Հոկտեմբերի 15-ին Apple ընկերությունը ներկայացրեց M5 չիպը՝ բեկումնային քայլ սեփական պրոցեսորների ոլորտում։ Այն զգալիորեն բարձրացրել է հզորությունը և արագացրել արհեստական բանականության առաջադրանքների կատարումը։ Նոր M5 չիպը դարձել է MacBook Pro-ի և iPad Pro-ի հիմքը ներկայացնում ենք, թե ինչով են դրանք տպավորում։ 

M5 չիպ․ ինչն է առանձնահատուկ 

Նոր չիպը պարզապես թարմացում չէ, այլ տեխնոլոգիական մեծ առաջընթաց։ Այն կառուցված է 3 նանոմետրանոց տեխնոլոգիայով և մշակված է էներգախնայող աշխատանքի համար։ M5-ի արհեստական բանականության հզորությունը 3,5 անգամ բարձր է՝ M4-ի համեմատ։ Պրոցեսորը համալրվել է նորագույն GPU-ով՝ յուրաքանչյուր միջուկում ներդրված նեյրոնային արագացուցիչով, ավելի հզոր CPU-ով, արագացված նեյրոնային շարժիչով և հիշողության հետ տվյալների փոխանակման մեծացված արագությամբ։ 

Կազմող մաս  Բնութագրություն  Ինչու է դա կարևոր 
CPU  10 միջուկ (6 արդյունավետության և մինչև 4 բարձր հզորության միջուկ)  բազմաթելային հզորությունը մինչև 20%-ով բարձր է, քան M4-ում 
GPU  10 միջուկ, յուրաքանչյուրն ունի նեյրոնային արագացուցիչ  3-րդ սերնդի ճառագայթների հետագծում պատկերամշակման հզորությունը մինչև 30%-ով բարձր է M4-ի համեմատ, իսկ ճառագայթների հետագծում օգտագործող հավելվածներում՝ մինչև 45%-ով աճ 
Neural Engine  16 միջուկ․ լրացնում է պրոցեսորների նեյրոնային արագացուցիչները  զգալի արագացում LLM-ների և արհեստական բանականությամբ գործառույթների կատարման ժամանակ 
Հիշողություն  թողունակությունը՝ 153 ԳԲ/վ (մոտ +30%)  ավելի արագ տվյալների փոխանակում բաղադրիչների միջև, սահուն աշխատանք ծանր նախագծերի դեպքում 

MacBook Pro M5․ նույն ձևավորումը, բայց ներսում՝ նորարարություններ 

Apple-ը ծանոթ ձևավորմամբ սարքում ներառել է նոր չիպի ամբողջ հզորությունը։ M5 չիպով MacBook Pro-ն անպայման կդառնա վիդեոմոնտաժի և ստեղծագործական ոլորտի մասնագետների, ինչպես նաև ՏՏ ոլորտի ներկայացուցիչների անփոխարինելի գործիքը։ Այն զգալիորեն արագացնում է պատկերների մշակումը, կոդավորման գործընթացները, ստեղծարար մոդելների աշխատանքը, տեսանյութերի ու եռաչափ տեսարանների ձևավորումը՝ միաժամանակ ապահովելով երկարատև ինքնավարություն։ 

  • Արագ պրոցեսոր։ M5-ը դարձել է առավել արդյունավետ և արձագանքող։ Տասը միջուկը ապահովում են մինչև 20 տոկոսի հզորության աճ՝ M4-ի համեմատ։ Սա արագացնում է ծրագրային կոդերի մշակումը, ստեղծարար հավելվածների աշխատանքը և բազմաառաջադրանքային գործունեությունը։ Այսպիսի MacBook Pro-ն իդեալական է վերլուծաբանների, ձևավորողների, ծրագրավորողների և բիզնես մասնագետների համար, ովքեր աշխատում են Python, Rhino, Notion կամ Jira ծրագրերով։ Իսկ հիշողության բարձր թողունակության (ավելի քան 150 ԳԲ/վ) շնորհիվ այն հեշտությամբ մշակում է խոշոր արհեստական բանականության մոդելներ և բարդ եռաչափ տեսարաններ՝ անմիջապես սարքի վրա։ 
  • Բարելավված պատկերամշակում։ Մ5-ի նորագույն պատկերամշակման միավոր զգալիորեն կատարելագործվել է․ այն ապահովում է մինչև 1,6 անգամ ավելի մեծ հզորություն մասնագիտական ծրագրերում և խաղերում՝ M4 չիպով MacBook Pro-ի համեմատ։ Յուրաքանչյուր միջուկում ներդրված նեյրոնային արագացուցիչը օգնում է M5-ին ավելի արագ մշակել խելացի առաջադրանքներ՝ օրինակ՝ պատկերների ստեղծում և ճանաչում, տեսանյութի կամ խոսքի վերլուծություն։ Եթե համեմատենք այս նորույթը առաջին սերնդի Apple Silicon (M1) չիպի հետ, ապա արհեստական բանականության առաջադրանքները M5-ում կատարվում են մինչև վեց անգամ ավելի արագ։ 
  • Արագացված SSD համակարգ։ Այն դարձել է մինչև երկու անգամ արագ՝ M4-ի համեմատ։ Նյութերի բեռնումը, պատկերների մշակումն ու պահպանումը, ինչպես նաև ծավալուն տեսանյութերի վերամշակումը կամ տեղային լեզվային մոդելների գործարկումը այժմ պահանջում են ավելի քիչ ժամանակ։ 
  • Պահեստային ծավալ․ մինչև 4 ՏԲ։ 
  • Երկարատև ինքնավարություն․ մինչև 24 ժամ։ Կարող եք վերցնել ձեր նախագծերը և շարունակել աշխատանքը առանց էլեկտրացանցին միացման անհրաժեշտության։ 
  • Էկրան․ 14-դյույմանոց Liquid Retina XDR՝ մինչև 1600 նիտ պայծառությամբ HDR-ի համար և մինչև 1000 նիտ՝ SDR-ի դեպքում։ Առկա է նաև նանոտեքստուրայով տարբերակ՝ արտացոլանքներից պաշտպանվելու համար։ 
  • Աշխատանքի համար անհրաժեշտ ամբողջական գործիքների փաթեթ․ 12 ՄՊ Center Stage տեսախցիկ, 6 բարձրախոս, լայն պորտերի հավաքածու և նոր macOS Tahoe համակարգ։ 

iPad Pro M5․ ավելի բարակ, ավելի հզոր 

iPad Pro-ն մնացել է ընկերության ամենաբարակ սարքը՝ ընդամենը 5,1 միլիմետր։ Թեպետ հաստությունը չի փոխվել նախորդ տարվա մոդելի համեմատ, սակայն ներքին կառուցվածքը և բաղադրիչները զգալիորեն կատարելագործվել են։ ներկայացվում է նոր iPad Pro M5-ը՝ պլանշետ, որն իր հաշվարկային հզորությամբ համարժեք է մասնագիտական նոութբուքին։ 

  • iPad Pro-ն՝ Apple M5 չիպով, համալրված է արագ տասը միջուկով պրոցեսորով (4 բարձր հզորության և 6 արդյունավետության միջուկ)։ Հիշողության թողունակությունը գերազանցում է 150 ԳԲ/վ, ինչը մոտ 30 տոկոսով ավելի է, քան M4-ում։ Սա թույլ է տալիս միաժամանակ կատարել մի քանի առաջադրանք, արագ մշակել արհեստական բանականության մոդելներ, աշխատեցնել մեծ հաշվարկային պահանջ ունեցող խաղեր և իրականացնել բարդ գործողություններ։ 
  • Պատկերամշակման նոր մակարդակ։ iPad Pro M5-ը նախատեսված է արհեստական բանականությամբ աշխատանքների համար։ Այն համալրվել է բարելավված պատկերամշակման բաղադրիչով՝ յուրաքանչյուր միջուկում ներդրված նեյրոնային արագացուցիչով։ Ցանկացած խելացի առաջադրանք՝ սկսած ձայնի ճանաչումից մինչև պատկերների ստեղծում սարքի վրա (օրինակ՝ Draw Things հավելվածում), այժմ կատարվում է ավելի արագ։ Ըստ Apple-ի տվյալների՝ M5 չիպը արհեստական բանականության առաջադրանքները կատարում է մինչև 3,5 անգամ արագ՝ M4-ի համեմատ։ 
  • Արագ Neural Engine՝ 16 միջուկով, ապահովում է բոլոր ԱԲ առաջադրանքների բարձր արագություն։ Այն արդյունավետ է աշխատում Foundation Models վրա հիմնված հավելվածներում, ինչպես նաև Apple Intelligence գործառույթների հետ՝ օրինակ՝ Image Playground պատկերների ստեղծման գործիքի միջոցով։
    Նոր չիպի շնորհիվ պլանշետը մինչև 1,5 անգամ ավելի արագ է մշակում եռաչափ տեսարանները լույսի ճառագայթների մշակմամբ։ Այս եղանակով լույսը, արտացոլումները և ստվերները ստանում են ավելի իրական պատկեր։ Այդ իսկ պատճառով iPad Pro M5-ի ընտրությունը խաղերի համար իսկապես հաջող որոշում է։ 

  • Ultra Retina XDR էկրանը համարվում է աշխարհի ամենաբարձր որակի էկրաններից մեկը։ Այն առանձնանում է մեծ պայծառությամբ, բարձր հակադրությամբ և աջակցում է ProMotion ու True Tone տեխնոլոգիաները։ Սովորական պայծառությունը հասնում է 1000 նիտի, իսկ HDR ռեժիմում՝ մինչև 1600 նիտի։ Գունային ճշգրիտ աշխատանքի կամ ուժեղ լուսավորության պայմաններում հասանելի է նաև նանոտեքստուրային ապակիով տարբերակը, որը նվազեցնում է արտացոլանքները՝ առանց պատկերի որակի նվազման։ 
  • Նոր բջջային կապի բաղադրիչ՝ C1X (նույնը, ինչ iPhone Air-ում)։ 
  • Չափերը մնացել են նույնը․ ինչպես նախկինում, գերակարգ iPad Pro M5-ը հասանելի է երկու ձևաչափով՝ 11 դյույմ (5,3 մմ) և 13 դյույմ (5,1 մմ)։ 
  • Ինքնավար աշխատանք․ մինչև 10 ժամ տեսանյութերի դիտման ընթացքում Wi-Fi-ի միջոցով։ 
  • Անմալուխ կապ․ Wi-Fi 7 և Bluetooth 6՝ նորագույն ստանդարտներ։ 
  • Օպերատիվ հիշողություն և ներքին պահեստ․ 12 ԳԲ / 256 ԳԲ, 12 ԳԲ / 512 ԳԲ, 16 ԳԲ / 1 ՏԲ կամ 16 ԳԲ / 2 ՏԲ։ Այս ծավալը բավարար է նույնիսկ ծավալուն նախագծերի մշակման համար՝ օրինակ՝ DaVinci Resolve կամ Unreal Engine ծրագրերում։ 
  • Արագ լիցքավորում․ 40–60 Վտ հոսանքային ադապտերով iPad Pro 2025-ը լիցքավորվում է մինչև 50% ընդամենը 30 րոպեում (11 դյույմանոց տարբերակը) կամ 35 րոպեում (13 դյույմանոց տարբերակը)։ 
  • Հավելյալ սարքեր․ համատեղելի է Apple Pencil Pro և Apple Pencil (USB-C) գրիչների, Magic Keyboard-ի և Smart Folio պատյանի հետ։ 
  • Տեսախցիկներ․ հիմնական և դիմային՝ 12 մեգապիքսել։ 
  • Նոր գործառական համակարգ՝ iPadOS։ 

Շուտով այս նորագույն մոդելները հասանելի կլինեն վաճառքում iSpace խանութում։ Հայաստանի պաշտոնական գները կհրապարակվեն կայքում՝ ispace.am։ Նախնական պատվերների մեկնարկի մասին տեղեկացեք մեր կայքում կամ Instagram էջում․ բաժանորդագրվեք, որպեսզի տեղեկացված մնաք նոր թողարկումների մասին։ 

Եղի՛ր տեղեկացված

Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: 

Թողնել մեկնաբանություն

Ձեր email-ը չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են*