Սպասու՞մ էիք, թե երբ է հայտնվելու  iOS 17-ը: Եվ ահա, վերջերս Apple-ը ներկայացրեց iPhone-ի օպերացիոն համակարգի ամենամեծ թարմացումը։ Եկեք խոսենք հիմնական նորամուծությունների մասին:

Կոնտակտների անհատականացում. կարգավորեք այն, ինչը մարդիկ կտեսնեն Ձեզ զանգահարելիս:

Դուք կարող եք ստեղծել Ձեր սեփական պաստառը, որը կատացոլվի Ձեր զրուցակցի սարքում Ձեր զանգի ընթացքում: Դուք կարող եք ընտրել լուսանկար պատկերասրահից, Memodji-ից և նույնիսկ կարգավորել տառատեսակը: Լուսանկար օգտագործելիս կգործարկվեն լուսավորությամբ, օբյեկտը ֆոնից առանձնացնելու հնարավորությամբ և այլ պարամետրերով լրացուցիչ կարգավորումները:

Ձեր անձնական պաստառը կարգավորելու համար անցում կատարեք «Կոնտակտներ», սեղմեք Ձեր անունը > «Խմբագրել»:

«Կապի մեջ» ֆունկցիան ավտոմատ կերպով տեղեկացնում է այն մասին, որօգտատերը հասել է իր նպատակակետին:

Օգտակար ֆունկցիա ծնողների և երեխաների համար: Այժմ iPhone-ը կարող է ավտոմատ կերպով տեղեկացնել Ձեզ այն մասին, որ երեխան հասել է իր նպատակակետին: Օրինակ՝ դպրոց, տուն կամ տատիկի տուն։ Այս տարբերակն ակտիվացնելիս սմարթֆոնը կհետևի օգտատիրոջ տեղաշարժին իրական ժամանակում: Եթե ​​տեղաշարժը դադարեցվի, ապա Դուք կստանաք «կորցնելու» վերաբերյալ կարևոր տեղեկատվություն պարունակող ծանուցում. աշխարհագրական դիրք, մարտկոցի լիցքավորման մակարդակ և բջջային կապի ազդանշան: Նոր «Կապի մեջ» ֆունկցիան iMessage-ի ֆունկցիայի մի մասն է:

Ֆունկցիան ակտիվացնելու համար անհրաժեշտ է անցում կատարել «Նամակներ/Messages» հավելված (iMessage): Այնուհետև անհրաժեշտ է բացել զրույց կոնտակտի հետ (այն նույնպես պետք է ունենա iOS 17), սեղմել գումարածի նշանը > «Ավելին» > «Կապի մեջ»:

Թարմացված AirDrop և նոր ֆունկցիա՝ NameDrop

Այժմ, մեկ iPhone-ից մյուսը ֆայլեր ուղարկելու համար պարզապես անհրաժեշտ է վերևի մասով դրանք մոտեցնել միմյանց: Նույն կերպ, Դուք կարող եք փոխանակել հեռախոսահամարներ կամ էլեկտրոնային փոստի հասցեներ. այս ֆունկցիան կոչվում է NameDrop: Ի դեպ, այն աշխատում է նաև Apple Watch-ի հետ։

Ֆայլերով կիսվելու համար ընտրեք դրանք, այնուհետև հպեք «Կիսվել(Share)» >AirDrop և սարքերը մոտեցրեք միմյանց: Դրանից հետո կհայտնվի թարմացված անիմացիան:

StandBy ռեժիմ: բլոկավորման խելացի ռեժիմ

Սա ամբողջ օպերացիոն համակարգի հիմնական թարմացումներից մեկն է: Այնօգտակար կլինի, եթե Ձեր հեռախոսը լիցքավորեք գիշերը։ Պարզապես Ձեր iPhone-ըշրջեք կողքի վրա և կտեսնեք նոր խելացի ժամացույցի ոճով ինտերֆեյս՝վիդջեթներով:

Կարևոր է. StandBy-ն ամբողջությամբ կաշխատի միայն iPhone 14 Pro-ի և ավելի նոր մոդելների հետ, քանի որ միայն դրանք ունեն «Միշտ միացված(Always On) » ֆունկցիան: Մյուս iPhone-ների էկրանը կհանգի սպասման ռեժիմում: Եվ ևս մեկ բան. ֆունկցիան ակտիվանում է միայն այն դեպքում, երբ սմարթֆոնը միացված է վարդակից:

 Ֆունկցիան ակտիվացնելու համար անցում կատարեք «Կարգավորումներ» > «Սպասում»: Դուք կարող եք հարմարեցնել վիդջեթները անմիջապես բլոկավորման էկրանից:

Ինտերակտիվ վիդջեթներ. կառավարում մեկ հպումով

Այժմ, օգտագործելով վիդջեթները գլխավոր էկրանին, կարող եք կատարել տարբեր գործողություններ. նշել ավարտված առաջադրանքները, անջատել լույսերը, նվագարկել երաժշտություն և շատ ավելին: Դա անելու համար պարզապես անհրաժեշտ է դիպչել ինտերֆեյսին: Նախկինում վիդջեթի վրա սեղմելիս հենց հավելվածն էր  բացվում:

Անձնական ձայն. Տեքստի արտասանում Ձեր իսկ անձնական ձայնով

Այս հնարավորությունը «Համընդհանուր հասանելիություն» ֆունկցիայի մի մասն է: Այն թույլ է տալիս մուտքագրել տեքստ Ձեր iPhone-ում և հնչեցնել այն Ձեր սեփական ձայնով: Ֆունկցիան ակտիվացնելու համար նախ պետք է ստեղծել այդ ձայնը: Դա անելու համար Ձեզ հարկավոր է բարձրաձայն կարդալ մոտ 150 արտահայտություն: Սա կտևի մոտ 15 րոպե: Այնուհետև տվյալները կմշակվեն, և iPhone-ը կկարողանա կարդալ տեքստը Ձեր ձայնով:

Գործառույթն ակտիվացնելու համար անցում կատարեք «Կարգավորումներ» > «Համընդհանուր հասանելիություն» > «Անձնական ձայն»:

Պաշտպանություն Safari-ում ինկոգնիտո ռեժիմի համար

Այժմ, «Անձնական հասանելիություն» ռեժիմում ներդիրները դիտելու համարհարկավոր է նույնականացում՝ օգտագործելով Face ID կամ մուտքագրելով գաղտնաբառ: Այս ռեժիմից դուրս գալու կամ iPhone-ի էկրանը բլոկավորելու դեպքում ստիպված կլինեք կրկնել գործողությունը:

Նույնիսկ եթե ապաբլոկավորեք Ձեր հեռախոսը և այն նվիրեք մեկ ուրիշին, Ձեր գաղտնիքները կմնան ապահով: Apple-ը նաև բարելավել է պաշտպանությունը վեբկայքերի հետևումից՝ օգտագործելով առաջադեմ տեխնիկա:

Նոր Journal հավելված՝ կարևոր ակնթարթների համար

Սա Apple-ի սեփական հավելվածն է iPhone-ում օրագիր պահելու համար: Ի տարբերություն իր անալոգների՝ Journal-ը հզոր կերպով կհամաժամեցվի էկոհամակարգի այլ հավելվածների հետ և կներառի խելացի առաջարկներ: Դրանքկգեներացվեն մեքենայական ուսուցման միջոցով: Օրինակ, Ձեր անցկացված օրվամասին տեղեկատվությունը կարելի է քաղել հաղորդագրություններից, երաժշտությունից, լուսանկարներից, գտնվելու վայրից, մարզումներից և այլ բաներից:

Հավելվածը հարմար է նույնիսկ ծույլ մարդկանց համար։ Խորհուրդների օգնությամբ կարող եք բառացիորեն մեկ սեղմումով գրառում ստեղծել։ Եվ ավտոմատ կերպովկարող եք ֆիքսել Ձեր՝ այլ քաղաք ուղևորությունը պատկերասրահի լուսանկարներով, այդ օրը լսած երաժշտությամբ և արված քայլերի քանակով:

Ներբեռնելու համար Journal-ը հասանելի կլինի ավելի ուշ՝ մինչև 2023 թվականի վերջ:

Ձայնային հաղորդագրությունների տառաձայնումը iMessageում

iOS 17-ի թողարկման ամսաթիվը արժեր սպասել, եթե միայն այս թարմացման համար: Այնուամենայնիվ, առայժմ այն ​​հասանելի է միայն iMessage-ում։ Այժմ Դուք ստիպված չեք լինի լսել ձայնային հաղորդագրություններ անհարմար միջավայրում. iPhone-ն ավտոմատ կերպով դրանք վերածում է տեքստի, որը հայտնվում էձայնագրության տակ:

Live Voicemail: Ձեր զրուցակցի խոսքը տեքստի վերածում

Նոր ֆունկցիան իրական ժամանակում ձայնային փոստի մուտքային հաղորդագրությունները տառադարձում է տեքստի: Դա անելու համար Ձեզ նույնիսկ պետք չէ հեռախոսը վերցնել: Այս հատկությունը ներկայումս հասանելի է միայն անգլերեն լեզվով ԱՄՆ-ում և Կանադայում:

Ձեր անհատական սթիքերները ցանկացած հավելվածի համար

iOS 17-ի թարմացումները ներբեռնելու մեկ այլ պատճառ է հանդիսանումանհատական սթիքերները: Դրանք կարող են օգտագործվել ցանկացած հավելվածում, որոնք աջակցում է Emoji-ին։ Այն ամենը, ինչ Դուք պետք է անեք, դա հպվելն է լուսանկարի կամ նկարի նյութին՝սեղմելով «Ավելացնել սթիքեր»: Նեյրոնային ցանցերի շնորհիվ՝ համակարգը ավտոմատ կերպով կառանձնացնի առարկաները ֆոնից, որից հետո դրանք կհայտնվեն սթիքերների ցանկում՝ «Հաճախակի օգտագործվող» բաժնում։

Ինչ է ավելացվել iOS 17-ում

Բացի թվարկվածներից, կան նաև այլ հետաքրքիր ֆունկցիաներ։ Համառոտ թվարկենք դրանք.

  • Նոր ռինգթոններ և ծանուցման ձայներ:
  • Տեսախցիկի էֆեկտների անհատականացում այն օգտագործող հավելվածներում: Օրինակ, Telegram-ում խմբային ձայնագրության դեպքում կարող եք միաժամանակ ակտիվացնել երկու էֆեկտ՝ կտրուկության խորություն և ստուդիայի լույս:
  • Որոնման ֆիլտր iMessage-ում:
  • Ծանուցումներ հորիզոնական ռեժիմում, եթե հեռախոսը շրջված է: Դրանք ցուցադրվում են էկրանի ողջ լայնությամբ:
  • Siri-ն ակտիվանում է «Siri» բառով: Այլևս Ձեր օգնականին կարիք չկա ասելու «Բարև»:
  • Տեսանյութի կամ աուդիոյի ձայնագրում FaceTime-ով՝ ինչ-որ մեկի կողմից Ձեր զանգը բաց թողնելու դեպքում:
  • FaceTime Apple TV-ում:
  • SharePlay (միասին ֆիլմեր դիտելու համար)՝ պարզապես հպելով Ձեր iPhone-ին կամApple Watch-ին:
  • Ավտոմատ ուղղման բարելավված ֆունկցիա. այժմ ոչ միայն առանձին բառեր ենուղղվում, այլ նաև արտահայտությունները՝ հաշվի առնելով կոնտեքստը:
  • Խնամք հոգեկան առողջության մասին. մուտքագրեք տվյալներ ուժեղ հույզերի ևտրամադրության փոփոխությունների մասին, և համակարգը կարող է որոշել, թե ինչն է ազդում Ձեր հոգեկան վիճակի վրա և առաջացնում սթրես: Եվ հետո նա Ձեզ օգտակար խորհուրդ կտա։
  • «Քարտեզներում» քայլ առ քայլ նավիգացիա՝ առանց ինտերնետի:
  • Live Activities ռեժիմ՝ իրադարձություններին իրական ժամանակում հետևելու համար: Պրոգրեսը ցուցադրվում է էկրանին:
  • PDF ֆայլերի խմբագրում «Նշումներ» հավելվածում:

Որ iPhone-ները կստանան iOS 17

Բոլոր այն ակտուալ մոդելները, որոնք թողարկվել են սկսած 2018թ.-ից: Ահա սարքերի ամբողջական ցանկը.

  • iPhone 15, 15 Plus, 15 Pro և15 Pro Max;
  • iPhone 14, 14 Plus, 14 Pro և14 Pro Max;
  • iPhone 13, 13 Mini, 13 Pro և13 Pro Max;
  • iPhone 12, 12 Mini, 12 Pro և12 Pro Max;
  • iPhone 11, 11 Pro և11 Pro Max;
  • iPhone XS, XS Max, XR և SE (2-րդ սերնդի և ավելի նոր):

Կարևոր է. թեև թարմացումը կարող է կարգավորվել ցանկի բոլոր սարքերում, սակայն ոչ բոլոր մոդելներն են աջակցում iOS 17-ի որոշ ֆունկցիաներ: Օրինակ՝«StandBy» ռեժիմը, որը iPhone-ը վերածում է ժամացույցի տակդիրի վրա, հասանելի կլինի iPhone 14 Pro-ի և Pro Max-ի հետ:

iOS 17-ի վերաբերյալ այն հարցին թե ինչ նորություն կա, անհնար է կարճպատասխան տալ:  Մենք դեռ երկար կծանոթանանք նոր օպերացիոն համակարգիառանձնահատկություններին։ Թարմացումը ներբեռնելու համար անցում կատարեք«Կարգավորումներ» > «Հիմնական» > «Ծրագրային ապահովման թարմացում»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պատրաստվեք զարմանալ. Apple-ը ներկայացրել է նոր iPhone 15

Apple ներկայացրեց Apple Watch Series 9-ը և Apple Watch Ultra 2-ը նոր Double Tap ֆունկցիայով

 

 

 

Եղի՛ր տեղեկացված

Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: 

Թողնել մեկնաբանություն

Ձեր email-ը չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են*