Եթե որոշել եք ձեռք բերել նոր նոթբուք և փորձում եք հասկանալ, թե որ MacBook-ն ընտրել աշխատանքի, ուսման կամ ստեղծագործական գործունեության համար, այս հոդվածը նախատեսված է Ձեզ համար։ Անցյալ տարի Apple-ը ներկայացրեց երկու նոր մոդել՝ թեթև Air շարքի նոթբուքներ՝ M4 չիպով, և բարձր արտադրողականությամբ Pro շարքի մոդելներ՝ նոր M5 չիպով։ Այս մոդելների տեխնիկական հնարավորությունների միջև տարբերությունը բավականին զգալի է։

MacBook-ը 2026 թվականին արդիական մոդելները 

2026 թվականին պահպանվում է պահանջարկը Apple-ի երկու սարքային շարքերի նկատմամբ։ Յուրաքանչյուր շարք ներկայացված է մի քանի սերունդներով և տարբեր կազմաձևերով։ Համեմատական հիմնական տվյալները ներկայացված են ստորև բերված աղյուսակում։

Մոդել  Էկրան  CPU (միջուկներ)  GPU (միջուկներ)  Օպերատիվ
հիշողություն (
ԳԲ)
 
Պահոց
(SSD)
 
Մարտկոցի
աշխատանքի
տևողություն
(ժամ)
 
Air 13″ և 15″ (M4)  Liquid Retina  10  8-10  16-32  256 ԳԲ-2 ՏԲ  Մինչև 18 
Pro 14.2″ և 16.2″ (M4 Pro)  Liquid Retina XDR  12-14  16-20  24-48  512 ԳԲ-4 ՏԲ  Մինչև 22-24 
Pro 14.2″ և 16.2″ (M4 Max)  Liquid Retina XDR  14-16  Մինչև 40  36-128  1 ՏԲ-8 ՏԲ  Մինչև 18-21 
Pro 14.2″ (M5)  Liquid Retina XDR  10  10  16-32  512 ԳԲ-4 ՏԲ  Մինչև 24 

Ներկայացված ընտրանիում կարելի է գտնել ինչպես ուսման և գրասենյակային աշխատանքի համար հարմար սարքեր, այնպես էլ բարձր պահանջներ ունեցող մասնագիտական խնդիրների համար նախատեսված մոդելներ, որոնք պահանջում են զգալի հաշվարկային ռեսուրսներ։

Ո՞ր սարքն ընտրել՝ օգտագործման նպատակից և արտադրողականությունից ելնելով

M շարքի չիպերը յուրաքանչյուր նոր սերնդի հետ դառնում են ավելի արտադրողական՝ ավելի լավ համապատասխանելով օգտատերերի աճող պահանջներին։ Տրամաբանությունը պարզ է․ որքան նոր է պրոցեսորը, այնքան բարձր է դրա արտադրողականությունը։

Ինչ վերաբերում է սարքերի օգտագործման նպատակին, ապա MacBook Air-ը հարմար է առօրյա գրասենյակային աշխատանքների կատարման, լուսանկարների պարզ մշակման, տեսանյութերի հիմնական մոնտաժի, ինչպես նաև զննարկչում բազմաթիվ բաց ներդիրներով աշխատելու համար։ Եթե Դուք կանոնավոր կերպով աշխատում եք 4K/8K տեսանյութերի, խոշոր ինժեներական նախագծերի, ծրագրավորման կամ եռաչափ պատկերների հետ, ապա խորհուրդ է տրվում ընտրել MacBook Pro-ը։

Ի՞նչ ծավալի օպերատիվ հիշողություն և SSD ընտրել 2026 թվականին

Օպերատիվ հիշողության նվազագույն բազային ծավալը 16 ԳԲ է։ Դա լիովին բավարար է ինտերնետում որոնում կատարելու, գրասենյակային աշխատանքների և ամենօրյա ծրագրերի գործարկման համար։ Եթե սովոր եք աշխատել բազմաթիվ բաց ներդիրներով կամ զբաղվում եք մոնտաժով ու բարդ պատկերային մշակումով, ավելի լավ է ընտրել 24-32 ԳԲ օպերատիվ հիշողությամբ սարք։

256 ԳԲ SSD պահոցը հարմար է որպես սկզբնական տարբերակ։ Սակայն ժամանակի ընթացքում՝ տեսանյութերի, լուսանկարների և աշխատանքային տվյալների կուտակման հետևանքով, այդ ծավալը կարող է այլևս բավարար չլինել․ այդ դեպքում ազատ տարածքը ընդլայնելու համար սովորաբար օգտագործվում է iCloud-ի ամպային պահոց։ Այլընտրանքային լուծում է անմիջապես ընտրել մի քանի տերաբայթ պահոցով սարք և չմտահոգվել ազատ տարածքի պակասի մասին։

Էկրանն ու պայծառությունը

Air շարքը ներկայացված է երկու տարբերակով՝ ըստ էկրանի չափի՝ 13″ և 15″։ Էկրանը բնականորեն փոխանցում է գույները, ունի ընդլայնված P3 գունային տիրույթ և հարմար է բարձր որակի բովանդակության հետ աշխատանքի համար։

Pro շարքում ներկայացված են 14″ և 16″ էկրաններով մոդելներ։ Էկրանի պայծառությունը զգալիորեն բարձր է, առկա է ProMotion տեխնոլոգիան՝ հարմարվող թարմացման հաճախականությամբ, որի շնորհիվ եռաչափ և պատկերային բովանդակության հետ երկարատև աշխատանքը դառնում է ավելի հարմարավետ։

Ինքնավարություն և ջերմային կառավարում

Նոր MacBook-ների ինքնավար աշխատանքի տևողությունը կազմում է 18-ից մինչև 24 ժամ։ Մեկ լիցքավորումը կարող է բավարար լինել մինչև երկու լիարժեք աշխատանքային օր ապահովելու համար։

Pro շարքում կիրառվում է ակտիվ հովացման համակարգ՝ օդափոխիչներով, որի շնորհիվ սարքը չի ենթարկվում գերտաքացման։ Air մոդելներում կիրառվում է պասիվ հովացում, իսկ ջերմության արդյունավետ հեռացումն ապահովվում է ալյումինե կորպուսի և էներգախնայող չիպի շնորհիվ։

Ո՞ր MacBook-ն ընտրել՝ կախված բյուջեից

Մոդելի ընտրությունը նպատակահարմար է կատարել՝ հաշվի առնելով այն խնդիրները, որոնք նախատեսվում է լուծել։ Ամենօրյա աշխատանքների կատարման, փաստաթղթերի և աղյուսակների հետ աշխատանքի, ինտերնետում զննարկման և ուսման համար լիովին բավարար է Air շարքը։ Տեսանյութերի մոնտաժի, պատկերային բովանդակության մշակման և ծրագրավորման համար առավել նպատակահարմար է ընտրել Pro շարքը։ Խորհուրդ է տրվում նաև գնահատել հիշողության ծավալը՝ ինչպես օպերատիվ հիշողության, այնպես էլ ներքին պահոցի տեսանկյունից։ Սարքերի արժեքը կախված է ընտրված տարբերակից և տեխնիկական համալրումից։iSpace-ը Apple Premium Reseller է Հայաստանում, որտեղ կարելի է փորձարկել ժամանակակից սարքերը և ձեռք բերել դրանք։ Կարելի է այցելել Երևանում գտնվող խանութներ կամ պատվիրել առցանց՝ առաքմամբ։ Այստեղ հասանելի են նաև մասնագետների խորհրդատվությունը և շահավետ գնման պայմանները, ներառյալ ապառիկ վճարման հնարավորությունը։

Հաճախակի հարցեր 

Ո՞ր MacBook-ն է ավելի նպատակահարմար ընտրել 2026 թվականին

Վերջնական ընտրությունը կախված է օգտագործողի խնդիրներից և բյուջեից։ Նոր սերնդի պրոցեսորները ապահովում են բարձր արտադրողականություն, իսկ դրանց համար նախատեսված անվճար թարմացումները թողարկվում են երկար տարիների ընթացքում։

Ի՞նչ ծավալի հիշողություն է համարվում նվազագույնը ուսման և աշխատանքի համար

Օպերատիվ հիշողության նվազագույն բազային ծավալը 16 ԳԲ է։ Դա բավարար է առօրյա առաջադրանքների կատարման, ուսման և ստեղծագործական աշխատանքի համար։

Բավարար՞ է արդյոք MacBook Air-ը դիզայնի և վիդեոմոնտաժի համար

Air շարքի սարքերը կարողանում են հաղթահարել ոչ բարդ դիզայներական նախագծերի իրականացումը և տեսանյութերի մոնտաժը։ Ծանր ծրագրերի և մեծ տվյալների ծավալների դեպքում ավելի նպատակահարմար է ընտրել Pro շարքի մոդել։

Քանի՞ տարի է MacBook-ը մնում արդիական

MacBook-ը արդիական է այնքան ժամանակ, որքան Apple-ը թողարկում է դրա համար թարմացումներ։ Սակայն նույնիսկ այդ ժամկետից հետո նոթբուքը շարունակում է մնալ հարմար և արդյունավետ աշխատանքի համար։ Որքան նոր է մոդելը, այնքան երկար այն կկարողանա համապատասխանել օգտատիրոջ պահանջներին։

Հնարավո՞ր է ընտրել բազային մոդել, թե՞ անհրաժեշտ է կատարել արդիականացում նախնական փուլում

Ընտրության փուլում խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել նոթբուքի արտադրողականությանը և տեխնիկական հնարավորություններին, քանի որ գնումից հետո սարքի տեխնիկական կազմը փոխել հնարավոր չէ։ Անհրաժեշտ է գնահատել Ձեր կարիքները և օպերատիվ հիշողության ու SSD պահոցի ծավալները համապատասխանեցնել դրանց։

Ո՞ր MacBook-ն է առավել հարմար ճանապարհորդությունների և հեռավար աշխատանքի համար

Air շարքի մոդելներն ի սկզբանե նախատեսված են ճանապարհորդությունների, հեռավար աշխատանքի և գործուղումների համար։ Դրանք հարմար են ակտիվ կենսակերպ վարող և գրասենյակից դուրս աշխատելու սովոր մարդկանց համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև.

MacBook Pro 14 2025-ի նոր սերնդի նոթբուք նրանց համար, ովքեր սպասում են ավելին

Ի՞նչպես ճիշտ կարգավորել և օպտիմալացնել նոր MacBook-ը

iPad-ը որպես երկրորդ մոնիտոր MacBook-ին կամ այլ համակարգչին միացնելու համար

MacBook-ը որպես խաղային համակարգիչ. Ո՞ր մոդելն ընտրել

Եղի՛ր տեղեկացված

Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: 

Թողնել մեկնաբանություն

Ձեր email-ը չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են*