Գլուխներ
- 1 Ինչ անել, եթե iPhone-ն ընկել է ջրի մեջ. քայլ դեպի փրկություն
- 2 Ջուր բարձրախոսի և լիցքավորման միակցիչի մեջ. գործողության հրահանգներ
- 3
- 4 «Ոչ ավանդական բժշկություն» iPhone-ի համար. վնաս, թե փրկություն
- 5 Ինչ է արգելված անել
- 6 Խորհուրդներ, որոնք կօգնեն պաշտպանել հեռախոսը խոնավությունից
- 7 Apple սմարթֆոններ, որոնք չեն վախենում խոնավությունից
Տհաճ իրավիճակներից մեկը, որը կարող է պատահել Ձեր հեռախոսի հետ, այն է, որ այն թրջվում է։ Պատճառները շատ են՝ սմարթֆոնն ընկել է ջրափոսը, պատահաբար թրջվել է լոգարանում, թեյ է թափվել, հորդառատ անձրևից է թրջվել և այլն:
Առաջին հարցն այն է, թե ինչպես վարվել այն դեպքում, երբ Ձեր iPhone-ի մեջ ջուր է ներթափանցել: Այս հոդվածում մենք Ձեզ կպատմենք, թե ինչպես շտապ օգնություն ցուցաբերել Ձեր սմարթֆոնին, ինչու է կարևոր այն տեղափոխել սպասարկման կենտրոն և ինչ կլինի, եթե թողնեք, որ իրավիճակն իր հունովընթանա: Մենք Ձեզ կպատմենք նաև iPhone-ի այն մոդելների մասին, որոնք ունեն խոնավությունից պաշտպանվածության բարձր մակարդակ: Սակայն դա դեռ չի նշանակում, որ Դուք սարքի հետ կարող եք լողալ կամ սուզվել:
Ինչ անել, եթե iPhone-ն ընկել է ջրի մեջ. քայլ դեպի փրկություն
Ձեր հեռախոսի հետագա կենսագործունեությունը կախված է նրանից, թե որքան արագ կարձագանքեք դրան: Այսպիսով, սարքը հայտնվել է հեղուկի մեջ: Ձեր քայլերը.
- Արագորեն դուրս հանեք սմարթֆոնը ջրից։
- Գտեք ներծծող թղթե անձեռոցիկ կամ փափուկ, առանց մազիկների չոր կտոր: Չորացրեք սարքը:
- Հեռացրեք պաշտպանիչ էլեմենտները՝ թաղանթը/ապակին, պատյանը:
- Պահեք Ձեր սմարթֆոնն այնպիսի դիրքով, որ միակցիչները գտնվեն դեպի ներքև: Զգուշորեն թափահարեք:
- Անջատեք սարքը և թողեք, որպեսզի այն չորանա: Չորանալու համար իդեալական պայմաններ են. վայրը՝ զով, չոր, ժամանակը՝ վեց ժամ։ Ոչ մի դեպքում չի կարելի սարքավորումը թողնել արևի ուղիղ ճառագայթների տակ:
Կարևոր է. Եթե Ձեր սմարթֆոնն ընկել է քիմիական լուծույթի մեջ, ապա զգուշորեն լվացեք այն հոսող ջրով և դիմեք սպասարկման կենտրոն:
2006 թվականից հետո Apple-ի՝ շուկայում հայտնված սմարթֆոնները հագեցած են հատուկ LCI ցուցիչի տարրերով, որոնք արձագանքում են հեղուկի հետ շփմանը: Հեռախոսի մեջ ջրի ներթափանցման դեպքում ցուցիչը կարմրում է։ Երբ կորպուսը չոր է, ապա ցուցիչը սպիտակ կամ արծաթագույն է:
Ո՞րն է ջրի ներթափանցման վտանգը
Հեղուկի հետ շփվելուց հետո հեռախոսն անհրաժեշտ է անմիջապես չորացնել, ինչպես նկարագրված է վերևում: Լավագույն լուծումը սարքը սպասարկման կենտրոն տեղափոխելն է:
Նույնիսկ եթե սարքը չի կորցրել իր ֆունկցիոնալությունը, չի խանգարի վերջինիս համար իրականացնել ախտորոշումը: Ինչո՞ւ։ Նախ, Դուք չգիտեք, թե որքան հեղուկ է հայտնվել ներսում: Երկրորդ, դուք չեք հասկանում, թե ինչ ներքին տարրերի վրա են ազդել: Հետևաբար, միայն չորացնելը բավարար չի լինի. սա դեպի փրկություն միայն առաջին քայլն է:
iPhone-ը էլեկտրական սարք է։ Եթե սմարթֆոնն ամբողջությամբ անջատված է, դա դեռ չի նշանակում, որ այն անջատված է էներգիայից։ Բանն այն է, որ մարտկոցը մնում է միացված պլատային։ Իսկ ջուրը, ինչպես գիտեք, հիանալի փոխանցում է էլեկտրականությունը և հանդիսանում է մետաղների հիմնական օքսիդիչը։
Հեղուկի փոքր ծավալը կարող է լրջորեն վնասել էլեկտրական սարքը և շարքից դուրս հանել կենսականորեն անհրաժեշտ էլեկտրոնիկան: Վտանգը բազմիցս մեծանում է, եթե թափվել է անտիֆրիզ, հաստոցային յուղ, կենցաղային քիմիա և այլն։
Ի՞նչ կլինի, եթե չչորացնեք Ձեր հեռախոսը
Հետևանքները հետևյալն են.
- Պատկերի ոչ ճիշտ արտացոլում։
- Թաչսքրինի կողմից հպումներին արձագանքելու ռեակցիայի բացակայություն:
- iPhone-ի էկրանին ջրային բծերի հայտնվում։
- Բարձրախոսների անջատում և ձայնի բացակայում:
- Հեռախոսի արագ ապալիցքավորվում։ Մարտկոցը գրեթե չի պահում լիցքավորումը կամ ընդհանրապես չի լիցքավորվում:
-
Տեսախցիկի հետ կապված խնդիրներ, նկարների որակի նվազում։
Ջուր բարձրախոսի և լիցքավորման միակցիչի մեջ. գործողության հրահանգներ
Իսկ ինչպես վարվել, երբ ջուրը ներթափանցում է iPhone-ի լիցքավորման միակցիչի մեջ: Ինչպե՞ս վերականգնել այն: Այստեղ նույնպես պետք է արագ գործել:
- Երբեք մի միացրեք լիցքավորման մալուխը:
- Եթե միացված է լիցքավորիչը, ապա անմիջապես անջատեք այն սմարթֆոնից և անջատեք ադապտերը:
Խնդրում ենք հաշվի առնել, որ iPhone XS, iPhone XS Max, iPhone XR և ավելի ուշ թողարկված մոդելները Ձեզ կզգուշացնեն, եթե հեղուկը մտել է միակցիչ, մետաղալար կամ ադապտեր: Այս դեպքում անհնար կլինի լիցքավորել սմարթֆոնը, քանի դեռ սարքն ու աքսեսուարները չեն չորացել։
Lightning միակցիչը չորացնելու ալգորիթմը.
- Պտտեք սարքն այնպես, որ միակցիչը գտնվի ներքևում:
- Զգուշորեն թափահարեք հեղուկը՝ թակելով հեռախոսը Ձեր ափին:
- Գտեք չորացման համար հատուկ տարածք՝ չոր և լավ օդափոխվող: Չորացումը կարող է տևել 30 րոպեից մինչև 24 ժամ։
Եթե բարձրախոսի մեջ հեղուկ է հայտնվել, անհրաժեշտ է զգուշորեն թափահարել այն: Այնուհետև հեռախոսը մի քանի ժամով անջատել։ Եթե միացնելուց հետո ձայնը չի հայտնվում, ապա դիմեք սպասարկման կենտրոն:
Սպասարկման կենտրոնի օգնություն
Ի՞նչ անել, երբ հեռախոսը ջրի մեջ է ընկել և չի միանում: Այս իրավիճակում Դուք չեք կարող առանց լիազորվածսպասարկման կենտրոնի օգնության: Տուժածին վերակենդանացնելու համար Ձեզ անհրաժեշտ է շատ արագ գործել, հակառակ դեպքում սարերի հետևում չի լինի վերանորոգման մեծ ծախսերը:
Ինչ այլ նշաններ են ցույց են տալիս, որ Դուք պետք է դիմեք մասնագետին.
- Հերմետիկության կորուստը. կորպուսը վնասված է՝ ճաքեր, կոտրվածքներ և այլն։
- Սմարթֆոնը կես րոպեից ավել գտնվել է ջրի մեջ։
- Սարքը շփվել է քիմիական նյութերի (լուծույթների, կենցաղային քիմիկատների և այլն) կամ աղի ջրի հետ:
Ինչ վերաբերում է երաշխիքին
Ցավոք, եթե iPhone-ում ջուր է ներթափանցում կամ որևէ այլ հեղուկ և վնաս պատճառում, սա երաշխիքային դեպք չի համարվում: Այնուամենայնիվ, սպասարկող ինժեներները կարող են օգնել. iSpace խանութ-սրահը անպայման կվերցնի սարքը և կիրականացնի ախտորոշում և վերանորոգում:
Ի՞նչ աշխատանք է կատարում սպասարկման կենտրոնը
Apple-ի լիազորված սպասարկման մասնագետները վերակենդանացնում են «խեղդվածին»։ Սարքավորումը ապամոնտաժվում է, ախտորոշվում, ինչպես նաև հեռացվում է ամբողջ խոնավությունը: Որոշ դեպքերում անհրաժեշտություն կառաջանա փոխարինել էկրանը, վերականգնել քոնթրոլլերը, միակցել մատրիցայի տարրերը և իրականացնել այլ վերանորոգումներ:
Նկատի ունեցեք, որ թեթև դեպքերում սարքը չի ապամոնտաժվում:
Նույնիսկ եթե Դուք փորձառու օգտագործող եք, մի փորձեք ինքներդ վերանորոգել: Միակ բանը, որ Ձեզ անհրաժեշտ է անել սարքի վերակենդանացման համար, այն մասնագետի մոտ տանելն է: Կանոններն անտեսելը և սարքն ինքնուրույն ապամոնտաժելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Բացի այդ, միայն Apple-ի լիազորված սպասարկման կենտրոնն ունի անհրաժեշտ սարքավորումների և գործիքների հավաքածու, որոնք կօգնեն Ձեզ ճիշտ չորացնել Ձեր հեռախոսը և վերականգնել վերջինիս ֆունկցիոնալությունը: Ինժեներներն օգտագործում են հատուկ չորացուցիչներ, հերմետիկ մածուկներ և պաշտպանիչ հակակոռոզիոն միացություններ:
«Ոչ ավանդական բժշկություն» iPhone-ի համար. վնաս, թե փրկություն
Հեռախոսի վերակենդանացման «ժողովրդական» մեթոդները կարող են վնաս հասցնել սարքավորմանը կամ լինել ոչ արդյունավետ, ամենից հաճախ՝ բոլորը միանգամից: Իհարկե, լինում են դեպքեր, երբ հնարավոր է լինում օգնել սմարթֆոնին, սակայն սա ավելի շուտ մեծ հաջողություն է։ Հետևաբար, նման մեթոդներ ընտրելիս Դուք միշտ ռիսկի եք դիմում վնաս հասցնել տեխնոլոգիային:
Այնուամենայնիվ, լինում են իրավիճակներ, երբ չկա որևէ հնարավորություն դիմելու փորձառու ինժեներների օգնությանը: Եթե Ձեր iPhone-ի մեջ ջուր է ներթափանցել, և Դուք հեռու եք գտնվում քաղաքակրթությունից, ապա ստիպված կլինեք ինքներդ չորացնել սարքավորումը։ Իրավիճակը կարող է փրկել մի հատուկ աքսեսուար. այն է չորացման համար նախատեսված պատյան:
Վտանգավոր խորհուրդներից մեկը հեռախոսը բրնձի կամ հնդկաձավարի մեջ դնելն է։ Այսպիսի սորուն արտադրանքներն իսկապես կլանում են խոնավությունը, սակայն հատիկները և մանր կեղևները հեշտությամբ մտնում են միակցիչների ներս: Հետևաբար, մեթոդը համարվում է ոչ անվտանգ: Apple-ն արգելում է դրանցօգտագործումը նույնիսկ արտակարգ իրավիճակներում։
Իսկ ահա չորացուցիչով չորացնելն արգելված չէ: Սակայն դա չի նշանակում, որ վերջինիս կիրառման դեպքում Դուք կարող եք տաք օդ օգտագործել կամ այն մոտեցնել iPhone-ին: Հիշեք, որ սմարթֆոնի բաղադրիչները չեն ենթարկվում բարձր ջերմաստիճանի: Գերտաքացումը վնասում է տեսախցիկը, սենսորները և այլ զգայուն տարրերը:
Ինչ է արգելված անել
Գոյություն ունի վեց արգելք, թե ինչպես չի կարելի չորացնել սմարթֆոնը.
- Կորպուսը ինքնուրույն բացելը։
- Թաց վիճակում սարքը լիցքավորման դնելը: Այս կանոնին չհետևելը կհանգեցնի կարճ միացման: Արդյունքում կտուժի թե՛ տեխնիկան, թե՛ Դուք։
- Ցանկացած տեսակի թաց անձեռոցիկների և կենցաղային քիմիկատների, մաքրող միջոցների և այլ լվացքի/մաքրման միջոցների օգտագործումը:
- Բարձրախոսը մաքրելու համար սուր առարկաների կամ բամբակյա փայտիկների օգտագործումը:
- Արևի ուղիղ ճառագայթների տակ, ռադիատորի վրա կամ ջեռուցման սարքավորումների մոտ հեռախոսը թողնելը:
- Հեռախոսը դնել սորուն նյութերի մեջ, օրինակ՝ հացահատիկ, աղ, շաքար և այլն: Վերջիններս կխցանեն միակցիչները, իսկ շաքարը ընդհանրապես կարող է լուծվել, որը կարող է հանգեցնել կարճ միացման, խցանման և մասերի խափանման:
Խորհուրդներ, որոնք կօգնեն պաշտպանել հեռախոսը խոնավությունից
Այստեղ ամեն ինչ պարզ է. պարզապես անհրաժեշտ է հետևել շահագործման հրահանգներին: Արգելվում է սարքն ընկղմել որևէ հեղուկի մեջ։ Արգելքը վերաբերում է ինչպես ամբողջական, այնպես էլ մասնակի ընկղմմանը: Մի օգտագործեք հեռախոսը և մի թողեք այն բարձր խոնավության վայրերում. լոգասենյակ, ցնցուղ, սաունա, բաղնիք։
Սմարթֆոնը պատահաբար վայր ընկնելուց խուսափելու համար անհրաժեշտ է մտածել նաև ճիշտ պատյանի օգտագործման մասին. այն պետք է լինի չսայթաքող: Եթե պատրաստվում եք ժամանակ անցկացնել ծովում, լողավազանում, ակվապարկում, ապա օգտագործեք անջրանցիկ պատյան: Ինչպես նաև մի թողեք հեռախոսը սեղանին ուտելիս կամ թեյ խմելիս։
Apple սմարթֆոններ, որոնք չեն վախենում խոնավությունից
iPhone-ի վերջին տարբերակներն ունեն բարձր ջրային պաշտպանություն՝ IP67: IP-ն International Protection միջազգային ստանդարտի նշանակումն է, 6 թվանշանը փոշուց պաշտպանվածության աստիճանն է, իսկ 7 թվանշանը՝ խոնավությունից պաշտպանվածության աստիճանը:
Յոթ և ութ թվանշանները ցույց են տալիս, որ սարքավորումը կարող է դիմակայել քաղցրահամ ջրի մեջ ընկղմվելուն:
Այսպիսով, եկեք անցնենք մոդելներին և դրանց հնարավորություններին.
- IP67 — Սարքը դիմանում է 1 մետր խորության քաղցրահամ ջրի մեջ ընկղմվելուն 30 րոպե։ Այս մակնշումն ունեն iPhoneXR, iPhoneX, iPhoneSE (2-րդ սերունդ), iPhone7 և 7Plus, iPhone8 և 8Plus մոդելները։
- IP68 — Այս սարքերը կարող են դիմակայել 2–6 մետր խորության քաղցրահամ ջրի մեջ ընկղմվելուն 30 րոպե: Փորձն ակտուալ է iPhone11, iPhone11Pro և iPhone11ProMax, iPhoneXS և iPhoneXSMax և ավելի ուշ տարբերակների համար:
Սակայն դա չի նշանակում, որ Դուք կարող եք հեռախոսով լողալ լողավազանում կամ լոգանք ընդունել։ Բացի այդ, մի մոռացեք մի քանի կարևոր փաստի մասին.
- Աշխատանքի ընթացքում սարքն աստիճանաբար կորցնում է հերմետիկությունը: Սա նշանակում է, որ կորպուսը դառնում է ավելի քիչ դիմացկուն արտաքին ազդեցությունների նկատմամբ։ Ընկնելը, կորպուսի ամբողջականության խախտումները միայն խորացնում են իրավիճակը։
- Խոնավության դիմադրության աստիճանը վերաբերում է միայն քաղցրահամ ջրերին: Քիմիական լուծույթները, խմիչքները, աղի ջուրը – այս ամենը շատ ավելի ուժեղ և արագ է ոչնչացնում սարքերի բաղադրիչները:
- Հեռախոսի պատյանը պաշտպանված է ջրացայտերից և կարճ ժամանակով թրջվելուց։ Իհարկե, պաշտպանված սարքն անվնաս կմնա, եթե վրան պատահաբար թեյ թափվի, բայց քլորացված ջրով լողավազանում երկար լողալուց հետո այն դժվար թե կենդանի մնա։
Նույնիսկ խոնավության դիմադրության բարձր աստիճան ունեցող սմարթֆոնները պահանջում են զգույշ օգտագործում: Ֆորսմաժորային իրավիճակի դեպքում դիմեք լիազորված սպասարկման կենտրոն:
iSpace խանութ-սրահը հստակ գիտի ինչ անել, երբ Ձեր հեռախոսն ընկել է ջրի մեջ: Մենք իրականացնում ենք ախտորոշում և վերանորոգում Apple-ի ստանդարտներին համապատասխան։ Մեր աշխատանքում մենք օգտագործում ենք միայն հատուկ գործիքներ և օրիգինալ բաղադրիչներ: Մեր լիազորված սպասարկման կենտրոնն աշխատում է անմիջապես Apple-ի հետ, որը Ձեզ պաշտպանում է կեղծիքներից և օգտագործված մասերի կիրառումից:
Իրականացված ծառայությունների համար տրվում է պաշտոնական երաշխիք։
Մեր սպասարկման կենտրոնը գտնվում է Ամիրյան 7 հասցեում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ:
Ինչպե՞ս ճիշտ հոգ տանել Ձեր Mac-ի, iPad-ի և iPhone-ի մասին
Ի՞նչ անել, եթե Ձեր iPhone-ը ցրտից անջատվել է և չի միանում
Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: