Հեռախոսի տեսախցիկը կարող է շարքից դուրս գալ տարբեր պատճառներով: Եվ դա պարզապես վերջինիս ընկնելը կամ հարված հասցնելը չէ: Երբեմն արտաքին վնասը նկատելի չէ. ապակին ամբողջական է, սակայն, միևնույնն է, տեսախցիկը չի աշխատում կամ վատ է նկարում: Օրինակ, այն կարող է «այրվել» լազերի հարվածից, երբ Դուք  ժամանակ էիք անցկացնում գիշերային ակումբում կամ համերգի ժամանակ: Ինչպես վարվել նման դեպքերում և արդյոք անհրաժեշտ է կապ հաստատել սպասարկման կենտրոնի հետ: Եկեք պարզենք այն՝ ըստ հերթականության:

 Ի՞նչն է «սպանում» հեռախոսի տեսախցիկը

iPhone-ի նոր մոդելներն ինքնին արդեն բավականին ծանր են և ծավալուն, հատկապես Pro և Pro Max տարբերակները: Վերջիններիս տեսախցիկների մոդուլները նույնպես բավականին խոշոր են։ Եթե ​​գցեք iPhone 15 Pro-ը կամ iPhone 14 Pro Max-ը, ապա պատյանը կարող է ամբողջական մնալ, սակայն առաջ դուրս եկած տեսախցիկը կարող է կոտրվել:

Ամենից հաճախ անսարքությունները տեղի են ունենում մեխանիկական վնասվածքների պատճառով: Սակայն ոչ միշտ։ Ինչո՞ւ է տեսախցիկը հանկարծ սկսում վատ նկարահանել, թեև քերծվածքներ կամ ճաքեր չկան: Միգուցե խնդիրը ծրագրային ապահովման խափանման կամ մեկ այլ գործոնի մեջ է. երբեմն սարքը սկսում է «կամակոր վարվելակերպ դրսևորել»  անհասկանալի պատճառներով:

Արդյոք կարո՞ղ է լազերը «այրել» տեսախցիկը

Ցավոք, այո: Ավելին, լազերային ճառագայթը կարող է մասամբ վնասել մատրիցը կամ ամբողջությամբ «այրել» ֆոտոսենսորը, եթե այն մտնի ոսպնյակի մեջ: Այդ դեպքում Ձեզ անհրաժեշտ է անմիջապես այցելել Apple-ի սպասարկման կենտրոն և փոխել ամբողջ մոդուլը. միայն այնտեղ է հնարավոր իրականացնել Ձեր iPhone-ի տեսախցիկի որակյալ վերանորոգումը:

Ավելին, երբ խոսքը գնում է դետալների փոխարինման մասին, ապա Դուք այլ տեղ օրիգինալ բաղադրիչներ չեք գտնի: Բանն այն է, որ iPhone-ի տեսախցիկը համատեղելի է iOS ծրագրային ապահովման հետ, իսկ ոչ օրիգինալ մոդուլի տեղադրումը կարող է հանգեցնել սարքի սառեցման, թույլ ֆոկուսի և այլ տհաճ հետևանքների։

Ավելի լավ է ընդհանրապես խուսափել նման իրավիճակներից։ Հնարավորության դեպքում խուսափեք    Ձեր iPhone-ը երեկույթների, լազերային շոուների ընթացքում, ինչպես նաև լազերթագում օգտագործելուց: Նույնիսկ եթե Դուք չեք նկարահանում, և տեսախցիկը անջատված է, ապա լազերի միջոցով վերջինիս վնաս հասցնելու վտանգ կա. այս դեպքում, եթե կա փրկության որևէ տարբերակ, դա կարող է լինել Ձեր հեռախոսի պատյանի կափարիչը։

Տեսախցիկը ամբողջական է, սակայն չի միանում. Ինչպե՞ս վարվել

Ենթադրենք տեսախցիկը չի միանում կամ սխալ է աշխատում. նկարները մշուշոտ են, տեսանյութը անորակ է, ֆոկուսի և լուսաբռնկման հետ կապված խնդիրներ են առաջացել։ Կամ ընդհանրապես տեսանյութի փնտրման դաշտում տեսնում եք սև քառանկյուն: Ի՞նչ անել այս դեպքում:

Առաջին հերթին, «մերկացրեք» Ձեր սմարթֆոնը. հանեք աքսեսուարները, պատյանը, պաշտպանիչ թաղանթը։ Հեռացրեք մոտակայքում գտնվող բոլոր մագնիսները: Այնուհետև.

  1. Սրբեք բոլոր ոսպնյակները փափուկ միկրոֆիբրե կտորով:
  2. Վերագործարկեք Ձեր հեռախոսը:
  3. Լուսանկարեք՝ տեսախցիկը փորձարկելու համար:
  4. Միացրեք լապտերը՝ լուսաբռնկիչը փորձարկելու համար: Եթե անսարքությունը դրանում է, ապա լապտերը ճիշտ չի աշխատի:

Տեսախցիկի հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ նաև iPhone-ի սառեցման կամ գերտաքացման դեպքում. սմարթֆոնի օգտագործման օպտիմալ ջերմաստիճանը 0-ից 35 աստիճանն է: Այս դեպքում Ձեզ անհրաժեշտ է սարքը հետ վերադարձնել աշխատանքային նորմալ պայմաններին, որի արդյունքում խնդիրը կանհետանա:

Դուք կատարել եք վերոնշյալ բոլոր պահանջները, սակայն Ձեզ մոտ դեռևս առկա են խնդիրնե՞ր: Այս դեպքում մոտեցրեք Ձեր հեռախոսը սպասարկման կենտրոն: Մասնագետները կկարողանան պարզել խափանման պատճառը. Դա կարող է լինել աչքի համար անտեսանելի վնասվածք, կարակցման հետ կապված խնդիրներ կամ որևէ այլ պատճառ:

Տեսախցիկը փչացել է, սակայն աշխատում է. արդյոք ես կարո՞ղ եմ նկարել

Մենք խորհուրդ չենք տալիս այդպես վարվել. դրա փոխարեն  անմիջապես դիմեք սպասարկման կենտրոն: Եթե ​​առկա է ճաք, քերծվածք կամ այլ վնասվածք, ապա խոնավությունը, փոշու և կեղտի մասնիկները կներթափանցեն սմարթֆոնի ներս։ Արդյունքում կստանանք սարքի ամբողջական խափանում: Հետևաբար, եթե նույնիսկ առկա է աննշան վնասվածք, ապա ավելի լավ է չհետաձգել վերանորոգումը:

Ախտորոշումից հետո Ձեզ կառաջարկվի հետևյալ հնարավոր սցենարներից որևէ մեկը.

  • եթե մատրիցը վնասված չէ, ապա ամեն ինչ կարող է սահմանափակվել iPhone-ի տեսախցիկի ապակու վերանորոգմամբ;
  • ավելի բարդ դեպք. մոդուլի փոխարինում, որն ավելի թանկ կարժենա, քան նոր ապակու արժեքն է;

Վերանորոգման տեսակը, գինը և ժամկետները կարող է սահմանել միայն մասնագետը:

Առջևի տեսախցիկի հետ կապված խնդիրները

Նույնիսկ եթե Դուք սելֆի անելու սիրահար չեք, այնուամենայնիվ Ձեզ անհրաժեշտ կլինի առջևի տեսախցիկ, այդ թվում նաև տեսազանգերի համար: Սարքավորումների խնդիրների կամ ծրագրային ապահովման խափանումների հետևանքով կարող են նկատվել հետևյալ «ախտանիշները».

  • Ֆոկուսը չի բռնվում;
  • Էկրանը սևացած է;
  • Լուսանկարներն ստացվում են գերլուսավորված;
  • Տեսախցիկի հավելվածը չի արձագանքում:

Ինչպես նաև առաջանում են առջևի տեսախցիկի գործարկման հետ կապված խափանումներ, երբ Ձեր սմարթֆոնն օգտագործում եք շատ ցածր կամ բարձր ջերմաստիճանում:

Ինչպե՞ս վարվել: Եթե ​​Դուք չեք նկատել արտաքին թերություններ, ապա փորձեք ինքնուրույն լուծել խնդիրը.

  • Ստուգեք ներքին հիշողությունը. հնարավոր է, վերջինս ունի մաքրելու կարիք. Ձեզ անհրաժեշտ է այն մաքրել, որպեսզի կարողանաք կրկին նկարել:
  • Եթե ​​առկա են բաց հավելվածներ, ապա փակեք դրանք:
  • Հեռացրեք այն ամենը, ինչը խանգարում է հեռախոսի աշխատանքին. աքսեսուարներ, պաշտպանիչ ապակի, պատյան։
  • Փոխեք ֆոկուսը, նկարահանելիս հեռու պահեք սմարթֆոնը օբյեկտից:

Եթե ​​դա չի օգնում, առջևի տեսախցիկը, միևնույնն է,  նորմալ չի աշխատում, ապա մոտեցրեք Ձեր iPhone-ը վերանորոգման: Միգուցե հնարավոր չլինի խուսափել մոդուլը փոխարինելուց, քանի որ առջևի տեսախցիկը տեղադրված է Face ID-ի սենսորների հետ միասին, և դրանք միացված են գլխավոր պլատային: Այդ իսկ պատճառով iPhone-ի և՛ առջևի, և՛ հիմնական տեսախցիկների վերանորոգումը պետք է իրականացվի միայն պաշտոնական սպասարկման կենտրոններում: Մեկ այլ սմարթֆոնից տեղադրված մոդուլը չի ​​աշխատի, ընդ որում՝ խոսքը վերաբերում է նաև TrueDepth տեսախցիկին:

iPhone տեսախցիկի վերանորոգումը երաշխիքով

Apple-ի պաշտոնական երաշխիքը գործում է մեկ տարի ժամկետով: Երաշխիքային պարտավորությունները վերաբերում են այն սարքերին, որոնցում հայտնաբերվում են արտադրական թերություններ: Եթե ​​ախտորոշումը ցույց է տալիս, որ տեսախցիկը լավ չի աշխատում արտադրական թերության պատճառով, ապա Դուք ստիպված չեք լինի վճարել Ձեր iPhone-ի հետևի կամ առջևի տեսախցիկի վերանորոգման համար: Եթե ​​պարզվի, որ Դուք ինքներդ եք վնասել (կոտրել, ջարդել, գցել) հեռախոսը, ապա աշխատանքի համար ստիպված կլինեք վճարել Ձեր սեփական գրպանից։

Ինչու՞ պետք է դիմել լիազորված սպասարկման կենտրոն

Թվարկենք առավել ակնհայտ պատճառները.

  1. Միայն սերտիֆիկացված սպասարկման ինժեներներն ունեն գիտելիքներ, փորձ և որակավորում, որոնք անհրաժեշտ են Apple-ի սարքավորումների բարձրորակ վերանորոգում իրականացնելու համար՝ արտադրողի ստանդարտներին համապատասխան:
  2. Վերջիններս ունեն բոլոր անհրաժեշտ գործիքներն ու սարքավորումներ:
  3. Սարքերի ճիշտ աշխատանքի համար անհրաժեշտ են օրիգինալ բաղադրիչներ: Իսկ Apple-ը դրանք մատակարարում է միայն լիազորված սպասարկման կենտրոններին: Այլ վայրերում Ձեզ կառաջարկեն անորակ անալոգներ, օրինակ՝ չինական։ Լավագույն դեպքում՝ օգտագործված մասեր։

Դուք հավանաբար արժևորում եք Ձեր սմարթֆոնը և չեք ցանկանում այն ​​վտանգի ենթարկել: Միայն հաշվի առեք վերոնշյալ բոլոր կետերը:

Մոտեցրեք Ձեր iPhone-ը iSpace խանութ-սրահ

iSpace-ը ոչ միայն պաշտոնական խանութ-սրահ է, այլ նաև հանդիսանում է Apple-ի սպասարկման կենտրոնը Հայաստանում։ Մեզանից կարող եք ոչ միայն գնել Apple-ի սարքավորումներ, այլև վերանորոգել դրանք։ Մեր սպասարկող ինժեներները կիրականացնեն համապարփակ ախտորոշում, կորոշեն խափանումների պատճառը և կսահմանեն աշխատանքի ժամկետները և արժեքերը: Վերանորոգման համար տրամադրվում է երաշխիք, որը պաշտպանում է Ձեզ ռիսկերից: Թողեք հայտ կայքում, և մենք կապ կհաստատենք Ձեզ հետ՝ մանրամասները ճշտելու համար:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև.

Ինչպե՞ս փոխանցել տվյալները Android-ից դեպի iPhone առանց դրանք կորցնելու
3 տարբերակ, թե ինչպես արգելափակել անհայտ և թաքնված համարները iPhone-ում

Եղի՛ր տեղեկացված

Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: 

Թողնել մեկնաբանություն

Ձեր email-ը չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են*