Վերջին մեկ-երկու տարիներին աշխարհը «փոթորկվում է», և ավելի ու ավելի շատ մարդիկ են նախընտրում հեռավար աշխատելը: Ի՞նչ համակարգիչ գնել մերօրյա խնդիրները լուծելու և առաջիկա 5 տարում այն նորացնելու մասին չմտածելու համար։
Եթե Ձեր աշխատանքը կապված չէ մշտական շրջագայությունների հետ, ապա ավելի ուշադրությամբ զննեք M1 չիպի վրա ստեղծված iMac-ը: Սա աշխատանքի համար նախատեսված ունիվերսալ մոնոբլոկ է՝ գին-որակ հիանալի հարաբերակցությամբ: Բացի այդ, այն կատարելապես «կհամագործակցի» Ձեր մյուս Apple գաջեթների հետ:
1. Մոնոբլոկ՝ արդիական լուծում տնային օֆիսի համար
Դժվար թե Դուք ցանկանաք, որ բնակարանում Ձեր աշխատատեղը խառնաշփոթ անկյուն հիշեցնի: Համակարգային բլոկ, մոնիտոր, լիաչափ ստեղնաշար, մկնիկ, բարձրախոսներ, վեբ-տեսախցիկ և բազմաթիվ լարեր. այս ամենը շատ տեղ է գրավում և ծանրաբեռնում սեղանը: Անմիջապես մերժում ենք նոութբուքը. անգամ էկրանի 15 և 17 դյույմ անկյունագծով ամենահայտնի մոդելները բավարար չեն աշխատանքի համար: Առավել ևս, բավարար չեն երեկոյան ամբողջ ընտանիքով ֆիլմ դիտելու համար:
iMac M1 մոնոբլոկը կատարյալ ընտրություն է Ձեր տնային մինի գրասենյակի համար: Դրա հաստությունն ընդամենը 11,5 մմ է, իսկ էկրանի անկյունագիծը՝ 23,5 դյույմ (հարմարության համար կլորացնում ենք մինչև 24)։ Համակարգիչը կշռում է 4,5 կգ, ուստի աշխատատեղը հեշտությամբ կարելի է տեղափոխել մեկ այլ տեղ՝ խոհանոց, պատշգամբ կամ ամառանոցի փոքրիկ պատշգամբ:
Կոմպակտ iMac-ը բացարձակապես հարթ է և մինիմալիստական: Առջևի ամբողջ մակերեսը գրավում է մեկ ամբողջական ապակի: Էկրանի շուրջը սպիտակ շրջանակ է, իսկ ներքևում՝ գունավոր «կզակ»: Հենց դրա մեջ է թաքնված հիմնական «լցոնը»՝ պրոցեսորը, հովացման համակարգը, բարձրախոսները և շատ այլ բաներ։ Ի դեպ, գույների մասին. M1-ով iMac-ը ներկայացված է միանգամից 7 հյութեղ երանգներով.
- դեղին,
- սպիտակ,
- կարմիր,
- կանաչ,
- մանուշակագույն,
- նարնջագույն,
- կանաչ:
Հեշտությամբ կարող եք ընտրել Ձեր ճաշակին հարմար գույն, որը լավագույնս կներդաշնակի նաև Ձեր ինտերիերին: iMac-ի ևս մեկ առանձնահատկություն. նրա հետևի մակերեսը նույնպես «տոնական» է: Հետեւաբար, համակարգիչը կարող եք տեղադրել ոչ թե պատի մոտ, ինչպես սովորաբար տեղակայում են սարքավորումները, այլ՝ նույնիսկ սենյակի մեջտեղում:
Մոնոբլոկի բազային կոմպլեկտում ներառված են Magic Keyboard ստեղնաշարը և Magic Mouse մկնիկը: Դրանք պատրաստված են iMac-ի կորպուսի գույնով։ Թոփային լրակազմում ստեղնաշարը հագեցած է Touch ID սենսորով՝ արագ ապակողպման, Apple Pay-ի միջոցով վճարում կատարելու և App Store-ից գնումները հաստատելու համար: Հավաքածուի մալուխները (ցանցային՝ մագնիսական միակցիչով և Lightning USB-C-ով) այժմ տեքստիլե հյուսապատվածքով են, ինչը նրանց դարձնում է ավելի դիմացկուն և ավելի ներկայանալի տեսք է տալիս՝ պարզ սիլիկոնի համեմատ:
Թոփային տարբերակում 143 Վտ հզորությամբ սնուցման բլոկը հագեցած է 1 Գբ/վրկ Ethernet պորտով:
M1-ը «երկարակյաց» չիպ է, որը ակտուալ կլինի առնվազն 5 տարի։ Համոզվելու համար բավական է նայել տեխնիկական բնութագրերին. նշենք, որ iMac M1-ի «կրտսեր» կոնֆիգուրացիան համալրված է 7 միջուկանի գրաֆիկայի պրոցեսորով, «ավագը»՝ 8 միջուկանի: Նրանցից յուրաքանչյուրը հաջողությամբ գլուխ կբերի առօրյա խնդիրների մեծ մասը, բայց ստեղծարար աշխատանքի համար ավելի լավ է ընտրել առաջադեմ տարբերակը:
Apple-ը վստահեցնում է, որ M1-ի գրաֆիկական համակարգը 5-ից 6 անգամ ավելի հզոր է, քան Intel ներկառուցված գրաֆիկան, որն օգտագործվում էր Mac համակարգիչների նախորդ սերունդներում: Օրինակ՝ iMac M1-ում գրաֆիկայի մշակումը մինչև երկու անգամ ավելի արագ է դարձել՝ 21,5 դյույմանոց iMac-ի համեմատ: Ընդ որում iMac-ը աշխատում է հանդարտ և չափից ավել չի տաքանում՝ նույնիսկ շատ բարձր բեռի դեպքում:
Նշենք նաև, որ iMac 24″-ին կարելի է միացնել մեկ արտաքին մոնիտոր: Անհրաժեշտության դեպքում Windows-ը կարելի է գործարկել Parallels Desktop վիրտուալ սարքի միջոցով: Իսկ եթե Ձեզ անհրաժեշտ ծրագիրը հարմարեցված չէ M1-ի համար՝ օգնության կգա ներկառուցված Rosetta 2 էմուլյատորը:
Եվս մեկ անգամ. ինչպե՞ս ընտրել համակարգիչ աշխատանքի համար
Եթե համակարգիչը գնում եք առօրյա խնդիրների համար (համացանց, աղյուսակներ, տեքստեր, ֆիլմեր, լուսանկարների և տեսանյութերի սիրողական խմբագրում), ապա ուշադրություն դարձրեք բազային տարբերակին, քանի որ գրաֆիկայի պրոցեսորի միջուկների քանակը Ձեզ համար կարևոր դեր չունի։ Իսկ եթե Thunderbolt երկու պորտերը Ձեզ չեն բավարարում, ցանկացած պահի կարելի է հանգույց գնել:
Եթե iMac-ը ընտրում եք Adobe Photoshop և Lightroom, Final Cut Pro, Logic Pro, DaVinci Resolve, Unreal Engine, XCode և այլ «ծանր» ծրագրերում աշխատելու համար, ապա ընտրեք «ավագ» մոդելը՝ 8 գրաֆիկական միջուկով և 16 ԳԲ օպերատիվ հիշողությամբ: Այն հագեցած է ավելի հզոր հովացման համակարգով և ևս երկու USB-C պորտերով։ Սնուցման բլոկն ունի Gigabit Ethernet միակցիչ. այսպիսի բաշխումը թույլ է տալիս ազատվել աշխատասեղանի վրա ավելորդ լարերի առկայությունից:
- Էտալոնային էկրան՝ հակափայլային ծածկույթով
Կրկնվենք. նոր iMac-ի էկրանի անկյունագիծը 24 դյույմ է: Նման անկյունագծի դեպքում 4.5K լուծաչափը այլ կերպ, քան ֆանտաստիկ չի կարելի անվանել: Պատկերները և տեքստը շատ հստակ են ստացվում, և macOS-ը հիանալի է մասշտաբացման հարցում: Retina էկրանն ունի հատուկ հակափայլային ծածկույթ. Դուք կարող եք Ձեր համակարգիչը տեղադրել պատուհանի մոտ և հարմարավետ կերպով աշխատել նույնիսկ արևոտ օրերին:
Պատկերների պարզությունն ու ռեալությունը երաշխավորվում է շնորհիվ պիքսելների բարձր խտության՝ 218 յուրաքանչյուր դյույմում, ինչպես նաև 500 կդ/մ² պայծառության: True Tone տեխնոլոգիան կարգավորում է էկրանի գունային ջերմաստիճանը՝ այն հարմարեցնելով շրջակա միջավայրի լուսավորությանը: Թող ձանձրալի չհնչի, բայց այս հատկության շնորհիվ աչքերն ավելի քիչ են լարվում և այնքան էլ չեն հոգնում. սա հենց այն է, ինչ հարկավոր է Ձեզ՝ եթե ամբողջ օրը համակարգչի առջև եք:
Մոնոբլոկի էկրանը տեղադրված է ամբողջական մետաղե տակդիրի վրա, որը կորպուսի գույնն ունի: Թեքության անկյունը կարել է կարգավորել ցանկացած բարձրության և դիրքի վրա: Դուք կարող եք աշխատել ոչ միայն նստած, այլև կանգնած և նույնիսկ՝ կիսապառկած:
- Տեսազանգի ժամանակ Ձեզ հիանալի կտեսնեն և կլսեն
Բոլորը ցանկանում են առցանց հանդիպումների և գործընկերների հետ զրույցի ժամանակ գեղեցիկ տեսք ունենալ. այնպես, որ դեմքի համամասնությունները չաղավաղվեն, իսկ պատկերը հստակ ու անթերի լինի։
iMac-ն ունի ներկառուցված 1080p FaceTime HD տեսախցիկ, որը լավագույնն է Apple-ի բոլոր համակարգիչների շարքում: Այն երաշխավորում է բարձրորակ տեսանյութ և կատարյալ նկարահանում՝ նույնիսկ թույլ լուսավորության պարագայում: Պատկերը լրացուցիչ բարելավվում է նաև Neural Engine համակարգի և M1 չիպի ազդանշանային մշակման պրոցեսորի շնորհիվ: Նրանք վերացնում են աղմուկը, օպտիմալացնում դինամիկ տիրույթը և ավտոմատ կերպով շտկում էքսպոզիցիան: Ի դեպ, iMac-ի տեսախցիկը գտնվում է դեմքի մակարդակի վրա, ուստի այն նկարում է բարենպաստ ռակուրսով, այլ ոչ թե ներքևից վերև՝ ինչպես նոութբուքերը:
Բացի տեսախցիկից iMac-ն ունի ներկառուցված 3 ստուդիական մակարդակի խոսափողներից բաղկացած համակարգ։ Դրանք դասավորված են այնպես, որ օգտատիրոջ ձայնն առանձնացնեն շրջակա հնչյուններից, ինչպես նաև նվազագույնի հասցնեն հենց համակարգի աշխատանքի պատճառով առաջացող արձագանքը: Դրա շնորհիվ Ձեր ձայնը կհնչի պարզ և բնական:
- «Apple մոգություն»-ը կբացահայտի լրացուցիչ հնարավորություններ
Եթե Դուք ունեք այլ Apple սարքեր, կզարմանաք, թե որքան թաքնված հնարավորություններ են բացահայտում դրանք՝ կապակցվելով iMac-ի հետ: Թերևս, արդեն բոլորը գիտեն, որ համակարգիչը կարելի է ապակողպել Apple Watch-ի միջոցով, կամ iPhone-ում տեքստ պատճենել՝ ապա տեղադրել Mac-ում,այս ամենն օգնում է խնայելու ժամանակը: Բայց կան նաև աշխատանքի համար անփոխարինելի այլ հնարավորություններ.
- Օգտվեք Ձեր iPhone-ի կամ iPad-ի տեսախցիկից փաստաթուղթ սկանավորելու համար՝ առանց սկաների կիրառման: Եվ անմիջապես օգտագործեք սկանավորած տարբերակը iMac-ում:
- Նկարեք, ստորագրեք, շտկեք կամ ընդգծեք Ձեր iMac-ում բացված փաստաթղթերի մանրամասները՝ iPad-ի կամ iPhone-ի օգնությամբ:
- Օգտագործեք Ձեր iPad-ը որպես iMac-ի երկրորդ անլար էկրան, օրինակ՝ մեսենջերը կամ որևէ հավելված դրա վրա դուրս բերելու, կամ պարզապես աշխատանքային տարածքն ընդլայնելու համար։
Ի՞նչ ստացվեց արդյունքում
iMac-ը հարմար է միջին բարդության գրեթե ցանկացած մասնագիտական առաջադրանքի համար: Ուստի, այն լավ սեղանի համակարգիչ է բոլոր գրասենյակային աշխատողների, ճարտարապետների, լուսանկարիչների, նախագծողների, երաժիշտների և բլոգերների, ինչպես նաև 2D դիզայներների և 3D-ի սկսնակների համար: Ավելի բարդ սցենարների համար կա MacBook Pro 16″-ը Intel Core i9-ով և առհասարակ MacBook Pro-ն M1 Max չիպի վրա: Բնականաբար, դրանց գինը շատ ավելի բարձր է: Այստեղ արդեն արժե որոշ՝ ելնելով այն առաջադրանքներից, որոնց համար ընտրվում է համակարգիչը:
iMac 24″ կոնֆիգուրացիաներ
Ի՞նչ արժե
Աշխատանքի համար նախատեսված համակարգիչ կարելի է գնել iSpace-ում: Մեր խանութում iMac-երը ներկայացված են բաց ցուցադրումով. կարելի է ծանոթանալ համակարգչի հնարավորություններին և ինտերֆեյսին՝ դեռ մինչև այն գնելը։ Իսկ մեր խորհրդատուն կօգնի Ձեզ՝ ընտրելու Ձեր առաջադրանքներին համապատասխան կոնֆիգուրացիան:
iMac Apple M1-ի գները սկսվում են 824 900 դրամից։
Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: