Գլուխներ
- 1 Apple-ի սարքերի անվտանգության բարձր մակարդակ
- 2 iPhone-ում գաղտնիություն և տվյալների պաշտպանություն
- 3 Ինչպե՞ս է App Store-ը պաշտպանված վիրուսներից և չարամիտ հավելվածներից
- 4
- 5 iOS-ում ներկառուցված անվտանգության գործիքներ
- 6 iOS թե՞ Android․ որտե՞ղ է պաշտպանությունն ավելի ուժեղ
- 7 Անվտանգության կարգավորումների ցուցակ օգտատիրոջ համար
- 8 Հարցեր և պատասխաններ
Եթե Ձեզ համար կարևոր է սարքում պահպանվող տվյալների առավելագույն անվտանգությունը, ապա ընտրեք Apple-ի սարքերը։ Տեղեկատվության պաշտպանությունը iPhone-ում սարքի կարևորագույն հատկություններից է. Ձեր կոնտակտները, լուսանկարները, հաղորդագրությունները և գաղտնաբառերը պաշտպանված են ինչպես չարտոնված մուտքերից, այնպես էլ վիրուսներից և չարամիտ հավելվածներից։
Apple-ի սարքերի անվտանգության բարձր մակարդակ
iOS-ի փակ ծրագրային միջավայրը վերահսկում է ամբողջ ծրագրային ապահովումը և սահմանափակում է կասկածելի հավելվածների տեղադրումը։ App Store-ում հասանելի են միայն նախապես ստուգված հավելվածներ, ինչը նվազեցնում է չարամիտ ծրագրերի ներթափանցման ռիսկը։
Տվյալների մի մասը հնարավոր է պահել iCloud ամպային ծառայությունում, որտեղ տեղեկատվությունը պահպանվում է գաղտնագրված։ Նույնիսկ թե որևէ մեկը ստանա սերվերների հասանելիություն, առանց գաղտնագրման բանալու տվյալները կմնան ամբողջությամբ անընթեռնելի։
Հասանելի է Face ID տեխնոլոգիան՝ որպես կենսաչափական ճանաչում։ Միայն Դուք կարող եք ապակողպել սարքը կամ կատարել վճարումներ Apple Pay-ի միջոցով։ Apple ID-ի բազմաստիճան պաշտպանությունը (գաղտնաբառ, երկփուլային հաստատում, դեմքի ճանաչում) ապահովում է, որ լուսանկարները, փաստաթղթերը, հավելվածները, գաղտնաբառերը և այլ տվյալներ մնան անհասանելի չարամիտ անձանց համար։

iPhone-ում գաղտնիություն և տվյալների պաշտպանություն
iPhone-ը ապահովում է բազմաստիճան պաշտպանություն՝ անձնական տվյալների գաղտնիությունն ու անվտանգությունը պահպանելու համար։ Հիմնական մեխանիզմներից են՝
-
- տվյալների գաղտնագրումը,
- երկփուլային հաստատումը,
- Face ID կենսաչափական ճանաչումը,
- iCloud ամպային ծառայությունում ընդլայնված պաշտպանությունը,
- գաղտնաբառերն ու մուտքային կոդերը։
Apple-ը առավելագույն պատասխանատվությամբ է մոտենում անվտանգության հարցին, և Դուք կարող եք անձամբ համոզվել այդ ամենում՝ ընտրելով iPhone։
Ո՞ր տվյալներն են պահպանվում սարքում, իսկ որոնք՝ ամպային ծառայությունում
Կենսաչափական տվյալները, վճարումները և բովանդակության մշակումը երբեք չեն փոխանցվում դեպի iCloud ծառայություն։ Այս տեղեկատվությունը համարվում է առավել զգայուն, և պահպանվում է սարքում տեղային կերպով։ Իսկ iCloud-ում պահպանվում են այն տվյալները, առանց որոնց անհնար են համաժամեցումը և պահուստային պատճենների ստեղծումը՝ գաղտնաբառեր, կոնտակտներ, նշումներ և այլ տվյալներ։

Առավելագույն գաղտնիության համար կիրառվում է համակցված մոտեցում․ որոշ տվյալներ փոխանցվում են iCloud ծառայություն՝ կոնկրետ խնդիրը լուծելու համար, ապա տվյալները ավտոմատ կերպով ջնջվում են ծառայությունից։
Հավելվածների թույլտվություններ և հետևման վերահսկում
iPhone-ը վերահսկում է, թե որ մուտքերն են հասանելի տարբեր հավելվածների համար։ Դրա համար կիրառվում են հարցման մեխանիզմը և գաղտնության կարգավորումները։ Երբ առաջին անգամ տեղադրում եք հավելված կամ փորձում եք օգտվել նոր հնարավորությունից, iOS-ը հարցնում է մուտքի թույլտվություն՝ տեսախցիկի, լուսանկարների, խոսափողի և այլ մոդուլների համար։ Իսկ Դուք ինքներդ եք որոշում՝ թույլատրել այդ մուտքը, թե ոչ։
Կարգավորումների «Գաղտնիություն և անվտանգություն» բաժնում Դուք կարող եք կառավարել բոլոր մուտքերը․ ընտրեք համապատասխան կատեգորիան և կտեսնեք այն հավելվածների ցանկը, որոնք տվյալ մուտքին հասանելիություն ունեն։

Ինչպե՞ս են պաշտպանված iPhone-ում նամակագրությունն ու զանգերը
FaceTime-ի միջոցով կատարվող զանգերը և iMessage-ի հաղորդագրությունները փոխանցվում են վերջից վերջ գաղտնագրված։ Իսկ բջջային կապի անվտանգությունը կախված է օպերատորից, մինչդեռ հաղորդագրական այլ հավելվածների անվտանգությունը պայմանավորված է մշակողների օգտագործած պաշտպանական պրոտոկոլներով։
Ինչպե՞ս է App Store-ը պաշտպանված վիրուսներից և չարամիտ հավելվածներից
iPhone-ի օգտատերերը չափազանց հազվադեպ են բախվում վիրուսների կամ չարամիտ հավելվածների հետ, երբ ներբեռնումներն իրականացվում են վստահելի աղբյուրից։ App Store-ը պաշտպանված է բազմաստիճան ստուգման մեխանիզմով․ հավելվածները App Store-ում տեղադրվելուց առաջ անցնում են խիստ ստուգում, և եթե հայտնաբերվում է չարամիտ կոդ կամ լուրջ խնդիրներ, պարզապես չի հրապարակվում։
iOS-ում ներկառուցված անվտանգության գործիքներ
Օպերացիոն համակարգը համալրված է սեփական պաշտպանական մեխանիզմներով, որոնց թվում են․
- գողացված iPhone-ի և դրա տվյալների պաշտպանությունը,
- անվտանգության կարգավորումը, այդ թվում՝ նախկինում տրամադրված մուտքերի չեղարկումը,
- սարքի ամբողջական արգելափակումը։
Այս և այլ մեխանիզմների շնորհիվ Apple-ի սարքերը համարվում են առավել անվտանգ շարժական սարքերից։
iOS թե՞ Android․ որտե՞ղ է պաշտպանությունն ավելի ուժեղ
Գործնականում iPhone-ում անվտանգության մակարդակը բավական բարձր է և գերազանցում է շատ այլ հեռախոսների։ Պատճառները մի քանի են․ միջավայրը փակ է, թարմացումները հասանելի են 5-7 տարի, իսկ App Store-ում ստուգումը խիստ է։ Android հեռախոսներում պաշտպանությունը հաճախ կախված է արտադրողից և օգտատիրոջ ուշադրությունից։

Անվտանգության կարգավորումների ցուցակ օգտատիրոջ համար
Չնայած նրան, որ Apple-ի մշակողները մեծ ջանք են գործադրել որակյալ միջավայր ստեղծելու համար, օգտատերը նույնպես պետք է հետևի թվային հիգիենայի կանոնները։ Մենք կազմել ենք հիմնական ցուցակը․
- օգտագործեք բարդ գաղտնաբառեր,
- մի անցեք կասկածելի հղումներով,
- պարբերաբար թարմացրեք iOS-ը, որպեսզի անվտանգության թարմացումները փակեն խոցելիությունները,
- միացրեք երկփուլային նույնականացումը,
- վերահսկեք հավելվածների թույլտվությունները,
- սահմանեք էկրանի ավտոմատ արգելափակման կարճ ժամանակ։
Apple-ի սարքերը Հայաստանում կարող եք ձեռք բերել iSpace-ում։ Մենք աշխատում ենք Apple Premium Reseller կարգավիճակով և առաջարկում ենք բացառապես օրիգինալ սարքեր։ Պատվերը հնարավոր է ձևակերպել առցանց՝ առաքմամբ ամբողջ Հայաստանի տարածքում, կամ այցելել մեր խանութները Երևանում։ Մեր մասնագետները կօգնեն անվտանգության կարգավորումների հարցում։
Հարցեր և պատասխաններ
Որքանո՞վ է iPhone-ը անվտանգ մյուս հեռախոսների համեմատ
Apple-ի սարքերը հաճախ ավելի անվտանգ են, քան այլ հեռախոսները։ Պատճառը մանրամասն մտածված փակ միջավայրն է։
Արդյո՞ք տվյալները պաշտպանված են iCloud-ում
iCloud-ում տվյալները պաշտպանված են գաղտնագրմամբ, իսկ անհրաժեշտության դեպքում կարելի է ակտիվացնել անվտանգության ընդլայնված մակարդակը։
Տեսնո՞ւմ է արդյոք Apple-ը իմ հաղորդագրություններն ու լուսանկարները
Apple-ը չի տեսնում Ձեր հաղորդագրությունները կամ լուսանկարները՝ ոչ սարքում, ոչ էլ iCloud-ում։ Տվյալները վերջից վերջ գաղտնագրված են։
Ի՞նչ անել, եթե iPhone-ը գողացել են
Միացրեք «Կորստի ռեժիմը» («Find My») այլ սարքից։ Սա կկանխի վճարումների իրականացումը, տվյալների գողությունը և կկողպի էկրանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև.
iPhone 17 Pro և iPhone 17 Pro Max համեմատություն. արդյո՞ք հավելյալ արժեքը արդարացված է
Ինչպես գտնել իդեալական պատյանը և պաշտպանիչ ապակին iPhone-ի համար
Apple iOS 26․ վերջին թարմացման գլխավոր նորարարությունները
Ինչպես ընտրել iPhone-ը 2026 թվականին․ ուղեցույց
Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին:
