Եթե ​​նայեք, թե օրական որքան ժամանակ եք ծախսում Ձեր հեռախոսի մեջ, ապապարզապես շոկի մեջ կընկնեք։ Սոցիալական ցանցեր, մեսենջերներ, բրաուզեր.  այսամենն աննկատելիորեն խլում է Ձեր ժամանակը: Իսկ երբ ժամերով նայում եքսմարթֆոնի փոքր էկրանին,  ապա Ձեր աչքերի հոգնածությունը պարզապեսանխուսափելի է։ Այս դեպքում այն շատ ավելի զգալի է համակարգչի կամհեռուստացույցի համեմատ, քանի որ հեռախոսը շատ ավելի մոտ է գտնվում դեմքին։

Մենք չենք պատրաստվում սովորեցնել, թե ինչպես է պետք վարվել գաջեթների հետ: Պարզապես հորդորում ենք հաճախակի նայել դեպի հեռուն, քանի որ այն օգնում էհանգստացնել տեսողական մկանները: Ինչպես նաև խորհուրդ ենք տալիս մեծացնել iPhone-իտառատեսակը։ Ի վերջո, որքան մեծ են տառերը, այնքան աչքերը կարդալու ընթացքումավելի քիչ կլարվեն:

Ինչպես մեծացնել տառատեսակը iOSում

  • Սեղմե՛ք «Կարգավորումներ» > «Էկրան և լուսավորություն» > «Տեքստի չափ»:
  • Սահեցրե՛ք սահիչը սանդղակի վրայով՝ օպտիմալ չափը ընտրելու համար:

Ինչպես տառատեսակը մեծացնել iPhone-ում տեսողական խնդիրներ ունեցող անձանցհամար

Եթե ​​ Ձեր սմարթֆոնը փոխանցել եք տարեց ազգականին կամ թույլ տեսողություն ունեցողանձի, ապա հնարավոր է՝ Ձեզ անհրաժեշտ լինի ավելի մեծացնել տառատեսակը։ Սա արվումէ կարգավորումների մեկ այլ բաժնում:

  • Սեղմե՛ք «Կարգավորումներ» > «Ունիվերսալ հասանելիություն» > «Ցուցադրում և տեքստիչափ» > «Մեծացված տեքստ»: Ինչպես տեսնում եք, այստեղ սահիչը, առաջին մեթոդիհամեմատ, ավելի է մեծացնում տառատեսակը։

Դուք նաև կարող եք տառատեսակը դարձնել ավելի հաստ, որն էլ կօգնի մեծացնել տեքստի հակադրությունը և կհեշտացնի ընթեռնելիությունը:

Ինչպես մեծացնել տառատեսակը iPhone-ի հավելվածում

Դա անելու ամենաարագ մեթոդը Կառավարման Կենտրոնն է: Սակայն մինչ այդ անհրաժեշտէ այնտեղ ավելացնել տվյալ ֆունկցիան:

  • Սեղմե՛ք «Կարգավորումներ» > «Կառավարման կենտրոն» և սեղմեք «Տեքստի չափը» տողում գտնվող պլյուս նշանի վրա:

Դրանից հետո ֆունկցիան կհայտնվի Կառավարման Կենտրոնում: Հավելված մուտք գործելիսանհրաժեշտ է սահեցնել այն և սեղմել «aA» պատկերակի վրա: Կարգավորե՛ք տառատեսակըսլայդերի միջոցով:

Բոլոր հավելվածներում տեքստը փոփոխելու համար ներքևի աջ անկյունում սեղմեք «Բոլորհավելվածները»:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

21 էմոջիներ, զանգի ընթացքում աղմուկի մեկուսացում և ռուսերեն սվայփ-ստեղնաշար. ի՞նչ նորություններ կան iOS 16.4-ում:

Եղի՛ր տեղեկացված

Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: 

Թողնել մեկնաբանություն

Ձեր email-ը չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են*