Գլուխներ
Հավանաբար, բոլորս մի փոքր սթրեսի ենք ենթարկվում, երբ հարազատը, զուգընկերը կամ գործընկերը վերցնում են մեր հեռախոսը՝ լուսանկար նայելու համար: Եվ սկսում է թերթել հաջորդ նկարները: Համաձայնեք՝ նույնիսկ եթե պատկերասրահում առանձնահատուկ բան չկա, դա մի փոքրանհանգստացնող է: Էլ ինչ ասենք նրանց մասին, որոնք ունեն գաղտնի բովանդակություն:
iOS 16-ում չի կարելի գաղտնաբառ դնել միանգամից բոլոր ալբոմների վրա: Սակայն կա ավելի հանճարեղ մեթոդ. Լուսանկարը տեղափոխել «Թաքնվածի» մեջ, իսկ այդ թղթապանակը թաքցնել մենյուից: Այդ եղանակը հաստատ ոչ ոքի մոտ կասկած չի առաջացնի:
Ինչպե՞ս թաքցնել լուսանկարը iPhone-ում:
Եվ այսպես, ունեք անձնական լուսանկարներ և տեսանյութեր, որոնք ափսոսում եք ջնջել, բայց չեք կարող որևէ մեկին ցույց տալ: Կարող եք դրանք արգելափակել հենց iPhone – ում, իսկ առավելագույնս քողարկելու համար՝ կոնտենտը տեղափոխել ամպային պահեստարան (Google Photo, Yandex Disk և այլն) և գաղտնաբառ դնել այնտեղ: Բայց այդ մասին մեկ ուրիշ անգամ:
Այ հոդվածում կպատմենք, թե ինչպես լուսանկարը iPhone-ում ավելացնենք «Թաքնվածի» մեջ առանց կողմնակի ծրագրեր տեղադրելու: Դրա համար.
- բացեք «Ֆոտո» հավելվածը;
- առանձնացրեք մեկ/մի քանի լուսանկար կամ տեսանյութ, որոնք ցանկանումեք թաքցնել;
- սեղմեք եեք կետով նշանը (գտնվում է ներքևի աջ անկյունում) > «Թաքցնել»:
Կարևոր է. Այդ գործողություններից հետո թաքնված լուսանկարները չեն արտացոլվի ընդհանուր մեդիատեկայում: Սցենարների մեծամասնության համար անվտանգության այս միջոցները բավական են: Սակայն եթե ձեր սմարթֆոնը հայտնվում է այնպիսի մարդու ձեռքում, որն ինքն էլ iPhone է օգտագործում, նրան կարող է հետաքրքրել «Թաքնված» թղթապանակը «Ֆոտո» հավելվածում: Իսկ այն կարելի է արգելաբացել ծածկագիր-գաղտնաբառը մուտքագրելու միջոցով:
Այդ պատճառով քիչ է լուսանկարը iPhone-ի «Թաքնվածի» մեջ ավելացնելը: Պետք է նաև այդ թղթապանակն աչքից հեռու տանել:
Ինչպե՞ս գտնել թաքնված ալբոմը iPhone-ում
Այն գտնելու համար հարկավոր է բացել «Ֆոտո» հավելվածը և անցնել «Ալբոմներ» մենյու: Այնուհետև թերթեք ներքև և «Այլ» բլոկում կտեսնեք «Թաքնված» թղթապանակը: Այն փակված է գաղտնաբառով. Կպահանջվի անցնել Face ID/Touch ID աուտենտիֆիկացում կամ մուտքագրել ծածկագիր-գաղտնաբառը:
Ինչպես վերադարձնել թաքնված լուսանկարները iPhone-ում
Ընդհանուր մեդիատեկայում ֆայլերը կրկին ցույց տալու համար պետք է.
- Բացել «ֆոտո» հավելվածը և անցնել «Ալբոմներ» մենյու;
- Թերթել դեպի ներքև, սեղմել «Թաքնված» «Այլ» բլոկում;
- Արգելաբացել կոնտենտը Face ID, Touch ID կամ գաղտնաբառի միջոցով;
Ինչպես թաքցնել «Թաքնված» թղթապանակը iPhone-ում
Եթե ձեզ հետաքրքրում է ոչ միայն այն, թե ինչպես լուսանկարն ավելացնել«Թաքնված»-ի մեջ, այլև թաքցնել ալբոմը iPhone-ում, պետք է.
- մտնել «Կարգավորումներ» > «Ֆոտո»;
- թերթել դեպի ներքև և անջատել «Թաքնվածը»:
Հետևություն
Հիմա գիտեք, թե ինչպես թաքցնել լուսանկարները պատկերասրահում: Դրահամար պետք է լուսանկարներն ավելացնել «Թաքնվածի» մեր, այնուհետև թաքցնելալբոմը iPhone-ում, որպեսզի այն չերևա ընդհանուր մենյուում: Բարդ է հնչում, սակայն գործնականում ամեն
Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: