Գլուխներ
Նոր տարին արդեն շեմին է, և նրա հետ միասին գալիս է ձմեռային տոնական տրամադրությունը՝ մանկական հանդեսներ, հյուրասիրություններ, ընտանեկան սեղան, մանդարինների բույր և, իհարկե, նվերներ։ Կատարյալ նոր տարվա նվերը պետք է առաջացնի ջերմ զգացումներ և լինի օգտակար։ Հիանալի ընտրություն կարող են լինել Apple-ի սարքերը, որոնք հայտնի են իրենց լայն հնարավորություններով, արագագործությամբ և երկար տարիներ պահպանվող հուսալիությամբ։
Apple-ի սարքը հրաշալի անակնկալ կարող է դառնալ երեխայի, ծնողների, լավագույն ընկերոջ, սիրելի մարդու կամ նույնիսկ ձեր համար։ Իսկ թե ինչպես ընտրել համապատասխան մոդելը՝ կպատմենք այս նյութում։ Բացի այդ, տոները մոտենալուն զուգահեռ մենք ներկայացնում ենք նաև հատուկ առաջարկներ։

Խորհուրդներ նոր տարվա նվեր ընտրելու համար
Նոր տարվա անակնկալը իսկապես հիշվող դարձնելու համար կարևոր է նկատի ունենալ մի քանի հանգամանք։ Գլխավոր չափանիշներն են՝ սարքի գործնականությունը, այն մարդու նախասիրությունները, ում համար նախատեսվում է նվերը, նրա հետաքրքրություններն ու ձեր բյուջեն։
Օրինակ՝ եթե ձեր ընկերը շատ ժամանակ է անցկացնում ճանապարհին կամ սիրում է երաժշտություն լսել, հրաշալի ընտրություն կլինեն AirPods–ը․ դրանք նվազեցնում են արտաքին աղմուկը, ապահովում են մաքուր ձայն և շատ հարմար են օգտագործման մեջ։
Դպրոցականի համար ուսումնական գործընթացը հեշտացնելու լավագույն լուծումներից են iPad-ն ու MacBook-ը․ դրանք թույլ են տալիս բացել դասագրքերն ու կոնսպեկտները, մասնակցել առցանց դասերին և պատրաստել ներկայացումներ։
Մարզիկի համար օգտակար և հետաքրքիր նվեր կարող է դառնալ խելացի ժամացույցը՝ տարբեր բարդության մարզումների ծրագրեր, քնի վերահսկմամբ և այլ օգտակար հնարավորություններով։
Համընդհանուր նվերների գաղափարներ
Եթե չեք ուզում փչացնել անակնկալը՝ մանրամասներ ճշտելով տոնական ցանկությունների մասին, կարող եք ընտրել համընդհանուր սարքեր։ Դրանք կարող են լինել՝
- պլանշետ – նոր iPad-ը՝ հզոր M5 պրոցեսորով, հիանալի կսազի ինչպես ուսման, այնպես էլ աշխատանքի ու ժամանցի համար։
- բջջային հեռախոս – թարմացված ձևավորում, կատարելագործված տեսախցիկներով և նոր չիպով iPhone 17-ը կլինի շատ լավ ընտրություն։
- Դյուրակիր համակարգիչ – տեսանյութի մշակման, պատկերների ձևավորման կամ ծրագրավորման համար կարող եք ընտրել բարձր արդյունավետությամբ Pro շարքը, իսկ ամենօրյա օգտագործման համար՝ թեթև ու դյուրակիր Air շարքը։
Եթե չեք նախատեսում գնել թանկարժեք սարք, կամ մարդը արդեն ունի Apple-ի հիմնական տեխնիկան, միշտ կարող եք ընտրել օգտակար պարագա։ Օրինակ՝ հեռախոսի պատյան, AirTag կցորդ, կամ MagSafe դրամապանակ։
Երեխաների նոր տարվա նվերներ

Մենք հավաքել ենք տոնական անակնկալների մի քանի հետաքրքիր գաղափար․
- Աղջիկների համար – Apple Pencil պլանշետի համար, խելացի գոտիներ և դրանց համապատասխան ժապավենների հավաքածու։
- Տղաների համար – ամուր պաշտպանիչ պատյան և անլար ստեղնաշար։
Կարող եք նվիրել սարքերը առանձին կամ ձևակերպել նվերների փաթեթ օգտակար պարագաներով։ Օրինակ՝ ականջակալների հետ միասին նվիրել տարբեր գույնի պատյաններ։
Ինչ նվիրել տղամարդուն
Եթե երիտասարդը աշխատում է համակարգչով, անակնկալ ընտրելը դժվար չէ։ Ծրագրավորման, էլեկտրոնային սպորտի կամ վիդեոմոնտաժի համար լավագույն տարբերակը MacBook-ն է։ Ուշադրություն դարձրեք 2025 թվականի նոր մոդելին՝ M5 չիպով, որը դարձել է լուրջ առաջխաղացում արտադրողականության մեջ։
Եթե ձեր մտերիմը հաճախ է ճանապարհորդում, նրա համար հիանալի նվեր կարող է լինել նոր iPad-ը։ Ճանապարհին այն կարող է ամբողջությամբ փոխարինել դյուրակիր համակարգչին, հատկապես՝ Apple-ի ստեղնաշարի հետ համադրությամբ․ այդ դեպքում սարքը կմնա հզոր, իսկ չափերով՝ շատ հարմարավետ։
Ինչ նվիրել կնոջը

Մենք առանձնացրել ենք նոր տարվա նվերի համար մի քանի հետաքրքիր գաղափար։ Ահա ամենահաջող ընտրությունների շարքը․
- Ստեղծարար աշխատանքի համար – iPhone 17 Pro Max՝ ութակի մեծացմամբ, առաջային տեսախցիկի ավտոմատ մոտեցմամբ և արհեստական բանականության զարգացված գործառույթներով։
- Հաղորդակցության և ամենօրյա օգտագործման համար – iPhone Air շարքը՝ ամենաբարակ կառուցվածքով և էներգախնայող A19 Pro չիպով։
- Առողջության վերահսկման համար – Watch Series 11՝ քնի որակը գնահատելու, ԷԿԳ կատարելու և օրվա ակտիվությանը հետևելու հնարավորություններով։
Եթե ձեր ընկերուհին հաճախ է ճանապարհին շփվում կամ սիրում է մարզվելիս երաժշտություն լսել, հրաշալի նվեր կլինի AirPods Pro 3-ը։ Դրանք նվազեցնում են արտաքին աղմուկը, ապահովում են բարձրորակ ձայն ցանկացած իրավիճակում, ջրակայուն են, իսկ համապատասխան սարքին միացնելու դեպքում օգնում են ամբողջացնել ակտիվության օղակները։
Ինչպե՞ս փաթեթավորել նվերը
Ընտրելով նվերային փաթեթավորում՝ հաշվի առեք, թե ում համար է նախատեսված անակնկալը։ Ծնողների և այլ հարազատների համար ընտրեք դասական, կոկիկ ձևավորում՝ տուփով կամ փաթեթավորման թղթով։ Ընկերները կհաճերեն հումորով մոտեցմանը, եթե, օրինակ, ականջակալները հայտնվեն շոկոլադի տուփի մեջ։
Երեխաների համար հեշտ է ստեղծել ընտանեկան տոնական մթնոլորտ՝ մանդարիններով, տոնածառի խաղալիքներով և ձմեռային հեքիաթին բնորոշ զարդերով։ Սիրելի մարդու համար ընտրեք գեղեցիկ տուփ և ավելացրեք այն բարեմաղթանքի բացիկ։ Տուփի մեջ կարելի է ավելացնել նաև մի քանի փոքրիկ անակնկալ՝ սիրելի քաղցրավենիք կամ ձեր ընդհանուր լուսանկարները։
Եզրափակում
Նոր տարուն հուսալի և ոճային սարք ստանալը մեծ ուրախություն է ոչ միայն երեխաների, այլև մեծերի համար։ Այդ տեխնիկան կծառայի երկար տարիներ՝ պահպանելով իր արդիականությունն ու գործառական հնարավորությունները ուսման, աշխատանքի և ժամանցի համար։
Օրիգինալ սարքերը արտադրողի պաշտոնական երաշխիքով կարող եք ձեռք բերել iSpace-ում։ Մենք գործում ենք Հայաստանում՝ ունենալով Apple Premium Reseller կարգավիճակ և առաջարկում ենք միայն պաշտոնական սարքեր։
Այցելեք մեր խանութ-սրահներից մեկը Երևանում կամ պատվիրեք ապրանքը կայքից՝ առաքմամբ երկրի ցանկացած տարածաշրջան։ Ի դեպ, մեզ մոտ կան նաև նվերային քարտեր – թող յուրաքանչյուրն ինքը ընտրի այն, ինչ իրեն իսկապես դուր է գալիս։
Հաճախ տրվող հարցեր
Ինչ նվեր կարելի է ընտրել Նոր տարվա համար, եթե մարդը կարծես ամեն ինչ արդեն ունի?
Նվիրեք iPhone-ի, AirPods-ի կամ Apple Watch-ի նոր մոդել։ Եթե նա արդեն ունի այդ սարքը, ընտրեք թարմացված տարբերակը։
Ինչ նվիրել երեխային Նոր տարուն, եթե չեք ուզում թանկ սարք գնել?
Ընտրեք արտադրողի օրիգինալ աքսեսուար։ Խելախոսը պաշտպանելու համար ընտրեք պաշտպանիչ պատյան, իսկ խելացի ժամացույցը անհատականացնելու համար՝ գոտիների հավաքածու։
Ինչ նվիրել աղջկան կամ տղային, որպեսզի նվերը օգտակար լինի?
Ուսման համար լավագույն ընտրությունն են MacBook-ը կամ iPad-ը։ Առողջության վերահսկման համար նախընտրելի են խելացի ժամացույցները։ Համընդհանուր հարմար լուծում է նաև iPhone 17-ի նոր շարքը։
Ի՞նչ նվեր ընտրել հարազատների համար, որպեսզի չսխալվեք։
Հարցրեք մարդու կարծիքը կամ խնդրեք նրա ցանկացաց ցանկը։ Եթե ցանկանում եք անակնկալ պատրաստել, ընտրեք համապատասխան տեխնիկա՝ խելախոս, պլանշետ կամ ականջակալներ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև.
Ինչպես գտնել իդեալական պատյանը և պաշտպանիչ ապակին iPhone-ի համար
Apple iOS 26․ վերջին թարմացման գլխավոր նորարարությունները
Ինչպե՞ս iPad-ը վերածել լիարժեք նոութբուքի. լավագույն պարագաներն ու կարգավորումները
MacBook Pro M5 և iPad Pro M5․ արդյունավետ աշխատանքի նոր շրջափուլ Apple Intelligence-ի հետ
Apple պլանշետների ակնարկ նկարչի աչքերով․ լավագույն մոդելները նկարիչների և դիզայներների համար
Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին:
