Apple սարքավորումները հանդիսանում են աշխարհում ամենահուսալիներից մեկը: Սակայն ոչ ոք պաշտպանված չէ արտադրական թերություններից: Եթե ​​Ձեր սարքը խափանվել է արտադրողի մեղքով, ապա Apple-ն իր վրա է վերցնում խնդրի լուծումը՝ վերանորոգելով սարքը, փոխանակելով այն վերջինիս անալոգային, սակայն նոր մոդելի հետ կամ վերադարձնելով գնման գումարը։

Հետևաբար, եթե 1 տարվա ընթացքում թերություններ են հայտնաբերվում, ապա գնորդը ոչինչ չի կորցնում։ 

iSpace խանութ-սրահն առաջարկում է երկարաձգել այս ժամկետը ևս 12 ամսով և հնարավորինս պաշտպանել Ձեր սարքը անսպասելի իրադարձություններից: «Լրացուցիչ երաշխիք» ծառայությունը ծածկում է iPhone-ի, iPad-ի, Mac-ի, AirPods-ի և AppleWatch-ի վերանորոգման հետ կապված բոլոր ծախսերը, եթե վերջիններս խափանվում են արտադրական թերության պատճառով: 

Ինչու՞ է Ձեզ անհրաժեշտ լրացուցիչ երաշխիք 

Ձեր հաշվին սարքի վերանորոգումը բացառելու համար, ինչպես նաև վստահ լինելու, որ անսարքության դեպքում սարքը պատշաճ կերպով կվերանորոգվի: 

iSpace խանութսրահը Apple-ի պաշտոնական գործընկերն է Հայաստանում։ Մեր ընկերությունը ներառում է ոչ միայն ֆիրմային խանութներ, այլ նաև Apple-ի լիազորված սպասարկման կենտրոն։ Հետևաբար, եթե պարզվի, որ Ձեր սարքը թերի է, և հիմնական երաշխիքն արդեն սպառվել է, ապա iSpace խանութսրահը արագ և անվճար կլուծի խնդիրը. սարքը կվերանորոգվի Apple-ի ստանդարտներով: 

 Ինչ է կարևոր իմանալ .

  • Մնացած երաշխիքի պահպանմամբ վերանորոգումը կարող է իրականացվել միայն լիազորված սպասարկման կենտրոնների կողմից: Եթե ​​սարքի կնիքը վնասված է կամ ցույց է տալիս ոչ պաշտոնական վերանորոգման նշաններ, երաշխիքը անվավեր է ճանաչվում: 
  • iSpace խանութ-սրահն աշխատում է պրոֆեսիոնալ սարքավորումների վրա, իսկ վերանորոգման համար օգտագործվում են օրիգինալ բաղադրիչներ: 

Ե՞րբ է կիրառվում լրացուցիչ երաշխիքը: 

Բոլոր այն դեպքերում, երբ արտադրանքը շարքից դուրս է գալիս թաքնված արտադրական թերությունների պատճառով: Բացառություն է կազմում այն դեպքը,  երբ խափանումը կապված է հենց օգտագործողի գործողությունների հետ՝ մեխանիկական վնասվածք, հեղուկի հետ շփում, ծայրահեղ բարձր ջերմաստիճանի ազդեցություն կամ ոչ պատշաճ լիցքավորման սարքերի օգտագործում: 

Միայն 18.12.23-ից 20.02.24-ը ձեռք բերեք հավելյալ երաշխիք 50% շահավետությամբ։ Արժեքը կազմում է նոր սարքի 5%ը 10%-ի փոխարեն։ Ծառայությունը կարող եք ձևակերպել բոլոր iSpace խանութ-սրահներում: 

Հասցեներ.

Ամիրյան 7, Երևան
+374 95 099 045
Երկ.-Կիր. 10:00 – 22:00

Ռիո մել, Երևան
+374 41 099 040
Երկ.-Կիր. 10:00 – 22:00

Եղի՛ր տեղեկացված

Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: 

Թողնել մեկնաբանություն

Ձեր email-ը չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են*