2023 թվականին Apple-ը ներկայացրեց MacBook-ի նոր օպերացիոն համակարգ՝ macOS Sonoma-ն: Վերջինս ավելի շատ նմանություններ ունի macOS-ի և iPadOS-ի, ինչպես նաև նոր վիդջեթների, առաջադեմ խաղերի ռեժիմի և անվտանգության բարելավված ֆունկցիաների հետ: Խոսենք ամենահետաքրքիր նորամուծությունների մասին։
Ո՞ր Mac-երն են աջակցում macOS Sonoma-ին.
- iMac (2019 կամ ավելի նորը);
- iMac Pro;
- Mac mini (2018 կամ ավելի նորը);
- MacBook Air (2018 կամ ավելի նորը);
- MacBook Pro (2018 կամ ավելի նորը);
- Mac Pro (2019 կամ ավելի նորը);
- Mac Studio (2022 կամ ավելի նորը).
Աջակցվող սարքերի ամբողջական ցանկը կարելի է գտնել Apple-ի կայքում:
macOS Sonoma. Ի՞նչ նորություններ են առկա
Վիդջեթներ. Նախկինում այստեղ մուտք գործելու համար անհրաժեշտ էր անցում կատարել կառավարման վահանակ: Հետևաբար, շատերը չեն օգտագործել դրանք կամ նույնիսկ մոռացել են դրանց գոյության մասին։ Այժմ վիդջեթները կարող են տեղակայվել հավելվածի դյուրանցումների մեջ անմիջապես աշխատանքային սեղանի վրա:
Ինչպես տեղադրել վիդջեթներ Ձեր MacBook աշխատասեղանին.
- Աջ կոճակով սեղմեք աշխատանքային սեղանի ցանկացած ազատ տարածության վրա;
- Ընտրեք «Խմբագրել վիդջեթները»;
- Երբ բացվի վիդջեթների պատկերասրահը, ընտրեք Ձեր ուզած տարբերակը և տարեք այն Ձեր աշխատանքային սեղան:
Կարևոր. Շնորհիվ Apple-ի էկոհամակարգի՝ Ձեր Mac-ում կարող եք ավելացնել iPhone հավելվածների վիդջեթներ: Եվ այդ ամենն առանց համակարգչում ծրագրերի տեղադրման: Դա հնարավոր է Continuity ֆունկցիայի շնորհիվ:
MacOS 14-ում վիդջեթների մեկ այլ առանձնահատկությունն է արտաքին տեսքը փոխելու հնարավորությունը: Շեղումներից խուսափելու համար կարող եք ընտրել մոնոխրոմ դիզայն՝ բազմագույնի փոխարեն:
Դինամիկ էկրանապահիչներ: Ինչպես վիդջեթները, այս առանձնահատկությունը ևս փոխառված է iOS-ից: Այժմ Դուք կարող եք օգտագործել կենդանի պաստառներ Ձեր բլոկավորման էկրանին: Սրանք կարճ տեսանյութեր են տարբեր տեսարաններով. Ձեր Mac-ի ապաբլոկավորման դեպքում նկարը սկսում է շարժվել:
Սա ստեղծում է անցումային էֆեկտ: Թեև Դուք չեք կարող տեղադրել Ձեր սեփական տեսանյութը, սակայն արդեն կան հարյուրից ավելի գեղեցիկ տեսարաններ, որոնցից կարելի է ընտրություն կատարել. ընտրելու շատ բաներ կան:
Ի դեպ, շատերն իրենց iPhone-ում դինամիկ էկրանապահիչներ չէին օգտագործում՝ մարտկոցը չծանրաբեռնելու համար։ Հետևաբար, ժամանակն է վստահել Mac-ին: Անիմացիան կարգավորելու համար Ցանցային կարգավորումներ բաժնումանհրաժեշտ է ընտրել «Պաստառներ» մենյուն:
Վիդեոկոնֆերանսներ: Այժմ օնլայն զանգերը նոր մակարդակի կհասնեն։ MacOS Sonoma-ին ավելացվել են նոր հնարավորություններ.
- միաժամանակ հեռարձակել պատկերը տեսախցիկից և բրաուզերի պատուհանից;
- Ժեստերի օգտագործմամբ ռեակցիաներ, որոնք լրացնում են 3D կադրը;
- Կիսվել մեկ կամ միանգամից մի քանի հավելվածներով անմիջապեսվիդեոկոնֆերանսի պատուհանում;
- Ձեր պատկերը դնել ընդհանուր էկրանին՝ օգտագործելով այն որպես կուրսոր: Այս կերպ Դուք կարող եք շարժվել էկրանի շուրջ և ցույց տալ կարևոր ֆունկցիաներ;
- MacBook տեսախցիկի փոխարեն օգտագործել iPhone-ի տեսախցիկը: Այս առանձնահատկությունը գոյություն ունի երկար ժամանակ, սակայն այստեղ ավելացրել են անցում հիմնական և լայնանկյուն օբյեկտիվների միջև:
Safari-ի թարմացումներ: Սրանք ներառում են միանգամից մի քանի հետաքրքիր նորամուծություններ.
- ցանկացած կայք՝ որպես վեբ–հավելված: Դուք կարող եք ցանկացած կայք ավելացնել Dock վահանակում, ինչպես նաև օգտագործել դրանք որպես առանձին հավելված: Այնուհետև այն չի տարածի Ձեր զննարկման պատմությունը Safari-ի հետ, իսկ վեբ հավելվածում կատարված բոլոր գործողությունները հենց այնտեղ էլ կմնան;
- առանձին պրոֆիլներ՝ աշխատանքային և անձնական կյանքի համար: Գաղափարն այն է, որ մի պրոֆիլն օգտագործվի աշխատանքի համար, իսկ մյուսը՝ անձնական օգտագործման համար: Կամ կարող եք ստեղծել առանձին պրոֆիլներ մի քանի նախագծերի համար: Safari-ի յուրաքանչյուր պրոֆիլ ներառում է իր բրաուզերի պատմությունը, թխուկները, ընդլայնումները, էջանիշները և ընտրյալները;
- «Անձնական մուտքի» գաղտնաբառը: Կայքի դիտմանը վերադառնալու համար անհրաժեշտ է կատարել ապաբլոկավորում:
Փաստաթղթեր: Տեքստային ֆայլերի հետ աշխատելն ավելի հեշտ է դարձել.
- Նշումների տեղափոխում դեպի Mac-ի ֆիրմային հավելվածից ցանկացած նշում կարելի է արտահանել դեպի Pages, որը Apple-ի հավելված է՝ նախատեսված տեքստերի հետ աշխատելու համար: Այնտեղ փաստաթուղթը կարելի է ամբողջությամբ ձևաչափվել և պատրաստվել տպագրության;
- PDF ֆայլերի աջակցությունը նշումներում: Դրանք կարող են բացվել և թողնել անմիջապես հավելվածում: Սա հարմար է Ձեր iPhone-ից կամ iPad-ից PDF ֆայլեր արագ մուտք գործելու համար;
- PDF-ֆայլում ձևերի նշում: Այժմ, PDF բլանկը Mac-ում բացելիս համակարգը ավտոմատ կերպով կնշի այն դաշտերը, որոնք պետք է լրացվեն: Եվ դա կարելի է անել անմիջապես Ձեր համակարգչում, առանց փաստաթուղթը տպելու:
Հնարավորություններ խաղերի համար: M1 չիպի և հետագա սերունդների թողարկմամբ Apple-ը պարբերաբար թարմացնում է MacBook-ի խաղային բաղադրիչը: Եվ macOS Sonoma-ն նաև նոր հնարավորություններ է ավելացրելգեյմերների համար.
- Խաղերի փոխանցում Windows-ից: Այդ նպատակով ավելացվել է Game Porting Tool-ը, որն աջակցում է ծրագրավորողներին խաղերը տեղափոխել Windows OS-ից դեպի macOS: Այսպիսով, Apple Silicon պրոցեսորով Mac-ում կարող եք խաղալ հիթեր՝ The Witcher 3, Cyberpunk 2077, Diablo IV, Hogwarts Legacy, Spider-Man (2018), Sonic Omens, Elden Ring և SpongeBob SquarePants – The Cosmic Shake.
- Պրոցեսորի խաղային ռեժիմ: Այն ավտոմատ կերպով մեկնարկում է խաղըմիացնելիս: Այս դեպքում մենյուի տողում հայտնվում է հատուկ պատկերակ: Խաղային ռեժիմում հաշվողական հզորության բաշխման դեպքում առաջնահերթությունը տրվում է խաղին, որն էլ բարձրացնում է կադրերի արագությունը:
MacOS Sonoma-ի այլ ֆունկցիաները ներառում են հաղորդագրությունների, ստեղնաշարերի և նոր հասանելիության, գաղտնիության և այլ ֆունկցիաների թարմացումներ:
Նոր օպերացիոն համակարգը կշռում է մոտ 13 ԳԲ։ Այն տեղադրելու համար անցում կատարեք «Կարգավորումներ» > «Գլխավոր» > «Ծրագրային ապահովման թարմացումներ» և սեղմեք «Թարմացնել հիմա»: Եթե Ձեզ մոտ առաջացել է որևէ խնդիր թարմացման գործընթացում կամ ընդհանրապես Ձեր MacBook-ն օգտագործելու ընթացքում, ապա կապ հաստատեք iSpace խանութ-սրահի հետ. մեր խորհրդատուները սիրով կօգնեն Ձեզ լուծել խնդիրը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև.
Windows vs Mac: Apple համակարգիչներին անցնելու 7 պատճառ Ի՞նչն է MacBook-ի վերանորոգման ամենատարածված պատճառը և ո՞ւմ է ե պետքվստահել այն:
Թողարկվել է iOS 17-ը. ի՞նչ նորություն կա և արժե՞ արդյոք թարմացնել այն:
Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: