MacBook-ի գրաֆիկական հնարավորությունները բարելավվում են Apple Silicon չիպերի յուրաքանչյուր նոր սերնդի հետ: Օրինակ, M3 սերիայում Apple-ն անցավ կատարելագործված գրաֆիկական ճարտարապետության և ավելացրեց ճառագայթների ապարատային հետագծում: Բացի այդ, GPU-ն հագեցած էր Mesh Shading և Dynamic Caching ֆունկցիաներով, ինչը զգալիորեն բարելավել է ինտեգրված գրաֆիկայի ճարտարապետությունը:

 Մենք Ձեզ կպատմենք, թե արժե՞ արդյոք գնել MacBook Pro M3-ով, եթե Ձեր նպատակը գեյմինգն է:

Մեկ խմբում երեք նոր չիպսեր

M3-ը համակարգ- բյուրեղի ​​վրա ARM ճարտարապետության շարք է: Այն ներառում է M3, M3 Pro և M3 Max չիպեր: Դրանք բոլորն արտադրված են նոր 3 նանոմետր տեխնիկական պրոցեսին համապատասխան (նախկինում այն կազմում էր ​​5 նանոմետր): Վերջինիս շնորհիվ պրոցեսորը արտադրում է նույն հզորությունը, ինչ M1-ը, սակայն սպառում է 2 անգամ քիչ էներգիա:

M3-ով աշխատող MacBook Pro-ն 11 անգամ ավելի արագ է, քան Intel-ի պրոցեսորի վրա հիմնված ամենաառաջնային Mac-ը: Եվ այս ամբողջ հզորությունը հասանելի է ինչպես վերալիցքավորման, այնպես էլ ինքնավար աշխատանքի ժամանակ։ Ահա թե ինչու այս նորույթըամենախաղային MacBook Pro-ն է:

Ֆիրմային ​​16-միջուկանի Neural Engine շարժիչը դարձել է 60%-ով ավելի արագ, իսկ մեդիա մշակման մոդուլն աջակցում է AV1 կոդեկին (նախկինում՝ H.264, HEVC, ProRes և ProRes RAW): Կոդեկների աջակցությունը թույլ է տալիս տեսանյութեր նվագարկել YouTube-ում և այլ սթրիմինգայինհարթակներում էներգաարդյունավետ ձևաչափով:

Խոսելով էներգաարդյունավետության մասին՝ M3 չիպերով MacBook Pro-ն աշխատում են մինչև 22 ժամ առանց լիցքավորման: Սա Mac-ի պատմության մեջ մարտկոցի ամենաերկար կյանքն է:

Apple նոութբուք խաղերի համար. ո՞րն է չիպերի միջև տարբերությունը

М3–ը համարվում է այս ընտանիքի բազային չիպը: Կենտրոնական պրոցեսորը ներառում է 8 միջուկ, որից 4-ը կատարողականության միջուկներ են, իսկ 4-ը՝ էներգաարդյունավետության։ Գրաֆիկական պրոցեսորը ներառում է 10 միջուկ, որոնք 20%-ով ավելի արագ են, քան M2-ի միջուկները և 35%-ով ավելի արագ, քան M1-ի միջուկները:

Աջակցվում է մինչև 24 ԳԲ համակցված հիշողություն: M3 չիպն ինքնին պարունակում է 25 միլիարդ տրանզիստոր: Համեմատության համար՝ M2-ի մոտ այն կազմում էր 20 միլիարդ: Բացի ներկառուցված էկրանից, կարելի է միացնել ևս մեկ լրացուցիչ:

M3 Pro ավելի հզոր է: Բարելավված պրոցեսորը ներառում է մինչև 12 միջուկ, GPU-ն՝ մինչև18 միջուկ (6 կատարողականության և 6 էներգաարդյունավետության): Եթե ​​չիպը համեմատենք M1 Pro-ի հետ, ապա կենտրոնական պրոցեսորն արագացել է 20%-ով, իսկ գրաֆիկական պրոցեսորը՝ 40%-ով։«Բորտում(на борту)» առկա է 37 միլիարդ տրանզիստոր, աջակցում է մինչև 36 ԳԲ միասնական հիշողություն: Հնարավոր է միաժամանակ միացնել մինչև երկու էկրան։

M3 Max-ը Apple Silicon պատմության ամենահզոր չիպն է: Իսկ դրա վրա տեղադրված նոութբուքը ամենահզոր MacBook-ն է խաղերի համար։ Առկա է 16-միջուկանի CPU (12 կատարողականության և 4 արդյունավետության): 40-միջուկանի գրաֆիկական արագացուցիչն(առավելագույն կոնֆիգուրացիայով) այն դարձնում է 50%-ով ավելի արագ, քան M1 Max-ը կամ 20%-ով ավելի արագ, քան M2 Max-ը: Կարող եք ընտրել մինչև 128 ԳԲ համակցված հիշողություն և միացնել մինչև 4 արտաքին մոնիտոր: Տրանզիստորների թիվը տպավորիչ է՝ 92 միլիարդ։ Կարելի էընտրել մինչև 128 ԳԲ միասնական հիշողություն և միացնել մինչև 4 արտաքին մոնիտոր: Տրանզիստորների թիվը տպավորիչ է՝ 92 միլիարդ։

  • M3 չիպը հասանելի է MacBook Pro-ում (14 դյույմ) և iMac (24 դյույմ):
  • М3 Pro չիպը և М3 Max չիպը – միայն MacBook Pro-ում (14 և 16 դյույմ):

Ի դեպ, դրանք հասանելի են բացառիկ Space Black գույնով՝ հատուկ անոդացված հակամատնահետքային ծածկույթով:

Ինտեգրված գրաֆիկական կատարելագործված ճարտարապետություն

Apple Silicon պրոցեսորներն առաջին անգամ ներկայացնում են նոր տեխնոլոգիաներ՝ Ray Tracing և Mesh Shading: Վերջիններիս շնորհիվ խաղերի համար MacBook-ի օգտագործումը առավել հաճելի են դարձնում:

Սարքավորումների ճառագայթների հետագծումը թույլ է տալիս նվազագույն ծանրաբեռնվածությամբ խաղերում ներկայացնել իրատեսական ստվերներ և արտացոլումներ: Mesh shader տեխնոլոգիան անհրաժեշտ է առաջադրանքները CPU-ից դեպի GPU տեղափոխելու համար: Սա թույլ է տալիս ավելի արագ մշակել փոքր դետալները, օբյեկտները և ստեղծել բարդ տեսարաններ 3D գրաֆիկայով:

Dynamic Caсhing – М3 չիպերի ևս մեկ նորույթ: Դինամիկ քեշավորման տեխնոլոգիան դարձել է նոր գրաֆիկական ճարտարապետության կենտրոնական առանցքը: Այն իրական ժամանակում վերլուծում է պրոցեսորի բեռնվածությունը և հատկացնում հիշողության ճշգրիտ քանակությունը, որն անհրաժեշտ է կոնկրետ առաջադրանքը կատարելու համար: Կարճ ասած՝ Dynamic Caching-ը մեծացնում է գրաֆիկական միջուկի հնարավորությունները և երաշխավորում խաղերի որակի բարելավում:

Ինչ նորություն կա macOS Sonoma-ի գեյմերների համար

Apple-ն ինքն է մշակում ինչպես ապարատային, այնպես էլ ծրագրային ապահովում MacBook-ի համար: Ահա թե ինչու այն աշխատում է միասին և բացահայտում միմյանց հնարավորությունները: Նոր macOS-ն ունի հատուկ խաղային ռեժիմ, որը խաղերին տալիս է ամենաառաջնահերթ մուտք դեպի CPU և GPU: Ավելին, այն նվազեցնում է ֆոնային առաջադրանքների համար վերջիններիս ռեսուրսները: Սա ապահովում է հետևողականորեն կադրերի բարձր արագություն հարթ պատկերների համար: Այն նաև նվազեցնում է մուտքի և ձայնի հետաձգումը անլար աքսեսուարները (գեյմփաթը և ականջակալները) միացնելիս:

Խաղերի համար MacBook գնելու ևս մեկ պատճառ է Game Porting Toolkit-ը: Վերջինիս օգնությամբ մշակողները կարող են Windows-ի խաղերը տեղափոխել macOS՝ նվազագույն ջանքերով: Օրինակ, գործիքը թույլ է տալիս «վերափոխել» DirectX 12-ը Metal 3-ի: Իհարկե, գեյմերները նախկինում օգտագործել են CrossOver-ը և Wine-ը՝ խաղերը Apple-ի հարթակ տեղափոխելու համար: Սակայն այժմ macOS-ն ունի ներկառուցված անալոգային գործիքներ, և Windows-ի որոշ խաղեր աշխատում են Mac-ում առանց որևէ կոդի փոփոխության:

Արժե՞ արդյոք խաղերի համար գնել MacBook

Այո, քանի որ M3 չիպի բարելավված գրաֆիկական ճարտարապետության շնորհիվ Mac-երը հարմար են նույնիսկ առավել պահանջկոտ խաղերի համար: Եվ նույնիսկ ավելին, եթե նախատեսում եք Ձեր նոութբուքով ոչ միայն խաղալ, այլ նաև աշխատել. կատարողականությանառումով այս սարքերը պարզապես չունեն հավասարը:

Գրաֆիկական պոտենցիալին ավելացրեք 14-դյույմանոց կամ 16-դյույմանոց Liquid Retina XDR էկրան, 6 բարձրախոսով ձայնային համակարգ, ստուդիայի որակի 3 խոսափողային զանգված, ժեստերով աջակցվող թրեքփադ և դիմացկուն ալյումինե կորպուս:

Ահա թե ինչու այն ոչ միայն հզոր MacBook է խաղերի համար, այլ նաև ընդհանրապես առօրյա կյանքի համար:

Արդյոք MacBook-ը հարմար է խաղերի համար

MacOS-ի համար հարմարեցված ցանկացած խաղ «կթռչի» խաղային MacBook Pro M3-ով: Dota 2, Shadow of the Tomb Raider, Myst, Baldur’s Gate 3, Lies of P, Death Stranding Director’s Cut, ինչպես նաև Steam-ի խաղեր. M3 չիպը հեշտությամբ կարող է կառավարել այս խաղերը:

Դեռևս պրեզենտացիայի ընթացքում Apple-ը խոստացել է, որ գլխավոր բլոկբաստերները շուտով հասանելի կլինեն Mac-ում. Death Stranding, World of Warcraft: Dragonflight, Resident Evil Village: Winters’ Expansion, No Man’s Sky և այլ խաղեր: Եվ հիմքեր կան ենթադրելու, որ այս ցուցակը պարբերաբար կթարմացվի, քանի որ Apple-ն ակտիվորեն ներգրավում է խաղերի մշակողներին իր հարթակ։

Եզրակացություն

Մենք չենք պնդում, որ MacBook Pro-ն Apple-ի նոութբուքն է՝ նախատեսված խաղերի համար: Ավելին,ընկերությունն անգամ չի էլ դիրքավորում  այն՝ որպես գեյմերային  սարք։ Սակայն եթե 5 տարի առաջ, երբ խաղերի համար Mac-ին առնչվող քննարկումների ընթացքում օգտատերերը թերահավատորեն թափահարում էին գլուխները, ապա այժմ դա պարզապես անցյալում է։ Apple-ի ժամանակակից նոութբուքերը սկզբնապես նախատեսված են ոչ միայն աշխատանքի, այլ նաև առօրյա կյանքի համար։ Իսկ խաղերը վերջինիս անբաժանելի մասն են կազմում:

Ձեռք բերեք M3, M3 Pro և M3 Max չիպերով MacBook Pro iSpace խանութ-սրահներից, որը հանդիսանում է Հայաստանում Apple-ի պաշտոնական ներկայացուցչի խանութների ցանցը։ Մեզ մոտ առկա են բոլոր կոնֆիգուրացիաները: Ավելին, Դուք կարող եք պատվիրել անհատական ​​մոդելներ։

Այցելեք iSpace խանութ-սրահներ կամ ձեռք բերեք MacBook Pro M3 առցանց՝ Հայաստանի ցանկացած կետ առաքումով:

Եղի՛ր տեղեկացված

Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: 

Թողնել մեկնաբանություն

Ձեր email-ը չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են*