iPhone-ի ներքին հիշողության ամենահայտնի ծավալներն են՝ 128 ԳԲ և 256 ԳԲ: Սակայն, այն օգտատերերը, որոնք ստեղծում են բարձր լուծաչափով լուսանկարչական կոնտենտ կամ պարզապես սովոր են իրենց կյանքի յուրաքանչյուր րոպեն արագ ֆիքսել, բավական շուտ բախվում են դաժան իրականությանը. հասանելի պահոցը պարզապես չի բավականացնում: Այդ իսկ պատճառով Apple-ը iPhone 13 Pro-ի շարքում ավելացրել է ներկառուցված հիշողության 1ՏԲ կոնֆիգուրացիա:
Եկեք միասին հասկանանք, արդյոք իսկապե՞ս Ձեզ անհրաժեշտ է ներքին հիշողության նման քանակություն:
Այո՛, եթե Դուք բարձր լուծաչափով լուսանկարներ եք անում
Բջջային հեռախոսով նկարելը հիանալի այլընտրանք է նրանց համար, ովքեր չունեն պրոֆեսիոնալ տեսախցիկ կամ այն իրենց հետ անընդհատ տանելու հնարավորություն: Եթե սիրում եք լուսանկարել և չեք ցանկանում ծանրաբեռնել Ձեզ իրերով, ապա iPhone 13 Pro-ն կլինի Ձեր կատարյալ ընկերակիցը:
iPhone-ների վերջին երկու սերնդի մոդելներում, մասնավորապես՝ iPhone 12 Pro-ում և iPhone 12 Pro Max-ում, iPhone 13 Pro-ում և iPhone 13 Pro Max-ում, հայտնվել է Apple ProRaw ֆունկցիան: Այն թույլ է տալիս չփոքրացնել լուսանկարը և դրանից ավելի շատ ինֆորմացիա ստանալ գրաֆիկայի խմբագրիչում մշակվելու ընթացքում: Այստեղից էլ՝ ֆայլի մեծ քաշը. Apple ProRaw-ը 10-12 անգամ գերազանցում է JPEG-ը և HEIC-ը և հասնում է 30 ՄԲ-ի: Քանի որ հիշողության հիմնական ծավալը գրավում են հատկապես մեդիա ֆայլերը՝ Ձեզ ավելի շատ պահուստային տեղ է հարկավոր:
Ի դեպ, մենք այս ֆունկցիայի վերաբերյալ մանրամասն ակնարկ ենք պատրաստել բջջայինով լուսանկարողների համար: Այն կարող եք կարդալ և նկարների օրինակներ տեսնել հղումով։
Այո՛, եթե iPhone-ը Ձեզ համա ոչ միայն կապի միջոց է, այլ նաև պահոց
Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսն ասել է. «it just works», ինչն անգլերենից թարգմանաբար նշանակում է․ «այն պարզապես աշխատում է»: Հենց պարզության և հարմարավետության սկզբունքն էլ շատ գրավիչ է. iPhone -ը, ինչպես և բրենդի մյուս սարքերը, ասես աշխատում է ինքն իր համար և գործելու լիակատար ազատություն է տալիս տիրոջը։
Մի՞թե ցանկանում եք, որ այդ ազատությունը սահմանափակվի սարքի ներքին պահուստի փոքր ծավալով: Միայն պատկերացրեք, թե ինչպես եք խիստ քննադատության ենթարկում յուրաքանչյուր ֆայլ. եթե պահպանեք՝ կարող է բավարար տեղ չմնալ ավելի կարևոր ֆայլերի համար, եթե ջնջեք՝ կորցրած ֆայլը հանկարծ կարող է պետք գալ:
Հնարավոր է, որ Ձեզ բավարարի բազային տարբերակը․ դա այն պարագայում՝ եթե Դուք անընդհատ մաքրում եք արխիվը, ամեն տարի թարմացնում եք iPhone-ը, և այն Ձեզ ծառայում է ավելի շատ որպես հաղորդակցության միջոց։ Բայց եթե iPhone-ը գնում եք ապագայի համար նախատեսված պաշարով և օգտագործում նաև որպես հուսալի պահուստ մեծ թվով ֆայլերի համար, ապա այս հանգամանքը հաշվի առեք կոնֆիգուրացիա ընտրելիս: 512 ԳԲ կամ 1 ՏԲ հիշողության ծավալը կլինի օպտիմալ լուծում և միշտ Ձեզ հնարավորություն կտա ունենալու ազատ տեղի պաշար և առհասարակ չանհանգստանալու որևէ բանի համար։
Այո՛, եթե մոռանում եք մաքրել Ձեր սմարթֆոնը, և դրա ներսում քաոս է տիրում
Հիշողության փոքր ծավալն օգտատիրոջը պահում է մշտական լարվածության մեջ: Անհրաժեշտ է կատարել պատկերասրահի կանոնավոր մաքրում և վերահսկել ազատ տարածքի առկայությունը։ Բայց առանձնակի ակտիվ օգտատերերի մոտ լրահոսը լցված է ոչ միայն լուսանկարներով, այլև նամակագրության սքրինշոթերով, առաջարկվող գրքերի և ֆիլմերի շապիկներով:
Հիշողության մեծ քանակության հնարավորությունը, ընդհակառակը, հանգստացնում է։ Դուք դադարում եք նյարդայնանալ Ձեր սարքում տեղի սպառման առիթով. կուտակիչն առավելագույնս կընդգրկի ամեն ինչ, ինչ Ձեզ հարկավոր է (և այն, ինչ Ձեզ հարկավոր չէ): Այստեղ հարկ է հիշել, թե ինչպես Հարրի Փոթերի ֆիլմերից մեկում նրա ընկերուհի Հերմիոնա Գրեյնջերը օգտագործեց հմայական խոսքերը Անտեսանելի ընդլայնման համար և գրքերը, հագուստը, սնունդն ու նույնիսկ գիշերային վրանը տեղավորեց ուլունքներով զարդարված փոքրիկ պայուսակում: Այսպիսով, 1 ՏԲ ներքին պահուստարանով iPhone-ը գրեթե նույնքան հիանալի է, որքան Հերմիոնի կախարդական պայուսակը. սմարթֆոնը կտեղավորի ամեն ինչ՝ սկսած լուսանկարներից մինչև բարձր լուծաչափով ֆիլմերը:
1ՏԲ պահոցով iPhone 13 Pro կարելի է գնել Հայաստանի iSpace ցանցում:
Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: