիում-իոնային մարտկոցով. զգայուն է ցրտի նկատմամբ։ Այժմպատմենք, թե ինչպես է ցածր ջերմաստիճանը ազդում Ձեր սմարթֆոնի վրա և ինչ անել դրա դեմ:
Ինչու՞ է iPhone-ը անջատվում ցրտից
Շատ դեպքերում պատճառը լիթիում-իոնային մարտկոցի մեջ է: Ցրտի ազդեցությունից իոնները կորցնում են իրենց հատկությունները, իսկ ներքին դիմադրողականությունը մեծանում է։ Արդյունքում մարտկոցի հզորությունը նվազում է։ Շնորհիվ այն բանի, որ մարտկոցն այլևս չի մատակարարում սմարթֆոնի աշխատանքի համար անհրաժեշտ հոսանք, iPhone-ն անջատվում է։ Դա տեղի է ունենում նույնիսկ այն դեպքում, եթե վերջինիս մնացել է 20-30% լիցքավորում:
Ո՞ր iPhone-ներն են անջատվում ցրտից
Ցանկացած, եթե սմարթֆոնը պարբերաբար օգտագործվում է ջերմաստիճանայինտիրույթից դուրս: Սակայն ցրտից ամենից շատ տուժում են հին մոդելները, քանի որվերջիններիս մարտկոցները ավելի «մաշված» են։
iPhone-ի մարտկոցների մասին հոդվածում մենք նշել ենք, որ ստանդարտ լիթիում-իոնային մարտկոցը նախատեսված է 500 լիցքավորման ցիկլերի համար։ Սահամապատասխանում է մոտ 2 տարի ակտիվ օգտագործմանը: Հասնելով այս շեմին՝մարտկոցի հզորությունը կրճատվում է 15-20%-ով: Իսկ երբ այն իջնում է մինչև 80%, մարտկոցը կարիք ունի փոխարինման: Ներկայիս մարտկոցն այլևս չի ձգում պրոցեսորի հզորությունը: Սա դժվար է չնկատել. iPhone-ն անջատվում է ցրտին, կորցնում է աշխատանքը և, ընդհանուր առմամբ, արագ ապալիցքավորվում:
Հետևաբար, բոլոր այլ հավասար պայմաններում, պայմանական iPhone 11-ը ցրտին ավելի արագ կապալիցքավորվի, քան նոր iPhone 15-ը:
Ի՞նչ ջերմաստիճանի պայմաններում է iPhone-ն անջատվում
Apple-ը պնդում է, որ iPhone-ի աշխատանքային ջերմաստիճանը կազմում է 0-ից 35°C: Եթե այն օգտագործում եք ավելի ցածր (կամ ավելի բարձր) ջերմաստիճանում, սարքի բնականոն աշխատանքը փոխվում է: Օրինակ, նույնիսկ -1°C-ի դեպքում, կատարողականությունը կարող է նվազել կամ iPhone-ը կարող է սկսել արագ ապալիցքավորվել, իսկ այնուհետև՝ անջատվել:
Բարեբախտաբար, այս բոլոր անհարմարությունները ժամանակավոր բնույթ են կրում։ Պարզապես անհրաժեշտ է տաքացնել iPhone-ը, և այն կրկին կաշխատի:
Ինչո՞ւ է iPhone-ն անջատվում դրսում, իսկ մյուս սմարթֆոնները՝ ոչ
Թյուր կարծիք է, որ լիթիում-իոնային մարտկոցներով բոլոր սմարթֆոնները բավարար ցրտադիմացկուն չեն: Այստեղ մենք պետք է լրացում կատարենք. iPhone-ները հագեցած են մետաղից և ապակուց պատրաստված բարակ կորպուսով։ Վերջիններս գեղեցիկ տեսք ունեն, սակայն արագ են սառչում: Իր հերթին, շատ Android գադջեթներ ունեն պլաստիկ կորպուս: Վերջինիս ջերմափոխանակությունն ավելի թույլ է, քան ալյումինի և ապակու դեպքում, ուստի հեռախոսները կարող են դիմակայել ավելի ցածր ջերմաստիճաններին: Բացի այդ, ի տարբերություն Apple-ի, շուկայում կան շատ հաստ Android դեվայսներ. սա նույնպես առավելություն է ցրտահարության դեպքում:
Ինչ անել, եթե iPhone-ը չի միանում
Ձեզ անհրաժեշտ է տաքացնել այն. երբ հեռախոսը գտնվի օպտիմալ միջավայրում, վերջինիս աշխատանքային բնականոն վիճակը կվերականգնվի: Բայց հիշեք. գադջեթները չեն սիրում ջերմաստիճանային փոփոխություններ, ուստի չի կարելի«սառեցված» սարքը մարտկոցի վրա դնել կամ մեքենայի ջեռուցիչի մոտ պահել.կարող է առաջանալ կոնդենսատ:Բացի այդ, չի կարելի դեվայսը անմիջապես միացնել լիցքավորման: Եթե Ձեր iPhone-ն անջատվում է և չի միանում, թողեք 10-15 րոպե սենյակային ջերմաստիճանում, որպեսզի այն «ուշքի գա»: Եվ միայն դրանից հետո միացրեք այն լիցքավորման:
Սառը եղանակին iPhone-ի աշխատանքը թերանում է
Ըստ էության, սառնամանիքը փոխում է սարքի բնականոն աշխատանքը՝ մինչև անգամ հասցնելով վերջնական անջատման: Սակայն երբեմն օգտագործողները բախվում են այլ խնդիրների: Չափազանց ցածր ջերմաստիճանի դեպքում թաչսքրինը կարող է ոչ ճիշտ աշխատել: Իսկ որոշ օգտագործողներ բախվում են այն փաստի հետ, որ տեսախցիկը ցրտին համեմատաբար վատ է աշխատում: Օրինակ, պատկերի փոխարեն հայտնվում է սև էկրան կամ չի աշխատում ֆլեշը կամ ֆոկուսը:
Ծանո՞թ իրավիճակ է: Տաքացրեք Ձեր հեռախոսը, և վերջինիս աշխատունակությունը կվերականգնվի:
Ինչպես անել, որպեսզի ցուրտ ժամանակ iPhone-ը չանջատվի
- Տանից դուրս գալուց առաջ սարքը լիցքավորեք 100%-ով: Ամեն ինչ պարզ է.որքան ավելի շատ լիցքավորված լինի սարքը, այնքան ավելի դանդաղ այն կապալիցքավորվի:
- Հեռախոսով խոսելիս օգտվեք ականջակալներից, իսկ այդ ընթացքումսմարթֆոնը դրեք տաք գրպանում։
- Օգտագործեք պատյաններ։ Ձմռանը դրանք ոչ միայն պաշտպանում են iPhone-ը հարվածներից, այլ նաև կանխում են այն ակնթարթային սառչելուց։
- Սմարթֆոնը մի թողեք մեքենայի մեջ, եթե այն կայանված է դրսում։ Նույնիսկ եթե ոչ երկար ժամանակով:
- Ձեր iPhone-ը պահեք մարմնին մոտ՝ ջինսե տաբատի գրպանում կամ բաճկոնի ներքին հատվածներում: Մի դրեք այն Ձեր պայուսակի կամ ուսապարկի մեջ։
- Փոխեք մարտկոցը հին մոդելի դեպքում, եթե վերջինիս հզորությունը 80%-ից ցածր է: Դա կարելի է անել Հայաստանում iSpace խանութ-սրահի լիազորված սպասարկման կենտրոնում:
Եզրակացություն
Այժմ Դուք գիտեք, թե ինչու է iPhone-ն անջատվում ցուրտ ժամանակ: Ապակուց և ալյումինից պատրաստված բարակ պատյանը արագ է սառչում, ինչը դանդաղեցնում է մարտկոցում քիմիական ռեակցիաները։ Արդյունքում սմարթֆոնի աշխատանքը կարող է «խափանվել» և արագ ապալիցքավորվել՝ մինչև վերջինիս ի սպառանջատվելը։ Դրանից հատկապես տուժում են օգտագործված մոդելները:
Միանշանակ դժվար է պատասխանել այն հարցին, թե արդյոք բոլոր iPhone-ներն են անջատվում ցրտից։ Սա կախված է բազմաթիվ գործոններից՝ ջերմաստիճանից, մոդելի տարիքից, սմարթֆոնի լիցքավորման մակարդակից և նույնիսկ պատյանի նյութերից։
Եթե Ձեր iPhone-ն անջատվում է ցուրտ ժամանակ և չի միանում, ապա տեղափոխեք այն տաք տեղ և թողեք որպեսզի տաքանա: Հեռախոսի աշխատունակությունը կվերականգնվի։ Սակայն հիշեք. Էլեկտրոնային սարքավորումները չեն սիրում ջերմաստիճանի հանկարծակի փոփոխություններ. այնպես որ սարքը մի դրեք մարտկոցի, վառարանի վրա կամ մի միացրեք «սառեցված» iPhone-ը՝ լիցքավորմանհամար:
Ի՞նչ անել, եթե Ձեր iPhone-ը ցրտին անջատվում է: Ամենաարդյունավետ միջոցը մարտկոցի փոխարինումն է։ Գնացեք «Կարգավորումներ» > «Մարտկոց» > «Մարտկոցի կարգավիճակ և լիցքավորում»: Եթե «Առավելագույն հզորություն» սյունակը 85-80%-ից պակաս է, ապա ժամանակն է կապ հաստատել սպասարկման կենտրոնի հետ:
Խորհուրդ ենք տալիս կապ հաստատել iSpace խանութ-սրահի հետ, որը հանդիսանում է Apple-ի լիազորված սպասարկման կենտրոնը Հայաստանում:Վերջինիս ինժեներներն աշխատում են կորպորացիայի ստանդարտներով, որըերաշխավորում է վերանորոգման հուսալիությունը և որակը: Աշխատանքի համար օգտագործվում են պրոֆեսիոնալ սարքավորումներ և օրիգինալ բաղադրիչներ. iSpace խանութ-սրահը դրանք ստանում է անմիջապես Apple-ից:
Ընդհանուր առմամբ, եթե ցանկանում եք, որ Ձեր սարքում տեղադրվի նույն մարտկոցը, ինչ արտադրողի գործարանում գտնվող նոր iPhone-ներում է, ապաայցելեք iSpace խանութ-սրահ: Դետալի արժեքը կախված է հեռախոսի մոդելից։ Ի վերջո, Դուք կստանաք երաշխիք կատարված աշխատանքի համար։
Կոնտակտները, վերանորոգման փուլերը և հրահանգները, թե ինչպես նախապատրաստել Ձեր iPhone-ը մեր կողմից սպասարկման համար, կարող եք գտնել այստեղ:
iSpace խանութ-սրահի սպասարկման կենտրոնը սպասում է Ձեզ Ամիրյան 7 հասցեով.
Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: