Սեպտեմբերի 12-ին պաշտոնապես թողարկվեց iOS 16-ը: Այն համալրվել է բազմաթիվ նոր գործառույթներով․ ամբողջովին վերամշակված կողպէկրան (արգելափակման էկրան), բարելավված Live Text մեխանիզմ և այլն: 

Ակնարկում կպատմենք, թե մեր երկրում հասանելի առանձնահատկություններից որոնք պետք է փորձել առաջին հերթին։

Նոր կողպէկրան՝ մինի վիջեթներով 

Հիմա արդեն կողպէկրանը միայն պաստառի և ժամանակի ցուցադրումը չէ: iOS 16-ում «լոքսքրինը» (կողպէկրանը) կարելի է հարմարեցնելԴուք կարող եք՝

  • փոխել տեքստի գույնն ու տառատեսակը: Կարելի է նույնիսկ ինքնուրույն ընտրել անհրաժեշտ երանգը՝ օգտագործելով կաթոցիկը, ինչպես Instagram-ում,
  • ավելացնել և փոխել եղանակի, ակտիվության, օրացույցի, փոխարժեքների և այլ շարժունակ վիջեթների դասավորությունը,
  • ընտրել պաստառները․ օրինակ՝ ընտրել անիմացիոն տարբերակով կամ այնպիսիք, որոնք փոխվում են՝ կախված եղանակից։ Տպավորիչ տեսք ունեն երկրագնդի վրա ձեր բնակության վայրի դիրքը ցույց տվող աստղագիտական պատկերները։ 

Ցանկության դեպքում կարելի է ստեղծել մի քանի արգելափակման էկրան և փոփոխելով՝ անցում կատարել դրանց, ինչպես Apple Watch-ում է: Այդ դեպքում կողպէկրան ընտրելիս կփոխվեն նաև աշխատասեղանի պաստառները։ Ինչի՞ համար է սա: Ասենք, որպեսզի օգտատերը կարողանա ֆոկուսավորման ռեժիմը կապել որոշակի էկրանի:

Կարգավորումների պատուհանը բացելու համար արթնացրեք ձեր iPhone-ը և ձեր մատը մի քիչ պահեք կողպէկրանին:

Օբյեկտների պատճենում լուսանկարներից և տեսանյութերից 

Սա տպավորիչ առանձնահատկություն է, որը հստակ ցույց է տալիս մեքենայական ուսուցման հնարավորությունները: Դուք կարող եք լուսանկարում կամ տեսանյութում առանձնացնել որևէ օբյեկտ, այնուհետև այն պատճենել ձեր նշումներում կամ ուղարկել ինչ-որ մեկին: 

Գործառույթը միշտ չէ, որ աշխատում է. օրինակ՝ անտառի ֆոնի վրա դժվար թե ստացվի ընտել մեկ ծառ: Իդեալական տարբերակը՝ լուսանկարի վրա առարկայի երևալն է խոշոր պլանով:

Պատկերը կտրելու համար ձեր մատը մի քիչ պահեք լուսանկարի կամ տեսանյութի ստոպ-կադրի վրա: Այնուհետև սեղմեք «Պատճենել» և տեղադրեք օբյեկտը մեսենջերում կամ տեքստային փաստաթղթում:

Միանման լուսանկարների որոնում՝ պահուստում տեղն ազատելու համար 

Համակարգը սկանավորում է ձեր հեռախոսում եղած բացարձակապես բոլոր լուսանկարները՝ որոնելով կրկնօրինակները: Լուսանկարները կարող են ունենալ նույն տեսքը, բայց տարբերվել ձևաչափով, լուծաչափով կամ այլ պարամետրերով: Օրինակ, այդպես կարող է լինել պատկերը խմբագրելուց հետո:

Օգտատերը կարող է միավորել կրկնօրինակները մեկ օբյեկտում՝ պահպանելով ամենաբարձր որակը և անհրաժեշտ բոլոր տվյալները: Մնացած պատճենները կջնջվեն, ինչի շնորհիվ կազատվի iPhone-ի հիշողությունը:

 Միանման լուսանկարները հայտնվում են «Լուսանկարներ» հավելվածի «Կրկնօրինակներ» ալբոմում: Եթե ​​այնտեղ չկա, ուրեմն՝ պատճեններ չունեք:

Ռուսերեն տեքստի ճանաչումը Live Text-ում

Այս գործառույթը ծանոթ է iOS 15-ի օգտատերերին: Այն թույլ է տալիս լուսանկարներից և տեսանյութերից առանձնացնել և պատճենել տեքստը iPhone-ի պատկերասրահում: Ինչպես նաև  ճանաչում է այն տեսադաշտ որոնող հարմարանքում և Safari բրաուզերում:

iOS 16-ում Live Text-ը սովորել է ճանաչել ռուսերենը, ուկրաիներենը, ճապոներենը և կորեերենը:

Ավարտուն լուսանկարի վրա կամ նկարահանման ընթացքում տեքստն ընդգծելու համար սեղմեք էկրանի աջ կողմում գտնվող հատուկ պատկերակին:

էֆեկտների պատճենումը մի լուսանկարից մյուսի վրա

Այս գործառույթը թույլ է տալիս շտկումները փոխանցել մի լուսանկարից մյուսի վրա: Սա շատ հարմար է, եթե ցանկանում եք խմբագրել նկարների մի ամբողջ շարք՝ պահպանելով ընդհանուր ոճը: Նախկինում այս մշակման համար պահանջվում էր երրորդ կողմի հավելված:

Խմբագրված լուսանկարների պարամետրերը պատճենելու համար սեղմեք «Ուղղել» > «Պատճենել ուղղումները»: Այնուհետև բացեք հաջորդ լուսանկարը, սեղմեք «Ուղղել » > «Տեղադրել ուղղումները»:

Հեռախոսի թրթռում (վիբրացիա) տեքստ մուտքագրելիս 

Նախկինում iPhone-ի ստեղնաշարով մուտքագրելիս կարելի էր լսել բնորոշ կտտոցներ, այն էլ՝ ձայնը միացված լինելու դեպքում: Այժմ մուտքագրումը կարելի է զգալ նույնիսկ լուռ ռեժիմում:

Յուրաքանչյուր տառը մուտքագրելիս հաճելի թրթռոց զգալու համար մտեք «Կարգավորումներ» > «Ձայներ, շոշափողական ազդանշաններ» > «Ստեղնաշարի արձագանքում» և ակտիվացրեք «Շոշափողական ազդանշաններ» տարբերակը:

Հայտնի Wi-Fi ցանցի գաղտնաբառի պատկերում

Դուք կարող եք տեսնել Wi-Fi ցանցի գաղտնաբառը, որին միացած է iPhone-ը: Սա հարմար է գաղտնաբառը մեկ այլ գաջեթի վրա մուտքագրելու կամ ընկերոջն ուղարկելու անհրաժեշտության պարագայում:  

Դա անելու համար մտեք «Կարգավորումներ» > «Wi-Fi» > «Փոխել» (մուտքը՝ Face ID-ով): Ցանկից ընտրեք ցանկալի ցանցը և հպվեք գաղտնաբառի տողին՝ այն տեսնելու համար:

Սքրինշոթ անելու և ուղարկելու հնարավորություն՝ առանց պահպանելու այն ձեր հեռախոսում 

Եթե ​​դուք նկարում եք էկրանը ինչ-որ մեկին ուղարկելու համար, ապա կարող եք  չպահպանել այն և չծանրաբեռնել ձեր սարքի հիշողությունը:

Դրա համար հպվեք ներքևի ձախ անկյունում գտնվող սքրինշոթի պատկերակին > «Պատրաստ է» > «Պատճենել և ջնջել»: Պատկերը կպահվի փոխանակման բուֆերում, որտեղից էլ այն կարելի է տեղադրել հաղորդագրության մեջ կամ էլեկտրոնային նամակում:

Փոխարժեքի ակնթարթային փոխարկում Live Text-ի օգնությամբ 

Սա օգտակար հնարավորություն է ճանապարհորդողների համար: Այժմ այլ երկրի արժույթը «տնային»-ին փոխարկելու համար հաշվիչի կարիք չկա։ Ամեն ինչ շատ ավելի հեշտ է. Ուղղեք տեսախցիկը գնապիտակի վրա և ակտիվացրեք Life Text-ը: Այնուհետև սեղմեք էկրանին պատկերված գումարի վրա, և այն ավտոմատ կերպով կփոխարկվի:

Նույն կերպ կարող եք փոխարկել գումարը արդեն պատրաստի լուսանկարի վրա։ 

Ծանուցումների պատկերման կարգավորում

Օգտատերը կարող է  ընտրել ծանուցումների ձևաչափը՝ ըստ իր ցանկության: Հասանելի է երեք տարբերակ. 

քանակով – բոլոր ծանուցումները ցուցադրվում են խմբավորված ըստ չաթերի, հաղորդագրությունների,

կույտով – ծանուցումները խմբավորված են ըստ հավելվածների,

ցուցակով – բոլոր ծանուցումները ցուցադրվում են մեկը մյուսի հետևից:

Ցուցադրման ձևաչափը կարգավորելու համար հպվեք «Կարգավորումներ» > «Ծանուցումներ» > «Ցուցադրել՝ որպես»:

iOS 16-ի այլ հնարավորություններ։ Համառոտ.

  • Face ID-ն այժմ աշխատում է նաև հորիզոնական ռեժիմում:
  • «Վերջերս ջնջված» և «Թաքնված» ալբոմներ կարելի է մտնել միայն Face ID-ի օգնությամբ կամ մուտքագրելով գաղտնաբառը:
  • Ծանուցումները և նվագարկիչը ցուցադրվում են էկրանի ներքևում, այդպես ավելի հեշտ է դրանց մեկ ձեռքով հասնելը:
  • Մարտկոցում մնացած լիցքերի ցուցադրում տոկոսով:
  • Ելքային հաղորդագրությունները iMessage- ում  կարող են խմբագրվել կամ ընդհանրապես չեղարկվել 15 րոպեի ընթացքում:
  • Կրկնօրինակները կարելի է դիտել և միավորել «Կոնտակտներ» հավելվածում:
  • «Captcha»-ի ավտոմատ շրջանցում:
  • Լուսանկարի ջնջումը չեղարկելու համար պարզապես անհրաժեշտ է թափահարել հեռախոսը. նախկինում սա ​​աշխատում էր միայն տեքստի մուտքագրման ժամանակ:
  • «Fitness» հավելվածը հասանելի է բոլոր օգտատերերին՝ նույնիսկ եթե նրանք չունեն Apple Watch:
  • Safari բրաուզերում ներդիրները կարելի է ամրացնել ներդիրների խմբերին:
  • Հնարավոր է բաժանորդագրումը հեղինակին Apple Music-ում:
  • Անվտանգության և գաղտնիության առաջադեմ գործառույթներ:

Մենք թվարկել ենք iOS 16-ի ամենակարևոր նորամուծությունները: Բայց դրանք շատ ավելին են: Նրանց մասին մանրամասները կարդացեք հաջորդ ակնարկներում:

Եղի՛ր տեղեկացված

Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: 

Թողնել մեկնաբանություն

Ձեր email-ը չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են*