Կորոնավիրուսի համաճարակից հետո միջոցառումների անցկացման տարածականությունը ընդմիշտ փոխվել է։ Այժմ շատ ընկերություններակտիվորեն օգտագործում են հանդիպումների հիբրիդային ձևաչափը՝ միսեղանի շուրջ համախմբելով օֆլայն և օնլայն աշխատողներին:

Ինչպե՞ս անցկացնել նման միջոցառումներ: Ինչպե՞ս այնտեղ հայտնվել: Միացնե՞լ, թե՞ չմիացնել տեսախցիկը: Եկե՛ք պարզենք

Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ օնլայն զանգերի ժամանակտեսախցիկը միացնելը մասնակիցներին առավել ներգրավված է դարձնում: Միևնույն ժամանակ, այլ փորձագետներ պնդում են, որ մարդիկ հոգնել են Zoom-իցև վեբ հանդիպումների այլ հավելվածներից: Կա նույնիսկ այսպիսի մի տերմին՝«Zoomfatigue», որը նշանակում է հոգեկան հյուծվածություն, որը կապված է օնլայնվիդեոկոնֆերանսների հետ:

Առողջ հիբրիդային հանդիպումներ ստեղծելու համար Դուք պետք էհավասարակշռություն պահպանեք այս ծայրահեղությունների միջև:

Դա անելու համար 9 կանոններ են գործում.

  1. Բոլորը հավասար պայմաններում՝ տեսախցիկը կա՛մ միացված է, կա՛մանջատված:

 Պետք է ընդամենը ընտրել մեկ բան, քանի որ երբ ինչոր մեկը ներկա էհանդիպմանը, իսկ ինչոր մեկը՝ ոչ, դա անհարմար միջավայր է ստեղծում։Պատկերացրեք՝ բոլոր գործընկերները տեսնում են Ձեզ և հասկանում, թե ինչպես եքարձագանքում: Իսկ Դուք չգիտեք այլ մարդկանց արձագանքը և կարծես անիմաստեք խոսում։ Դա հյուծում է: Բացի այդ, այն մարդը, ում տեսախցիկը անջատված է, ավելի քիչ է ներգրավված երկխոսության մեջ, քան իր «ակտիվ» գործընկերները, ևհետևաբար վերջինս պետք է ավելի շատ ջանքեր գործադրի, որպեսզի իրեննկատեն

  1. Միշտ միացրեք Ձեր տեսախցիկը կարևոր հանդիպումների ևառանձնազրույցների ժամանակ: Երբ զանգահարում եք կարևոր հարցերքննարկելու, վատ նորություններ հայտնելու կամ կարծիք հայտնելու համար, տեսախցիկը պետք է միացված լինի: Փաստն այն է, որ միմյանց հասկանալու մերկարողությունը մեծապես կախված է զրուցակցի դեմքի արտահայտություններըմեկնաբանելու կարողությունից: Հատկապես զգացմունքների հետ կապվածազդանշանները: Դրա համար էլ էմոջիները գոյություն ունեն։ Վերջիններս լրացնումեն շփման բացը, երբ զրուցակիցները չեն տեսնում միմյանց դեմքերը։

  1. Հիբրիդը վատ ձևաչափ է տոնական միջոցառումների ժամանակ։ Եթե ​​հանդիպման նպատակը իրադարձություն նշելն է, ապա բոլոր ներկաները պետք էլինեն կա՛մ օնլայն, կա՛մ օֆլայն: Հիշեք, թե ինչպես են աշխատում նմանիրադարձությունները. գրասենյակում մարդիկ միաժամանակ խոսում են, ծիծաղումև ծափահարում: Իսկ վիրտուալ մասնակիցները կարող են միայն հետևելվերջիններիս զվարճանքին: Նրանք տեսնում են գործընկերների թիկունքները, բայցչեն լսում, թե ինչի մասին են խոսում ու կատակում։ Եվ նրանք չեն կարողհարմարավետորեն մասնակցել այդ խոսակցություններին։ Այսպիսով, եթե Դուք չեքկարող բոլորին ստիպել անձամբ մասնակցել հանդիպմանը, ապա այն վիրտուալդարձրեք բոլորի համար:

  1. Տեսախցիկները պետք է միացված լինեն օնլայն թիմբիլդինգների ժամանակ:Եթե հանդիպման նպատակը թիմային կապի ամրապնդումն է, ապա տեսախցիկըպետք է միացված լինի: Այլ դեպքերում, լինի դա տեղեկատվության փոխանակում, թե այլ «ժամացույցի ստուգում», տեսախցիկը կարելի է անջատել։
  2. Եթե ​​առաջիկա զանգի ընթացքում անհրաժեշտ է տեսախցիկները միացնել, ապա թիմին կանխավ տեղեկացրեք այդ մասին: Դա կարելի է անել հանդիպմաննամակ-հրավերի միջոցով: Այդպես ոչ ոք անհարմար դրության մեջ չի ընկնի։ Երբզանգը սկսվի, խնդրեք գործընկերներին միացնել իրենց տեսախցիկը: Դուք կարողեք նշել, որ հանդիպումը կարևոր է, և ցանկանում եք, որ խոսելիս բոլորն իրենցհարմարավետ զգան ։ Ի վերջո, Դուք աշխատում եք մարդկանց հետ, այլ ոչ թեհամակարգիչների:

Իսկ ահա տեսախցիկը միացնելու որոշումը մասնակիցների հայեցողությանըթողնելը վատ գաղափար է։ Որովհետև դա չանելու գայթակղությունը պարզապեսհսկայական է: Չէ որ հեռահար աշխատողների համար անջատված տեսախցիկընշանակում է գիշերազգեստով մնալու և գրասենյակային հագուստ չկրելուհնարավորություն։

  1. Տեսախցիկից խուսափելը լավ գաղափար չէ հենց աշխատողների համար:Կան բազմաթիվ ուսումնասիրություններ, որոնք պնդում են, որ Ձեր արտաքինիմասին հոգալն ազդում է Ձեր ինքնագնահատականի վրա։ Բայց երբեմն մարդըհանգստանում է. ես տանն եմ, տեսախցիկը անջատված է, ինձ ոչ ոք չի տեսնում, այդ դեպքում ինչու՞ գեղեցիկ հագնվեմ և հոգ տանեմ իմ մասին: Եթե ​​դա պարբերաբարտեղի ունենա, ապա ապագայում Ձեր մասին հոգ տանելու մոտիվացիան կարող էհօդս ցնդել։ Դա տեղի է ունենում անգիտակցաբար: Եվ հակառակը, երբ մենքվստահ ենք մեր արտաքինի վրա և պատրաստ ենք ցանկացած պահի միացնելտեսախցիկը, մեզ ավելի լավ ենք զգում։

  1. Հիբրիդային հանդիպումների ընթացքում նախ պետք է խոսեն վիրտուալմասնակիցները: Մարդիկ հակված են ավելի շատ գնահատելու նրանց, ումանձամբ են ճանաչում և ովքեր ֆիզիկապես մոտ են գտնվում: Սա կարող էնախապաշարմունքներ առաջացնել այն գործընկերների նկատմամբ, ովքերհանդիպմանը մասնակցում են վիրտուալ հարթակում: Վերջիններս ի սկզբանեգտնվում են անբարենպաստ վիճակում: Այդ պատճառով, ամեն անգամ հարցեր տալու և Ձեր կարծիքն արտահայտելու ժամանակ,առաջնայնությունը տվեք օնլայնմասնակիցներին: Այդպես Դուք կկարողանաք փոխհատուցել Ձեր միջև եղածհեռավորությունը և ստեղծել առավել հավասար պայմաններ:
  2. Մտածեք, թե ինչ են տեսնում հիբրիդային հանդիպման վիրտուալմասնակիցները: Եթե ​​Դուք օնլայն հանդիպում եք անցկացնում հանդիպմանսենյակում վեբ-տեսախցիկով, ապա փորձեք անել այնպես, որ ոչ ոք երես չթեքիվերջինիցս: Սա նույնն է, ինչ վիրտուալ զրուցակիցներին մեջքով կանգնելը։ Փորձեք դիտարկել տեսախցիկը որպես մեկ այլ մարդու:

Logitech ապրանքանիշն առաջարկում է փոքր, միջին և մեծ հանդիպումներիսենյակների տեխնոլոգիական լուծումներ։ Վերջիններիս մեջ ներառվածտեսախցիկները հագեցած են ավտոմատ կադրավորման հատկությամբ: Դուքկարող եք ընտրել՝ նկարել ամբողջ սենյակը, ընդգծել տվյալ պահին ակտիվխոսնակին կամ համատեղել այդ երկուսը: Ավտոմատ մասշտաբավորման շնորհիվոչ ոք չի մնա կադրից դուրս: Տեսահոլովակը հեռարձակվում է կինոմատոգրաֆիկորակով և ուղեկցվում է հզոր, ծավալուն ձայնով։

  1. Եթե ​​թիմի մի մասը օնլայն է մասնակցում, ապա սովորական ֆիզիկականտախտակները հարմար չեն լինի: Դրանք դժվար է տեսնել, և վիրտուալմասնակիցները չեն կարող շարժվել, եթե ինչ-որ բան արգելափակում է նրանցտեսադաշտը: Հետևաբար, շատ առաջադեմ ընկերություններ հանդիպումներիսենյակները հագեցնում են վիրտուալ տախտակներով:

Ժամանակակից լուծումը կրկին կարելի է գտնել Logitech – Scribe-ում: Արհեստական ​​ինտելեկտի շնորհիվ համակարգը բարձր հստակությամբ հեռարձակում էտախտակի բովանդակությունը տեսահամաժողովի բոլոր մասնակիցներին։Նույնիսկ վիրտուալ մասնակիցները կկարողանան սեղանի շուրջ զբաղեցնել լավագույն տեղը:

Եզրակացություն

Աշխարհը վաղուց ապրում է նոր «ստանդարտներով»։ Օնլայն հանդիպումներնայլևս էկզոտիկ չեն թվում, և մարդիկ սովոր են, որ նույնիսկ ամենակարևոր հարցերըկարելի է լուծել հեռակա կարգով։ Քանի դեռ թիմը հետևում է այս հոդվածում նշվածհիբրիդային հանդիպման կանոններին:

Անկախ նրանից՝ Դուք ունեք առաջնակարգ բանակցությունների կարիք, թեգործարկում եք աշխատանքի հիբրիդային ֆորմատ, մենք կարող ենք օգնել Ձեզստեղծել արդյունավետ աշխատանքային միջավայր Logitech-ի լուծումներով: Դուքկարող եք անվճար փորձարկել վերջիններիս հնարավորությունները Ձերաշխատավայրում: Մենք Ձեզ կտրամադրենք ցուցադրական հավաքածու, կմիացնենք այն և ցույց կտանք, թե ինչպես է այդ ամենն աշխատում:

Եղի՛ր տեղեկացված

Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: 

Թողնել մեկնաբանություն

Ձեր email-ը չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են*