Jamf․ ինչ է այն և ինչի համար է անհրաժեշտ ձեզ
Apple-ի կորպորատիվ սարքերի կառավարումը Jamf-ի միջոցով կարող է լինել արագ, հարմար և անվտանգ: Այսօր մենք կխոսենք Հայաստանում բացառիկ ծրագրային հարթակի մասին, նաև՝ թե ինչու պետք է ընտրել հենց այս գործիքը և ինչ խնդիրներ կարելի է լուծել դրա օգնությամբ:
Ի՞նչ է Jamf-ը
Jamf-ը ծրագրային ապահովման և ծառայությունների ընկերություն է: Հիմնադրվելով 2002 թվականին՝ այսօր այն առաջատար դիրք է զբաղեցնում MDM (Mobile Device Management) ոլորտում՝ Apple սարքերն իրենց բիզնեսում ներգրավող ընկերությունների համար:
Նրա նույնանուն արտադրանքը թույլ է տալիս հեռակա կարգով միացնել, կարգաբերել և պաշտպանել կորպորատիվ սարքերն ու դրանցում պահվող տեղեկատվությունը: Միայն պատկերացրեք՝ մեկ քլիքով կարելի է տեղակայել և կառավարել ամբողջ տեխնոպարկեր՝ Mac, iPad, iPhone, Apple TV, ընդ որում՝ առանց դրանց դիպչելու:
2020 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալների համաձայն ավելի քան 47000 կազմակերպություն ամբողջ աշխարհում զգացել է Jamf ծրագրակազմերի միջոցով Apple սարքերի ավտոմատ կարգավորման, անհատականացման և կառավարման առավելությունները:
Հայաստանում Jamf-ի արտադրանքի վաճառք, խորհրդատվություն և տեխնիկական աջակցություն է տրամադրում միայն ASBC ընկերությունը։
Ինչո՞ւ հատկապես Jamf-ը
Ընկերությունը կենտրոնացած է հենց Apple-ի արտադրանքի հետ աշխատելու վրա և շատ սերտ կապեր է պահպանում այն մշակողների հետ: 2010 թվականին Apple-ը դարձավ Jamf-ի հաճախորդը։ Երկու տարի անց կորպորացիայի բոլոր մանրածախ խանութներում սկսվեց Jamf ծրագրակազմերի վաճառքը։ Իսկ 2014 թվականին Jamf-ը միացավ Apple Mobility գործընկերային ծրագրին։ Ուստի, մեր առաջին փաստարկը հետևյալն է. կարելի է վստահորեն ասել, որ Jamf-ը ծանոթ է Apple-ի բոլոր նորարարական նախագծերին և զարգացումներին:
Դրանից բխում է ևս մեկ առավելություն՝ Jamf-ի բոլոր գործառույթների ժամանակին թարմացումը Apple օպերացիոն համակարգի համար։ Համոզված եղեք, որ համակարգի նոր տարբերակի թողարկվելուն պես համապատասխան բոլոր փոփոխություններն անմիջապես արդիական և հասանելի կլինեն ձեր բոլոր կորպորատիվ սարքերում:
Jamf-ի ծրագրաշարն արժանի է ձեր ուշադրությանը նաև իր մասշտաբային տեղակայման հնարավորության շնորհիվ, ինչը լրացուցիչ ներդրումներ և ժամանակի ծախս չի պահանջում: ՏՏ բաժինների մասնագետները կարող են արագ և հեռավար կարգաբերել բոլոր սարքավորումները, ներբեռնել վերջին թարմացումները, գաղտնագրել տեղեկատվությունը՝ չանհանգստանալով գաղտնիության մասին:
Միևնույն ժամանակ, Jamf-ն ունի բավականին պարզ ինտերֆեյս և լայն ֆունկցիոնալություն՝ ձեր բիզնես միջավայրում սարքերի ամբողջական ինտեգրման համար:
Ո՞ւմ համար է
Jamf-ի կիրառման շրջանակը շատ ընդարձակ է՝ հանրային հատված, ՏՏ ոլորտ, առևտուր, բժշկություն, կրթություն: Իսկ MDM (Mobile Device Management) լուծումները թույլ են տալիս կազմակերպությունների ՏՏ ծառայություններին՝ աշխատանքային նպատակներով կառավարելու աշխատակիցների կողմից օգտագործվող շարժական սարքերի պարկը:
Այսպես, համավարակի պայմաններում, երբ աշխատակիցների մեծ մասը ստիպված էր խախտել սովորական աշխատանքի ռեժիմը և անցնել «հեռավար աշխատանքի», հենց Jamf-ի հնարավորությունները բիզնեսին թույլ տվեցին չընդհատել աշխատանքային գործընթացը, այլ արագ, անվտանգ և հեռակա կարգով կարգավորել կորպորատիվ սարքավորումներն ու հաստատել նոր ռեժիմ:
Արտոնագրեր
Jamf-ի բոլոր առաջարկները ակտուալ են միայն իրավաբանական անձանց համար։ Կոնկրետ լուծումների ընտրությունը կախված է նրանից, թե որքան մեծ է ձեր կազմակերպությունը և ինչ կարիքներ ունի:
Կարելի է iSpace-ում գնել՝ Jamf Connect, Jamf Now, Jamf Now Plus, Jamf Pro, Jamf Pro for MaсOS։
Իրական դեպքեր
Առանց այս ու այն կողմ ընկնելու ներկայացնենք իրական առաջադրանքների ստուգաթերթը, որոնց հարցում Jamf-ը ձեզ շատ օգտակար կլինի: Օրինակ․
– տեղակայում առանց հպման
– համակարգիչների ամբողջ պարկի գույքագրում
– անվտանգության հսկողություն
– համակարգային թարմացումների կառավարում
– սարքերի կոնֆիգուրացիա
– հավելվածների կառավարում
– անվտանգության հսկողություն
– տվյալների հեռացում և վերականգնում
– ընդլայնված հնարավորություններ օգտատերերի համար։
Եվ սրանք դեռ բոլոր հնարավորությունները չեն։ Դուք կկարողանաք պարզեցնել շատ աշխատանքային գործընթացներ։ Իսկ դրանց որոշ մասն առհասարակ հնարավոր չի լինի իրականացնել առանց Jamf-ի (համաձայնեք, երբ թիմը «ցրված է» աշխարհով մեկ, յուրաքանչյուր մասնաճյուղի համար սեփական ՏՏ մասնագետ հատկացնելու հնարավորություն կարող է և չլինել):
Jamf-ը ՏՏ ենթակառուցվածքի կառավարման լավագույն լուծումն է, և մենք կօգնենք ձեզ՝ ներդնելու այն ձեր բիզնեսում:
Միացրեք Jamf-ը, կառավարեք Apple սարքերը և հաջողության հասեք ձեր բիզնեսում:
Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: