Apple սմարթֆոններն աներևակայելի տարածված են ամբողջ աշխարհի օգտատերերի շրջանում: Եվ զարմանալի չէ, որ կան հմուտ մարդիկ, ովքեր ցանկանում են կրկնօրինակել դրանք։ Խաբեբաների թակարդը չընկնելու համար iPhone-ը գնեք միայն պաշտոնական դիլերներից։ Բայց եթե արդեն որոշել եք գնել «սև» վաճառքով զբաղվողներից, չափազանց զգույշ եղեք։ iSpace-ի մասնագետները մանրամասն ուղեցույց են պատրաստել, որպեսզի կարողանաք ստուգել iPhone-ի օրիգինալ լինելը։
Ընդհանուր խորհուրդներ
Առաջին հերթին զննեք սարքի կորպուսը: Կեղծված իրեր արտադրողներից շատերը ալյումինի փոխարեն օգտագործում են պլաստմասսա. տեքստուրան, գույնը, բնորոշ բացվածքը և ճռճռոցը հուշում են էժանագին կրկնօրինակ լինելու մասին: Ներկի ծածկույթը պետք է լինի հարթ՝ առանց լղոզվածքի, այն չի ջնջվում և ձեռքերի կամ հագուստի վրա հետքեր չի թողնում։
Բացի այդ, չպետք է լինեն ինչ-որ հիերոգլիֆներ և ավելորդ մակագրություններ. այն ամենը, ինչ պետք է գտնեք կափարիչի հետևի մասում, լավ կարդացվող գրություններ են անգլերենով՝ առանց սխալների. «Designed by Apple in California», «Assembled in China», «iPhone» և կծած խնձորով հայտնի լոգոն, որը iPhone 7-ում և ավելի հին մոդելներում փոքր-ինչ խորացված է կափարիչի մեջ: Ի դեպ, iPhone-ի ցանկացած մոդելի կորպուսը ամբողջական է, կափարիչը հեռացնելն անհնար է. եթե դա Ձեզ հաջողվել է՝ համարեք որպես նախազգուշացնող «կարմիր ազդանշան»։
iPhone-ի կողքի ճակատային մասում պետք է լինի կոճակ ձայնից վիբրացիայի անցնելու համար, այն նույնպես պետք է «խաղ» չունենա, իսկ պատասխանը՝ լինի նուրբ և հստակ՝ սմարթֆոնն ակնթարթորեն փոխարկելով հանգիստ ռեժիմի և հակառակը: Ձայնի բարձրացման կոճակների գույնը պետք է նույնական լինի պատյանի գույնին:
Ոչ մի ալեհավաք, պորտ և այլ ավելորդ մանրամասներ չպետք է լինեն: SIM քարտի փոսիկում պետք է լինի միայն մեկ բնիկ Nano քարտի համար. ի սեր Աստծո, ոչ մի USB: Ներսում ամեն ինչ հուսալի «նստած է», պտուտակները տեղում են, պարուրակն ամբողջական է՝ առանց տեսանելի քերծվածքների, հակառակ դեպքում՝ դա սմարթֆոնից հրաժարվելու պատճառ է։
Նշում. Կրկնակի SIM քարտ կարելի է գտնել միայն չինական շուկայի համար արտադրված iPhone XS Max մոդելում:
Ուշադրություն դարձրեք նաև լիցքավորման միակցիչին: Կեղծված և օրիգինալ iPhone-ների միջև կա ևս մեկ ակնհայտ տարբերություն՝ USB-ի կամ micro-USB-ի կամ Type-C-ի առկայությունը Lightning-ի փոխարեն: Բացի այդ, պորտի եզրերը պետք է լինեն սիմետրիկ և հավասար:
Օրիգինալ iPhone-ի էկրանի ցուցասարքը մեկ ամբողջություն է կորպուսի հետ, ոչ օրիգինալում ավելի հաճախ այն դուրս է ցցվում կամ կիպ չի կպչում: Կրկնօրինակի վրա պատկերը շատ խունացած է կամ չափազանց պայծառ, վատ լուծաչափով, երբեմն էլ «թարթում է»: Սենսորը կարող է թեթևակի խանգարվել և դանդաղ արձագանքել մատների հպումներին: Միաժամանակ մի քանի հպում իրականացնելը նույնպես դժվար կլինի կեղծ iPhone-ի համար: Իհարկե, սոսնձի ոչ մի հետք չպետք է լինի։
Ի դեպ, պատճենների մեծ մասը չունի True Tone տեխնոլոգիա։ Այն կարող է նշված լինել «Կարգավորումներում», բայց, ըստ այդմ, չաշխատել: Ակտիվացրեք գործառույթը և տեսեք՝ արդյոք ավտոմատ կերպով կշտկվի էկրանի ջերմաստիճանը, կփոխվի սպիտակի հավասարակշռությունը արտաքին լուսավորության պայմաններին համապատասխան:
Բացի այդ, եթե մատով փակեք առջևի տեսախցիկի և բարձրախոսի հատվածը կամ հեռախոսային խոսակցության ընթացքում գաջեթը մոտեցնեք Ձեր ականջին, iPhone-ի էկրանը պետք է անջատվի. այդ կերպ բնօրինակ սարքը արգելափակում է էկրանը՝ պատահական սեղմումներից խուսափելու համար:
Ստուգեք IMEI սերիական համարը
Apple-ի յուրաքանչյուր սմարթֆոն ունի նույնացուցիչ (իդենտիֆիկատոր)՝ եզակի IMEI սերիական համար: Եվ սա iPhone-ի իսկությունը ստուգելու ամենահուսալի միջոցն է: Այդ համարը տպված է սմարթֆոնի հետևի կափարիչի կամ SIM քարտի փոսիկի մեջ (տեսնելու համար այն անհրաժեշտ է դուրս քաշել), այն կարելի է գտնել նաև տուփի վրա և մենյուում՝ «Կարգավորումներ» – «Ընդհանուր» – «Այս սարքի մասին». Այդ թվերն ամենուր պետք է համընկնեն:
Օգտագործելով նաև Apple-ի կայքի հղումը՝ խորհուրդ ենք տալիս ստուգել, թե արդյո՞ք IMEI-ը համապատասխանում է որոշակի մոդելի, տարբեր բնութագրերի, արդյո՞ք սմարթֆոնը նախկինում եղել է ակտիվացված, և արդյո՞ք ընկերությունը պաշտոնական երաշխիք է տրամադրում դրա համար:
Զգույշ եղեք սարքի սերիական համարը մուտքագրելիս. ընդամենը մեկ նիշի սխալը կարող է ազդել Ձեր ստուգման արդյունքի վրա:
Ստուգեք iPhone-ի իսկությունը App Store-ի օգնությամբ
Չինացի «վարպետներին» ջրի երես դուրս բերելու մեկ այլ միջոց կա. ներբեռնել ցանկացած iPhone մոդելի iOS-ում ներկառուցված App Store-ը: Այն գործարկելով՝ Դուք կհայտնվեք հավելվածների թվային խանութում՝ վճարովի և անվճար: Դուք չպետք է «դուրս նետվեք» բրաուզեր, և, առավել ևս, App Store ֆիրմային պատկերակի ներքո չպետք է բացվի Android PlayMarket-ի նմանատիպ խանութ:
App Store-ն ունի հավելվածների որոնման տող՝ ներքևի աջ մասում խոշորացույցի նշանը: Սեղմեք այն և նայեք վերևի որոնման տողին. այնտեղ պետք է գրված լինի «App Store»: Փորձեք նաև ներբեռնել միայն iOS-ի համար մշակված որևէ հավելված, որը չունի անալոգներ Android սմարթֆոնների համար. օրինակ՝ Keynote-շնորհանդեսներ ստեղծելու համար: Եթե դժվարություններ առաջանան այս հավելվածի որոնման և ներբեռնման հարցում, ուրեմն փորձում են Ձեզ ստիպել՝ գնելու կեղծված սարք:
Այժմ խարդախների համար ավելի դժվար կլինի Ձեզ խաբելը։ Օգտվեք մեր խորհուրդներից, ավելի ուշադիր եղեք և մի շտապեք, այդ դեպքում Դուք կարող եք տարբերել կեղծը իսկականից: Թեև պետք է նշել, որ iPhone-ի կրկնօրինակները գնալով ավելի ճշմարտանման են դառնում։ Մասնագետ չլինելու դեպքում միշտ չէ, որ հնարավոր է բացահայտել կեղծիքը։
Խարդախ վաճառողների զոհը չդառնալու համար խորհուրդ ենք տալիս iPhone և Apple-ի այլ սարքեր ձեռք բերել միայն բրենդի պաշտոնական գործընկերներից։ Նշենք, որ iSpace խանութների ցանցում գործում է շահավետ առաջարկ՝ iPhone գնելու դեպքում։
Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: