iPhone 14 Pro-ն հայտնվել է 2022 թվականին՝ անմիջապես գրավելով Apple-ի օգտագործողների սրտերը։ Բազային iPhone 15-ը դուրս է եկել մեկ տարի ավելի ուշ՝ նույնպես գերելով հանրությանը: Եվ այստեղ մեզ մոտ հարց է առաջանում. ո՞ր սմարթֆոնն ընտրել 2024 թվականին՝ նոր «բազայի՞ն», թե՞ ավելի հին «Պրո»տարբերակը։ Եկեք համեմատենք՝ հասկանալու համար, թե որն է լավագույնը հենց Ձեզ համար:
Արտաքին տեսքը
Չնայած վերջին iPhone-ների նույնանման դիզայնին՝ յուրաքանչյուր նոր արտադրանք ներկայանում է ինչ-որ մի նոր բանով: Այդպես է նաև այս անգամ:
iPhone 14 Pro-ի արտաքին առանձնահատկությունները.
- Քաշը՝ 206 գրամ։ Կորպուսը պատրաստված է դիմացկուն չժանգոտվող պողպատից, փայլատ ապակիով ետնամասով: Մակերեսը դիմացկուն է քերծվածքների հանդեպ և գրեթե չի հավաքում մատնահետքերը:
- Կողային եզրերը փայլուն են՝ սարքի գույնի: Փայլի և փայլատ մակերեսի հակադրությունն էլ ավելի ինքնատիպություն է հաղորդում սմարթֆոնին:
- Տեսախցիկը երեք ոսպնյակներից և LiDAR սենսորից բաղկացած մոդուլ է:
iPhone 15-ի արտաքին առանձնահատկությունները.
- Քաշը՝ 171 գրամ։ Կորպուսը պատրաստված է գերամուր ալյումինե-տիտանե համաձուլվածքից։ Apple-ն առաջին անգամ է օգտագործել այս տեխնոլոգիան սմարթֆոնների արտադրության մեջ։ Հետևի վահանակի ապակին նույնպես փայլատ է։
- Ի տարբերություն iPhone 14 Pro-ի կտրտված եզրերի՝ iPhone 15-ի երկրաչափական տեսքն ավելի կլորավուն է։ Հետևաբար, սմարթֆոնը հարմար է տեղավորվում ափի մեջ. որոշ օգտվողների համար դա կարևոր հանգամանք է: Այս առանձնահատկությունը ավելացնում է ևս մեկ առավելություն՝ ի օգուտ Apple-ի էրգոնոմիկայի:
- Տեսախցիկ՝ երկու անկյունագծով տեղակայված ոսպնյակների կոմպակտ մոդուլ:
14 Pro-ն թանկարժեք տեսք ունի, մինչդեռ iPhone 15-ն ունի ավելի էլեգանտ տեսք: Տեսախցիկի թեթև մոդուլը ավելի մինիմալիստական է թվում: Իսկ բազային տարբերակը ավելի թեթև է, ինչը ոմանց համար կարող է փաստարկ լինել ընտրություն կատարելու հարցում։
Էկրան
iPhone 15-ի և iPhone 14 Pro-ի էկրաններն ունեն շատ ընդհանրություններ.
- Էկրանը պատրաստված է OLED տեխնոլոգիայով, որը թույլ է տալիս ստանալ անհավանական հարուստ և ճշգրիտ նկարներ։ Չափսը՝ 6.1 դյույմ։
- Պայծառությունը 1000 կդ/մ² է: Սա նշանակում է, որ պատկերը հստակ տեսանելի կլինի նույնիսկ ամենաարևոտ օրը։ Մոռացեք փայլող և խամրած էկրանի մասին:
Ո՞րն է տարբերությունը: Այն թաքնված է էկրանի թարմացման հաճախականության մեջ. այս պարամետրը ցույց է տալիս, թե մեկ վայրկյանում քանի անգամ է թարմացվում էկրանի պատկերը: Բազային 15 տարբերակում հաճախականությունը 60 Հց է, իսկ Pro տարբերակում՝ 120 Հց։ Երբ Դուք օգտագործում եք 14 Pro, յուրաքանչյուր գործողություն՝ սկսած SMS-ները թերթելուց մինչև մենյուի միջով անցնելը, հնարավորինս հարթ է ընթանում:
120 Հց հաճախականությունը իսկական առաջընթաց է էկրանների աշխարհում: Այնուամենայնիվ, առօրյա խնդիրներ լուծելիս օգտագործողը դժվար թե նկատի այդ տարբերությունը։ Եթե միայն այն դեպքում, երբ վերջինս երկու սարքը միաժամանակ օգտագործի։
14 Pro-ի մեկ այլ հաղթաթուղթ է Always-On էկրանը: Այս տարբերակի շնորհիվ ժամանակը ցուցադրվում է նույնիսկ սարքի բլոկավորված էկրանին. այն դիտելու համար պետք չէ միացնել էկրանը: Իսկ ահա iPhone 15-ը նման առանձնահատկություն չունի։
Տեսախցիկ
Պատասխան կգտնվի նաև այն հարցին, թե որ տեսախցիկն է ավելի լավը` 15-ի «բազայինը», թե՞ 14 Proտարբերակը: Նախ, եկեք ուսումնասիրենք սմարթֆոնների տեխնիկական պարամետրերին:
iPhone 15-ն ունի:
- Երկու ոսպնյակներ,
- Հիմնական տեսախցիկի թույլտվությունը 48 մեգապիքսել է, իսկ գերլայնանկյունինը՝ 12 մեգապիքսել,
- Օպտիկական խոշորացումը՝ 2x խոշորացմամբ:
iPhone 14 Pro-ն ունի.
- Երեք ոսպնյակներ,
- Հիմնական տեսախցիկի թույլտվությունը 48 մեգապիքսել է, իսկ գերլայնանկյունինը՝ 12 մեգապիքսել,
- Օպտիկական խոշորացումը՝ 3x խոշորացմամբ:
Շատ դեպքերում օգտատերերը նկարում են հիմնական տեսախցիկով։ Երկու մոդելներում էլ դրա թույլտվությունը 48 մեգապիքսել է, ինչը թույլ է տալիս ստանալ հարուստ և պարզ պատկերներ՝ առանց լրացուցիչ էֆեկտների և ֆիլտրների կիրառման։ Այնուամենայնիվ, iPhone 15-ն ունի ավելի կատարելագործված տեսախցիկ, որի շնորհիվ լուսանկարները հնարավորինս մանրամասն են ստացվում։
Բացի այդ, բազային 15-րդ տարբերակն ունի ֆոտոնկարահանման նոր ռեժիմներ՝ օրինակ՝ ավտոմատ դիմանկար: Երբ համակարգը որոշում է, որ կադրում մարդ կամ շուն կա, այն ինքնաբերաբար անցնում է դիմանկարային ռեժիմի:
Նոր արտադրանքն ունի նաև մեկ այլ առանձնահատկություն՝ կտրուկության խորությունը և ֆոկուսի կետերը հարմարեցնելու հնարավորությունը ոչ միայն նկարահանման, այլ նաև հետմշակման փուլում։
Սակայն iPhone 14 Pro-ն նույնպես ունի հետաքրքիր հնարավորություններ բլոգերների, պրոֆեսիոնալ լուսանկարիչների և տեսանկարահանողների համար. այն տեսանկարահանում է ProRes ձևաչափով: Ինչպես նաևայն ունի լրացուցիչ հեռաոսպնյակ՝ հեռվում գտնվող առարկաները մոտեցնելու համար:
Կատարողականությունը
Երկու սարքերի բարձր կատարողականության մեջ նույնպես պետք չէ կասկածել: Սմարթֆոնները հագեցած են հեղափոխական հզոր A16 Bionic չիպերով։ Օպերատիվ հիշողության չափը 6 ԳԲ է, հաճախականությունը՝ 1398 ՄՀց, իսկ պրոցեսորն այստեղ՝ 6-միջուկանի է։ Հետևաբար, հավելվածները գործարկում են ակնթարթորեն, նկարներն ու տեսանյութերը խմբագրվում են առանց խնդիրների, հնարավոր են նաև «ծանր» խաղեր և՛ բազային 15-րդ մոդելի, և՛ 14-րդ Pro տարբերակի հետ։
Սակայն iPhone 14 Pro-ն հագեցած է LiDAR սենսորով, որը հանդիսանում է օբյեկտի հեռավորությունը որոշող սենսոր:
Ինքնավար աշխատանքը
Սմարթֆոնի ինքնավարությունը կախված է մարտկոցի հզորությունից։ iPhone 14 Pro-ն ունի 3200 մԱժ(mAh)մարտկոց: Այս հզորությունը բավական է ամբողջ օրը առօրյա գործերն իրականացնելու համար՝ ճամփորդել համացանցում, երաժշտություն լսել, կարդալ սոցիալական ցանցերում, շփվել, լուսանկարել և այլն։
iPhone 15-ն ունի մարտկոցի ավելի մեծ հզորություն՝ 3349 մԱժ, ինչը լրացուցիչ ժամանակ է տալիս մարտկոցի ինքնավար աշխատանքին։ Այս առավելությունը հատկապես գնահատելի կլինի այն օգտագործողների կողմից, ովքեր շատ են նկարում և լուսանկարում, խմբագրում, բլոգինգով զբաղվում կամ անցկացնում ուղիղ հեռարձակումներ:
Իսկ ահա լիցքավորման արագության առումով հաղթող է հանդիսանում iPhone 14 Pro-ն՝ իր 27 Վտ հզորությամբ: iPhone 15-ում այս պարամետրը 20 Վտ է:
Միակցիչը
iPhone 15-ը Apple-ի առաջին սմարթֆոնն է, որտեղ ինժեներները որոշել են օգտագործել ունիվերսալ USB Type-C պորտ: Վերջինիս առավելությունն այն է, որ Դուք կարող եք օգտագործել մեկ լիցքավորիչ բոլոր սարքերի համար։ 14 Pro մոդելը պահպանում է Lightning միակցիչը:
Ո՞վ կարժանանա հաղթողի կոչմանը
Ցանկացած սարքի ընտրություն ճաշակի, բյուջեի, տեխնոլոգիական պահանջների, ապրելակերպի և այլնի խնդիր է: Հետևաբար, iPhone 15-ն ընդդեմ Pro 14-ի ճակատամարտում հաղթող չկա: Երկու մոդելներն էլ ակտուալ են մնում 2024 թվականին։ Սմարթֆոնները կատարյալ են ժամանցի, աշխատանքի և ուսման համար: Վերջիններս ունեն բարձր կատարողականություն, հիանալի պաշտպանված են փոշուց և ջրից, աջակցում են True Tone տարբերակին, Face ID նույնականացմանը և Dynamic Island-ին:
Իհարկե, կա տարբերություն.
- iPhone 14 Pro-ն ունի 120 Հց թարմացման հաճախականություն, մինչդեռ iPhone 15-ի մոտ այն 2 անգամ քիչ է:
- iPhone 15-ն աջակցում է նկարահանման նոր ռեժիմներին և պատրաստի լուսանկարների վրա կտրուկության խորությունը կարգավորելու տարբերակին: Սակայն 14 Pro-ն ունի լրացուցիչ հեռաոսպնյակ՝ օպտիկական 3x խոշորացումով և ProRes-ով նկարելու հնարավորությամբ:
- iPhone 15-ը մոտ մեկ ժամով ավելի դիմացկուն է, քան 14 Pro-ն, իսկ USB Type-C միակցիչի շնորհիվ հարմար լիցքավորիչ գտնելն ավելի հեշտ է դարձել:
- 14 Pro-ն ունի LiDAR սենսոր, որի շնորհիվ սահմանվում է հեռավորությունը մինչ ոսպնյակ, ինչպես նաև Always-On Display տարբերակ: Վաճառքում կարող եք գտնել 1 ՏԲ հիշողությամբ կոնֆիգուրացիա՝ նրանց համար, ովքեր շատ բովանդակություն են պահպանում:
Յուրաքանչյուր սմարթֆոն ունի ինչ-որ մի բան, որով կարող է Ձեզ երջանկություն պարգևել:
Եթե դեռ չեք որոշել, թե որն ընտրել, ապա հրավիրում ենք Ձեզ մեր պաշտոնական iSpace խանութ-սրահներ: Մեզ մոտ առկա են iPhone-ի բոլոր մոդելները բաց ցուցադրությամբ: Դուք կարող եք դրանք ինքներդ փորձարկել: Իսկմեր խորհրդատուները Ձեզ կտեղեկացնեն, թե ինչով է մեկ մոդելը մյուսից լավը, ինչպես նաև կօգնեն Ձեզ կատարելճիշտ ընտրություն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ.
Ինչպես թաքցնել հավելվածը iPhone-ում. 8 լայֆհաքեր
Ինչպե՞ս միացնել iPhone-ը հեռուստացույցին: 4 ամենապարզ եղանակներ
Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: