Գլուխներ
Apple iPhone 13-ը թողարկվել է 2021 թվականին, իսկ Apple iPhone 14-ըթողարկվել է 2022 թվականին։ Երկու մոդելներն էլ բազային են, այսինքն նախատեսված են ամենօրյա օգտագործման համար։ Վերջիններս միմյանցից այնքան էլ տարբեր չեն, որքան «բազային» և «Pro» տարբերակները, սակայնթերևս առկա են որոշակի տարբերություններ: Թե որքան կարևոր կլինեն այդտարբերությունները Ձեզ համար, եկեք պարզենք:
Դիզայնի տարբերություն
Նախ խոսենք ընդհանուրի մասին: Արտաքնապես iPhone 13-ը և iPhone 14-ը միմյանցից քիչ են տարբերվում: Երկու սմարթֆոնների կորպուսներն էլ պատրաստված են ավիացիոն ալյումինից։ Շրջանակները փայլատ են և չեն պահպանում մատնահետքերը։ Հետևի վահանակը ծածկված է փայլուն ապակիով, իսկ էկրանը պաշտպանված է Ceramic Shield վահանակով. սա ամուր ապակե կերամիկա է, որը պաշտպանում է էկրանը վնասվածքներից: Տեսախցիկի բլոկը ներառում է երկու ոսպնյակներ, որոնք տեղադրված են անկյունագծով:
Իսկ հիմա խոսենք տարբերության մասին։ iPhone 13-ը հասանելի է երկու չափսերով՝ ստանդարտ (ինչի մասին մենք խոսում ենք սույն ակնարկում) և mini: iPhone 14 շարքում Apple-ը հրաժարվել է mini-ֆորմատից և թողարկել է ստանդարտ-ը և Plus-ը: Այսինքն, եթե ցանկանում եք փոքր բազային մոդել, ապա դա կարող է լինել iPhone 13 mini-ն: Եթե ցանկանում եք բազային, բայց ավելի մեծ էկրանով տարբերակ, ապա կարող եք ընտրե iPhone 14 Plus-ը:
iPhone 13-ում և iPhone 14-ում ձայնի և միացման/անջատման կոճակների գտնվելու դիրքերը փոքր-ինչ տարբերվում են. վերջիններս տեղաշարժված են ընդամենը մի քանի միլիմետրով: Հետևաբար, պատյանները չեն համապատասխանում միմյանց: Մի փոքր տարբերվում են նաև չափսերը.
- iPhone 13: 146,7 х 71,5 х 7,65 մմ: Քաշը՝ 173 գրամ:
- iPhone 14:7 x 71.5 x 7.80 մմ: Քաշը՝ 172 գրամ:
Կորպուսի երանգները նույնպես տարբեր են.
- iPhone 13-ի երանգները: «Աստղային լույս» (Starlight), «Կեսգիշեր» (Midnight), կարմիր (Product Red), կապույտ, վարդագույն, կանաչ:
- iPhone 14-ի երանգները: Աստղային լույս» (Starlight), «Կեսգիշեր» (Midnight), կարմիր (Product Red), երկնագույն, մանուշակագույն, դեղին:
iPhone 14 vs 13: Համեմատենք կատարողականությունը
Երկու սմարթֆոններն էլ համալրված են Apple A15 Bionic չիպով՝ 6-միջուկանի CPU-ով և 16-միջուկանի նեյրոնային շարժիչով։ Իսկ ահա GPU միջուկների քանակը տարբեր է. 4 հատ՝ iPhone 13-ում և 5 հատ՝ iPhone 14-ում: Տարբերություններ են առկա նաև օպերացիոն հիշողության ծավալում՝ iPhone 13-ում ներկառուցված է 4 ԳԲ, իսկ iPhone 14-ում՝ 6 Գբ: Ներքին հիշողության ծավալը նույնն է՝ 128, 256 և 512 ԳԲ։
Ոմանց համար այս տարբերությունը կթվա շատ կարևոր, սակայն շատ օգտագործողների համար՝ ոչ այնքան: Կատարողականության թեստերում սմարթֆոնները ցույց են տալիս նմանատիպ արդյունքներ, և ամենօրյա օգտագործման դեպքում Դուք չեք նկատի հզորության էական աճ: Ինչպես iPhone 13-ը, այնպես էլ iPhone 14-ը արագ, հարթ և կայծակնային արագ են կատարում այն խնդիրները, որոնք պահանջվում եք բջջային հեռախոսներից:
Ավտոնոմություն (ինքնավարություն)
Մարտկոցի «դիմացկունությունը» գրեթե նույնն է՝ 3240 mAժ iPhone 13-ում և 3279 mAժiPhone 14-ում: Սա բավարար է ամբողջ օրվա ընթացքում ակտիվ օգտագործման համար:
Տեսախցիկի հնարավորությունները
Երկու սմարթֆոններն էլ ունեն երեք տեսախցիկ. մեկը՝ առջևի TrueDepth և երկու հիմնականը՝ լայնանկյուն և գերլայնանկյուն: Հիմնական տեսախցիկը նկարահանում է 12 ՄՊ լուծաչափով։ Երկու սարքերն էլ աջակցում են սենսորային հերթափոխով օպտիկական պատկերի կայունացում, ունեն գիշերային ռեժիմ և դիմանկարային ռեժիմ՝ 6 էֆեկտներով, ինչպես նաև լուսանկարչական առանձնահատկություններ:
Իսկ այժմ խոսենք տարբերությունների մասին: Հատուկ տեսախցիկի համար արժե պատվիրել iPhone 14: Ի տարբերություն iPhone 13-ի, այն ունի ավելի լուսաուժային սենսոր՝ ավելի մեծ պիքսելներով՝ 1,9 մկմ (1,7 մկմ-ից): Առավել բացատրելի լեզվով ասած՝ ցածր լույսի պայմաններում iPhone 14-ով կատարված լուսանկարներն ավելի լավ են ստացվում:
Երկու սմարթֆոնների կողմից էլ աջակցվում է կինոմատոգաֆիական ռեժիմն, սակայն iPhone 14-ում այն հասանելի է 4K 30 կադր/վրկ արագությամբ, իսկ iPhone 13-ում այն ընդամենը 1080 է:
iPhone 14-ի առջևի տեսախցիկը աջակցում է ավտոֆոկուսին (iPhone 13-ի ֆոկուսը ֆիքսված է): Այս բարելավումը դուր կգա հատկապես նրանց, ովքեր հաճախ են անում «խոսացող գլուխ» վիդեո-սելֆիներ: Երբ Ձեր դեմքը մոտեցնում եք տեսախցիկին և հեռացնում տեսախցիկից, նկարը մնում է պարզ, իսկ Դուք՝ ֆոկուսի մեջ:
iPhone 14-ն աջակցում է նաև Action mode ռեժիմը: Սա մի ռեժիմ է, որը կայունացնում է պատկերը ձեռքի կամ շարժման ընթացքում վիդեո նկարահանելիս: Տեխնոլոգիան ծրագրային առումով նվազեցնում է ցնցումները, թրթռումները և պատահական շարժումները:
Կարևոր. iPhone 14-ի ավելի կատարելագործված տեսախցիկը դեռ չի նշանակում, որ iPhone 13-ը վատ տեսախցիկ է:Բացարձակ ոչ: Երկու մոդելներից էլ ստանում ենք հագեցած և մանրամասն լուսանկարներ և բարձրորակ տեսանյութեր։ Հետևաբար, եթե նախատեսում եք օգտագործել տեսախցիկը life-կոնտենտներ նկարահանելու համար, ապա iPhone 13-ի հնարավորությունները ավելի քան բավարար են:
Սակայն եթե Դուք ցանկանում եք ձեռք բերել սմարթֆոն տիկտոկների, րիլսերի և այլ բլոգային վիդեոներ նկարահանելու կամ կոմերցիոն աքաունթի համար, ապա ավելի լավ է ընտրել 2022թ. մոդել: Այդ դեպքում iPhone 14-ի առավել բարձր գինը արդարացված կլինի: Կամ գուցե արժե ավելի ուշադիր նայել «ավելի հին» մոդելի. «iPhone 14 vs 14 Pro» լուսանկարման ճակատամարտում հաղթում է հենց ֆլագմանը:
Էկրան
iPhone 13-ը և iPhone 14-ն ունեն գեղեցիկ, բայց նույնական 6,1 դյույմանոց OLED էկրան՝ HDR10 աջակցությամբ և մինչև 1200 նիթ առավելագույն պայծառությամբ:Վերջիններս ունեն 2532 x 1170 պիքսել նույնական լուծաչափ, լայն P3 գունային գամմա և TrueTone աջակցություն: Սրանք 2024 թվականի բազայինսմարթֆոնի հիանալի բնութագրեր են:
Ուրիշ ինչով է տարբերվում iPhone 14-ը
IPhone 14-ի բնութագրերը փոքր-ինչ ավելի լայն են, քան iPhone 13-ինը: Օրինակ, նոր մոդելն աջակցում է արբանյակային հաղորդակցություններին: Եվ նույնիսկ GSM-ի և ինտերնետ կապի բացակայության դեպքում վերջինս կարողանում է զանգահարել շտապ օգնության ծառայություն: Ճիշտ է, այս ֆունկցիան դեռ ոչ բոլոր երկրներում է աշխատում։
iPhone 14-ն ունի նաև պատահարների հայտնաբերման տեխնոլոգիա: Առջևի, կողային, հետևի բախման, ինչպես նաև մեքենան տանիքի վրա գլորվելու դեպքում սմարթֆոնը կկարողանա հայտնաբերել մարդու կյանքին սպառնացող վտանգը և ավտոմատ կանչել փրկարարներին։ Մինչ դա անելը նա Ձեզ 20 վայրկյան ժամանակ կտրամադրի արձագանքելու համար, ինչն էլ կբացառի կեղծ զանգի հնարավորությունը։
iPhone 14-ի մեկ այլ տարբերություն. սովորական SIM քարտերի փոխարեն eSim-ի աջակցություն: Նման մոդելները, առանց սիմ քարտերի ֆիզիկական բնիկի, արտադրվում են միայն ԱՄՆ շուկայի համար
Եզրակացություն
Ե՛վ iPhone 13-ը, և՛ iPhone 14-ը հիանալի բազային սարքեր են ամենօրյա օգտագործման համար. զանգեր (ներառյալ տեսազանգեր), վեբ-ճամփորդություն, լուսանկարների և տեսանյութերի նկարահանում, խաղեր և շատ ավելին: Վերջիններսունեն վառ էկրան և մարտկոցի երկար կյանք: Մարդկանց մեծամասնությունը հավանաբար չի նկատի այս սարքերի միջև եղած տարբերությունը: Այնուամենայնիվ, այն առկա է:
IPhone 14-ն ունի առավել կատարելագործված տեսախցիկ, +1 միջուկ վիդեո արագացուցիչում և +2 ԳԲ օպերատիվ հիշողություն: Մոդելը նաև աջակցում է արբանյակային հաղորդակցություններին և վթարի հայտնաբերման ֆունկցիային: Ոմանց համար դա բավարար չէ ավել վճարելու համար: Իսկ ահա ոմանց համար դա iPhone 14 պատվիրելու պատճառ է հանդիսանում:
iPhone 13-ի և iPhone 14-ի արժեքները
Ինչքան արժե iPhone 13-ը, կախված է վերջինիս հիշողության ծավալից: iSpace խանութ-սրահներում գինը սկսվում է стоимость 309 900 դրամից 128 ԳԲ մոդելի համար.
iSpace խանութ-սրահում Դուք կարող եք գնել iPhone 13 կամ iPhone 14 ապառիկ:
iPhone 14-ի գինը – 357 900 դրամ 128 ԳԲ մոդելի համար. 256 ԳԲ մոդելի գինը 409 900 է, իսկ 512 ԳԲ մոդելինը` 509 900 դրամ:
Ձեռք բերեք առցանց առաքումով Հայաստանի ողջ տարածքում կամ այցելեք մեր խանութ-սրահներ:
Ամիրյան 7, Երևան
+374 95 099 045
Երկ.-Կիր. 10:00 – 22:00
Ռիո մել, Երևան
+374 41 099 040
Երկ.-Կիր. 10:00 – 22:00
ԿԱՐԴԱՑԵՔ ԱՎԵԼԻՆ
iPhone 14-ն ընդդեմ iPhone 15-ի. արդյո՞ք արժե փոխել և ո՞րն է տարբերությունը
5 պատճառ «ոչ պաշտոնական» iPhone չգնելու համար. իրական ակնարկներ
Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: