2026 թվականի մարտի 2-ին Apple ընկերությունը ներկայացրեց Air շարքի նոր պլանշետ։ Այս հոդվածում ներկայացնում ենք iPad Air M4-ի մասին կարևոր տեղեկություններ՝ դրա տեխնիկական բնութագրերը, նախորդ սերնդի սարքերից տարբերությունները, ինչպես նաև նոր հնարավորություններն ու տեխնոլոգիաները։ Եթե ցանկանում եք ձեր սարքը փոխարինել նորով և մտածում եք, թե նոր մոդելի որ տարբերակն ընտրել՝ 11 թե 13 դյույմանոց, ապա այս հոդվածը կարող է օգտակար լինել ձեզ համար։

iPad Air M4 – Apple-ի 2026 թվականի գլխավոր նորույթներից մեկը

Apple-ի տեխնիկայի սիրահարները երկար էին սպասում այս նորությանը․ նոր պլանշետը համալրված է M4 չիպով, որը նախկինում օգտագործվում էր միայն Pro շարքի սարքերում։ Դրա շնորհիվ աշխատելն ու ստեղծագործելը դարձել են ավելի հարմար և արդյունավետ։

iPad Air M4-ի նորարարությունները

M4 չիպի կիրառումը զգալիորեն բարձրացրել է պլանշետի արտադրողականությունը։ Այն մոտ 30%-ով ավելի արագ է, քան iPad Air M3-ը։ Իսկ եթե նոր մոդելը համեմատենք M1 չիպով տարբերակի հետ, ապա սարքը առաջադրանքները կատարում է 2,3 անգամ ավելի արագ։

Միավորված հիշողության ծավալը 8 ԳԲ-ից ավելացել է մինչև 12 ԳԲ, իսկ տվյալների փոխանցման թողունակությունը այժմ հասնում է 120 ԳԲ/վրկ։ Դրա շնորհիվ պատկերների և բովանդակության մշակումը, ինչպես նաև Apple Intelligence գործիքների օգտագործումը պահանջում են ավելի քիչ ժամանակ։

Բացի այդ, սարքը ստացել է սեփական C1X 5G մոդեմ և N1 անլար կապի չիպ։ Պլանշետը աջակցում է Wi-Fi 7 և Bluetooth 6 նոր ստանդարտներին, որոնք ապահովում են ավելի կայուն և արագ կապ։

iPad Air M4-ի հիմնական բնութագրերը

iPad Air M4-ի տեխնիկական ցուցանիշները այն դարձնում են լիարժեք աշխատանքային գործիք․ կարելի է գրել գրառումներ ու տեքստեր, մշակել լուսանկարներ և նկարել՝ նույնիսկ առանց լրացուցիչ աքսեսուարների օգտագործման (թեև դրանք նույնպես կարող են օգտակար լինել)։

Բնութագիր  Արժեք 
Էկրան  Liquid Retina 
Անկյունագիծ, դյույմ  11 և 13 
Թարմացման հաճախություն,
Հց
 
60 
Չիպ  M4, CPU – 8 միջուկ, GPU – 9 միջուկ 
Neural Engine, միջուկներ  16 
Միավորված հիշողություն,
ԳԲ
 
12 
Ներքին պահեստ  128, 256, 512 ԳԲ կամ 1 ՏԲ 
Հիմնական տեսախցիկ  12 ՄՊ, աջակցում է 4K
տեսանկարահանում
 
Առջևի տեսախցիկ  12 ՄՊ, Center Stage 
Չափեր, մմ  247,6 × 178,5 × 6,1 (11 դյույմ) 

280,6 × 214,9 × 6,1 (13 դյույմ) 

Ինքնավար աշխատանք,
ժամ
 
մինչև 10 
Կապ  N1 չիպ, 5G մոդեմ C1X 

Սարքը բավական ինքնաբավ է և ապահովում է բարձր արտադրողականություն։ Միևնույն ժամանակ սարքի գինը մնում է բավականին մատչելի։

11 և 13 դյույմանոց տարբերակներ

Apple-ի մշակողները պահպանել են ընկերությանը բնորոշ մինիմալիստական դիզայնը։ Սարքը հասանելի է չորս գունային տարբերակով՝ Blue, Purple, Space Gray և Starlight։

Երկու տարբերակներն էլ՝ 11 և 13 դյույմանոց, համարվում են բազմակողմանի։ Դրանք հարմար են փաստաթղթերի և պատկերների հետ աշխատելու, ընթերցելու և գրառումներ կատարելու, ինչպես նաև տեսանյութեր դիտելու և խմբագրելու համար։ Էկրանի չափը կարելի է ընտրել՝ ըստ անձնական նախընտրության։ Ի դեպ, Magic Keyboard-ի հետ միասին 13 դյույմանոց մոդելը արտաքինով նման է MacBook Air 13,6″ մոդելին։

Արդյոք էկրանը բավարար է աշխատանքի և ժամանցի համար

Liquid Retina էկրանը՝ P3 գունային ընդգրկման աջակցությամբ, ապահովում է բարձրորակ պատկեր։ True Tone տեխնոլոգիայի շնորհիվ գունային ջերմաստիճանը ավտոմատ կերպով հարմարվում է շրջակա լուսավորությանը։

Սարքը հարմար է ուսումնական և աշխատանքային նախագծերի, թվային դիզայնի վրա աշխատելու, ինչպես նաև տարբեր բովանդակություն դիտելու համար։ Մինչև 600 նիտ պայծառությունը հեշտացնում է տեքստի ընթերցումը և տեսանյութի մանրամասները նկատելը նույնիսկ արևոտ օրերին։

iPad Air M4-ի արտադրողականությունը իրական օգտագործման պայմաններում

iPad Air M4-ի մասին խոսելիս կարևոր է գնահատել նաև դրա իրական արտադրողականությունը։ Վստահ կարելի է ասել, որ սարքի տեխնիկական հնարավորությունները բավարար են նույնիսկ մասնագիտական ծրագրերով աշխատելու համար։

Ուսման և աշխատանքի համար

Apple-ի այս պլանշետը կարող է գործնականում փոխարինել նոութբուքին։ Թեթև քաշը (մինչև 671 գ) հնարավորություն է տալիս այն հեշտությամբ վերցնել գործուղումների ժամանակ, իսկ աշխատանքային տեսազանգերը ավելի հարմար են հորիզոնական տեղադրված տեսախցիկի շնորհիվ։ Հիշողության մեծացված ծավալը նաև հեշտացնում է մեծ տվյալների մշակումը։

Նկարչություն, լուսանկարներ և տեսանյութեր

Նոր սարքի վրա ավելի հեշտ է դառնում տեսանյութերի խմբագրումը, լուսանկարների մշակումը և պատկերազարդումների ստեղծումը։ Պատկերի մշակումը արագացել է՝ շնորհիվ բարելավված ճառագայթների հետագծման տեխնոլոգիայի։ Իսկ ավելի հարմար նկարելու համար կարելի է օգտագործել ապրանքանիշի օրիգինալ ստիլուսը։

Մուլտիմեդիա և խաղեր

Տեսահոսքային ծառայություններ օգտագործել, տեսանյութեր դիտել կամ խաղեր խաղալ կարելի է առանց անհանգստանալու, որ սարքը կդանդաղի կամ կխափանվի։ Պլանշետը հարմար է ինչպես տանը, այնպես էլ ճանապարհին ազատ ժամանակը հաճելի անցկացնելու համար։

Մանրամասն iPad Air M4-ի ինքնավարության մասին

Առանց լիցքավորման սարքը կարող է աշխատել մոտ 8-10 ժամ՝ տարբեր ծանրաբեռնվածության պայմաններում։ Սա բավական է երկար ճանապարհորդությունների կամ ամբողջ աշխատանքային օրվա համար։ Պետք է հաշվի առնել, որ ստեղնաշարի և ստիլուսի օգտագործումը կարող է ավելացնել էներգիայի ծախսը։ Այդ դեպքում մարտկոցի լիցքը սովորաբար բավարարում է մոտ 6-8 ժամ։

Արդյո՞ք անհրաժեշտ են iPad Air M4-ի համար աքսեսուարներ – Apple Pencil Pro և Magic Keyboard

Apple Pencil Pro ստիլուսը հատկապես օգտակար է նկարիչների, թվային դիզայներների և դաջվածքների վարպետների համար, որոնք ինքնուրույն ստեղծում են ուրվանկարներ, ինչպես նաև նրանց համար, ովքեր նախընտրում են գրառումներ կատարել ձեռագիր ձևով։

Magic Keyboard ստեղնաշարը հնարավորություն է տալիս պլանշետը վերածել նոութբուքի և միաժամանակ ծառայում է որպես հարմար հենարան էկրանի համար։

Ո՞ւմ համար է iPad Air M4-ը լավ ընտրություն

Նոր սարքը հարմար է ուսանողների, գրասենյակային աշխատակիցների և սկսնակ դիզայներների համար։ Պլանշետը առանց դժվարության կատարում է առօրյա գործառույթներ՝ գրքեր կարդալ, կինոնկարներ դիտել, ստեղծել պարզ բովանդակություն և խաղեր խաղալ։

Շուտով iSpace-ում՝ Apple Premium Reseller Հայաստանում, հնարավոր կլինի փորձարկել և գնել նոր iPad Air M4 մոդելը։ Այն հասանելի կլինի ինչպես Երևանում գտնվող խանութներում, այնպես էլ առցանց խանութում։ Գնումը ավելի մատչելի դարձնելու համար հասանելի են վարկային կամ ապառիկ վճարման տարբերակներ։

Հաճախ տրվող հարցեր 

iPad Air M4 և iPad Air M3 համեմատություն․ ինչ նորություններ կան

M4 չիպի բարձր արտադրողականության շնորհիվ նոր մոդելը մինչև 30%-ով ավելի արագ է, քան նախորդ տարբերակը։ Սարքը ստացել է նաև կապի նոր հնարավորություններ և ավելի մեծ գործառնական հիշողություն։

Ո՞ր տարբերակն ընտրել՝ 11 թե 13 դյույմ

Ավելի թեթև և կոմպակտ 11 դյույմանոց տարբերակը հարմար է հաճախ ճանապարհորդողների համար։ Եթե նախատեսում եք սարքը օգտագործել նոութբուքի նման, ավելի նպատակահարմար է ընտրել 13 դյույմանոց մոդելը։

Արդյո՞ք սարքը հարմար է ուսման և աշխատանքի համար

iPad Air M4-ը լավ է համապատասխանում թե՛ ուսման, թե՛ աշխատանքի համար։ Թե՛ հիմնական, թե՛ մասնագիտական ծրագրերը աշխատում են առանց դանդաղելու, իսկ տեսազանգերը ավելի հարմար են առջևի տեսախցիկի շնորհիվ։

Որո՞նք են iPad Air M4-ի և iPad Pro-ի հիմնական տարբերությունները

Գլխավոր տարբերությունը արտադրողականության մեջ է։ Pro շարքում օգտագործվող M5 պրոցեսորն ունի ավելի շատ միջուկներ։ Մյուս տարբերությունը էկրանի մեջ է․ Pro մոդելներում կիրառվում է Ultra Retina XDR էկրան՝ մինչև 120 Հց թարմացման հաճախությամբ, մինչդեռ Air շարքի նոր տարբերակում այն կազմում է 60 Հց։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև.

Ինչպե՞ս iPad-ը վերածել լիարժեք նոութբուքի. լավագույն պարագաներն ու կարգավորումները

MacBook Pro M5 և iPad Pro M5․ արդյունավետ աշխատանքի նոր շրջափուլ Apple Intelligence-ի հետ

Apple պլանշետների ակնարկ նկարչի աչքերովլավագույն մոդելները նկարիչների և դիզայներների համար

Եղի՛ր տեղեկացված

Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: 

Թողնել մեկնաբանություն

Ձեր email-ը չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են*