Վիճաբանության մեջ, թե որն է ավելի լավը՝ macOS-ը, թե՞ Windows-ը, հաղթողներ չկան, քանի որ երկու կողմերն էլ իրենց հերթին ճիշտ են։ Կարևոր է, թե մարդն ինչ կարիքներ ունի և ինչ սարք է օգտագործել նախկինում։

Ըստ էության, ցանկացած ժամանակակից նոութբուք հարմար է ուսման, հիմնական աշխատանքի և պարզ խաղերի համար։ Հետևաբար, այս համատեքստում մենք չենք համեմատի համակարգիչների բնութագրերը, փոխարենը կբացահայտենք MacBook-ի ոչ ակնհայտ հնարավորությունները, որոնք այն դարձնում են լեգենդ:

1. Էկոհամակարգ

Շատ ընկերություններ կենտրոնացել են իրենց սեփական էկոհամակարգի զարգացման վրա, մինչդեռ համաշխարհային չափանիշ է մնում Apple-ի էկոհամակարգը, քանի որ այն միավորում էբոլոր Apple բոլոր սարքերը իր օգտագործողների շուրջ: Սա շատ հարմարավետ է։

 Օրինակ, Դուք կարող եք աննկատ անցում կատարել  iPad-ից դեպի Mac՝ պարզապես դնելով դրանքկողք կողքի և շարժելով կուրսորը էկրանների միջև: Կախարդանքն իրականություն է դառնում:

 Էկոհամակարգի շրջանակներում հարմար է պատճենել տեքստը մի սարքում և տեղադրել այնմյուսի վրա: Դուք կարող եք հոդված կարդալ Ձեր Mac-ով, ապա տանից դուրս գալ և շարունակել այնՁեր iPhone-ով:

 AirDrop-ն ակնթարթորեն մեծ ֆայլեր է փոխանցում Ձեր սմարթֆոնից դեպի համակարգիչ: ԵվAirPods-ն ավտոմատ կերպով անցում է կատարում պլանշետից կամ համակարգչից դեպիհեռախոս, երբ զանգ եք ստանում: Եվ այս ամենը կատարվում է արագ և սահուն՝ առանց բարդկարգավորումների և կողմնակի ծրագրերի տեղադրման:

 Լավ բաներին շուտ ենք ընտելանում, ուստի էկոհամակարգը հիմնական պատճառներից մեկն է, թեինչու Apple օգտագործողները չեն ցանկանում անցում կատարել դեպի այլ ապրանքանիշերիսարքերի:

2. Կատարողականություն մի քանի տարվա պահուստով

Apple-ի ներկայիս արտադրանքների շարքում բացակայում են բացահայտ թույլ համակարգիչները: Դուք ընտրում եք նոութբուք Ձեր առաջադրանքների կատարման համար և կարող եք վստահ լինել, որ այն «կձգի» նույնիսկ գնելուց մի քանի տարի անց:

Պատճառն այն է ,որ Apple-ն իր համակարգիչները սարքավորում է՝ օգտագործելով մեծ պոտենցիալով առաջադիմական «պողպատ»: ARM ճարտարապետության վրա հիմնված չիպերն ապահովում են հավելվածի արագ աշխատանք և ռեսուրսների արդյունավետ օգտագործում: Բարձր գրաֆիկական կատարողականության շնորհիվ MacBook Pro-ով աշխատում են «ծանր» ծրագրեր և խաղեր:

Apple-ի մյուս դրական կողմն այն է, որ ընկերությունը ծրագրային ապահովում է  մշակում ոչ միայն Mac, այլ նաև macOS համար: Հետևաբար, ամեն ինչ արագ և սահուն է աշխատում: MacBook-ում ներկառուցված ծրագրակազմը, ինտերֆեյսը և կարգավորումները նման են iOS-ին: Հետևաբար, եթե ունեք iPhone, ապա շուտ կընտելանաք այս համակարգին։

3. MacOS-ի անվճար թարմացումները

Տարին մեկ անգամ Apple-ը լայնորեն թարմացնում է macOS-ը՝ ավելացնելով դրա կայունությունը ևավելացնելով նոր հնարավորություններ։ Իսկ տարին մի քանի անգամ այն ​​թողարկում է թարմացումներ, որոնք ներառում են սխալների կարգավորում և անվտանգության ֆունկցիաների բարելավում: Այս ամենը ավտոմատ կերպով տեղադրվում է Mac-ում. Ձեզանից ընդամենը պահանջվում է պատասխանել ծանուցմանը:

Արդյոք շա՞տ ընկերություններ են պատրաստ անվճար աջակցել իրենց արտադրանքը գնելուց 5-7 տարի անց:

4. MacBook-ը լավ նախագծված է և պատրաստ է աշխատել տուփից հանելուց անմիջապես հետո

Երբ Դուք գնում եք Mac, այն արդեն պատրաստ է աշխատանքի համար: Նրանում նախապեստեղադրված են Apple-ի սեփական հավելվածները տեքստերի, աղյուսակների ևպրեզենտացիաների հետ աշխատելու համար: Այստեղ առկա են նաև բազային ֆոտոխմբագիր, բրաուզեր, փոստ: Եվ սրանք ծրագրեր են, որոնք Դուք իսկապես կցանկանաք օգտագործել: Օրինակ, Դուք որքա՞ն հաճախ եք բացում այնքան «հարազատ դարձած»  Windows-ի Microsoft Edge բրաուզերը: Հավատացնում ենք՝ Ձեզ դուր կգա Safari-ն, քանի որ այն արագ է, պարզ և հասկանալի:

Ձեզ անհրաժեշտ է տեղեկատվություն փոխանցել նոր համակարգչի՞ն: Այստեղ ևս ամեն ինչկանխամտածված է Apple-ի կողմից: MacOS-ից կամ Windows-ից տվյալները տեղափոխելու համարպարզապես գործարկեք ներկառուցված «Migration Assistant» ծրագիրը: Դուք ստիպված չեք լինի ձեռքով որևէ բան փոխանցել կամ կրկին անգամ տեղադրել դրայվերները: Իդեալական տարբերակէ, եթե չեք սիրում «գլուխ դնել տեխնիկաների հետ»

5. Mac-ում վիրուսը գրեթե բացակայում է

Անկեղծ լինենք. macOS-ում վիրուսներ լինում են, սակայն դրանց քանակը շատ ավելի քիչ է, քանWindows-ում: Նախ, App Store-ի բոլոր հավելվածները Apple-ի կողմից մանրակրկիտ ստուգվում ենհնարավոր սպառնալիքներից խուսափելու համար:

Երկրորդը, macOS-ը ներառում է վիրուսներից պաշտպանվելու ներկառուցված մեխանիզմներ: Օրինակ, Gatekeeper-ը ստուգում է App Store-ից ներբեռնված ծրագրերի հուսալիությունը: Sandboxing-ը սահմանափակում է հավելվածների մուտքը դեպի համակարգի միջուկ: Իսկ SIP տեխնոլոգիանթույլ չի տալիս չարանենգ ծրագրերին հասնել համակարգի տվյալների խմբագրման իրնպատակին:

Եվ երրորդը, ավելի քիչ չարանենգ ծրագրեր են գրվում macOS-ի համար, քան Windows-ի համար: Հարցրեք Mac օգտագործող Ձեր ծանոթներին, թե արդյոք վերջիններս երբևէ անհրաժեշտություն են ունեցել մաքրել իրենց համակարգիչը վիրուսներից:

6. Դյուրակիր կորպուս և ոճային դիզայն

Ներկայիս MacBook-ների մեջ պլաստիկ կորպուսներ չկան. դրանք բոլորը պատրաստված են մաշվածադիմացկուն ալյումինից: Ընդ որում, օգտագործելով unibody տեխնոլոգիա, ինչը նշանակում է, որ շրջանակը կտրված է մեկ մետաղից առանց ձուլվածքի կիրառման: Ահա թե ինչու Mac-ն այդքան դիմացկուն է: Նույնիսկ մի քանի տարի օգտագործելուց հետո այն կարծես նոր լինի։

Հատկապես կարևոր է խոսել նաև դիզայնի վերաբերյալ: Մինիմալիզմը Apple-ի այցեքարտն է, այդ իսկ պատճառով բոլոր Mac-երը էլեգանտ են և թանկ տեսք ունեն:

Ինչպես նաև MacBook-ը թեթև է և բարակ. նոութբուքը շատ տեղ չի զբաղեցնում Ձեր ուսապարկում և հարմար է դնել Ձեր գրկին կամ փոքրիկ սեղանի վրա:

7. Բարձր մնացորդային արժեք

Ի տարբերություն անհատական համակարգչի, MacBook-երն ավելի դանդաղ են մաշվում: Հետևաբար, այն մեծ արժեք ունի հետագա վերավաճառքի կամ Trade-in-ի համար: Օրինակ, 3-5 տարի օգտագործելուց հետո Mac-ը պահպանում է իր սկզբնական արժեքի առնվազն 20-35%-ը: Անհատական համակարգչի սկզբնական արժեքն այդ նույն ժամանակահատվածում չի հասնումանգամ10%-ի:

Դուք դրանում կարող եք համոզվել ցանկացած գովազդային հարթակում՝ պարզապեսհամեմատելով Windows-ի և macOS սարքերի գինը համադրելի բնութագրերով:

Իսկ ինչո՞ւ է այդպես։ Բարձր մնացորդային արժեքը պայմանավորված է օգտագործվող նյութերիբարձր որակով և հուսալի ծրագրային ապահովմամբ:

Եզրակացություն 

 Նոութբուքում ամենակարևորը բոլոր բաղադրիչների համադրությունն ու սահունփոխազդեցությունն է. համակարգեր, էկրան, ստեղնաշար, թրեքփադ: MacBook-ում այս ամենը լավագույնն է: Բացի այդ, Apple-ի համակարգիչները արդյունավետ են, հուսալի, ոճային: Վերջիններս պատրաստ են օգտագործման տուփից հանելուց անմիջապես հետո. դրանք նաև վիրուսադիմացկուն են: macOS օպերացիոն համակարգը թարմացվում է անվճար, իսկ Apple-ի էկոհամակարգը լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում օգտատիրոջ համար։

 Սա մի փորձ է, որն արժե կիրառել: Եվ եթե այն Ձեզ դուր չգա, ապա նույնիսկ օգտագործված Mac-ը կարող եք շահավետ պայմաններով վերավաճառել: Բայց մենք վստահ ենք. որոշ ժամանակ անց Դուք կբաժանվեք դրանից միայն ավելի առաջադեմ MacBook գնելու համար:

 Ի՞նչ MacBook գնել 2024 թվականին 

 The best of the best – սա  М3-ի MacBook Pro սերունդն է: Այս չիպը պատրաստված է կատարելագործված 3-նանոմետրանոց տեխպրոցեսով և աչքի է ընկնում անհավատալի կատարողականությամբ և էներգաարդյունավետությամբ:

 Շնորհանդեսի ժամանակ Apple-ը նշել է, որ M3-ի «մեքենաները» 11 անգամ ավելի արագ են, քան Intel-ի վրա հիմնված ամենահզոր MacBook-ը:

 Հատկապես կարևոր է նշել նաև գրաֆիկայի մասին. M3-ն ունի ճառագայթների հետագծման և Mesh Shading-ի աջակցություն: Այն ունի մինչև 128 ԳԲ օպերատիվ հիշողության և 8 ՏԲ մշտական ​​հիշողության տեղադրման հնարավորություն։ Ավելին, նոր թողարկումներն աշխատում են մինչև 22 ժամ մեկ լիցքավորումով. սա զարմանալի արդյունք է շարժական նոութբուքի համար:

iSpace սրահում հնարավոր է գնել 14,2 և 16,2 դյույմ անկյունագծով մոդելներ։ Սա տեքստի, կոդերի և գրաֆիկական խմբագրիչների հետ աշխատելու օպտիմալ չափսն է. Էկրանին տեղավորվում են շատ օգտակար տեղեկություններ, իսկ մենյուի տարրերը չեն ծածկում աշխատանքային տարածքը:

Եվ, ամենակարևորը, iSpace-ը Apple պաշտոնական գործընկերն է Հայաստանում և այստեղ ներկայացված է բացառապես պաշտոնական տեսականի:

 MacBook-ի բոլոր առկա մոդելները հասանելի են iSpace սրահներում. կարող եք այցելել և ընտրել: Դրանք ներկայացված են բաց ցուցադրությամբ, այնպես որ կարող եք ծանոթանալ համակարգիչներին նախքան ձեռք բերելը: Իսկ խորհրդատուները կօգնեն Ձեզ ճիշտ ընտրություն կատարել։

MacBook-ի արժեքը տոնական առաջարկով՝ սկսած 409 900 դրամից, նշված է MacBook Air M1 չիպով մոդելի արժեքը:



iSpace` Ձեր ուղեկիցը դեպի Apple իրականություն:

Գտեք մեզ` www.ispace.am, Rio Mall, 1-ին հարկ, Ամիրյան 7:

Եղի՛ր տեղեկացված

Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: 

Թողնել մեկնաբանություն

Ձեր email-ը չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են*