Երթևեկության հայտնաբերման նոր ֆունկցիան iPhone 14 Pro-ում և AppleWatch 8-ում փրկեց մերգործընկերոջ կյանքը: Եկեք պատմենք, թե ինչպես է դա եղել 

Ի՞նչ է պատահել 

Նախ անհրաժեշտ է ասել, որ Apple-ը մեծ ուշադրություն է դարձնում իր օգտատերերի թվայինանվտանգությանը: Իսկ վերջին տարիներին մշակողները կենտրոնացել են նաև վերջիններիս ֆիզիկական վիճակի վրա։ Այստեղից էլ գալիս է Apple Watch-ի ֆունկցիաների մշտական ​​բարելավումը, որը կարող է վերլուծել ինքնազգացողությունը, հետևել սրտի զարկերի հաճախականությանը, տեղեկացնել հիվանդությունների մասին և հետևել օգտագործողի ընկնելուն:

Սակայն Կուպերտինոյում ավելի հեռուն են գնացել և Apple Watch 8-ին և iPhone 14-ին սովորեցրել են ճանաչել պատահարները: Պատահականության սկզբունքով մեր գործընկերը վերջերս իրական պայմաններում փորձարկեց այս ֆունկցիան իր վրա։

 Ամեն ինչ շատ արագ է տեղի ունեցել։ Այնքան արագ, որ Արմենը չի հասցրել ուշքի գալ, իսկ վթարից հետո շատ բան ուղղակի ջնջվել է հիշողությունից։ Պատճառահետևանքային կապը հաջողվեց վերականգնվել դեպքի ականատեսների, ինչպես նաև սմարթֆոնի վրա զանգերի պատմության ու հաղորդագրությունների շնորհիվ։ Ահա թե ինչպես է դա տեղի ունեցել. Երևանից Գյումրի ճանապարհին անքուն, հոգնած վիճակում Արմենը քնել է հենց ղեկին և դուրս եկել հանդիպակաց գոտի։ Մյուս մեքենայի հետ բախումն այնքան ծանր է եղել, որ վերջինիցս ոչինչ չէր մնացել. նրա գիտակցությունը տեղն է եղել, սակայն գտնվել է տրավմատիկ շոկի մեջ։

Մինչ Արմենը շփոթված վիճակում էր գտնվում, նրա Apple Watch 8-ը զուր ժամանակ չկորցրեց։ Սմարթ ժամացույցը ճանաչել է ճանապարհատրանսպորտային պատահարը և ազդանշան է փոխանցել iPhone-ին, որն էլ զանգահարել է փրկարար ծառայություն։ Ավելին, սարքից ավտոմատ կերպով վթարի կոորդինատներով հաղորդագրություն է ուղարկվել արտակարգ իրավիճակների դեպքում որպես կոնտակտ նշված համարին։ Պարզվեց, որ մայրիկն էր հանդիսանում շտապ կոնտակտը, վերջինս սկզբում շփոթեց ստացված ծանուցումը համակարգի ինչ-որ անսարքության հետ: Բայց, զանգահարելով ամուսնուն, ով ստացել էր ճիշտ նույն ծանուցումը, պարզ է դարձել, որ որդին իսկապես վթարի է ենթարկվել։

Պատահարի արդյունքում Արմենը հոսպիտալացվել է Երևանի քաղաքային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք։ Դիման ստացել է գանգուղեղային փակ վնասվածք, ուղեղիցնցում, ձախ ձեռքի բազմաթիվ կոտրվածքներ և կապտուկներ ամբողջ մարմնում։ «Toyota» մակնիշիավտոմեքենան ենթակա չէ վերականգնման։

Բարեբախտաբար, այս պատմությունը դրական ավարտ ունեցավ: Մեր գործընկերը ողջ է և ապաքինվում է. սա է գլխավորը: Եվ շատ առումներով սա պարզապես երջանիկ պատահար չէր: Պետք է արժանին մատուցել Apple-ի նոր հնարավորությանը. այն կյանքեր է փրկում այն ժամանակ, երբ կարևոր է յուրաքանչյուր վայրկյան:

Ինչպե՞ս է աշխատում Crash Detection ֆունկցիան 

Վթարի հայտնաբերման ֆունկցիան նախատեսված է մարդատար ավտոմեքենաներում լուրջվթարներ հայտնաբերելու համար: Դուք ինքներդ եք վարում մեքենան, թե ուղևոր եք, ամենևին էլկարևոր չէ: Տեխնոլոգիան ճանաչում է մեքենայի շրջվելը, ինչպես նաև ճակատային, կողային կամհետևի բախումները: Դա հնարավոր է դարձել բարձր դինամիկ տիրույթի գիրոսկոպի, արագացուցիչի, GPS-ի, բարոմետրի, միկրոֆոնի և Apple սարքերում ներկառուցված առաջադեմշարժման ալգորիթմների շնորհիվ:

Վթարը ֆիքսելուց հետո iPhone-ը կամ Apple Watch-ը տագնապ կտա 10 վայրկյանի ընթացքում ևէկրանին կցուցադրվի համապատասխան նախազգուշացում: Մեխանիկան հետևյալն է.

  • եթե Դուք օգնության կարիք ունեք և ի վիճակի եք շարժել Ձեր ձեռքը, ապա սահեցրեք շտապօգնության զանգի սահիչը ձախից դեպի աջ՝ աշխատակցի հետ զրուցելու համար;
  • եթե Դուք օգնության կարիք ունեք, սակայն չեք կարողանում արձագանքել ծանուցմանը, ապահետհաշվարկից հետո սարքն ավտոմատ կերպով կզանգահարի փրկարար ծառայություն;
  • եթե զանգը կատարված է, սակայն օգնության կարիք չունեք, սպասեք աշխատողիպատասխանին և տեղեկացրեք նրան այդ մասին;
  • Ձեր բժշկական քարտում շտապ օգնության կոնտակտները նույնպես կստանան միջադեպիմասին ծանուցում ձեր կոնտակտային տվյալներով:

Ինչպե՞ս կարգավորել «Վթարի հայտնաբերում»  ֆունկցիան iPhone 14-ում

Նախ պետք է իմանալ, թե iPhone-ի և Apple Watch-ի որ մոդելներն են աջակցում «Վթարի ճանաչում» ֆունկցիային։ Դուք նաև պետք է թարմացնեք iOS-ի և watchOS-ի վերջին տարբերակները՝ iPhone 14, iPhone 14 Plus, iPhone 14 Pro, iPhone 14 Pro Max, Apple Watch Series 8, Apple Watch SE II, Apple Watch Ultra:

Որպես այդպիսին, վթարի հայտնաբերման ֆունկցիան կարգավորելու կարիք չկա, քանի որ այնմիացված է լռության ռեժիմում: Բայց եթե ցանկանում եք համոզվել դրանում կամ պարզապես անջատել այն, ապա կատարեք հաջորդ  քայլը:

 iPhone-ով.

  1. Բացեք «Կարգավորումներ» հավելվածը:
  2. Ընտրեք «Արտակարգ զանգ – SOS»:
  3. Ակտիվացրեք կամ անջատեք «Զանգ լուրջ վթարից հետո»:

Apple Watch-ով.

  1. Ձեր iPhone-ում բացեք Apple Watch հավելվածը:
  2. «Իմ ժամացույցը» ներդիրում ընտրեք «Արտակարգ զանգ – SOS»:
  3. Ակտիվացրեք կամ անջատեք «Զանգը լուրջ վթարից հետո»:

Որպեսզի Ձեր Apple սարքը կարողանա տեղեկացնել Ձեր ընտանիքին կամ ընկերներինկատարվածի մասին, կարգավորեք Ձեր բժշկական քարտը և կոնտակտները արտակարգպատահարների համար: Դա կարելի է անել «Կարգավորումներ»-ի «Արտակարգ զանգ – SOS» բաժնում կամ «Առողջություն» հավելվածում։

Կարևոր. եթե Դուք ունեք միայն սմարթֆոն, առանց խելացի ժամացույցի, ապա iPhone-ը պետք էմիացված լինի Bluetooth-ին կամ CarPlay-ին: Ավելին, Դուք պետք է որոշակի տարածություն վարեքմեքենայով. Այդ դեպքում iPhone-ի GPS-ը ցույց կտա, որ Դուք շարժվում եք ճանապարհի երկայնքով, ևֆունկցիան գործարկելու հավանականությունը ավելի մեծ կլինի։

Հուսանք, որ Դուք երբեք ստիպված չեք լինի կիրառել այս տեղեկատվությունը: Սակայն եթեհանգամանքներն այլ կերպ ընթանան, ապա պատրաստ եղեք դրան. կարգավորեք Ձեր Apple սարքերը, որպեսզի կարողանան օգնություն կանչել Ձեզ համար:

Հոգատարությամբ՝ i-Space թիմ 

Եղի՛ր տեղեկացված

Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: 

Թողնել մեկնաբանություն

Ձեր email-ը չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են*